Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասելով, որ Ինսարովն ապրում է «ազատության մեծ օրվա նախօրեին», երազել է «ռուս Ինսարովի» հայտնվելու մասին։ Միաժամանակ նա հեղինակին կշտամբել է Ինսարովի կերպարի գեղարվեստորեն անավարտ լինելու համար, որը ցույց չի տրված «քաղաքացիական գործունեության» մեջ։ Տ․ համաձայն չի եղել Դոբրոլյուբովի տված մեկնաբանությանը, և դա առիթ է դարձել «Մովրեմեննիկ»-ի խմբագրությունից հեղինակի հեռանալուն։ Իրա- կանում կապերի խզման պատճառը Տ–ի՝ լիբերալիզմին հակված լինելն էր։ Մակայն Տ․ չի հարել ռեակցիային, չի դավաճանել իր ստեղծագործության հիմնական ուղղությանը՝ իրականության ճշմարտացի արտացոլմանը։ Նա գրել է իր ամենա նշանակալի՝ «Հայրեր և զավակներ» (1862, հայ․ հրտ․ 1904) վեպը՝ նվիրված Բելինսկու հիշատակին։ Վեպը սուր բանավեճ է առաջացրել մամուլում։ Երկին ճիշտ գնահատական է տվել «Ռուսսկոյե սլովո» («Русское слово») դեմոկրատ, ամսագիրը (Դ․ Պիսարեի հոդվածներում), որը վեպի հերոսի՝ Բազարովի, մեջ տեսնում էր ռազնոչին դեմոկրատական մտավորականության երիտասարդ սերնդի ներկայացուցչին։ «Հայրեր և զավակներ»-ը Տ․-վիպասանի գեղարվեստ, վարպետության գագաթնակետն է։ Հիանալով վեպի հերոսների կերտման արվեստով՝ Չեխովը բացականչել է․ «Ինչպիսի՜ վեպ է «Հայրեր և զավակներ»-ը․․․ պարզապես հանճարեղ է» (Чехов А․ П․, О литературе, М․, 1955, с․ 171)․ Տ–ին իրավամբ համարում են ռուս, հասարակական շարժման տարեգիր։ «Ծուխ» (1867, հայ․ հրտ․ 1963) և «Նորք» (1877) վեպերում գրողը պատկերել է ռուս, քաղ․ վտարանդիությանը, 70-ական թթ․ հեղափոխական նարոդնիկությանը։ Սակայն, խոստովանելով ռուս, նորի բարոյական մեծությունը, Տ․ մերժել է Ռուսաստանի հեղափոխական վերափոխման գաղափարը՝ հասարակական հարցերում մնալով լիբերալիզմի և լուսավորականության դիրքերում։ Կյանքի վերջին քսան տարին Տ․ հիմ նականում ապրել է արտասահմանում Բադեն–Բադենում, այնուհետև՝ Փարիզում, ծանոթացել Գ․ Ֆլոբերի, Ա․ Դողեի, է․ Զոլայի, Դոնկուր եղբայրների, Գի դը Մոպասանի հետ։ Ըստ Պ․ Մերիմեի հանձին Տ–ի նրանք տեսել են «ռեալիստական դպրոցի առաջնորդներից մեկին» եվրոպ, գրկ–յան մեջ։ Մոպասանը նրան համարել է իր ուսուցիչը։ Վ․ Հյուգոյի հետ Տ․ եղել է Փարիզի միջազգային գրական կոնգրեսի (1878) ղեկավարներից։ Արտասահմանում նա առնչվել է նաև Պ․ Լավրովի, Ս․ Ստեպնյակ–Կրավչինսկու, Գ․ Լոպատինի և այլ ռուս հեղափոխական գործիչների հետ։ Կյանքի մայրամուտին գրել է «Արձակ բանաստեղծություններ» (1882) շարքը, որի «Ռուսաց լեզու» բանաստեղծ, մանրապատումը հիմն է հայրենիքին, լի ռուս ժողովրդի ապագայի նկատմամբ շերմ հավատով։ Մեծ է Տ–ի ստեղծագործության նշանակությունը ռուս և համաշխարհային գրկ–յան մեշ։ Լինելով ականավոր ռեալիստ, հոգեբանական վերլուծության և բնանկարի հիանալի վարպետ՝ նա զգալի ազդեցություն է գործել Լ․ Տոլստոյի, Ա․ Չեխովի, Վ․ Կորոլենկոյի, Ի․ Բունինի, Վ․ Վերեսաևի, Ա․ Տոլստոյի, ինչպես նաև օտարերկրյա մի շարք գրողների վրա։ Ըստ Տոլստոյի, Տուրգենևը մեծ գործ է արել նրանով, որ ստեղծել է կանանց զարմանալի կերպարներ։ «Մեծ ու հզոր» է անվանել Վ․ Ի․ Լենինը Տ–ի լեզուն։ Տ․ մեկն է այն ռուս մեծ դասականներից, որոնք հաստատապես մտել են հայ ժողովրդի հոգեկան աշխարհը։ Նաեղել է Մ․ Նալբանդյանի բարեկամը, որի հետ մտերմացել է Փարիզում, Գերցենի և Բակունինի միջոցով։ 1862-ի ապրիլի 28-ի նամակում Տ․ գրել է Գերցենին․ «Նալբանդովը իսկապես որ գերազանց տղա է, և ես նրան անկեղծորեն սիրեցի» (Т у р- генев И․ С․, Поли․ собр․ соч․ и пи сем․ Письма, т․ 4, М․–Л․, 1962, с․ 383)։ Տ․ եղել է Րաֆֆու ամենասիրած ռուս գրողը, որի բարենպաստ ազդեցությունը նա կրել է։ Լեոն ուշադրություն է դարձրել «Խենթը» վեպի հերոսներից մեկի՝ «դեպի ժողովուրդ» գնացող առաջադեմ մտավորական Դուդուկչյանի, և Տ–ի «Նորք» վեպի հերոս Նեժդանովի նմանությանը (Լ և ո, Ռուսահայոց գրականությունը, 2 հրտ․, Վնտ․, 1928, էշ 178-79)։ Րաֆֆին Տ–ի կենդանության օրոք թարգմանել է նրա «Աղավնիներ» արձակ բանաստեղծու- թյունը։ Ըստ Նար–Դոսի խոստովանու թյան, Տ․ եղել է այն ռուս մեծ գրողների թվում, որոնք «ամենաուժեղ ազդեցու թյունն» են գործել իր վրա։ Տ–ի ստեղծա գործությունը բարձր է գնահատել Ա․ Շիրվանզադեն․ «Ինձ միշտ էլ հմայել է Տուր–գենևի ոճը․․․ Գեղարվեստական տեսակետից Տուրգենևի ստեղծագործությունները բարձր եմ դասում իրեն հավասար մյուս բոլոր տաղանդների ստեղծագործություններից» (Веселовский Ю․ А․, Очерки армянской литературы, исто рии и культуры, Е․, 1972, с․ 322, 329)։ Հայրենասիրաբար և հեղափոխականորեն տրամադրված հայ երիտասարդության շրջանում մեծ ժողովրդականություն է վա- յելել «Նախօրեին» վեպը։ 1901-ի փետըրվարի 23-ին գրած նամակում երիտասարդ Ս․ Շահումյանը, կնոջն առաջարկելով կարդալ այդ վեպը, ավելացրել է․ «Կարդա և աշխատիր նմանվել նրա Елена հե րոսուհուն» (Շահումյան Ս․, Գրականության մասին, 1948, էջ 198)։ 1882-ից սկսած Տ–ի երկերը թարգմանա- բար լույս են տեսել թե՝ հայ մամուլում («Մշակ», «Աղբյուր», «Մասիս», «Նոր դար», «Արաքս», «Տարազ», «Մուրճ», «Լումա», «Նոր կյանք» ևն) և թե՝ առանձին գրքերով, նրա մասին գրվել են հոդվածներ (Գ․ Արծրունի, Հ․ Հովհաննիսյան, Լ․ Բա– շալյան ևն)։ Ա․ Ծատուրյանի թարգմանությամբ լույս են տեսել Տ–ի «Արձակ բանաստեղծություններ» (1895)։ Բանաստեղծական մանրապատումներ են թարգմանել նաև Հ․ Հակոբյանը («Շեմքում», 1907) և Հ․ Թումանյանը («Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը․․․», 1910)։ սովետական շրջանի նրա թարգմանիչներից են Ս․ Զորյանը, Գ․ Բեսը, Գ․ Բորյանը և ուրիշներ։ Երկ․ Поли․ собр․ соч․ и писем, т․ 1–28, М․–Л․, 1960–68; Полы․ собр․ соч․ и писем, т․ 1–11–․․․, 2 изд․, испр․ и доп․, М․, 1978 – 1983-․․․ Ընա․ երկ․, հ․ 1–5, Ե․, 1931–51։ Ընա․ երկ․, Ե․, 1950։ 9-/ւ^․Զորյան Հ․, Տուրգենև (1818 – 1883։ Կյանքն ու գրական գործունեությունը), Ե․, 1936։ Հովհաննիսյան Ռ․, Ռուս գրականությունը հայ հասարակական մաքի գնահատմամբ, Ե․, 1949։ Դարոնյան Ս․, Միքայել Նալբանդյան, Ե․, 1979։ Клеман М․ К-, Летопись жизни и творчества И․ С․ Тургенева, М․, 1934; Бродский Н․ Л․, И․ С․ Тургенев, М․, 1950; Ч м ш к я н К․ Г․, И․ С․ Тургенев–литературный критик, Е․, 1957; Цейтлин А․ Г․, Мастерство Тур- генева-романиста, М․, 1958; Богослов ский Н․, Тургенев, [3 изд․], М․, 1964; Петров С․ М․, И․ С․ Тургенев․ Жизнь и творчество, 2 нзд․, доп․, М․, 1968; Библио графия литературы о И․ С․ Тургеневе, Л․, 1970; Саак ян А․ Г․, И․ С․ Тургенев в армянских переводах и критике, в кн․։ Ли тературные связи, т- 2, Е․, 1977, с- 290 – 327; Пустовой П․ Г․, И․ С․ Тургенев – художник слова, М․, 1980; И․ С․ Тургенев в воспоминаниях современников, т․ 1–2, М․, 1983․

Ս․ Դարոնյան


ՏՈՒՐԳՈՐ (< ուշ լատ․ turgor – փքում, ուռչած լինելը), բջջաթաղանթի լարված վիճակը, կախված է ներբջջային հեղուկի և արտաքին լուծույթի օսմոտիկ ճնշումներից և բջջաթաղանթի առաձգականու թյունից։ Տ–ի ժամանակ բջջի վակուոլները թափանցող շուրը մեծացնում է բջջահյութի ծավալը և ճնշումը բջջապատյանի վրա։ Այս ճնշումը կոչվում է տուրգորային ճըն– շում, իսկ բջջաթաղանթի հակաճնշումը՝ տուրգորային լարում։ Զրի կլանումը կարող է շարունակվել մինչև բջջաթաղանթի առաձգականությունը հասնի սահմանային արժեքին։ Նշված վիճակում բջիջը լրիվ հագեցած է լինում ջրով, բջջահյութի խտությունը հասնում է նվազագույնի, իսկ տուրգորային ճնշումը և բջջի ծավալը՝ առավելագույն սահմանին։ Կենդան, բջիջ ները (բացի որոշ աղեխորշավորներից) սովորաբար զուրկ են բարձր Տ–ից և իրենց ամբողջականությունը պահպանում են իգոտոնիկ կամ իգոտոնիկից քիչ տարբեր վող լուծույթներում (երբ ներքին և ար- տաքին լուծույթների օսմոտիկ ճնշումների տարբերությունը փոքր է 0,5–1 Աթն–ւց)։ Բուս, բշիշների տուրգորային լարումը սովորաբար 5–10 ւէթն է, իսկ որոշ դեպքերում (հալոֆիտ բույսեր, սընկեր)՝ 50–100 ւէթն։ Տ․ ապահովում է բույսի հյուսվածքների առաձգականու թյունը և կառուցվածքային ամրությունը։ Բույսերի թառամելու, ծերանալու և այլ պրոցեսներն ուղեկցվում են Տ–ի անկմամբ։

Վ․ Դավթյան


ՏՈՒՐԳՈՒՆԲԱԵՎԱ Մուքաոամ (1913 – 1978), բալետի սովետական