Վերանվել է ի պատիվ Յա․ Մ․Սվերդլովի։Գտնվում է Միջին Ուրալի արլ․ լանջերին, Իսետ գետի ափերին (Տոբոլի վտակ)։ Տարածությունը ավելի քան 400 կմ² է, բն․՝1269 հզ․(1983)։ ՍՍՀՄ մեքենաշինության, քիմ․ մեքենաշինության,«Ուրալէլեկտրատյաժմաշ» և տուրբինամոտորային գործարանները, մետալուրգիական․ էլեկրտրաէներգետիկական և քիմ․ արդյունաբերությունը։Գործում է Վերխ-Իստեսկի սև մետալուրգիայի գործարանը։ Կան կոշիկի արդյունաբերության ձեռնարկություններ,վուշամանածագործական ֆաբրիկա,կահույքի ֆիրմա, մահուդի, մսի,ալրաղաց կոմբինատներ,հրուշակեղենի ֆաբրիկա, շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ, ոսկերևական գործարան։ Ունի 13 բուհ (այդ թվում՝ համալսարան), 6 թանգարան,5 թատրոն։ Քաղաքի հիմնադրման տարեթիվ է համարվում 1723-ի նոյեմբ․ 7(18)-ը, երբ սկսել է աշխատել Արքունի մետազագործական գործարանի 1-ի հերթը (Իսետ գետի վրա)։ Շուտով Իսետյան գործարանը և նրան կից ամրոցը անվանել են Եկատերինբուրգ (ի պատիվ կայսրոհի Եկատերինա I-ի)։ XVIII դարից քաղաքը դարձել է Ուրալի լեռնագործական արդյունաբերության կենտրոնը։ 1796-ից՝ գավառական քաղաք Պերմի նահանգում։ XIX դ․ վերջին-XX դ․ սկզբին Եկանտերինբուրգը Ուրալում հեղափոխ․ շարժման կենտրոններից էր։ 1905,1906, ապա 1917-ի հոկտ․ 26 (նոյեմբ․ 8)-ին։ 1918֊ի հուլիսին քաղաքը գրավել են սպիտակ չեխերը (տես Չեխոսլովակյան կորպուսի խռովություն 1918), այնուհետև այն գտնվել է սպիտակգվարդիականների իշխանուփյան տակ։ Ազատագրվել է 1919-ի հուլուսին։ 1919-ից՝ Եկանտերնբուրգյան նահանգի, 1923-ից՝ Ուրալի մարզի, 1934-ից Սվերդլովսկի մարզի կենտրոնն է։Աշխատանքային, հեղափոխ․ և մարտական ծառայությունների, ինպես նաև հիմնադրման 250֊ամյակի կապակցությամբ« Մ․ 1973-ին պարգևատրել է Լենինի շքանշանով։ Ս-ում ապրել և աշխատել են գրողներ Դ․ Ն․ Մամին-Սիրիբյակը, Պ․Պ․ Բաժովը։
ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է1934-ի հունվ․ 17-ին։ Տարածությունը 194,8 հզ․ կմ² է, բն․է 4557 հզ․ (1983): Բաժանված է 30 վարչական շրջանի։ Ունի 44 քաղաք, 96 քտա։ Վարչական կենտրոնը՝ Սվերդլովսկ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1959,1970)։
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ։ Ս․ մ․ գտնվում է Միջին, մասամբ Հս․ Ուրալի արլ․լանջերին և հարակից Արևմտասիբիրական հարթավայրում (տարածքի 2/3-ը)։Հվ-արմ-ում Միջին Ուրալի արմ․ լանջերն են։ Մարզի մոտ 1/4 զբաղված է Ուրալի արմ․ լառնաշխթաներով։ Առավել բարձր կետերը՝ Կոնժակովի կամեն (1569 U), Դենեժկին կամեն (14921/), գտնվում են Հս․ Ուրսղում։ Միջին Ուրալն ունի ողորկ մակերևույթ։ Հվ–արմ–ում ոչ մեծ տարածություն են զբաղեցնում թույլ բլրապատ Նախաուրալը, Ուֆայի սարավանդի և Միլվինյան բլրաշարի մասերը։ Կա երկաթի, պղնձի հանքանյութ, ածուխ, ասբեստ, տալկ, մարմար, ոսկի, պլատին, թանկարժեք քարեր ևն։ Կլիման ցամաքային Է։ Հունվարի միջին ջերմաստիճանը հս–ում–20°C Է, հվ–ում՝–15°C, հուլիսինը՝ համապատասխանաբար 16°C, 19°C։ Տարեկան տեղումները 350–600 մմ են։ Խոշոր գետերն են Տավդան, Տուրան, Չուսովայան և Ուֆան։ Ս․ մ–ի մեծ մասը գտնվում է անտառային և անտառատափաստանային զոնայում։ Լեռներում (հատկապես հս–ում) առկա է բարձունքային գոտիականությունը։ Գերակշռում են պոդզոլային, տորֆաճահճային, ճմապոդզոլային, անտառային գորշ հողերը, հվ–ում՝ սևահողերը։ Տարածքի 61%-ը