Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանվորներն ու ծառայողներն ստանում են ժամանակավոր անաշխատունակության թերթիկ՝ 10–12 ամիս ժամկետով, աշխատանքի տեղի պահպանմամբ։ Հիվանդների վաղ հայտնաբերում՝ տուբերկուլինային փորձի, ֆլյուորագրաֆիայի (2 տարին 1 անգամ) միջոցով։ Հակատուբերկուլոզային պայքարը ղեկավարում են հատուկ դիսպանսերներ։ Վերոհիշյալ մի ջոցառումների շնորհիվ ՀՍՍՀ–ում նվազել է Տ–ով հիվանդների և Տ–ից մահացության դեպքերի թիվը։ ՀՍՍՀ–ում գործում են հակատուբերկուլոզային 13 դիսպանսեր, 48 պոլիկլինիկական կաբինետ, 2 հիվանդանոց, 3 առողջարան (Դիլիջանում և Նորքում)։ Հակատուբերկուլոզային պայքարի գործում մեծ ավանդ են ներդրել Գ․ Սաղյանը, ГЬ․ Գյանջեցյանը, Թ․ Բաբայանը, Ս․ Վարդազարյանը, Ս․ Մելքումյանը և ուրիշներ։ Գրկ․ Կարապետյան Գ․ Գ․, Շնչառական օրգանների տուբերկուլոզ, Ե․, 1978։ Ստամբոլցյան Լ․Պ․, Տուբերկուլոզի պրոֆիլակտիկան, Ե․, 1979։ Богуш Л․ К․, Карапетян Э․ Т․, Хирургическое ле чение больных фиброзно-кавернозным ту беркулёзом лёгких, Е․, 1981․ Լ․ Ստամբոչցյան Կենդանիների Տ–ի նկատմամբ զգայունակ են կաթնասունների ընտանի ու վայրի 50 և թռչունների 25 տեսակ։ Առավել զգայունակ են խոշոր եղջերավորները, խոզերը, հավերը, ավելի քիչ՝ այծերը, շները, բադերը և սագերը, հազվադեպ հիվանդանում են նաև ձիերը, ոչխար ները և կատուները։ Բոլոր կաթնասունների և սահմանափակ թվով թռչնատեսակների համար ախտածին է տուբերկուլոզային բակտերիայի եզան տեսակը, մարդու տեսակով հիվանդանում են ձիերը, շները, խոզերը, կատուները, ոչխարները, թռչունները և խոշոր եղջերավոր կենդանիները, իսկ թռչունի տուբերկուլոզային բակտերիայի նկատմամբ զգայունակ են թռչունները, ինչպես նաև խոզերը, ձիերը, շները, երբեմն՝ խոշոր եղջերավորները։ Կենդանիների Տ․ տարածված է շատ երկրներում, հատկապես Արմ․ Եվրոպայում, որտեղ այն շոշափելի տնտ․ վնաս է հասցնում անասնապահությանը։ Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ կենդանիներն են։ Կենդանիները վարակվում են սննդային (ալիմենտար) և օդային (աերոգեն) ճանապարհներով, վարակված կաթի, ջրի, կերի, օդի և տարբեր առարկաների միջոցով։ Վարակմանը նըպաստում են վատ խնամքն ու կերակրու մը, անասնապահական շենքերի զոոհիգիենիկ ոչ բնականոն պայմանները (խոնավություն, մթություն, ցուրտ, շենքի փոքր մակերես են)։ Հորթերը վարակվում են մեծ մասամբ կաթի միջոցով։ Հիվանդության գաղտնի շրջանը կարող է տեելամիսներ։ Ընթացքը ընդհանուր առմամբ քրոնիկական է (մասսայական վարակման դեպքում նկատվում է նաև սունձեը)։ Ախտահարվում են թոքերը, ավշային գեղձերը, կուրծքը, մաշկը, երիկամները են։ Կլինիկական նշաններն առանձին կեն դանիների համար տարբեր են։ խոշոր եղջերավոր կենդանիների Տ–ի դեպքում նկատվում է մակերեսային ցավոտ հազ, ավշահանգույցների մեծացում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում (թոքերի Տ․), լույծ, փքանք (աղիքային Տ․), արգանդի և ձվարանների ախտահարման ժամանակ՝ վիժում, անպտղություն են։ Հիվանդության զարգացման ընթացքի հետ կենդանիները կորցնում են ախորժակը, հյուծվում են, նվազում է մթերատվությունը։ խոզերի Տ․ ավելի հաճախ ընթանում է առանց ախտանշանների (կլինիկապես արտահայտ վածձևերի դեպքում նկատվում է հազ, ավշային հանգույցների մեծացում, հյուծվածություն ևն)։ Հավերի Տ–ի դեպքում նկատվում է դանդաղաշարժություն, հյուծվածություն, ընդհատվում է ձվարձակումը, շները և կատուները հիվանդանում են թոքային ձևով, ախտահարվում են նաեդրանց աղիքները, ոսկրերն ու հոդերը։ Տ․ ախտորոշում են կլինիկական, ախտաբանաանատոմիական, ալերգիական և լաբորատոր հետազոտությունների հիման վրա։ Բ ու ժ ու մ ը տնտեսապես նպատակահարմար չէ։ Կանխարգելումը և պայքարի միջոցառ ու մ ն և ր ը․ ապահով տնտեսություն ներիպահպանում Տ–ից, հիվանդներ հայտնաբերելու նպատակով կենդանիների պարբերաբար ստուգում, հիվանդ կենդանիների սպանդի և մեկուսարաններում առողջ մատղաշի աճեցման միջոցով անապահով տնտեսություններում Տ–ի վերացում (առողջացում), արտաքին միջավայրում Տ–ի հարուցիչի ոչնչացման համար անասնաբուժ․–սանիտարական և տնտ․ կազմակերպչական միջոցառումների կիրառում, վարակից մարդկանց պահպանում։ Հիվանդ կենդանիներին մորթում են, իսկ մյուսներին ստուգում տուբերկուլինացման միջոցով։ Տնտեսության նախիրը (հոտը) համալրում են միայն ապահով տնտեսություններից բերած կենդանիներով։ Տուբերկուլինի նկատմամբ դրական ռեակցիայով կենդանիներից ստացված կաթը վարակազերծում են եռացմամբ և օգտագործում տնտեսության ներսում։ Անապահով տնտեսություններից ստացված ձվերն օգտագործվում են հացաթխման արդյունաբերությունում։ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ԲՈՒՅՍԵՐԻ, բույսերի բակտերիային հիվանդություն, վնասված օրգանների վրա առաջանում են անհարթ պալարիկներ, որոնց ներսը բակտերիա ներով՝ հիվանդության հարուցիչներով, լցված խոռոչներ են։ Տուբերկուլոզով ախտահարվում են ճակնդեղը, ձիթենին, դափնեվարդը, հացենին։ ճակնդեղի տուբերկուլոզի պալարիկներն առաջանում են արմատապտուղների վրա։ Սովորաբար վնասվում են առանձին բույսեր։ Պայքարի միջոցները, ճիշտ ցանքաշրջանառություն, բերքահա վաքի ժամանակ վնասված արմատա պտուղների ոչնչացում։ Զ ի թ և ն ու տ ուբերկուլոզի պալարիկներն ընկույ զիմեծության են, առաջանում են ճյուղերի, տերևների, արմատների վրա։ Վնասված ճյուղերը չեն աճում և չեն պտղաբերում, երբեմն ծառերը ոչնչանում են։ Հատկապես վնասակար է տնկարաններում։ Հիվանդությունը տարածվում է ձի թենու ճանճի, ինչպես նաև քամու և անձ րևի միջոցով։ ՍՍՀՄ–ում արտաքին կարանտինի օբյեկտ է։ Պայքարի մի ջոցները՝ տնկանյութի և պատվաս տանյութի ընտրություն առողջ բույսերից, վնասված ճյուղերի ոչնչացում։ Դափնեվարդի տուբերկուլոզի պալարիկներն առաջանում են ճյուղերի, տերևների, ծաղկաբույլերի վրա։ Հիվանդու թյունը տարածված է Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հվ․ Աֆրիկայում, Ավստրալիայում, ԱՄՆ–ում, ՍՍՀՄ–ում են։ Հ ա ց և ն ու տ ու բ և ր կ ու լ ո զ ի պալարիկներն առաջանում են բնի և ճյուղերի վրա։ Պայքարի միջոցները դափնեվարդի և հացե նուտուբերկուլոզի ժամանակ նույնն է, ինչ ձիթենունը։ (Տես նաև Բույսերի հի վանդություններ)։

ՏՈՒԲԻ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, Փշեխա գետի ափին, շրջկենտրոնից 52 կմ հվ․։ Բնակիչներն զբաղվում են ան տառատնտեսությամբ։ Ունի ութամյա դըպրոց, գրադարան, ակումբ, կինո, բուժկայան, կապի բաժանմունք։ Հայերը եկել են Սամսունի շրջակա գյուղերից, 1869-ին։


ՏՈՒԳԱՆ–ԲԱՐԱՆՈՎՍԿԻ Միխայիլ Իվանովիչ (1865–1919), ռուս տնտեսագետ, պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս, <չեգաչ մարքսիզմի» ներկայացուցիչ։ 1905–07-ի հեղափոխության շրջանում անդամագրվել է կադետների կուսակցությանը։ 1917-ի վերջից 1918-ի հունվ․՝ ուկր․ հակահեղափոխ․ կենտր․ ռադայի ֆինանսների մինիստր։ Ավարտել է Խարկովի համալսարանը (1888)։ Մոսկվայի հtմալսարանում 1894-ին պաշտպանել է մագիստրոսական, 1898-ին՝ դոկտորական դիսերտացիա։ 1895–99-ին և 1905–13-ին Պետերբուրգի համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի պրիվատդոցենտ, 1913-ից Պե– տերբուրգի պոլիւոեխ․ ինստ–ի պրոֆեսոր։ Մասնակցել է կոոպերատիվ շարժմանը, խմբագրել մի շարքամսագրեր։ Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ Տ–Բ․ «․․․մարքսիստից լիբերալ դարձած․․․» տընտեսագետ էր (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 22, էջ 186)։ Ձգտում էր Կ․ Մարքսի տնտեսա գիտական ուսմունքին (համարելով այն «մասնակիորեն ճիշտ») հակադրել ավսարիական դպրոցի տեսությունը։ ժխտելով իրացման պրոբլեմի և ճգնաժամերի կապը՝ առաջ էր քաշում կապիտալիզմի պայմաններում անսահմանափակ կուտակման և սպառումից ու ժող․ մասսաների կենսամակարդակից արտադրության անկախության թեզը։ Պնդում էր, որ աշխա տուժն իբր չունի արժեք և ապրանք չէ, իսկ աշխատավարձի մակարդակը կախ ված է դասակարգային ուժերի հարաբերակցությունից և, առաջին հերթին, աշխատանքի արտադրողականության մակարդակից։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3։ Նույնի, Դիտողություն շուկաների տեսության հարցի շուրջը (Պպ․ Տուգան–Բարանովսկու և Բուլգակովի բանավեճի առթիվ), նույն տեղում, հ․ 4։ Ն ու յ ն ի, Կադետական պրոֆեսորը, նույն տեղում, հ․ 22։ Ն ու յ ն ի, Լիբերալ պրոֆեսորը հավասարության մասին, նույն տեղում, հ․ 24։ История русской эконо мической мысли, т․ 3, ч․ 1, М․, 1966․