Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուսումնարան, 6 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, մանկավարժ․ ինաո․։ 1983-ին կար 198 նախադպրոցական, 267 ակումբային հիմնարկ, 306 մասսայական գրադարան, հայրենագիտական թանգարան և Ամանգելդի Իմա–նովի հուշաթանգարան (Ամանգելդի գյուղում), թատրոն, 363 կինոկայանք։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ Մարզի 48 հիվանդանոցային հիմնարկում աշխատում էին 828 բժիշկ (1983)։


ՏՈՒՐԳԱՅԻ ՍԱՐԱՎԱՆԴ, Տ ու ր գ Ш J ան սեղանաձև երկիր, Ղազախ․ ՍՍՀ հս–արմ–ում։ Գտնվում է Հվ․ Ուրալի ու Մուհոշարների և Ղազախական մանրաբլուրների միջև։ Երկարությունը 630 կմ է, լայնությունը՝ մոտ 300 կմ, բարձրությունը՝ 200–300 մ։ Առանցքային մասին զուգահեռ ձգվում է Տուրգայի ձորակը։ Մակերևույթը բաղկացած է պալեոգենի ու նեոգենի կավային և ավազային նստվածքներից։ Տ․ ս–ի հս․ մասը թույլ մասնատված է ցածրաբլուրներով, ուվալներով, ոչ խորը լճափոսերով, հվ, մասը՝ սեղանաձև բարձրացումներով։ Կլիման խիստ ցամաքային է։ Հս․ մասում զբաղվում են ոչ ոռոգովի հողագործությամբ, հվ․ մասը արոտավայրեր են։ Տ․ ս–ի սահմաններում կան երկաթի, բոքսիտների, քարածխի և այլ հանքավայրեր։


ՏՈՒՐԳԵՆԵՎ Իվան Սերգեևիչ (9․11․1818, Օրյոլ –3․9․1883, Բուժիվսղ, Փարիզի մոտ, թաղված է Պետերբուրգում), ռուս գրող։ Ծնվել է ազնվականական ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Օրյոլի նահանգի Սպասկոյե–Լուտովինո գյուղում։ 1827-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սովորել է մասնավոր պանսիոններում, ինչպես նաև Լազարյան ճեմարանի գիմնազիական դասարաններում։ 1833-ին ընդունվել է Մոսկվայի համալսարան, մեկ տարի անց փոխադրվել Պետերբուրգի համալսարանի փիլ․ ֆակ–ի բանասիրության բաժինը, որն ավարտել է 1837-ին, թեկնածուի աստիճանով։ 1838-ին մեկնել է արտասահման ուսումը շարունակելու, բարեկամացել Մ․ Բակունինի և Ն․ Ստանկևիչի հետ։ 1841-ի աշնանը վերադարձել է Ռուսաստան, հաստատվել Մհսկվայում։ 40-ական թթ․ մտերմացել է Ա․ Գերցենի, Տ․ Գրանովսկու և, հատկապես, Վ․ Րելինսկու հետ, որի հետ բարեկամությունը բարենպաստ ազդեցություն է թողել գրողի աշխարհայացքի և գեղա-գիտ․ ըմբռնումների վրա։ 1847-ի սկզբին Տ․ մեկնել է արտասահման, ծանոթացել ֆրանսիացի երգչուհի Պոլինա Վիարդոյի հետ, որը դարձել է նրա մտերմուհին մինչև կյանքի վերջը։ Փարիզում հանդիպել է Գերցենին, որի հետ ականատես է եղել 1848-ի հեղափոխությանը։ Գրական գործունեությամբ Տ․ սկսել է զբաղվել դեռևս ուսանողական տարիներին, գրել է ռոմանտիկ բանաստեղծություններ ու պոեմներ։ Սակայն նրան լայն ճանաչում է բհրել «Սովրեմեննիկ»-ում հրատարակած «Որսորդի հիշատակարանը» (1847–52, հայ․ հրտ․ 1931) ռեա լիստ․ հակաճորտատիրական պատմվածքների գիրքը։ Արդեն առաջին պատմվածքներից Բելինսկին Տ–ին նկատել է որպես «ապագայի հիանալի գրողի»։ 40-ական թթ․ 2-րդ կեսին Տ․ դիմել է դրամատուրգիային, շարունակել է Գոգոլի Ռեալիստ, ավանդույթները («Փողապակասություն», 1846, «Խնամակալվածը», 1848, բեմ․ 1849, հրտ․ 1857)։ Առավել նշանակալից է նրա «Մի ամիս գյուղում» (1850, հրտ․ 1955) քնարա–հոգեբանական դրաման, որն ազդեցություն է գործել Ա․ Չեխովի դրամատուրգիայի վրա։ 1850-ին Տ․ արտասահմանից վերադարձել է հայրենիք, ենթարկվել իշխանությունների հետապնդմանը։ 1852-ին Գոգոլի մահվան առիթով գրած մահախոսա կանի համար նա ձեբակալվել է, ուղարկ վել Սպասկոյե–Լուտովինո՝ վերցվելով ոստիկանության հսկողության տակ։ 1853-ին վերադարձել է Պետերբուրգ, աշխատակցել Ն․ Նեկրասովի «Սովրեմեն-նիկ»-ին։ Հանդես է եկել որպես Բելինս– կուգեղագիտ․ հայացքները պաշտպանող քննադատ։ 50-ական թթ․ վերշին դարձել է Գերցենի «Կոլոկոլ» («Колокол») թերթի ակտիվ թղթակիցը։ 50-ական թթ․ առաջին կեսին Տ․ շարունակել է գրել գյուղացիական թեմայով («Մումու»), հրտ․ 1854, հայ․ հրտ․ 1924, «Իջևանատուն», հրտ․ 1855)։ Սակայն գրողին առավելապես զբաղեցրել է ազնվականական մտավորականությունը։ Տ․ դիմել է սոցիալ–հոգեբանական վեպի ժանրին, դառնալով ռուս, և համաշխարհային գրկ–յան խոշորագույն վիպասաններից մեկը։ «Ռուդին» (հրտ․ 1856, հայ․ հրտ․ 1892–93), «Ազնվականների բույնը» (1859, հայ․ հրտ․՝ «Ազնվականներու բույն մը», 1930) վեպերում, «Ասյա» (1858, հայ․ հրտ․ 1889), «Գարնանային ջրեր» (հրտ․ 1872, հայ․ հրտ․ 1972) վիպակներում բացահայտված է ազնվականության անկման թեման, պատկերված են «ավելորդ մարդու» կերպարներ։ Արդիականության նկատմամբ գրողի ակտիվ վերաբերմունքը, որը բնորոշ է նրան, բացառիկ ուժով է դրսևորվել «Նախօրեին» (1860, հայ․ հրտ․ 1891) վեպում, որի հիմքում, ըստ հեղինակի, «դրված է գիտակցված–հերոսական անհատականությունների անհրաժեշտության միտքը»։ Այդպիսին է վեպի հերոս բուլղար Ինսարովը՝ կրքոտ հայրենասերը, որը պատրաստ է զոհաբերել իրեն հանուն թուրք, լծից հայրենիքի ազատագրման։ Վճռականությամբ է լի նաև նրա սիրած աղջիկը՝ Ելենա Ստախովան։ «Ե՞րբ կգա իսկական օրը» (1860) հոդվածում Դոբրոլյուբովը,