ցիոնալ սպառման անհատական նորմաները ՀՍՍՀ–ում լրիվ ապահովվել են։ 1986-ին ճյուղն ընդգրկում էր 7 միավորում (Երևանի Մյասնիկյանի անվ․ № 1 և 2, ձեռնոցների, Սովետաշենի, Դորիսի, Լենինականի, Կիրովականի)՝ 30 մասնա ճյուղով, 4 ինքնուրույն ֆաբրիկա (Լենինականի և Ղափանի տրիկոտաժի, Կամոյի գուլպայի, Արտաշատի տրիկոտաժիգալանտերեայի) և Տրիկոտաժե իրերի նորաձևությունների «էրեբունի» հանրա– պետ․ տուևը։ Դրանք արտադրել են 86,6 մլն զույգ գուլպա, 63,3 մլն հատսպի տակեղենի և 27,7 մլն հատ վերնահագուստի տրիկոտաժ (1984)։ Ա․ Աէէիրխանով
ՏՐԻԿՈՏԱԺԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Սովետաշենի, ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ։ Կազմա կերպվել է 1974-ին։ Դլխամասային ձեռնարկությունը՝ Սովետաշենի տրիկոտաժի ֆաբրիկան, հիմնադրվել է 1938-ին, որ պես տեքստիլտրիկոտաժի արտել։ Այն ներառել է Երևանում և Սովետաշեն ավանում տեղաբաշխված մի քանի արտադրա– մասեր, թողարկել ներքնակի և խավավոր գործվածք, գունավոր ջեջիմ, սպիտակե ղենի տրիկոտաժ։ 1940-ին արտելն ընդ լայնվել է, արտադրանքի թողարկման ծավալը կազմել է ավելի քան 4 մլնռ․։ 1956- ին արտելն Արդկոոպի համակարգից հանձնվել է ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության ենթակայությանը և վերածվել ֆաբրիկայի։ 1966-ից այն ընդԳՐԿՎել է Տրիկոտաժի տնտհաշվարկային միավորման (1971–73-ին գործել է որպես ինքնուրույն արտադր․ միավոր), 1974-ից՝ Սովետաշենի Տ․ ա․ կազմում։ Ֆաբրիկան ուսումնաարտադր․ տեղամաս ունի Վարդաշենում (1977-ից), արտադր․ տեղամասեր՝ Զարնջա (1980-ից) և Նորա կերտ (1981-ից) գյուղերում ու էջմիած–muStՂՅովւաւաշՄԱի 5․ Ш․ if․ ներառում է նաև Նորքի տրիկոտաժի N 1 (հիմնադրվել է 1974-ին), MI 2 (1982-ին) և Թալինի տրիկոտաժի (հիմնադրվել է 1974-ին, 1980-ից մասնաճյուղ ունի Եղնիկ գյուղում) ֆաբրիկաները, ֆիրմային խա նութ Երևանում (1976-ից)։ Միավորման ձեռնարկությունները թողարկում են ավելի քան 120 անուն արտադրանք՝ ջեմպերներ, սվիտերներ, ժակետներ, մարզահագուստ, մանկական սպիտակեղեն ևն։ Ա․ Ամիր/սանով
ՏՐԻԿՈՏԱԺԻ ՄԵՔԵՆԱ գործելու մ և ք և ն ա, տրիկոտաժե կտավներ և արտադրանքներ պատրաստող մեքենա։ Տարբերում են ըստ օղակագոյացման եղանակի (լայնահյուսվւսծքային՝ կուլիրային, և հենքահյուսվածքային), ըստ ասեղների (օղակագոյացման մեխանիզմի հիմնական մաս) տեսակի (կեռիկավոր կամ լեզ վակավոր), ըստ ասեղնակալների թվի (մեկ կամ երկու), ըստ նշանակման (հարթ և նախշավոր տրիկոտաժե կտավներ գործող մեքենաներ, հատային տրիկոտաժե արտադրանքներ կամ դրանց առանձին մասերը գործող ավտոմատներ, վերջնակարման ժամանակ հետագա ձևում պահանջող արտադրանքի պատրաստման կիսաավտոմատներ)։ Բոլոր մեքենանեՏրիկուոաժի մեքենաների դասակարգումը որը ստորաբաժանվում են դասերի, որոնք որոշվում են ասեղնակալի միավոր երկարությամբ անցնող ասեղների թվով։ Առավել տարածվածն անգլիական համակարգն է, որում որպես ասեղնակա լի երկարության չափման միավոր ընդունված է անգլիական դյույմը (1 դյույմը= =25,4 till)։ ՍՍՀՄ–ում թողարկվում են 3–36-րդ դասերի մեքենաներ։ Որքան բարձր է մեքենայի դասը, այնքան նուրբ կտավ է այն հյուսում (օրինակ, նուրբ գուլպաները հյուսում են 34-րդ դասի մե քենաներով)։ Տ․ մ–ների հիմնական աշխա տանքային օրգաններն օղակագոյացման (գործելու), սնուցման և ձգիչ մեխանիզմներն են։ Բացի արդյունաբերական Տ․ մներից թողարկվում են նաև կենցաղային ձեռքի գործելու մեքենաներ և ապարատներ։ Ձեռքի մեքենաների հիմնական հանգույցներն են․ օղակագոյացման տար րերը (լեզվակավոր ասեղներ և․ թիթեղ ներ), սայլակը (գործելու պահին կառա վարում է ասեղների, թիթեղների աշխա տանքը, ձեռքով շարժվում ուղղատու ռել սերով), շարքերի հաշվիչը։ Գործելու ապարատներն ունեն ձգիչ կեռիկներ, ցցաձողիկներով սանր և քանոններ, որոնց օգնությամբ տեղափոխում են կեռիկները, կարգավորում գործվածքի խտությունը։
ՏՐԻՄԵՐ (անգլ․ trimmer), 1․ օդային կամ կերամիկական դիէլեկտրիկով փոքր փո փոխական ունակության էլեկտրական կոնդենսատոր։ Հիմնականում ծառայում է ռադիոապարատուրայում տատանողական կոնտուրների համալարման համար։ 2․ Ինքնաթիռի էլերոններին, ուղղյակների հորիզոնական և ուղղաձիգ ղեկերին հոդակապով ամրացված Փոքր չափերի աե րոդինամիկական մակերևույթներ, որոնք օդաչուին հնարավորություն են տալիս առանց մեծ ջանքերի ներգործել կառա վարման համակարգի վրա։ 3․ Շարժական բեռնիչ մեքենա (նետիչ կոնվեյեր), որի աշխատանքի ընթացքում տեղաՓոխվող բեռը մի կողմ է նետվում մինչև 30 it հեռա վորության վրա։ 4․ Սկավառակաձև մի քանի սղոցներով հաստոց՝ տախտակների լայնական սղոցման համար։
ՏՐԻՄԻՏԱՍ դ ա ու դ ի տ ե, տ ր ի ու– բ ա ս, լիտվ․ ժող․ փողային նվագարան։ Փայտե փողի տեսակ։ Ունի երկար գլանաձև, հիմնականում ուղիղ բուն (1400– 2300 till) և մեծ կոնաձև փողալայնուկ։ Պատրաստվում է լաստենուց, հացենուց, եղևնուց։ Երկու երկայնական կեսերը կպցվում են խեժով, բունը փաթաթվում կեղևով։ Հիմնականում հովվական նվա գարան է․ կիրառվել է նաև տոնախմբու թյունների, հարսանիքների ևն ժամանակ։ Հնչյունաշարը բնական է։ Մենանվագ և զուգանվագ գործիք է։ Զուգանվագով կատարել են լիտվ․ հնավանդ երգեր։ Տ․ հայտնի է XII դարից։ XX դ․ սկզբից չի օգտագործվում։ Տ–ի արդիականացված մի քանի տեսակներ կիրառվում են Լիտվ․ ՍՍՀ «Լետուվա» ժող․ երգի և պարի ակա դեմիական անսամբլում։
ՏՐԻՆԻԴԱԴ ԵՎ ՏՈԲԱԳՈ (Trinidad and Tobago), Տրինիդադի և Տոբա– գոյի Հանրապետություն (Re public of Trinidad and Tobago), պետու թյուն Վեստ Ինդիայում, Կարիբյտն ծովի Տրինիդադ, Տոբագո և նրանց հարող 5 փոքր էոօհնեոհ ւԼոա։ Մանում t AnJiin․ եամագպւծակցութ]ան եգ*․ Տտ^ածա^ւտ․- նը 5,1 հզ․ կմ2 է, բն․՝ 1,2 մլն (1982)։ Մայրաքաղաքը՝ Պորտ օֆ Ապեյն։ Վարչակա նորեն բաժանվում է 12 կոմսության։ Պետական կարգը։ Տ․ ևՏ․ հանրապետու թյուն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1962-ից (1976-ի ուղղումներով)։ Պետության գլուխը պրեզիդենտն է։ Օրենս– դիր իշխանությունը պատկանում է երկ պալատ (սենատ, ներկայացուցիչների պալատ) պառլամենտին։ Դործադիր իշխա նությունն իրականացնում է կառավարու թյունը՝ պրեմիեր մինիստրի գլխավորու թյամբ։ Բնությունը։ Տրինիդադ և Տոբագո կղզի ներն ունեն մայրցամաքային ծագում, կազմված են հիմնականում բյուրեղային ապարներից։ Ափերը թույլ են կտրտված, շրջապատված են կորալյան խութերով։ Հս–ում Վենեսուելական Առափնյա Կորդիլիերայի շարունակությունը կազմող լեռներն են (բարձրությունը՝ մինչև 940 Ա, Արիպա լեռ)։ Տրինիդադ կղզու մեծ մասը ցածրադիր հարթավայր է, արլ–ում տա րածված էն ճահիճները, հվ․ ափի երկայն քով՝ ցեխային հրաբուխները։ Կան բնա կան ասֆալտի, նավթի ու գազի հանքա վայրեր։ Կղզիների կլիման մերձհասարակւսծային է, շոգ և խոնավ։