լեռնատափաստանային շրջաններում Տ․ թափառակեցիկ անասնապահությունը զուգակցել են պարզունակ երկրագործության հետ․ բուծել են մանր ու խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր, ինչպես նաև ուղտեր, եղնայծեր։ Հս–արլ․ Տ․ եղել են եղջերվաբույծներ և որսորղներ։ Տափաստանային Տ–ի (բոլոր Տ–ի ավելի քան 95%–ը) էթնոգենեզին մասնակցել են գըլխավորապես Կենտր․ Ասիայի թյուրքալեզու հին ցեղերը և դրանց միաձուլված մոնղոլալեզու խմբերը։ Տայգայի Տ․ ձևավորվել են թյուրքալեզու բնակչության մեջ սամոդիական ու կետական ցեղերի ձուլմամբ։ Սովետ, իշխանության օգնությամբ Տուվայում ժող․ հեղափոխության հաղթանակից (1921) և հատկապես ՍՍՀՄ կազմում նրա մտնելուց (1944) հետո Տ–ի կեն ցաղի, մշակույթի ու տնտեսության մեջ տեղի են ունեցել արմատական վերափոխություններ։ Տես նաև Տուվայի ԻՍՍՀ։ ՏՈՒՎԻՄ (Tuwim) Յուլիան (1894–1953), լեհ բանաստեղծ։ Վաղ շրջանի գործերին բնորոշ է լավատեսական աշխարհընկա լումը («Հետամտում եմ աստծուն», 1918, «Պարող Սոկրատեսը», 1920, «Յոթերորդ աշունը», 1922)։ Տ․ ժողովրդականացրել է պոեզիան՝ նրա մեջ մտցնելով փողոցի խոսակցական և նոր՝ քաղաքաբնակ հերոսի լեզուն։ 20-ական թթ․ 2-րդ կեսից Տ–ի ստեղծագործության մեջ գերիշխել է պարզ ու ներդաշնակ բանաստեղծության ձգտումը («Բառերն արյան մեջ», 1926, «Սաղարթավոր անտառը», 1929, «Գնչուական աստվածաշունչ․․․», 1933, «Բոցավառ վող էություն», 1936, ժող–ներ)։ 30-ական թթ․ հանդես է եկել ի պաշտպանություն հումանիստական ու մշակութային արժեքների, որոնց սպառնում էր ֆաշիզմը։ «Պարահանդես օպերայում» (1936, հրտ․ 1946) երգիծական պոեմը մերկացնում է լեհ կառավարող հանցախմբին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939 – 1945) տարիներին Տ․ եղել է տարագրության մեջ, ծավալել է հակաֆաշիստ, ակտիվ գործունեություն, գրել «Լեհաստանի ծաղիկները» (անավարտ, հրտ․ 1949) քնարաէպիկական պոեմը։ 1946-ին վերադար ձել է Լեհաստան, հրատարակել «Նոր բանաստեղծություններից» (1953) շարքը, որը երգում է ժող․ Լեհաստանի նվաճում ները, լեհ․ և սովետ, ժողովուրդների բարեկամությունը։ Տ․ ռուս, դասական և սովետ, գրկ–յան թարգմանիչ է, մանկական բանաստեղծությունների, լեհ․ բարքերի ու սովորույթների, լեզվի ու գրկ–յան պատմության գրքերի հեղինակ։ ԼԺՀ պետ․ մրցանակ (1951)։ Գրկ․ Ж и в о в М․, Юлиан Тувим, М․, 1963․ Բ․ Բարսեղյան ՏՈՒՐԱ, Դոլգայա, գետ ՌՍՖՍՀ Սվերդլովսկի և Տյումենի մարզերում, Տոբոլի ձախ վտակը։ Երկարությունը 1030 կմ է, ավազանը՝ 80400 կմ2։ Սկիզբ է առնում Միջին Ուրալում, հոսում Արևմտա–Սիբիրական հարթավայրով։ Սնումը խառն է։ Սառցակալում է հոկտեմբերից մայիս։ Սա հանքավոր է, նավարկելի՝ 753 կմ։ Տ–ի վրա կառուցված են 3 ջրամբար։ Գետի ափին է Տյումեն քաղաքը։ ՏՈՒՐԱ, քաղաքատիպ ավան, ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասի է վենկների Ինքնավար Օկրուգի կենտրոնը։ 5,1 հզ․ բն․ (1976)։ Գտնվում է Ստորին Տունգուսկա գետի ափին։ Կարևոր փոխաբեռնման բազա է։ Կա անտառարդտնտեսություն, Ծայրագույն Հյուսիսի գյուղատնտեսության ԳՀԻ–ի հենակետն է։ Ունի բժշկ․ ուսումնարան, հայրենագիտական թանգարան։ ՏՈՒՐԱԵՎ Բորիս Ալեքսանդրովիչ (1868– 1920), ռուս արևելագետ։ Հին Արևելքի պատմության, բանասիրության (մասնավորապես եգիպտաբանության) և եթովպագիտության ռուս, դպրոցի հիմնադիրը, ակադեմիկոս (1918)։ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետն ավարտելուց (1891) հետո արտասահմանում, գործուղման ժամանակ, ուսանել է նշանավոր արևելագետ Գ․ Մասցերոյի և Ա․ Լրմանի մոտ, գիտ․ աշխատանք կատարել Բեռլինի, Փարիզի, Լոն դոնի և Իտալիայի մի շարք քաղաքների թանգարաններում։ 1896-ից դասախոսել է Պետերբուրգի համալսարանում։ 1912-ից Մոսկվայի գեղեցիկ արվեստների թանգարանի եգիպտ․ հնությունների հավաքածուի ավանդապահն էր։ Թողել է ավելի քան 150 աշխատություն, 400 բառահոդված ժամանակի նշանավոր հանրագիտարաններում, որոնք նվիրված են Հին Արևելքի (այդ թվում՝ Ուրարտուի) պատմության, հնագիտության, արվեստի, կրոնի պատմության, բանագիտության, աղբյուրագիտության և պատմագրության հարցերին։ Տ․ պատմ․ զարգացման հիմքը համարել է կրոնը և հոգևոր մշակույթը, սոցիալ–տնտ․ հարաբերությունները երկրորդական է դիտել, կարևորել է աշխարհագրական գործոնի դերը։ Տ–ի հիմն, երկը՝ «Հին Արևելքի պատմություն» աշխատությունը, նյութի ընդգրկումով (ինչպես աշխարհագրական, այնպես էլ ժամանակագրական) և հարուստ փաստական նյութով, աննախադեպ էր [մաս 1–2, 1911, Հնագիտական ընկերության մեծ ոսկե մեդալ (1916), նոր հրտ․, հ․ 1–2, 1936], ներկայացնում է գիտ․ մեծ արժեք։ Մեծ է Տ–ի դերը Ռուսաստանի գավառական թանգարաններում և մասնավոր հավաքածուներում պահվող հին արևելյան, հիմնականում հին եգիպտ․ հուշարձանների ուսումնասիրման և հրատարակման գործում։ Տ․ հեղինակ է Եթովպիայի և միջնադարյան Եթովպիայի եկեղեցու պատմության վերաբերյալ շատ աշխատությունների։ Գրկ․ Крачковский И․ Ю-, Б․ А․ Тураев и христианский Восток, П․, 1921; Струве В․ В․, Б․ А․ Тураев-крупнейший историк Древнего Востока, «Вестник древней истории», 1940, № 2; Древний Восток, сб․ 2, Памяти академика Бориса Александро вича Тураева, М․, 1980․ Հ․ Կարագյոզյան ՏՈՒՐԱՏԻ (Turati) Ֆիլիպպո (1857–1932), իտալ․ քաղ․ գործիչ, հրապարակախոս, ռեֆորմիզմի գաղափարախոսներից։ 1892-ին իտալ․ աշխատավորների կուսակցության (1895-ից՝ իտալ․ սոցիալիստ, կուսակցություն, ԻՍԿ) հիմնադիրներից էր։ 1896–1926-ին՝ պառլամենտի դեպուտատ, ԻՍԿ–ի պառլամենտական խմբի առաջ նորդ։ Տ․ մերժել է հանուն սոցիալիզմի պայքարի հեղափոխ․ ձևերն ու մեթոդները, առաջնային է համարել սոցիալ․ և քաղ․ բարեփոխումները, կարևորել է պառլամենտական գործունեությունը, կողմ էր լիբերալ բուրժուազիայի հետ տակտիկական համաձայնությունների և համագործակցության։ Չհասկանալով Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխության համաշխարհային պատմ․ նշանակությունը՝ Տ․ նրա հաղթանակը դիտել է որպես ռուս, պայմաններին հատուկ երևույթ և Իտալիայի համար անընդունելի է համարել պրոլետարիատի դիկտատուրայի փորձը։ Ֆաշիստների կողմից իշխանությունը զավթելուց (1922) հետո վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ վարել է հակաֆաշիստ, գործունեություն։ ՏՈՒՐԲԻԴԻՄԵՏՐԻԱ (< լատ․ turbidus – պղտոր և ․․․ մետրիա), քիմ․ վերլուծության լուսաչափական եղանակ։ Հիմնված է պղտոր միջավայրով անցնող լույսի կլանումը չափելու վրա։ Կիրառվում է կախույթների քանակական վերլուծության համար։ Տուրբիդիմետրիական վերուծությունն իրականացնում են չափելով կախույթով անցնող լուսային հոսքի ինտենսիվությունը։ Պղտորություն առաջացնող նյութի կոնցենտրացիան (с) որոշում են Igl0/I=kbc բանաձևով, որտեղ 10-ն կախույթի վրա ընկնող, իսկ I-ն նրանով անցած լուսային հոսքերի ինտենսի վություններն են, b-ն կախույթի շերտի հաստությունը, k-ն մասնիկների տրամագծով, միջավայրում մասնիկների բաշխման և լույսի ալիքի երկարությունով պայմանավորված մեծություն է։ Չափումներն իրականացնում են ֆոտոէլեկտրագունաչափով, սպեկտրաֆոտոմետրով կամ աչքով (համեմատում են հայտնի կոնցենտրացիայով նմանակ կախույթների հետ)։ Կիրառում են նաև տուրբիդիմետրիական տիտրումը՝ հետազոտվող լուծույթը տիարում են նստվածքագոյացնող լուծույթով, տիտրման վերջնակետը որոշում են lgl0/l և ավելացնող լուծույթի ծավալի կապն արտահայտող կորի միջոցով։ ՏՈՒՐԲԻՆ (ֆրանս․ turbine, < լատ․ tu rbo – հոլ, մրրիկ), աշխատանքային օր գանի՝ ռոտորի պտտական շարժումով և անընդհատ աշխատանքային պրոցեսով առաջնային շարժիչ, որը մատուցվող աշխատանքային մարմնի (գոլորշու, գազի կամ ջրի) կինետիկ էներգիան փոխակերպում է մեխանիկական աշխատանքի (թիակավոր մեքենա)։ Աշխատանքային մարմնի շիթը ուղղորդիչ ապարատների միջոցով մատուցվում է ռոտորի շրջանագծով ամրացված կորագիծ թիակներին և, ներ գործելով դրանց վրա, պտտման մեջ է դնում ռոտորը։ Ստացիոնար շոգետուր բինները և գազային տուրբինները լայնորեն օգտագործում են էլեկտրական հոսանքի գեներատորների (տուրբոգեներա տորներ), կենտրոնախույս կոմպրեսորների և օդափուքերի (տուրբոկոմպրեսորներ, տուրբոօդափուքեր), սնման վառելիքային և յուղային պոմպերի(տուրբոպոմպեր) հաղորդակի համար։ Տրանսպորտային շոգե և գազային տուրբինները կիրառում են որպես գլխավոր նավային շարժիչներ։ Գազային Տ–ները լայնորեն օգտագործում են նաև որպես ավիացիոն շարժիչներ (տուրբոպտուտակային շարժիչ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/125
Արտաքին տեսք