Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


պատմվածքներով ու ակնարկներով։ Դրամատուրգիան սկզբնավորողներն են Ա․ Պալմբախը (1897–1963), Վ․ Կոկօոլը (ծն․ 1906), Տոկան։ Տ–ի գրկ․ նոր հաջողությունների հասավ Տ․ ՍՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո (1944)։ Տոկայի «Գյուղացու խոսքը» (1950–64) եռերգությունը պատկերում է տուվացիների կյանքը հեղափոխությունից առաջ և հետո։ Սարըգ–օոլը «Պատմվածքներ պայծառ տղայի մասին» երկում (գիրք 1–2, 1961 – 1966) դիմել է ժողովրդի անցյալին։ Օ․ Սա– գան–օոլի (1913–71) վեպերի ու վիպակների թեման սովետական Տ–ի նոր մարդն է։ Հայտնվել են Սարըգ–օոլի, Մ․ ԿենինԼոպսանի (ծն․ 1925), Ցու․ Կյունզեգեշի (ծն․ 1927) պոեմները։ Առաջացել են հոգեբանական դրամայի U պատմ․ ժամանակագրության ժանրերը։ Տուվերեն թարգմանվում են սովետական և արտասահմանյան գրողների շատ ստեղծագործություններ։ Զարգանում են գրականագիտությունը, գրաքննադատությունն ու մանկ. գրկ․։

ճարտարապետությունը և կերպարվեստը։ Տ–ի տարածքում հայտնաբերվել են հին և նոր քարի դարերի կայաններ, նոր քարի և բրոնզի դարերի խեցեգործական իրեր։ Ույղուր, շրջանից պահպանվել են վիթխարի քաղաքամրոցների մնացորդներ։ Տուվացիների հիմն, բնակարանը թաղիքե վրաններն են, ներսում՝ մգդակված երկրաչափական զարդանախշով թաղիքե գորգեր, վառ բազմագույն զարդանկարներով փայտե սնդուկներ ու մահճակալներ։ Կաշվե անոթները զարդարվել են դրոշմանախշերով, թամբաթեվերը և թամբատակերը՝ գունավոր վերադիրներով։ Տարածված էին նաև կռածո, ձուլածո, դրվագված մետաղե կերտվածքները։ Տ–ի ժող․ զարդապատկերներին հատուկ են խիստ սիմետրիկ հոինվածքը, բոլորակ կոլագիծ ձևերը բուսազարդերը, եղջյուրազարղԵրը, Տ–աձև նախշերը, մեանդրները։ XVIII դ․ վերջերից զարգացել է փայաի, քարի, մետաղի փոքրաչափ քանդակագործությունը (ժող․ քանդակագործներ Խ․ Տոյբուխաա, Խ․ Խունա, Մ․ Չերգի և ուրիշներ)։ 1940-ական թվականներից բուռն զարգանում են հաստոցային գեղանկարչությունը (Վ․ Դյոմին, Ս․ Լանզի, Տ․ Լեերտովսկայա, Գ․ Տորլուկ, Մ․ Դարժայ, Գ․ Սուզդալցե) և գրաֆիկան (Ի․ Սալչակ, Մ․ Պետրով, 6ու․ Կուրսկի)։ 1965-ին կազմակերպվել է ՌՍՖՍՀ նկարիչների միության Տ–ի մասնաճյուղը (1968-ից՝ Տուվայի ԻՍՍՀ նկարիչների միություն)։ Սովետական շրջանում վերակառուցվում է Կզըլը, կառուցվում են նոր ավաններ, բարեկարգվում հները, շինարարությունը իրականացվում է գլխ․ հատակագծով։ Քոչվորները, նստակյաց կյանքի անցնելով, գյուղերում կառուցում են գերանաշեն և քարաշեն տներ, ակումբներ, դպրոցներ։

Երաժշտությունը։ Տ–ի երաժշտարվեստը հին ժամանակներից ներկայանում է ծիսային ու քնարական երգերով, ժող․ կոկորդային երգեցողությամբ, հեքիաթային–էպիկական մեղեդիներով, գործիքային նվագածություններով։ Առավել տարածված ժող․ նվագարաններն են՝ դոպշուլուուր, բիզաանչի, իգիլ (լարային աղեղնավոր), չադաղան, շանզի, շելերխոմուս, կուլուզուն–խոմուս, դեմիր–խոմուս (կսմիթավոր), մուրղու, շոոր (փողային)։ Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը կենցաղավարել են նաև լամայական և շամանական նվագարանները՝ բուրեե, բուշկուուր, տուն (փողային), շան, կոնգա, դամբիրա, կենգիրգե, դունգուր (հարվածային)։ Երաժշտ․ մշակույթը տարածել են թափառաշրջիկ երաժիշտները։ Պրոֆեսիոնալ երաժշտությունը կազմավորվել է 1930-ական թթ․ 2-րդ կեսին։ Դրանում մեծ դեր է խաղացել Պետ․ երաժշտադրամատիկ թատրոնի ստեղծումը (1940)։ Կոմպոզիտորական երգերի առաջին ստեղծողներից է դրամատուրգ և դերասան Վ․ Կոկ–օոլը։ 1943-ին պետ․ երաժշտադրամատիկ թատրոնին կից կազ մակերպվել է ժողգործիքների նվագախումբ։ ՍՍՀՄ կազմի մեջ Տ–ի կամավոր մտնելուց (1944) հետո սկսվել է երաժշտարվեստի բուռն զարգացումը։ Կոմպոզիտոր Ա․ Ակսյոնովը Տ–ի երաժշտ․ ֆոլկլորի հիման վրա ստեղծել է մի շարք գործեր, գրել «Տուվայի ժողովրդական երաժշտությունը» մենագրությունը (1964)։ 1950- ական թթ․ 2-րդ կեսից ավանդական երաժիշտ․ ժանրերին զուգընթաց ի հայտ են եկել կանտատներ, սիմֆոնիկ գործեր, կոնցերտներ, խմբերգային մշակումներ են։ 1966-ին կազմակերպվել է ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը, 1969-ից գործում է ֆիլհարմոնիան, 1970-ից՝ Տ–ի երգի և պարի «Սայաններ» անսամբլը, որի ծրագրում ժող․ պարեր են և երաժշտություն։ Տ–ի երաժշտարվեստի գործիչներից են՝ կոմպոզիտորներ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչներ Ա․ Չիրգալ–օոլը, Ռ․ Կենդենբիլը, Դ․ Խուրեշ–օոլը, Լ․ Լապտանը, երգիչներ, ՌՍՖՍՀ վաստ․ արտիստներ Ն․ Օլզեյ– օոլը, իյ․ Կոնգարը, դիրիժոր 4․ Տոկան U ուրիշներ։

Թատրոնը։ Թատերարվեստի տարրեր գոյություն են ունեցել տուվացիների ժող․ խաղերում, բանահյուսության մեջ, կրոն, ծեսերում։ 1920-ական թթ․ ստեղծվել են առաջին ինքնագործ խմբակները։ Պրոֆեսիոնալ թատրոնն սկզբնավորվել է 1936-ին, երբ Կզըլ քաղաքում բացվել է թատեր․ ստուդիա։ Ապագա դերասանները բեմադրել են Տ–ի սաղմնավորվող դրամատուրգիայի երկերը և հյուրախաղերով հանդես եկել հանրապետությունում։ Առաջին շրջանավարտներից կազմավորվել և 1938-ին բացվել է Պետ․ գեղարվեստական թատրոնը (1940-ին վերանվանվել է Պետ․ երաժշտա–դրամատիկ․ թատրոն), որին կից գործել է (1940–45) պրոֆեսիոնալ դերասաններ պատրաստող ուսումնարան։ Ուսումնաարտադր․ աշխատանքները ղեկավարել է ռեժիսոր և մանկավարժ Ի․ Իսպոլնեը։ Թատրոնում (1958-ից կոչվել է Տուվայի երայժշտա– դրամատիկ․ թատրոն) բեմադրվել են պատմահեղափոխ․ և ժամանակակից թեմաներով պիեսներ՝ Տոկի «Տոնգուր–օոլ» (1948, 1950, 1968), «Իրականացված երազանք» (1954), Օ․ Սագան–օոլի «Ձգտում» (1949), «Զարթոնք» (1959) են։ Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (1957, 1967), Շատրովի «Հանուն հեղափոխության» (1967), Տրենյովի «Նեայի ափին» (1969) ներկայացումներում Վ․ Ի․ Լենինի կերպարը անձնավորել է ՌՍՖՍՀ վաստ․ արտիստ Օ․ Նամդարան։ Խաղացանկում են նաև ռուս և համաշխարհային դասականների, այլ հանրապետությունների դրամատուրգների երկերը։ Թատրոնի կազմը երկու անգամ (1958, 1968) լրացվել է Լենինգրադի Թատրոնի, երաժշտության և կինեմա տոգրաֆիայի ինստ–ի շրջանավարտներով։ 1947-ից նույն շենքում ազգայինի հետ գործում է նաև ռուս, թատերախումբը։ Թատեր․ գործիչներից են (1976)՝ ՌՍՖՍՀ ժող․ արտիստներ Մ․ Մունզուկը և Կ․ Մունզուկը, ՌՍՖՍՀ վաստ․ արտիստներ Ի․ Զաբրոդինը, Վ․ Կոկ–օոլը, Ս․ Մայերը, Ն․ Օլգեյ–օոլը, ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ Ա․ Չիրգալ–օոլը, Տ–ի ԻՍՍՀ վաստ․ արտիստներ Բ․ Բադի–Սագանը, Ս․ Բափրը, Լ․ Կոտովը, Մ․ Ռամազանովան և ուրիշներ։ Հանրապետությունում գործում է (1976) 13 ժող․, այդ թվում 1 պատանի հանդիսատեսի թատրոն։ 1945-ին ստեղծվել է լարախաղացների և ժոնգլյորների անսամբլ (խումբ), այժմ՝ ՌՍՖՍՀ և Տ–ի ԻՍՍՀ ժող․ արտիստ Վ․ Օսկալ–օոլի ղեկավարությամբ։ Խումբը ճանաչում է գտել ՍՍՀՄ–ում և արտասահմանում։ Գրկ․ Российская Федерация․ Восточная Сибирь, М․, 1969 (серия «Советский Союз»); Природные условия Тувинской автономной области, М․, 1957 (Труды Тувинской комп лексной экспедиции, в․ 3); Носин В․ А․, Почвы Тувы, М․, 1963; Соболевская К․ *А․, Растительность Тувы, Новосибирск, 1950; Янушевич А․ И․, Фауна позвоноч ных Тувинской области, Новосибирск, 1952; Гидрогеология СССР, т․ 18-Красноярский край и Тувинская АССР, М․, 1972; Геология СССР, т․ 29-Тувинская АССР, ч․ 1-Геологическое описание, М․, 1967; История Тувы, т․ 1–2, М․, 1964; Труды Тувинской комп лексной археолого-этнографической экспеди ции, т․ 1–2, М․–Л․, 1960–66; Дулов В․ И․, Социально-экономическая история Тувы (XIX-нач․ XX вв․), М․, 1956; О чур В․ Ч․, Великий Октябрь и Тува, Кызыл, 1967; Солдатов В․ П․, Размещение и специализация сельского хозяйства Тувин ской АССР, Кызыл, 1967; Экономика Тувин ской АССР, Кызыл, 1973; История советской многонациональной литературы, т․ 4, М․, 1972–74; М а н н а й-о о л М․ X․, Архео логические памятники Тувы, Кызыл, 1964; Тувинская графика, альбом, Кызыл, 1969; Вайнштейн С․ И․, История народного искусства Тувы, М․, 1974; Аксенов А․ Н․, Тувинская народная музыка, М․, 1964; История советского драматического театра, т․ 5–6, М․, 1969–71; С а г д ы К․, История возникновения Тувинского театра, Кызыл, 1973; Библиография Тувинской автономной области (1774-1958), М․, 1959․


ՏՈՒՎԱՅԻՆԵՐ (ինքնանվանումը՝ տ ի– վ ա, հոգնակին՝ տ վ ա ն և ր, գրականության մեջ գործածված հին անվանումները՝ սոյոններ, սոյոտներ, ուրյանխայցիներ, տաննուտ ու վ ա ց ի ն և ր), ազգ, Տուվայի ԻՍՍՀ հիմնական բնակչությունը։ Թիվը՝ 166 հզ․ (1979)։Խոսում են տուվիներեն։ Հավատացյալները լամայականներ, շամանականներ են։ Մարդաբանական կերպարանքով մոնղոլոիդներ են։ Նախքան սոցիալիստ․ վերափոխությունները, լեռնային ու