Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏՈՒԳԱՆՈՎ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ (1871 – 1960), ռուս սովետական դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ Ադրբ․ ՍՍՀ ժող․ արտիսա (1936)։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1891-ին՝ Մոսկվայի Կորշի թատրոնում։ Աշխատել է նաև Ռուսաստանի մի շարք այլ խոշոր քաղաքների թատրոններում։ Դերերից են՝ Չացկի (Դրիբոյեդովի «խելքից պատուհաս»), Համլետ, Պետրուչիո (Շեքսպիրի «Համլետ», «Անսանձ կնոջ սանձահարումը»)։ 1910-ական թթ․ սկզբներին հաստատվել է Թիֆլիսում, 1915-ից՝ ղեկավարել Ռուս, թատեր․ ընկերության արտիստների ընկերակցության թատրոնը։ Ռեժիսոր, բեղմնավոր գործունեությունն սկսել է 1924-ից՝ Բաքվում, ուր ղեկավարել է Մ․ Ազիզբեկովի անվ․ ադրբ․ թատրոնը, Մ․ Գորկու անվ․ պատանի հանդիսատեսի թատրոնը, բեմադրություններից են՝ Մ․ Ախունդովի «Տաշի Կարա», Ջաբարլու «Սեիլ», «Ալմաս», «Հրո հարսը», Գլեբովի «Զագմուկ», Գորկու «Հատակում», Շեքսպիրի «Համլետ», «Մակբեթ», Մոլիերի «Դոն ժուան»։ Բեմադրություններ է տվել նաև Բաքվի օպերային և ռուս, թատրոններում։ Տ․ սերտ կապված է եղել հայ թատեր․ Այանքին։ Թիֆլիսի Հայոց դրամատիկ, ընկերության խմբում բեմադրել է Ա․ Տոլստոյի «Իոհան Ահեղի մահը» (1913), ռուս, թատրոնում՝ Շանթի «Հին աստվածները» (1913), Բաքվի հայկ․ թատրոնում՝ Շիլլերի «Ավազակները» (1937)։ Մտերիմ կապեր է ունեցել Հ․ Աբելյանի, Սիրանույշի, Արմենյան ամուսինների, Գ․ Ավետյանի, Վ․ Փափազյանի, ժասմենի, Ա․ Ոսկանյանի և այլոց հետ։ 1945-ից եղել է Մ․ Ալիեի անվ․ ադրբ․ թատեր․ ինստ–ի դերասանի վարպետության ամբիոնի վարիչ (1947-ից՝ պրոֆեսոր)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ Բ․ Հովակիմյան


ՏՈԻԳԱՆՔ, դրամական գանձույթ, նյութական ներգործության միջոց, որն օրենքով նախատեսված դեպքերում կիրառվում է իրավախախտում կատարած անձանց նկատմամբ։ 1․ Սովետական քաղաքացիական իրավունքում, տուժանքի տեսակ։ 2․ Սովետական քրեական իրավունքում, որոշ հանցագործությունների դեպքերում, կիրառվում է որպես հիմնական կամ լրացուցիչ պատժատեսակ։ Տ–ի չափը որոշվում է ըստ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ գործի հանգամանքներից, դատապարտյալի ընտանեկան և գույքային վիճակից ելնելով։ Տ․ կարող է կիրառվել նաև այն դեպքում, երբ պատժի չկրած մասը դատարանի որոշմամբ փոխարինվում է մեկ այլ՝ ավելի թեթև պատժատեսակով։ Որպես լրացուցիչ պատժատեսակ Տ․ կարող է նշանակվել պայմանական դատապարտության դեպքում։ Տ․ կիրառելու անհնարինության դեպքում դատարանն այն իրավասու է փոխարինել ուղղիչ աշխատանքներով՝ առանց ազատազրկման։ Դատարանն իրավասու չէ ազատազրկումը փոխարինել տուգանքով, կամ հակառակը։ 3․ Վարչական Տ․ կիրառվում է վարչական իրավախախտումների համար։ ԱՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրություններով սահմանված են վարչական Տ–ի հիմքերն ու չափերը, ինչպես նաև վարչական տուգանքներ կիրառելու իրավունք ունեցող պետ․ մարմինների ու պաշտոնատար անձանց շրջանակը։ Այդպիսի իրավունք ունեն ժողդատարանը, վարչական հանձնաժողովները, միլիցիան, տարբեր տեսչություն ներ (տես Տեսչություններ պետական)։ 4․ Դատավարական օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու չափերով դատարանը Տ․ կարող է կիրառել դատավարության մասնակիցների նկատմամբ՝ դատավարական պարտականությունները չկատարելու, դատական նիստի կարգը խախտելու և այլ դեպքերում։ Տ․ կիրառում են նաև ընկերական դատարանները՝ որպես հասարակական ներգործության միջոց։ Կամավոր չվճարելու դեպքում Տ․ բռնագանձվում է։


ՏՈՒԶ, Տուզ Գյոլյու (Tuz Golii), անհոսք աղի լիճ Թուրքիայում, Անատոլական սարահարթում, 899 մ բարձրության վրա։ Մակերեսը ձմռանը և գարնանը փոփոխվում է 1600-ից մինչև 2500 կմ2 (ամռանը չորանում է, ծածկվում 2 մ հաստությամբ աղի կեղեով)։ Միշին խորությունը 2 մ է։ Հատակը տղմապատ է։ Աղի պարունակությունը շրում 34%, արդյունահանվում է։


ՏՈՒԺԱՆՔ, քաղաքացիական իրավունքում պարտավորության կատարման ապահովման միշոց, ըստ որի պարտապանը պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պարտավոր է վճարել օրենքով կամ պայմանագրով նախատեսված որոշակի գումար։ Տ․ գանձվում է պարտավորության ժամկետների, որակի, կատարման եղանակների և պայմանագրային այլ խախտումների դեպքերում՝ վնասի չափերից անկախ, ինչպես նաև անկախ այն բանից պարտատերը վնասկրել է, թե ոչ։ Տ–ի տարատեսակներն են տուգանքը, որը գանձվում է կամ որոշակի գումարով կամ չկատարված, ոչ պատշաճ կատարած պարտավորության արժեքը ներկայացնող գումարի որոշակի տոկոսով (անորակ արտադրանքի, տրանսպորտային միջոցի նորմայից ավելի պարապուրդի, անկանխիկ հաշվարկների առնչությամբ փաստաթղթային շրջանառության կանոնների խախտման դեպքերում են), տույժը, որը կիրառվում է պարտավորության ժամկետների խախտման դեպքերում՝ հաստատուն գումարով կամ չկատարված պարտավորության արժեքի որոշակի տոկոսով։ Այս դեպքում, պարապուրդի ժամկետն ավելանալուն զուգահեռ, աճում է գանձվող Տ–ի չափը։

ՏՈՒԺՈՂ, սովետական քրեական դատավարությունում անձ, որին հանցագործության կատարմամբ պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս։ Տ–ի իրավունքներն ընդարձակ են․ կարող է ցուցմունքներ տալ, ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ, մասնակցել դատաքննությանը, գանգատարկել հեաաքննիչի, քննիչի, դատախազի և դատարանի գործողությունները են։ Որոշ գործեր կարելի է հարուցել միայն Տ–ի բողոքի հիման վրա։ Այդ դեպքում Տ–ին իրավունք է վերապահվում պաշտպանել մեղադրանքը։ Նա իրավունք ունի նաև դատավարության ընթացքում մեղադրյալի հետ հաշտվել, որը հանգեցնում է գործի կարճմանը (տես նաև Մասնավոր մեղադրանք)։ Ա․ Թովմասյան


ՏՈՒԼԱ, քաղաք ՌՍՖՍՀ–ում, Տուլայի մարզի կենտրոնը։ Գտնվում է Ուպա գետի ափին։ Երկաթուղային և ավտոմայրուղու հանգույց է։ 534 հզ․ բն․ (1986)։ Արդյունաբերության գլխ․ ճյուղերն են սեմետալուր գիան, մեքենաշինությունը և մետաղամշակումը (կոմբայնաշինություն, լեռնային և տրանսպորտային մեքենաշինություն, զինագործություն, մոտոռոլերների» ինքնաեռների արտադրություն են)։ Զարգացած է նաև քիմ․, թեթե, սննդի արդյունաբերությունը, շինանյութերի և երաժշտական գործիքների արտադրությունը։ Ունի 2 բուհ, տեխնիկումներ, ուսումնարաններ, թանգարաններ, թատրոններ։ ճարտ․ հուշարձաններից են կրեմլը (1514–21)՝ Ուսպենսկի տաճարով, Բլագովեշչենիա եկեղեցին (1692)։ Հայտնի է 1146-ից։ Տ․ պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966)։ 1976-ին Տ–ին շնորհվել է հերոս քաղաքի կոչում։

ՏՈՒԼԱՅԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ–ի կազմում։ Կազմավորվել է 1937-ի սեպտ․ 26-ին։ Տարածությունը 25,7 հզ․ կմ2 է, բն․՝ 1864 հզ․ (1986)։ Բաժանվում է 23 վարչական շրջանի։ Ունի 21 քաղաք և 48 քտա։ Կենտրոնը՝ Տուլա։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1957)։ Բնությունը։ Գտնվում Միջին Ռուս, բարձրության հսում։ Տ․ մ–ի մակերևույթը խորը հեղեղատներով կտրտված բլրավետ հարթավայր է (բարձրությունը՝ մինչե 293 մ)։ Մարզի սահմաններում է կենտրոնացած Մերձմոսկովյան ածխային ավազանի հանքավայրերի մոտ 1/2-ը։ Կան նաև երկաթի և զանազան շինանյութերի հանքաշերտեր։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստի ճանը –10°C է, հուլիսինը՝ 19– 20°C։ Տարեկան տեղումները 470–575 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 136 – 148 օր։ Գւխ․ գետը Օկան է։ Տարածված են պոդզոլացած մոխրահողերն ու լվացված սևահողերը։ Տարածքի 13%-ն անտառածածկ է (կաղնի, կեչի, կաղամախի ևն)։ Կենդանական աշխարհին բնորոշ են գայլը, աղվեսը, գորշուկը, որմզդեղնը, նապաստակը, սկյուռը ևն։ Բնակչությունը։ Տ․ մ–ում ապրում են ռուսներ (ավելի քան 96%-ը), ուկրաինացիներ, թաթարներ, բելոռուսներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 73,1 մարդ է (1986), քաղաքային բնակչությունը՝ 80% (1986)։ խոշոր քաղաքներն են Տուլան, Նովոմոսկովսկը։ Տնտեսությունը։ Մարզում ստեղծված է միջշրջանային նշանակության վառելիքաէներգետիկական բազա։ Արդյունահանում են գորշ ածուխ, կառուցվել են Չերեպետի (1500 Մվտ), Շչոկինոյի (1000 Մվտ), Նովոմոսկովսկի ՊՇԷԿ–ները և ջէկեր։ Արդյունաբերության հնագույն ճյուղը սև մետալուրգիան է, որը հենվում է Կուրսկի մագնիսական հանքանյութի և տեղական հումքի վրա, խոշորագույն կենտրոնը Տուլան է։ Մեքենաշինությունը մասնագիտանում է արդ․ սարքավորման, գյուղատնտ․