Պետական կարգը։ Տուվայի ԻՍՍՀ համաժող․ պետություն Է, ինքնավար սովետական սոցիալիստ, հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը միապալատ գերագույն սովետն է և նրա նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է հանրապետության կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում գերագույն դատարան։ ՍՍՀՄ Գերագույն Սովետի Ազգությունների սովետում Տուվայի ԻԱՍՀ–ից ընտրվում է 11 դեպուտատ։ Պետ․ իշխանության տեղական մարմինները ժող․ դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետներն են։ Տուվայի ԻՍՍՀ դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով։ Բնությունը։ Լեռնային երկիր Է՝ բարձրալեռ և խորը գոգավորությունների հերթագայությամբ։ Տ․ աչքի է ընկնում բնական պայմանների և ռեսուրսների բազմազանությամբ։ Ամենաբարձր լեռնազանգվածը Մոնգուն Տայգան է (3970 մ)։ Ընդարձակ տարածություն են զբաղեցնում Տուվայի և Տոջայի գոգավորությունները։ Օգտակար հանածոներից կան գունավոր և հազվագյուտ մետաղների, քարածխի, ասբեստի, երկաթի, ոսկու, սընդիկի, բազմատեսակ շինանյութերի հանքեր։ Կլիման խիստ ցամաքային Է։ Ձմեռը ցրտաշունչ Է, ամառը լեռներում չափավոր տաք Է, գոգավորություններում՝ շոգ։ Հունվարի միջին ջերմաստիճանը –28°Շ–ից մինչև –35°C Է, հուլիսինը՝ 15–20°C։ Տարեկան տեղումները գոգավորություններում 150–ՀՕՕ ltd են, լեռնային շրշաններում4 400–1000 г/г/, վեգետացիոն շրջանը՝ 150–160 օր։ Տարածված է բազմամյա սառածությունը։ Գրեթե բոլոր գետերը պատկանում են Ենիսեյի ավազանին։ Խոշոր գետը Ուլուգ Խեմն Է՝ Խեմչիկ ձախ վտակով։ Լճերը մեծ մասամբ ունեն սառ ցադաշտային և սառցադաշտա–տեկտոնական ծագում (Նոյոն Խոլ, Տոջա, Մանը Խոլ, Ւփնդիկւոիգ Խոլ, Կարա Խոլ)։ Հայտնի են մոտ 50 հանքային աղբյուրներ։ Գոգավորություններում շագանակա գույն և սև հողերի վրա տիրապետում է տափաստանային բուսականությունը, լեռ նաշղթաների լանջերի լեռնանտառային U լեռնատայգայան հողերի վրա՝ մայրու– կուենու տայգան։ Լեռներում լավ արտա հայտված է բարձունքային գոտիակա– նությունը։ Լեռնային անտառները գրավում են հանրապետության տարածքի մոտ 1/2-ը։ Կենդանիներից կան սամույր, կուղխ, սկյուռ, լուսան, կնգում, գորշ արջ, որմզդեղն, այծյամ, մշկայծյամ, մարալ, կինճ, աղվես, գայլ, կրծողներ, դաուրյան ոզնի, վայրի կատու են։ Գետերը և լճերը հարուստ են ձկներով։ Հանրապետությունում գործում է 7 արգելոց։ Բնակչությունը։ Հիմնական բնակիչները տուվացիներն են (168 հզ․ մարդ, 1979)։ Բնակվում են նաև ռուսներ, խակասներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ վրա 1,6 մարդ է (1985), քաղաքային բնակչությունը՝ 44%։ Պատմական ակնարկ։ Տ–ի տարածքում մարդկային բնակության հետքերը հին քարի դարից են։ Մ․ թ․ ա․ II դ․–մ․ թ․ I դ․ սահմանագծին Տ․ են ներխուժել հոներին ազգակից ցեղեր։ Մ․ թ․ II դարից Տ–ում տիրապետել են սյան–բի, ապա ժուժան ցեղային միությունները։ tVI դ․ կեսից Տ–ի տարածքը ենթարկվել է Թյուրքական խաքանությանը, իսկ VIII դ․ կեսից՝ ույ ղուրներին։ IX դ․ կեսին ույղուրներին դուրս են մղել Ենիսեյի կիրգիզները, որոնց տիրապետության ժամանակ գերակշռող էին ֆեոդ, հարաբերությունները՝ նահապետական–համայնական կարգերի մնացուկներով հանդերձ։ 1207-ին Տ–ի տարածքը նվաճել են Չինգիզ խանի զորքերը, XIII–XVI դդ․ այն գտնվել է Չինաստակաոավարական տան շենքը (1943, ճարտ–ներ՝ Զ․ Պ․ Կոկովին, Ն․ Ի․ Մատվեն) Կզըլում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/122
Արտաքին տեսք