Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լակիչ ազդեցությամբ, այդ պաաճառով նույն դիրքում արմաաը թեքվում է դեպի ներքև։ Տես նաև Շարժում բույսերի։


ՏՐՈՊԻՆԻՆ Վասիլի Անդրեևիչ (1776– 1857), ռուս նկարիչ։ Մինչև 1823-ը եղել է ճորա։ Մոտ 1798-ից սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում՝ Ս․ Ս․ Շչուկինի մոտ։ Մինչև 1821-ը ապրել է Ուկրաինայում և Մոսկվայում, ապա՝ հաստատվել Մոսկվայում։ ստեղծագոր ծության ծաղկման շրջանում (1820– 1830-ական թթ․ կեսեր) կերպարները կերտել է դիտարկված բնութագրումներով, լիահունչ գույներով, ծավալներն օժտել քանդակային հստակությամբ (Պ․ Ա․ Pm- լախովի, 1823, Ա․ Ս․ Պուշկինի, 1827, դիմանկարները, Ա․ Ս․ Պուշկինի համամիու թենական թանգարան, ք․ Պուշկին, Լենինգրադի մարզ)։ 1830–40-ական թթ․ դիմանկարներում գերակշռում են ժանրա յին գծերը, բարդ կոմպոզիցիան, մանրա մասերը, որոնք Տ–ին հնարավորություն են տվել ստեղծելու ժամանակակիցների տիպական, սուր բնութագրական կերպարներ (Վ․ Ա․ Զուբովայի ոիմանկարը, 1834)։ Վ․ Ա․ Տ ր Ո պ ի– նին․ «Եղունգները կարող կինը* (1847, Հայաստա նի պետ․ պատկերասրահ, Երևան) Տ․ կատարել է ուկր․ գյուղացիների բնութագրական էտյուդ–դիմանկարների շարք, ստեղծել հաճախ իդեալականացված ու սՆՆտիմՄԱտալ, բայց անկեղծությամբ գերող, հասարակ մարդկանց ժանրային, կիսով չափ դիմանկարային պատկերի տիպը («ժանյակագործուհի», 1823, հիշատակված բոլոր գործերը, բացի Ա․ Մ․ Պուշկինի դիմանկարից, գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։ Տ–ի ստեղծագործությունը կարևոր նշանակություն է ունեցել XIX դ․ ռուս, դեմոկրատ, արվեստի զարգացման ասպարեզում։ 1969-ին Մոսկվայում բաց վել է Տ–ի և նրա ժամանակակից մոսկովյան նկարիչների թանգարան։ Գրկ․ А м ա и н с к а я А․, В․ А․ Тропи- нин․ 1776-1857, М․, 1970․ ՏՐՈՊՈՍՖԵՐԱ (< հուն, хролод շըրջադարձ, փոփոխություն և ocpcdpa – ոլորտ), մթնոլորտի ստորին, երկրի մակերևույթի ազդեցությանն առավել են թաղամասը։ Տարածվում է երկրի մակերեվույթից մինչև 8–18 կմ բարձրությունները։ Տես նաև Մթնոչորտ։ ՏՐՈՎԱԴԱ (հուն․ Tpcoiag), հնագույն մարզ Փոքր Ասիայի հսարմ–ում (ժամա նակակից Թուրքիայի տարածքում)։ Տ–ի դաշտերի բարեբերությունը նպաստել է այստեղ բնակվող ցեղերի բարձր զարգաց մանը։ Մ․ թ․ ա․ III հազարամյակում նըրանց ստեղծած Տրոյա թագավորությունը մ․ թ․ ա․ մոա 1260-ին վերացել է Տրոյա կանպատերազմի հետևանքով։ Մ․ թ․ ա․ VII դ․ Տ․ երկիրը նվաճել են լիդիացիները, մ․ թ․ ա․ VI դ․ կեսին 4 պարսիկները, մ․ թ․ ա․ 334-ին՝ Ալեքսանդր Մակեդոնացին։ Մ․ թ․ ա․ Ill–II դդ․ Տ․ մտել է Պեր– գամոնի թագավորության կազմի, մ․ թ․ ա․ 133-ից մինչև մ․ թ․՝ հոոմ․ Ասիա պրովին ցիայի մեջ։ ՏՐՈՏԻԼ, ուրինիարաաոլուոլ, ա ո լ, 2, 4, 6–ե ոնիարաաոլուոլ, օրգ․ միացություն, փշրտող պայթուցիկ նյութ։ Անգույն բյուրեղներ են, որոնք հնանալիս դեղնում են՝ չկորցնելով պայ թելու ունակությունը։ Հալ․ ջերմաստիճա նը՝ 80,85°C, եռմանը՝ 290°C, խտությունը՝ 1600 կգ/մ3։ Բռնկվում է 290°Շ–ում, պայթ ման ջերմությունը՝ 4190 կջ/կգ։ Վատ է լուծվում ջրում (0,013%), եթերում, ծծըմ– բածխածնում, լավ՝ բենզոլում, ացետո նում, քլորաֆորմում, խիտ ազոտական թթվում։ Քիմիապես կայուն է, սկսում է քայքայվել 150°Շ–ից բարձր տաքացնելիս։ Ալկալիների հետ առաջացնում է անկայուն աղեր՝ տրոտիլատներ, որոնք պայթում են շփման և մեխանիկական այլազ դակների ներգործությամբ։ Տ․ ստանում են տոլուոլի նիտրմամբ։ Տ․ և նրա խառնուրդները ամոնիումի նիտրա տի, ալյումինի և այլ նյութերի հետ (ամոնիտներ, ամոնալ ներ, ամոտոլներ ևն) օգտագործվում են ռազմ, գործում և պայթեցման աշխա տանքներում։ Ա․ Նորավյան ՏՐՈՑԿԻԶՄ, մարքսիզմ–լենինիզմին և մի ջազգային կոմունիստական ու բանվորա կան շարժմանը թշնամի մանրբուրժ․ գաղափարա–քաղ․ հոսանք, որն իր օպորտու նիստական էությունը քողարկում է ձախ ռադիկալ ֆրազներով։ Առաջացել Հ XX դ․ սկզբին, որպես մենշեիզմի, իսկ միջազգային մասշտաբով՝ ցենարիզմի տարատեսակ։ Հետագայում դարձել է հակասովե տական, հակակոմունիստական հոսանք։ Անվանումը ստացել է այդ հոսանքի գա ղափարախոս և պարագլուխ Լ․ Դ․ Տրոցկու (Բրոնշտեյն, 1879–1940) անունից։ Տ–ի տեսական ակունքներն են․ փիլիսո փայության մեջ՝ մեխանիստական մատերիալիզմը, սոցիոլոգիայում՝ վոլյուն տարիզմը, սխեմատիզմը։ Տ–ի մեթոդաբա նական հիմքը մանրբուրժ․ աշխարհայացքին հատկանշական սուբյեկտիվիզմն է։ Բուշևիզւէի ծագումից ի վեր Տրոցկին և տրոցկիստները անդադար պայքարել են լենինյան կուսակցության ստրատեգիա կանգծի, նրա գաղափարական, կազմա կերպական, տակտիկական (քաղ․) ու տեսական հիմունքների դեմ։ ՌՍԴԲԿ երկրորդ համագումարում (1903) Տրոցկին մենշևիկների հետ միասին պաշտպանել է կուսակցության կանոնադրության առաջին պարագրաֆի մարտովյան ձևակեր պումը, հանդես եկել պրոլետարիատի դիկտատուրայի պահանջների դեմ։ 1905– 1907-ի հեղափոխության շրջանում, խեղաթյուրելով պերմանենտ հեղափոխու թյան մասին Կ․ Մարքսի գաղափարը, Տրոցկին առաջադրել է իր «տեսությունը պերմանենտ հեղափոխության մասին», ժխտել գյուղացիության հեղափոխակա նության, բանվոր դասակարգի և գյուղա ցիության դաշինքի, բուրժուադեմոկրատական հեղափոխության մեջ պրոլետարիատի հեգեմոնիայի, այդ հեղափոխու թյունը սոցիալիստականի վերաճելու հնարավորության և անհրաժեշտության վերաբերյալ լենինյան թեզերը։ 1907–10-ին Տրոցկին կանգնել է մեն– շևիկ–լիկվիդատորների (տես Լիկվիդա տորներ), բունդի և բոլշևիզմին թշնամի մյուս հոսանքների պաշտպանության դիր քերում․ «․․․Տրոցկին վարվել է, որպես ամենաստոր կարիերիստ և ․․․ ֆրակցիո ներ։ ․․․Շաղակրատում է կուսակցության մասին, իսկ իրեն պահում է ամեն տեսակ ֆրակցիոներներից էլ վատ» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 47, էջ 229)։ 1912-ին տրոցկիստները կազմել են Օգոս տոսյան հակակուսակցական բչոկը, որը միավորել է ՌՍԴԲԿ վեցերորդդ (Պրագայի) համառուսաաոանյան կոնֆերանսում կու սակցության շարքերից վտարված բոլոր օպորտունիստներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) շրջանում Տ․ հանդես է եկել որպես միջազգային ցենտրիզմի բաղկա ցուցիչ մաս։ Տրոցկիստները չէին ընդու նում մեկ երկրում սոցիալիզմի հաղթանա կի հնարավորության լենինյան տեսու թյունը, հեղափոխության, պատերազմի ու խաղաղության հարցերում բոլշևիկների կուսակցության տակտիկական լոզունգ ները։ Հոկտեմբերյան հեղափոխության նա խապատրաստման շրջանում տրոցկիստները ժխտեցին հեղափոխության հաղթա նակի հնարավորությունը, հանդես եկան զինված ապստամբության դեմ։ 1918-ին պաշտպանելով «ոչ պատերազմ, ոչ հաշ տություն» թեզը՝ տրոցկիստները հան դես եկան ընդդեմ հաշտության (տես Բրեաոի հաշտություն /9/8)։ ՌԿ(բ)Կ տասներորդ համագումարում (1921) և հետագա տարիներին Տ․ հանդես է եկել կուսակցության միասնության, նոր տըն– տեսական քաղաքականության, բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի ևն հարցերի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումների դեմ, քանիցս կուսակ ցությանը պարտադրել բանավեճեր։ 1920–21-ին տրոցկիստները ներկուսակ ցական պայքարի, արհմիությունների մասին բանավեճի (տես Բանավեճ արհ միությունների մասին) նախաձեռնողն էին։ 1924–25-ին տրոցկիստները փորձե ցին ռևիզիայի ենթարկել կուսակցության կազմակերպական սկզբունքները, պա հանջեցին կուսակցության ներսում ազա տություն տալ ֆրակցիաներին և խմբավո րումներին, ձգտեցին խախտել կուսակ ցության և երիտասարդության փոխհա րաբերությունները ևն։ 1924-ի վերջի և 1925-ի սկզբի բանավեճը իր արտահայ տությունը գտավ նաև Կոմունիստական Ինտերնացիոնայում․ տրոցկիստական խմբեր առաջացան արտասահմանյան մի շարք երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Չեխոսլովակիա ևն) կոմկուսներում։ 1926-ին Տ–ի պլատֆորմի հիման վրա