Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» 2 շքանշաններով։

ՍՎԵՏՈՆԻՈՍ Դայոս Տրանքվիլլոս (Gaius Suetonius Tranquillus) (մոտ 70–122-ից հետո), հռոմեացի պատմագիր և գրող։ Մոտ 119–122-ին եղել է կայսր Ադրիա– նոսի (Հադրիանոս) քարտուղարը։ Սվետոնիոսի բազմաթիվ գործերից գրեթե ամբողջու– թյամբ պահպանվել է «Տասներկու կեսարների կյանքը» (8 գիրք, հայերեն թարգմանությամբ «Պատմութիւն երկոտասան կեսարաց», Զմյուռնիա, հ․ 1–2, 1876–77) և «Նշանավոր մարդկանց մասին» աշխատությունից՝ հատվածներ։ «Տասներկու կեսարների կյանքը» պարունակում է Հուլիոս Կեսարի U հռոմեացի տասնմեկ կայսրերի (Օգոստոս, Տիբերիոս, Դայոս Կալիգուլա, Կլավդիոս, Ներոն, Դալբա, Օթոն, Վիտելլիոս, Վես– պասիանոս, Տիտոս, Դոմետիանոս) կենսագրությունները, որոնք գրված են որոշակի սկզբունքով (կայսեր կյանքը մինչև իշխանության գլուխ անցնելը, պետական գործունեությունը, անձնական կյանքը, մահը) և ընդգծված վավերականությամբ։ «Նշանավոր մարդկանց մասին» երկում, որը կազմված էր տարբեր գրքերից («Քերականների ու հռետորների մասին», «Բանաստեղծների մասին» են) տրված են հռոմեացի մի քանի հայտնի քերականների, հռետորների և գրողների (այդ թվում՝ Վերգիլիոսի և Հորացիոսի) գործունեությունն ու բնութագիրը։ Սվետոնիոսի իրադարձությունները շարադրել է առանց խորանալու դրանց պատճառահետևանքային կապի մեշ։ Սվետոնիոսի երկերը կարեոր տեղեկություններ են պարունակում հռոմեացի կենցաղի, սովորույթների, գրականության, պատմության վերաբերյալ։ Օգոստոսի (21,3), Տիբերիոսի (9, 1, 41), Կալիգուլայի (1,2), Ներոնի (13,1–2, 30,2, 39,1, 40,2) կենսագրություններում որոշ տեղեկություններ կան Հայաստանի մ․ թ․ I դ․ 1-ին կեսի պատմության վերաբերյալ։ Երկ․ Жизнь двенадцати Цезарей, М․, 1966․ Գրականություն Гаспаров М«Л․, Новая зару– бежная литература о Таците и Светонии, «ВДИ», 1964, Jvfe 1․ Սեղ․ Կրկյաշարյան

ՍՎԵՐԴԼՈՎ Ցակով Սիխայլովիչ (կուսակցական ծածկ․ Անդրեյ, Սաքս և) [22․5 (3․6)․1885, Նիժնի Նովգորոդ, այժմ՝ Դորկի–16․3․1919, Մոսկվա], կոմունիստական կուսակցության և սովետական պետության գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1901-ից։ Ծնվել է արհեստավոր–փորագրիչի ընտանիքում։ Որպես պրոֆեսիոնալ հեղափոխական աշխատանքներ է տարել Նիժնի Նովգորոդում, Կոստրոմայում, Ցարոսլավլում, Կազանում և այլուր։ 1902–03-ին բազմիցս ձերբակալվել, բանտարկվել և աքսորվել է։ 1904-ին ՌՍԴԲԿ Հյուսիսային կոմիտեի որոշմամբ անցել է անլեգալ աշխատանքի, 1905-ին ՌՍԴԲԿ ԿԿ–ի որոշմամբ մեկնել է ուրալ՝ տեղի կուսակցական կազմակերպությունը ամրապնդելու համար, 1905-ի դեկտեմբերից գլխավորել է ՌՍԴԲԿ Եկատերինբուրգի (1924-ից՝ Սվերդլովսկ) կոմիտեն։ 1906-ին աշխատանքներ է տարել ոստիկանության կողմից շախշախված Պերմի կուսակցական կազմակերպության վերականգնման ուղղությամբ, Եկատերինբուրգում Մ․ Սվնրդլով ղեկավարել է Ուրալյան մարզային II կուսակցական կոնֆերանսը, ընտրվել ՌՍԴԲԿ մարզային կոմիտեի անդամ։ 1906-ի հունիսին ձերբակալվել, 1907-ին դատապարտվել է 2 տարվրա բան– տարկության։ 1909-ի նոյեմբերին ՌՍԴԲԿ ԿԿ–ի կողմից ուղարկվել է վերականգնելու Սոսկվայի կուսակցական կազմակերպությունը, դեկտեմբերին ձերբակալվել, 1910-ին աքսորվել է Նարիմի երկրամաս, որտեղից հուլիսին փախել է։ Աշխատել է Պետերբուրգի կուսակցական կազմակերպությունում, մասնակցել «Ջվեզդա» («Звезда») թերթի հրատարակման նախապատրաստմանը։ 1910-ին կրկին ձերբակալվել է, 1911-ին կրկին աքսորվել Նարիմ։

ՌՍԴԲԿ VI (Պրագայի) Համառուսաստանյան կոնֆերանսից (1912) հետո, հեռակա կարգով, կոոպտացվել է ԿԿ և մտցվել ՌՍԴԲԿ ԿԿ–ի Ռուս, բյուրոյի մեշ։ 1912-ի դեկտեմբերին փախել է աքսորավայրից, Պետերբուրգում եղել <Պրավդա> թերթի, 4-րդ Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավարներից։ 1913-ին ձերբակալվել և աքսորվել է Տուրուխանյան երկրամաս, ուր շարունակել է հեղափոխական գործունեությունը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո անցել է Պետրոգրադ, ապրիլին ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ նրան կրկին ուղարկել է ուրալ։ Եկատերինբուրգում Ս, ղեկավարել է ուրալյան մարզային կուսակցական կոնֆերանսը։ ՌՍԴԲ(բ)Կ VII (ապրիլյան) Համառուսաստանյան կոնֆերանսի պատգամավոր, ընտրվել է ԿԿ–ի անդամ, կոնֆերանսից հետո՝ ԿԿ–ի քարտուղար, պատգամավոր Համառուսաստանյան ԿԳԿ–ում։ Ղեկավարել է ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարի հրավիրման կազմբյուրոն։ Համագումարում ընտրվել է ԿԿ–ի անդամ։ Համագումարից հետո ղեկավարել է ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ–ի քար– տուղարությունը, մասնակցել ԿԿ–ին կից ռազմական կազմակերպության ղեկավարմա– նը, ամուր կապեր հաստատել Վ․ Ի․ Լենինի հետ, որը գտնվում էր ընդհատակում։ Սվերդլովը նախագահել է ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ–ի 1917-ի հոկտ․ 10(23) և 16(29)-ի նիստե– րում, որտեղ ընդունվել է զինված ապըստամբության մասին որոշումը, ընտրվել ապստամբության ղեկավարման ռազմահեղափոխական կենտրոնի անդամ, Սովետների Համառուսաստանյան II համագումարի պատգամավոր, համագումարի բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավար։ 1917-ի նոյեմբերին 8(21 )-ին Լենինի առաջարկությամբ ընտրվել է Համառուսաստանյան ԿԴԿ–ի նախագահ, մնալով ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ–ի քարտուղար։ Եղել է ՌՍՖՍՀ առաշին Սահմանադրությունը կազմող հանձնաժողովի նախագահը։ Կուսակցության VII համագումարում նորից ընտրվել է ՌԿ(բ)Կ ԿԿ–ի անդամ։ Սասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսի նախապատրաստմանը։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։ Երկ․ Избр․ произв․, т․ 1–3, М․, 1957–60․

ՍՎԵՐԴԼՈՎ, գյուղ ՀՍՍՀ Ստեփանավանի շրշանում, Ուռուտ գետի ափին, շրջկենտրոնից 9 կւ1 հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է կարտոֆիլագործությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միշնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, բուժկայան։ Անվանվել է ի պատիվ Սիխայլովիչ Սվերղչովի, 1938-ին։ Սվերդլով Սիխայլովիչի հյուսիսային կողմում կանգուն է միանավ, թաղածածկ, արտաքին սրահով (չի պահպանվել) Ս․ Գևորգ եկեղեցին (VI դ․)։ Այն հիմնովին նորոգվել է XIX դարի և հարավային մուտքի առջև կառուցվել զանգակատուն։ Եկեղեցու նեղ ու ձգված դահլիճը չորս զույգ որմնամույթերով և թաղակիր կամարներով բաժանվում է հինգ հատվածի։ Սվերդլով գյուղի Ս․ Գևորգ եկեղեցին (VI դ․) հարավ–արևելքից Կիսաշրշանաձև հատակագծով խորանի երկու կողմերում աբսիդներով ուղղանկյուն ավանդատներ են։ Դռները երեքն են (հարավից, հյուսիսից և արևմուտքից), որոնք ունեցել են ճակտոնով ու զույգ կիսասյուներով ձևավորված կամարակապ շքամուտքեր։ Եկեղեցուց հյուսիս-արևելյան թաղածածկ մատուռի (XIII դ․) ավերակներ են։ Պահպանվել է գերեզմանոց խաչքարերով և ձիթհան։ Գրականության Հասրաթյան Մ․, Տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «Լ4Դ», 1974, № 3։ Մ․Հասրաթյան

ՍՎԵՐԴԼՈՎՍԿ (մինչև 1924-ը՝ Եկատերինբուրգ), քաղաք, ՌՍՖՍՀ Սվերդլովսկի մարզի կենտրոնը։ ՍՍՀՍ արդ․, մշակութային և գիտական կենտրոններից է, տրանսպորտային խոշոր հանգույց։