Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեքենաների, կռունկների արաադրության մեջ։ Տուլայից բացի ուր կենտրոնացած է մեքենաշինական գործարանների մեծ մասը, մեքենաշինական կենտրոններ են դարձել նաև Ալեքսին և Ուզլովայա քաղաքները։ Էկոնոմիկայում զգալի տեղ է գրավում քիմ․ արդյունաբերությունը (մասամբ աշխատում է բերովի բնական գազով), որը թողարկում է հանքային պարարտանյութեր, սինթետիկ կաուչուկ են (Նովոմոսկովսկ, Շչոկինո, Եֆրեմով)։ Զարգացած է նաև շինանյութերի, թեթե, սննդի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության մեջ առաշատար տեղ է գրավում հացահատիկային տնտեսությունը (մշակում են ցորեն, տարեկան, հնդկացորեն) և շաքարի ճակնդեղի արտադրությունը։ Աճեցնում են նաև կարտոֆիլ ու բանշարեղեն, զբաղվում՝ պտղաբուծությամբ։ Անասնապահությունն ունի կաթնամսատու ուղղություն։ Զարգանում է թռչնաբուծությունը։ Երկաթուղիների ընդհանուր երկարու թյունը 1116,5 կմ Է։ Մարզի տարածքով են անցնում Մոսկվա Սիմֆերոպոլ, Մոսկվա–Վորոնեժ ավտոմայրուղիները։ Օկա գետում կա նավագնացություն։ Զարգացած է խոոովակաշարային տրանսպորտը։ 1984/85 ուս․ տարում մարզում կար 843 հանրակրթական դպրոց, 34 պրոֆտեխ․ ուսումնարան, 52 միջնակարգ մասնագի տական և 2 բարձրագույն ուս․ հաստատություն։ 1985-ին գործում էր 891 մասսայա կանգրադարան, 7 թանգարան, 4 թատրոն, 1018 ակումբային հիմնարկ, 1000 կինոսարք։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1985-ին մարզի 136 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 6200 բժիշկ։ Տ․ մ–ում է Կրաինկա բալնեոցեխաբուժական առողջարանը։ Կա 15 առողջարան, 6 հանգստյան տուն, 3 տուրբազա։ ՏՈՒԼԱՐԵՄԻԱ, կենդանիների և մարդու բնական օջախային սուր վարակիչ հիվանդություն։ Արձանագրվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում նաե ՍՍՀՄ–ում։ ՀՍՍՀ–ում առավել ակտիվ բնական օջախներ են հայտնաբերվել Սիսիանի, Հրազդանի, Սեանի, Ամասիայի, Ղուկասյանի, Սպիտակի շրջաններում։ Տ–ի հարուցիչը՝ Francisella tularensis-ը, խիստ աերոբ, մանր ցուպիկ Է, 0,1–0,5 д մեծությամբ, շարժուն չէ, սպորչի գոյացնում, ներկվում է գրամ–բացասական։ Ախտա ծին է կաթնասունների շատ տեսակների համար։ Բնության մեջ Տ–ի հարուցիչը պահպանվում է առավելապես վայրի կըրծողների (ջրային և սովորական դաշտամկներ, մշկամուկ, գետնասկյուռ,նապաստակ են) տարածման շրջանում։ Այն մարդու օրգանիզմ կարող է թափան ցել ջրի, սննդամթերքի, օդի, մաշկի և լորձաթաղանթների միջոցով (արդյունահանվող վայրի կրծողներին մաշկելիս, մսեղիքը մշակելիս), ինչպես նաև փոխանցմամբ՝ վարակված տզերի և մոծակների միջոցով։ Տ–ի գաղտնի շրջանը 1–2 օրից մինչե 3 շաբաթ է։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով, դողով, գլխացավով, մկանացավերով, ջարդվածությամբ, սրտխառնոցով։ Տ․ ընթանում է խոցաբուբոնային, մաշկաբուբոնային, ակնային, անգինային, որովայնային, թո քային են կլինիկական ձևերով։ Հիվանդության ելքը մեծ մասամբ բարենպաստ է։ Մահաբերությունը կազմում է մինչե 1%, որոշ բռնկումների ժամանակ կարող է հասնել 4-5%-ի։ Հաճախ․ Տ․ դժվար է տարբերակվում նման կլինիկական պատկեր ունեցող հիվանդություններից (ժանտախտ, սիբիրախտ, արյան վարակում, լիստերելոզ, խոզուկ են)։ Ախտորոշ ու մը․ համաճարակային և լաբորատոր մեթոդներով (օգտագործելով նաև մաշկային ալերգիական փորձը)։ Բ ու ժ ու մ ը․ առավել արդյունավետ է ստրեպտոմիցինը։ Օգտագործվում է նաեվակցինաբուժումը։ Արդյունավետ են սնընդային, ջրային վարակումները կանխող միջոցառումները։ Փոխանցումային տրանսմիսիվ ձևի դեպքում պայքարը ան համեմատ դժվար է, քանի որ բնության մեջ կենդանի փոխանցողների լրիվ ոչնչացումը գործնականապես անիրագործելի է։ Տ–ի կանխարգելման համար կիրառվում է պատվաստումը՝ Տ–ի կենդանի, բարձր իմունածնությամբ օժտված չոր վակցի նայով, որից առաջանում է կայուն անընկալություն և պահպանվում մինչե 5-6 տարի։ Պատվաստում են բնական օջախում ապրող բնակչությանը (սկսած 4 տարեկան հասակից), ինչպես նաև բնա կան օջախ մուտք գործած անձանց։ Տ․ կենդանիների, հիվանդա նում են բոլոր գյուղատնտ․ կենդանիները, առավել հաճախ ոչխարները և մորթատու գազանները։ Վարակի աղբյուր են հիվանդ կրծողները։ Վարակվում են կերի և ջրի միջոցով, օդակաթիլային ճա նապարհով, ինչպես նաև արյունածուծ հոդվածոտանինների խայթոցից։ Հիվան դությունն ընթանում է գաղտնի կամ ար տահայտվում է տենդով (հատկապես գարնան–ամռան ամիսներին), լուծով, ավշահանգույցների մեծացմամբ, հյուծվածությամբ, նյարդային համակարգի ախտահարման ախտանշաններով ու վիժում ներով։ Կենդանիների մեծամասնության Տ–ի ընթացքը բարենպաստ է, նկատվում է ոչխարների և մորթատու գազանների մատղաշի անկում և մթերատվության նվազում։ Բուժումը․ անտիբիոտիկներ։ Կանխարգել ու մը․ պայքար կրծողների դեմ, հիվանդ կենդանիներիմե կուսացում, հյուծվածների ոչնչացում, վարակազերծման միջոցառումներ։ Գրկ․ Ալեքսանյան Ա․ P․, Ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների էպիդեմիո լոգիան և պրոֆիլակտիկան, Ե․, 1975։ Մ․ Ջամբադյան ՏՈՒԼԵ (Thule), բնակավայր Գրենլանդիայում, Բաֆինի ծովի հս–արլ․ ափին։ Ավելի քան 300 հզ․ բն․(1976), գլխավորա պես՝ էսկիմոսներ։ Կածովային գազան ների արդյունագործություն, բևեռաղվե սիորս։ Հիմնադրվել է 1910-ին, որպես մորթու առևտրի կետ։ Տ–ի մոտ կա ԱՄՆ–ի ռազմաօդային խոշոր բազա։ ՏՈՒԼԵԲԱԵՎ Մուկան Տուլեբաևիչ (1913-1960), ղազախ սովետական կոմպոզիտոր և հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ժող․ ար տիստ (1959)։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ 1951-ին ավարտել է Մոսկվայի կոնսեր վատորիայի կոմպոզիցիայի դասարանը (դասատուներ Ն․ 6ա․ Մյասկովսկի և Վ․ Գ․ Ֆերե)։ Գրել է «Ամանգելդի» (Ե․ Գ․