Տրինիդադի բաժանմունքը։ Ունի աեխ․, պոլիտոեխ․ (Սան Ֆեռնանդո), Արլ․ Կարիբյան գյուղատնտ․ ինստ–ներ։ Խոշոր են Տ․ և Տ–ի կենար․, համալսարանի, Տրինի դադի հանրային (հիմն.՝1851-ին) գրադարանները։ Պորտ օֆ Սպեյնում են գտնվում Ազգ․ թանգարանը և կերպարվեստի պատկերասրահը։
Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։ Հրատարակվում են (1980) «Տրինիդադ գարդիան» («The Trinidad Guardian», 1917-ից), «Տրինիդադ ընդ Տոբագո էքսպրես» («Trinidad and Tobago Express, 1967-ից), «Իվնինգ նյուս» («Evening News», 1936-ից) օրաթերթերը և 4 շաբաթաթերթ։ Ռադիոհաղորդումների կառավարական ծառայությունը հիմն. է 1957-ին, «Ռադիո Տրինիդադ» ռադիոհաղորդումների առևտր․ ընկերությունը՝ 1947-ին, Հեռուստահաղորդումների առևտր․ ծառայությունը հիմն. է 1962-ին։
Գրականությունը։ Զարգանում է անգլ․ լեզվով։ Կազմավորումը կապված է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգ․ ազատագր․ պայքարի վերելքի հետ։ Ազգ․ մշակույթի զարգացման պայմանների բացակայության և գաղութատիրության հետևանքով շատ գրողներ տարագրվել են՝ չխզելով, սակայն, ստեղծագործական կապը հայրենիքի հետ։ Ռ․ դը Բուասիերը հրատարակել է աշխատավորների 30–40-ական թթ․ կյանքի ու պայքարի մասին պատմող գրքեր («Թագի մարգարիտը», 1952, «Ռոմ և կոկա–կոլա», 1956)։ Ս․ Սելվոնի (ծն․ 1932) «Կղզին աշխարհ է» (1955), «Արտույտի բույնը» (1965), «Կարոնայի հարթավայրերը» ․ (1970) և մյուս վեպերը նվիրված են ժամանակակից Վեստ Ինդիային։ Խտշորագույն արձակագիր Վ․ Ս․ Նեյպոլի (ծն․ 1932) ստեղծագործությունում տիրապետում է Վեստ Ինդիայի իրականության (միստիկակաՆ մերսորդը», 1957, Ընետրություններ էլվիրում», 1958, վեպեր), դրա հետ մեկտեղ «Տուն միստր Բիսվասի համար» (1961), «Միստր Սթոունը և զինակից ասպետները» (1967) վեպերում նկատելի են ողբերգական երանգներ, իսկ «Ընդօրինակողները» (1967) վեպում՝ կծու ծաղր։ 60-ական թթ․ վերջից Նեյպոլը հիմնականում ուշադրությունը նվիրել է ակնարկին, պատմվածքին, պատմ․ հրապարակագրությանը («էլդորադոյի կորուստը», 1969, «Լեփ–լեցուն բարաք», 1973)։ 60-ական թթ․ գրկ․ մուտք գործած վիպասանների ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է հակումը դեպի սոցիալ․ խնդիրները և աշխատավորության կյանքի պատկերումը [Մ․ Անթոնիի «Մոտենում են խաղերը» (1963), «Տարին Սան–Ֆեռնանդոյում» (1965), «Կանաչ օրեր գետափին» (1967), է․ Լավլեսի (ծն․ 1935) «Ընկնում են աստվածները» (1965) և «Ուսուցիչը» (1969), Ի․ Խսանի «Կախարդ» (1964) վեպերը ևն]։ Կ․ Սիլին, է․ Կառը, Կ․ Հռուպը նովելագիրներ են։ Պրոֆեսիոնալ բանաստեղծներից խոշորներն են Խ․ Տելեմակը (ծն․1911), Յա․ Ռոուչը (ծն․ 1915), Դ․ Ուոլկոտոը (ծն․ 1930, հանդես է գալիս նաև որպես դրամատուրգ)։
ճարտարապետությունը և կերպար վեստը։ Պահպանվել են արավակ հնդկացիների խեցեղեն իրեր, գործվածքներ, զարդեր։ Գաղութատիրության շրջանի հուշարձանները կործանվել են հրդեհներից։ Քաղաքներում (Պորտ օֆ Սպեյն, Սան Ֆեռնանդո) գերակշռում են ոչ բարձր փայտե տները, որոնց երկրորդ հարկի երկարությամբ փորագրազարդ սրահներ են։ Հասարակական շինությունները, մենատները, եկեղեցիները հիմնականում կառուցվել են XIX դ․ սկզբին (կլասիցիզմի ոճով) և XIX դ․ 2-րդ կեսին – XX դ․։ ժա մանակակից ոճի կառույցները սակավաթիվ են։ XIX դ․ 2-րդ կեսին ժ․ Մ․ Կազաբոնը ջրաներկով նկարել է Տրինիդադի տեսարաններ։ XX դ․ ժողովրդի կյանքը պատկերում են գեղանկարիչներ Մ․ Պ․ Ալլադինը, Ջ․ Ֆառելը, Կ․ Չանգը, քանդակագործ Կ․ Մոռիսը։ ժող․ ստեղծագործություններից առանձնանում են ավանդական կառնավալների զգեստները։ Գրկ․ Время пламенеющих деревьев [вступ․ ст․ Е․ Л․ Гальпериной], М․, 1961; Гальперина Е-, Бури и штили Карибского моря, «Вопросы литературы», 1963, № 10; Карибские рассказы, М․, 1968; Современная вестиндская новелла, М․, 1973; Williams Е․ Е․, History of the People of Trinidad and Tobago, Port of Spain, 1962; Wood D․, Trinidad in Transition, L․, 1968․
ՏՐԻՆԻՏՐԱՏՈԼՈՒՈԼ, տես Տրոտիլ։
ՏՐԻՆԻՏՐԱՖԵՆՈԼ, պիկրինաթթու, 2, 4, 6– եռնիարա –1-օքսիբենզոլ, արոմատիկ նիտրամիացություն։ Դեղին, բյուրեղական պայթուցիկ նյութ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ 122–122,5°C, մոտ 200°C-ու քայքայվում է։ Վատ է լուծվում սառը ջրում, ծծմբածխածնում, լավ՝ եռացող ջրում, բենզոլում և այլ օրգ․ լուծիչներում։ Պայթում է դետոնացիայից, նաև մետաղների ու նրանց օքսիդների հետ շփվելիս և տաքացնելիս (մոտ 300°C)։ Թույլ թթու է։ Աղերը՝ պիկրատները, դյուրավառ են և պայթուցիկ։ Տ․ առաջին արհեստական օրգ․ ներկանյութն է, օգտագործվում է ներկանյութերի արտադրությունում, պայթուցիկ նյութ է։ XIX դ․ վերջերին և XX դ․ սկզբներին կիրառվել է մելինիտ (Ռուսաստան, Ֆրանսիա), լիդդիր (Մեծ Բրիտանիա), շիմոզա (Ճաոնիա) անվանումներով։ Ա, Նորավյան
ՏՐԻՈ (իտալ․ trio, < լատ tria – երեք), եռյակ, 1․ երեք երաժիշտ–կատարողներից բաղկացած անսամբլ։ Տարբերում են գործիքային, վոկալ (տես նաև Տերցեա) և վոկալ–գործիքային Տ․։ Ընդգրկվող գործիքները լինում են միասեռ (օրինակ՝ լարային աղեղնավոր) և խառը (օրինակ՝ լարայինները փողային գործիքի կամ դաշնամուրի հետ)։ Տ–ի առավել տարածված կազմը՝ ջութակ, թավջութակ, դաշնամուր, կոչվում է դաշնամուրային։ 2․ Երաժշտ․ ստեղծագործություն երեք գործիքի կամ ձայնի համար, համանման կվարտետին U կվինտետին։ 3․ Գործիքային պիեսի, պարի (մենուետ), քայլերգի, սկերցոյի և այլնի միջին մասը (բաժինը)։ Սովորաբար հակադրվում է ավելի շարժուն ծայրի մասերին։ «Տ․» անվանումը ծագել է XVII դ․, երբ նվագախմբային եռամաս ստեղծագործության միջին մասը կատարում էին միայն երեք երաժիշտ։ 4․ Եռաձայն երգե հոնային պիես՝ 2 մանուալի և ոտնակի համար։
ՏՐԻՈԴ [< հուն, tpi – երեք (բարդ բառերում) և (էլեկտր)ոդ], էչեկարոնային լամպ, որն ունի 3 էլեկտրոդ՝ ջերմա էլեկտրոնային կաթոդ (ուղղակի կամ անուղղակի շիկացման), կառավարող ցանց և անոդ։ Տ–ի գյուտը (1906) պատկանում է ամերիկացի ռադիոինժեներ Լի դը Ֆորեստին (De Forest, 1873–1961)։ Սկզբում Տ․ օգտագործվել է միայն որպես ընդունիչ–ուժեղարար լամպ։ 1913-ին գերմանացի գիտնական Ա․ Մեյսները պարզել է, որ Տ․ կարելի է օգտագործել նաև որպես գեներատորային լամպ։ Պարզագույն Տ–ում դժվարահալ մետաղից (Ni, Mo կամ Та) պատրաստված գլանաձև անոդի ներսում տեղադրված է նույն նյութից պատրաստված պարուրաձև ցանցը։ Անոդի և ցանցի ընդհանուր առանցքով տեղադրված է վոլֆրամե կաթոդը։ Կիրառության նպատակից կախված՝ արդի Տ–ների կառուցվածքն ու պարամետրերը խիստ բազմազան են։ Օրինակ, էլեկտրական տատանումների ուժեղարարների սկզբնական աստիճաններում և լարման կայունարարներում օգտագործվող ընդունիչ–ուժեղարար Տ–ներն ունեն ուժեղացման մեծ գործակից (30– 100),, իսկ ուժեղացման ելքի կասկադներում և հոսանքի կայունարարներում կիրառվում են, այսպես կոչված, ձախ ցանցային բնութագծով Տ–ներ, որոնք ունեն ուժեղացման փոքր գործակից (4– 10) և անոդային ցրման համեմատաբար մեծ հզորություն (մինչև 20 վտ)։ Ընդունիչ–ուժեղարար Տ–ները հաճախ լինում են համակցված՝ միևնույն անոթում տեղավորում են էլեկտրոդների երկու (կամ ավելի) համակարգեր (այդաիսին են կրկնակի Տ–ները, դիոդ–Տ–ները, Տ– պենաոդները են)։ Տարածված են կոշտ ու ճկուն արտանցիչներով մանրակերտ Տ–ները և նուվիսաորները։ 1 Գհց–ից ավելի հաճախականությունների տիրույթում աշխատող Տ–ներն արտադրվում են մետաղախեցեղեն ձևավորմամբ՝ հարթ էլեկտրոդների և օղակաձև արտանցիչների համակարգով։ Գեներատորային և մոդոլյատորային Տ–ներն արտադրվում են անոդային ցրման տարբեր թույլատրելի հզորություններով (և, հետևաբար, տարբեր օգտակար հզորություններով)։ Իմպուլսային ռեժիմում աշխատելու համար նախատեսված Տ–ները բնութագրվում են կաթոդի իմպուլսային բարձր էմիսիոն ունակությամբ և մեծ օգտակար (իմպուլսային) հզորությամբ (մի քանի հարյուր կվտ)՝ անոդային ցրման աննշան միջին հզորության դեպքում։ Կիսահաղորդչային էլեկտրոնիկայի զարգացման հետ Տ–ները շատ բնագավառներում փոխարինվում են կիսահաղորդչային սարքերով։ Գրկ․ Клейнер Э․ Ю-, Основы теории электронных ламп, М․, 1974․
ՏՐԻՈԼԵ (Triolet) էլզա [Տրիոլե–Արագոն, Triolet-Aragon), 1896, Մոսկվա –1970, Սենտ–Առնու–ան–Իվլին], ֆրանսիացի կին գրող։ Կրթությամբ՝ ճարտարապետ։