Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

է քսանհինգին կանոն՝ ընդդեմ հոգևորականքւթյան մեջ տարածված չարաշահումների և եկեղեց․ անկարգության։ Հինգերորդ ժողովը (1307) քննել Է Լևոն Դ թագավորի Եվրոպայից ռազմ․ օգնության դիմաց լատինադավանություն ընդունելու՝ Կեսարացու V պապինպահանջը։ Լևոն Դ֊ի, թագավորահայր Հեթումի (Հեթում Բ) և Նորընտիր կաթողիկոս Կոստանդին Գ Կեսարացու ճնշմամբ ընդունվել են դավանաբան․ և ծիսական նոր կանոններ, որոնցով Հայոց Եկեղեցին փաստորեն միանում էր կաթոլիկ․ եկեղեցուն։ Ժողովուրդը և Մեծ Հայքի հոգևորականությունը չեն ընդունել այդ կանոնները։ Նոր թագավոր Օշինը հրավիրել է վեցերորդ ժողովը (1309)՝ վերահաստատել ու նաղորդի որոշումները, սակայն մասնակիցները ընդունել են Հայոց եկեղեցու ինքնուրույնությունն ապահովող կանոներ։ Օշիկը բանտարկուտյան և հալածանքի է ենթարկել ժողովականներին, հասել 1307֊ի (հինգերորդ) ժողովի կանոների հաստատմանը (տես Ադանայի ժողով 1316)։ Ութերորդ ժողով (1361)՝ Հռոմի պապերի քաղաքականությունից դժգոհ Կոստանդին Դ թագավորի և կաթողիկոս Մեսրոպ Ա Արտազեցու նախաձեռնությամբ, չեղյալ է հայտարարել Սսի հինգերորդ (1307) և Ադանայի 1316֊ի ժողովների որոշումները, վերահաստատել Հայոց եկեղեցու անկախությունն ապահովող դավանաբանական և ծիսական նախկին կանոնները։

Գրկ․ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե․, 1982։ Մխիթարյան Ա․ Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցվո,Վաղ֊պատ․ 1874։

Վ․Գրիգորյան

Սսի Կաթողիկոսություն, տես Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո։ Սսի Մատենադարան (Կիլիկիայի֊թագավորական գրադարան)։ Մատենադարանում հավաքվել ու պահպանվել են հայկ․ Կիլիկիայի դպրոցներում ու գրչության կենտրոններում ստեղծված մշակույթային արժեքները, համալրվել է նաև նվիրատվություններով։ Առաջին ձեռագիրը 1222֊ի մի Ավետարան է։ Ս․ Մ֊ի ձեռագիր մատյաններ, այդ թվում «ՈՒթ նկարիչների ավետարան» կոչվող մատյանը պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (N 7651)։ Ս․ Մ֊Ի ձեռագրեր են պահպանվում նաև Երուսաղեմի, Վենետիկի և Վիեննայի մատենադարաններում։ Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսուան,Վնտ․,1885։

Ա․ Մաթևոսյան

Սսի Պայմանագիր 1194, կնքվել է Սիս քաղաքում, Կիլիկյան Հայաստանի և դրացի Անտիոքի դքսության միջև։ Երկու երկրների միջև սահմանային վեճերը կարգավորելու և բարեկամություն հաստատելու պատրվակով, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազը (1173֊1205) 1193֊ին Հայոց թագավորը Լևոն Բ Մեծագործին հրավիրել է բանակցության՝ նրան ձերբակալելու և իրեն ձեռնատու պայմանագիր պարտադրելու մտադրությամբ։ Սակայն Լևոն Բ հանդիպման վայրը փոխել է Կաստոն բերդը, ինքը ձերբակալել դքսիմ և նրան տարել Սիս։ Նրանց միջև հաշտության պայմանագիրը ստորագրվել է տևական բանակցություններից հետո՝ Երուսաղեմի թագավորի միջնորդությամբ։ Դուքսն ընդունել է Հայոց թագավորի գերագահությունը, վերադարձնել դեռևս 1185-ին զավթած սահմանամերձ (Ջահան գետից մինչև Կաստոն բերդը) հայկ. հողերը, ինչպես նաև Ասորվոց դրունք ռազմ. կարևոր հանգույցը: Պայմանագիրն ամրապնդվել է դքսի գահաժառանգ որդի Ռայմունդի և Լևոն Բ-ի եղբոր դուստր Ալիսի (Ալիծ) ամուսնությամբ: Բոհեմունդ III Կակազն ազատ է արձակվել՝ Ռայմոնդ որդուն պատանդ թողնելով Սսում: Մի քանի տարի անց Լևոն Բ որդեգրել է հանկարծամահ եղած Ռայմոնդի գահաժառանգ որդի Ռուբենին և նրան հռչակել նաև իր գահաժառագը (Անտիոքի դքսությունը Կիլիկյան Հայաստանին միացնելու նպատակով):

ՍՍՀՄ, տես Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն:

ՍՍՀՄ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (1845-50-ին և 1917-26-ին՝ Ռուսական կայսերական աշխարհագրական ընկերություն 1926-1938-ին՝ Պետ. աշխարհագրական ընկերություն ), աշխարհի հնագույն աշխարհագրական ընկերություններից: Հիմնադրվել է 1845-ի օգոստ. 6(18)-ին, Պետերբուրգում, ռուս գիտնակններ Ֆ.Պ. Լիտկեի, Կ. Մ. Բերի, Ֆ. Պ. Վրանգելի և այլոց նախաձեռնությամբ: Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը ընկերության նախագահը համարվում էր ցարական ընտանիքի անդամներից մեկը, սակայն իրականում ընկերությունը ղեկավարում էին փոխնախագահները: 1845-50-ը և 1857-72-ը՝ Ֆ. Պ. Լիտկեն,1850-57-ը՝ Մ.Ն. Մուրավյովը,1873-1914-ը՝ Պ.Պ. Սեմյոնովը, 1914-17-ը՝ Յու. Մ. Շոկալսկին: Գոյության առաջին տարիներից ընկերությունը կազմակերպել է արշավախմբային ուսումնասիրություններ։ «Տեղեկագիր Աշխարհագրական ընկերության» աշխատությունների լույս ընծայումով (1846) սկզբից դրվեց Ռուսաստանում աշխարհագրական գրականության հրատարակմանը, կազմվեց Ռուս․ կայսրության աշխարհագրական֊վիճակագրական առաջին բառարանը։ Պ․ Պ․ Սեմյոնով֊Տյան֊Շանսկու, Ն․ Մ․ Պրժևալսկու, Ն․ Ն․ Միկլուխո֊Մակլայի, Պ․ Ա․ Կրոպոտկինի, Մ․ Վ․ Պևցովի, Պ․ Կ․ Կուզլովի, Գ․ Ե․ Գրում֊Գրժիմալյոնի, Գ․ Ն․ և Ա․ Վ․ Պոտանին ամուսինների, Ի․ Դ․ Չերսկու, Ն․ Մ․ Կնիպչովիչի, Վ․ Ա․ Օբրուչևի, Լ․ Ս․ Բերգի և ուրիշների ուսումնասիրություններն ու հայտնագործությունները Միջին և Կենտրոնական Ասիայում, Հս․ Ուրալում, Կովկասում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Իրանում, Մոնղոլիայում, Նոր Գվինեայում և Հնդկաստանում, կազմակերպվել են ընկերության նախաձեռնությամբ։ 1851֊ից ընկերության բաժանմունքներ են ստեղծվել Ռուսաստանի տարբեր վայրերում։ 1865֊ից լույս է տեսնում ընկերության «Տեղեկագիրը»։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ընկերությունն ուներ 11 բաժանմունք և 100 անդամ։ ՍՍՀՄ Ա․ ը․ կամավոր գիտական֊հասարակական կազմակերպություն է, որն ունի 35000 իսկական և 600 կոլեկտիվ անդամ (1982)։ Բաղկացած է Կենտրոնական կազմակերպությունից (Լենինգրադում), հանրապետական 14 կազմակերպություններից և ավելի քան 200 մասնաճյուղերից ու բաժիններից։ 1938֊ից գործում է ՍՍՀՄ ԳԱ կազմում։ Բարձրագույն օրգանը համակարգում է, որը հրավիրում է 5 տարին մեկ։ Համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում ընկերությունը ղեկավարոմ են Գիտական խորհուրդը և Նախագահությունը՝ պրեզիդենտի գլխավորությամբ։ Ընկերությունն ակտիվորեն մասնակցում է գործնական խնդիրների լուծմանը։ Կոնֆերանսներում գիտական ուսումնասիրությունների կոլեկտիվ քնարկման միջոցով կոորդինացնում և վերահսկում է աշխարհագրական գիտության տարբեր բնագավառներում կատարվող աշխատանքները՝ նպաստում դրանց որակի բարձրացմանն ու կատարելագործմանը։ Գիտական, բարեկամական սերտ կապեր է պահպանում սոց․ երկրների աշխարհագրական լավագույն աշխատանքները և պարգևատրում Մեծ, Ֆ․ Պ․ Լիտկեի, Պ․ Պ․ Սեմյոնով֊Տյան֊Շանսկու, Ն․ Մ․ Պրժևալսկու անվան ոսկե մեդալներով և Ս․ Ի․ Դեժնյովի անվան մրցանակով։ Նպաստում է աշխարհագրական գիտելիքների տարածմանը և աշխարհագրական ուսուցման կատարելագործմանը։ Կազմակերպում և հրավիրում է ընկերության համագումարները, ղեկավարում է ընկերության «Տեղեկագիր», Կենտրոնական գրադարանի (մոտ 500հզ․ գիրք, քարտեզներ, ատլասներ, 1982) և աշխարհագրական գիտ․ արխիվի (մոտ 100000 փաստաթուղթ, 1982) աշխատաանքները։ ՍՍՀՄ Ա․ ը․ ղեկավարել են սովետական գիտնականներ Յու․ Մ․ Շոկալսկին (1917֊31), Ն․ Ի․ Վավիլովը (1931֊1940), Լ․ Ս․ Բերգը (1940֊50), Ե․ Ն․ Պավլովսկին (1952֊64), Ս․ Վ․ Կալենսնիկը (1964֊77)։ 1977֊ից ՍՍՀՄ Ա․ ը֊յան պրեզիդենտն է բևեռախույզ, օվկիանոսագետ, ՍՍՀՄ ԳԱ լճագիտության ինստիսուտի դիրեկտոր, ակադ․ Ա․ Ֆ․ Տրյոշնիկովը։ Տես նաև Աշխարհագրական ընկերություններ։ Գրկ․ Географическое общество за 125 лет, Л․, 1970; Сенчура Л․ И․, Географическое общество СССР, «Земля и вселенная», М․, 1979 №2․

ՍՍՀՄ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՐԻ ԲԱԱՆԿ, առևտրավարկային հիմնարկություն։ Գործում է 1924֊ից։ Ունի բաժնետիրական ընկերության ձև։ Բաժնետերերն են ՍՍՀՄ պետբանկը, ՍՍՀՄ շինբանկը, ՍՍՀՄ ֆինանսների մինիստրությունը, ՍՍՀՄ արտաքին առևտրի մինիստրությունը, Ցենտրոսոյուզը և այլն մինիստրություններ ու արտաքին առևտր․ կազմակերպություններ։ Գործունեությունը հիմնվում է պետ․ վալյուտայի և արտաքին առևտրի մենաշնորհի սկզբունքների վրա։ Աշխարհի խոշորագույն առևտր․ բանկերից է, կատարում է ՍՍՀՄ արտաքին առևտր․ կապերի