Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջին ջերմաստիճանը 25–27°C է, տարեկան տեղումները 1200–3800 մմ են։ Գերակշռում են մշտականաչ անտառները (տարածքի մոտ 45%–ը)։ Բնակչությունը։ 42% –ը նեգրեր են, 41%-ը՝ հնդկացիներ, 14%–ը՝ խառնածիններ։ Բնակվում են նաև եվրոպացիներ, չինացիներ և այլք։ Բնակչության մեծ մասը քրիստոնյաներ են։ Պաշտոնական լեզուն անգլերենն է, տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 235,3 մարդ է (1982)։ Քաղաքային բնակչությունը՝ 62% (1979)։ Պատմական տեղեկանք։ Տրինիդադ և Տոբագո կղզիները հայտնաբերել է Ք․ Կոլումբոսը, 1498-ին։ Իսպ․ գաղութացումը (XVI դարից) հանգեցրել է համարյա բոլոր բնիկների ոչնչացմանը, և իսպ․ գաղութարարները սկսել են ստրուկներ ներմուծել Աֆրիկայից։ 1797-ին Մեծ Բրիտանիան զավթել է Տրինիդադը։ Տոբագոն, որը մինչե XIX դ․ սկիզբը կռվախնձոր էր Անգլիայի, Իսպանիայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի միջև, 1814-ին դարձել է Մեծ Բրիտանիայի գաղութ և 1899-ին վարչականորեն ենթարկվել Տրինիդադին։ 1834-ին անգլ․ գաղութներում ստրկության վերացումից հետո նախկին նեգր ստրուկները լքել են պլանտացիաները։ Նրանց փոխարինել են Հնդկաստանից և այլ երկրներից պայմանագրով եկած բանվորներ, որոնք ժամկետը լրանալուց հետո մնացել են Տրինիդադում։ 1866-ին Տրինիդադի հվ–արմ–ում հայտնաբերվեց նավթ, որի շահագործումը նպաստեց արդ․ պրոետարիատի առաշացմանը։ 1890-ին երեվան եկան առաջին բանվ․ կազմակերպությունները, իսկ 1902-ից տեղի են ունեցել բանվ․ ելույթներ։ Ազգ․-ազատագր․ շարժման վերելքը երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ընթացքում և հետո մեծ Բրիտանիային հարկադրեց երկու կղզիների բնակիչներին սահմանադրություն և կառավարություն կազմելու իրավունք տալ (1950)։ 1956-ին ստեղծված ժող․ ազգ․ շարժում (ԺԱՇ) կուսակցությունը հանդես եկավ կղզիներին անկախություն տալու պահանջով։ 1962-ի օգոստ․ 31-ից Տ․ և Տ․ անկախ պետություն է Բրիտ․ համագործակցության կազմում, սեպտեմբերից՝ ՄԱԿ–ի, 1967-ից՝ Ամեր․ պետությունների կազմակերպության անդամ։ 1973-ին Տ․ և Տ․ Արևմտա–Հնդկական (Վեստ Ինդիայի) անգլալեզու այլ երկրների հետ մասնակցել է Կարիբյան համագործակցության ստեղծմանը։ 1972-ին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել S․ U Տ–ի և Կաուբայի, 1974-ին՝ Տ․ և Տ–ի ու Սովետական Միության միջև։ 1976-ի օգոստ․ 1-ից Տ․ և Տ․ հանրապետություն է, հանդես է գալիս հանուն խաղաղ գոյակցության և միջազգային համագործակցության։ 1980-ին որոշում ընդունվեց անցկացնել Տոբագոյին ինքնավարություն տալու միջոցառումներ։ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ ժողովրդական ազգային շարժում (ԺԱՇ), կառավարող կուսակցություն է, հիմնվել է 1956-ին։ Միավորում է գլխավորապես մանր բուրժուազիային U մտավորականությանը, ինչպես նաև բանվորների մի մասին։ Միացյալ բանվորական ճակատ (ՄԲ&), օպոզիցիոն կուսակցություն է, հիմնվել է 1975-ին։ Դեմոկրատական գործողության կոնգրես (ԴԳԿ), օպոզիցիոն կուսակցություն է, հիմնվել է 1971-ին։ Ազգային վերակառուցման կազմակերպություն (ԱՎԿ), հիմնվել է 1980-ին։ Դեմոկրատական լեյբորիստական կուսակցություն (ԴԼԿ), հիմնվել է 1956-ին։ Մոցիալ–դեմոկրատական կուսակցություն (ՍԴԿ), հիմնվել է 1976-ին։

S․ և Տ–ի արհմիությունների կոնգրես, ստեղծվել է 1957-ին, ունի 100 հզ․ անդամ։

Տնտեսությունը։ Տնտեսության հիմքն են նավթարդյունահանումը, նավթավերամշակումը և տուրիստների սպասարկումը։ Վերամշակում են նաև Վենեսուելայից, էկվադորից և այլ երկրներից ներմուծվող նավթ։ 1983-ին արդյունահանվել է 8,4 մլն տ նավթ (արդյունահանման ավելի քան 3/4-ը վերահսկում են ամերիկյան մոնոպոլիաները), 3,6 մլրդ մ3 բնական գազ, 59,3 հզ․ տ ասֆալտ, արտադրվել՝ 10,5 մլն տ նավթամթերք, 189,1 հզ․ տ ցեմենտ, 940 հզ․ տ պարարտանյութ, 1981-ին՝ 1,8 մլրդ կվա–ժէլեկտրաէներգիա։ Կան քիմ․, տեքստիլ, սննդի (գլխավորապես շաքարի) արդյունաբերության ձեռնարկություններ։ Գյուղատնտեսության մեջ տիրապետում է խոշոր հողատիրությունը։ Վարելահողերն ու բազմամյա տնկարկներն զբաղեցնում են տարածքի 31%-ը։ Գլխ․ ապրանքային կուլտուրան շաքարեղեգն է։ Մշակում են նաև կակաո, սուրճ, բրինձ, ծխախոտ, բանան, ցիտրուսայիններ, կոկոսյան արմավենի, եգիպտացորեն, ընդավորներ, բատատ, մանիոկ։ Կա ձկնորսություն (որսը՝ 4,5 հզ․ ա, 1982)։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ Երկաթուղիների երկարությունը 175 կմ է, ավտոճանապարհներինը՝ 7,1 հզ․ կմ (1982)։ Արդ.կենտրոններն ու գլխ․ նավահանգիստներն են Փուենտ ա Պիեռը, Բրայտոնը, Փոյնթ Ֆորտինը, Պորտ օֆ Սպեյնը։ Կա միջազգային օդանավակայան։ Արտահանում է նավթ և նավթամթերք, նավթաքիմ․ արտադրանք, ներմուծում՝ նավթ, սարքավորում և տրանսպորտային միջոցներ, արդ․ ապրանքներ, պարեն։ Արտաքին առևտրի հիմնական գործընկերներն են ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Կարիբյան ավազանի երկրները, Վենեսուելան, Սաուդյան Արաբիան։ 1983-ին Տ․ և Տ․ են այցելել 205 հզ․ օտարերկրյա տուրիստ։ Դրամական միավորը Տ․ և Տ–ի դոլլարը է։ 2,4 Տ․ և Տ–ի դոլլարն= ամերիկյան 1 դոլլարի (1985)։ Բժշկասանիտարական բնութագիրը։ 1979-ի տվյալներով ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 25,1, մահացությունը՝ 6,8, մանկ. մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 26,4։ Տարածված են վարակփչ և մակաբուծական հիվանդությունները, հատկապես ստամոքսաաղիքային համակարգի, վեներական, սիրտանոթային հիվանդությունները, գլխուղեղի անոթային ախտահարումները, չարորակ ուռուցքները։ 1980-ին աշխատում էին 786 բժիշկ (10000 բնակչին՝ 6,5 բժիշկ), 69 ատամնաբույժ, ավելի քան 2,8 հզ․ բուժքույր։ 1979-ին գործում էր 23 հիվանդանոց՝ 4,4 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 3,7 մահճակալ, 95,5%-ը՝ պետ․ հիվանդանոցներում)։ Լուսավորությունը։ 6–12 տարեկան երեխաների ուսուցումը պարտադիր է։ 10-ամյա տարրական դպրոցն անվճար է։ Միջնակարգ դպրոցը (8-ամյա) գործում է տարրական դպրոցի 6 դասարանների հիմքի վրա և ունի 2 աստիճան (6+2)։ Գործում են նաև մասնավոր դպրոցներ։ Պրոֆտեխ․ պատրաստությունը (1–4 տարի) իրականացվում է 10ամյա տարրական դպրոցի հիմքի վրա։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում մանկավարժ, կոլեջները ոչ լրիվ միջնակարգի հիմքի վրա։ Պորտ օֆ Սպեյնում է գտնվում Վեստ Ինդիայի համալսարանի