մակերպություններին է հատկացվում ավելի քան 1 մլրդ ռուբլի։ Նույն նպատակի համար զգալի գումարներ են ծախսվում ձեռնարկությունների, կոլեկտիվ և սովետական տնտեսությունների հասարակական ֆոնդերից։ Արհմիութենական, երիտասարդական և մանկ, տուրիստական կազմակերպությունների ուղեգրերից օգտվողների համար գործում են զեղչված ուղևորատար սակագներ։ 1980-ական թթ․ սկզբին տուրիստական խմբերի սոցիալ․ կազմը եղել է․ արդ․ ձեռնարկությունների բանվորներ և ծառայողներ 33%, ինժեներատեխ․ աշխատողներ և ստեղծագործական մտավորականություն 28%, ուսանողներ և սովորողներ՝ 18%, սովետական և կոլեկտիվ տնտեսությունների աշխատողներ՝ 9%, թոշակառուներ՝ 4%, այլք՝ 8%։ Տարբեր տուրիստական կազմակերպությունների կողմից սպասարկվող տուրիստներից բացի ավելի քան 80 մլն մարդ (1980) մասնակցել է ինքնուրույն կազմակերպած ճամփորդությունների, արշավների են։ Տ–ի բնագավառում գիտահետազոտական աշխատանքներ հիմնականում կատարում են ՍՍՀՄ ԴԱ աշխարհագրության ինստ–ը, Կուրորտաբանության և ֆիզիկական մեթոդներով բուժման կենտր․ և զոնալ ինստները, ՏԷԿԽ–ի Տուրիզմի և էքսկուրսիաների համամիութենական ԳՀ լաբորատորիան։ Տուրիստական կազմակերպությունների համար կադրեր են պատրաստում ՏԷԿԽ–ի կենտր․ և զոնալ դասընթացները, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ԱՏԿ–ի մասնագետների որակավորման բարձրագույն ինստ–ը,
ՀԱՄԿՒյ–ի արհմիութենական շարժման բարձրագույն դպրոցի հատուկ ֆակուլտետը։ Հրատարակվում են․ <Տոդիաո> («Турист», 1966-ից), «Ուղևորություն ՍՍՀՄ– ում» պատկերազարդ (1966-ից, ռուս․, անգլ․, ֆրանս․ և գերմ․), «Տուրիստական ուղերթներ» (ռուս․) և այլ պարբերականներ։ Միջազգային Տ․ սկսել է զարգանալ XIX դ․ կեսին և մասսայական է դարձել XX դ․ կեսից։ Փոխադարձ կապի մեջ է միջազգային կյանքի այլ կողմերի հետ, որոնցով և պայմանավորված են նրա զարգացման տեմպերը։ Աշխարհի հիմնական տուրիստական շրջանը Եվրոպան է (արտասահմանյան Տ–ի)։ Վերջին 1–2 տասնամյակում յուրաքանչյուր տարի Իտալիա է այցելում ավելի քան 20 մլն արտասահմանյան քաղաքացի, Ֆրանսիա՝ մոտ 10 մլն, Շվեյցարիա՝ 8 մլն ևն։ Միջազգային Տ–ի զարգացող կենտրոններ են դարձել Հարավսլավիան, Ռումինիան, Չեխոսլովակիան ու Բուլղարիան։
Տ․ որպես տնտեսոթյան ճյուղ։ Տնտեսության անարտադրողա կան բնագավառ է, որի ձեռնարկություններն ու կազմակերպությունները տուրիստների պահանջարկը բավարարում են նյութական և ոչ նյութական սպասարկմամբ։ Տ–ի արդյունքը տրանսպորտի, հյուրանոցային տնտեսության, առևտրի (այդ թվում հասարակական սննդի), էքսկուրսիոն, կուլտուր–տեսարժան, մարզական, կոմունալ–կենցաղային, բուժ, հիմնարկների ու ձեռնարկությունների Փոխադարձ կապերի մեջ գտնվող սպասարկման տարրերի համալիր ծառայություն է (այսպես կոչված՝ տուր), որի տարրերի տեսակարար կշիռը տատանվում է կախված Տ–ի տեսակից, շարժման ձևից ու տևողությունից, ճանապարհորդության կազմակերպման եղանակից և այլ գործոններից։ ՍՍՀՄ–ում, օրինակ, տուրի կառուցվածքում 30%-ը ընկնում է տրանսպորտին, 15%-ը՝ բնակատեղին, 30%-ը՝ սննդին, 15%-ը՝ գնումներին, 8%-ը՝ էքսկուրսիաներին ու զվարճանքին, 2%-ը՝ կապին, կենցաղային սպասարկմանը ևն։ Տ–ի նյութատեխ․ բազան (տնտ․ իմաստով) հիմնարկների և ձեռնարկությունների ամբողջություն է, որի մեջ մտնում են․ այսպես կոչված առաջնայիններ (հյուրանոց, տուրբազա, պանսիոնատ, գիշերելու այլ միջոցներ, ներերթուղային տրանսպորտ, կապի հատուկ բաժանմունք, վալյուտայի փոխանակման բյուրո և այլ օբյեկտներ), որոց սպասարկում են միայն տուրիստներին, և երկրորդականներ (քաղաքային ու միջազգային տրանսպորտ, առևտրի և հասարակական սննդի հիմնարկներ, կուլտուրա տեսարժան, կոմունալ–կենցաղային և այլ օբյեկտներ), որոնք սպասարկում են տեղական բնակչությանը և տուրիստներին։ Գործում են նաև այդ հիմնարկների ու ձեռնարկությունների գոյությունն ու աշխատանքն ապահովող ձեռնարկություններ, կազմակերպություններ ու հաստատություններ (արտադրական, նորոգման, մատակարարման, ինչպես նաև ԳՀ, նախագծային կոնստրուկտորական հիմնարկներ, ուս․ հաստատություններ ևն)։ Տ․ ակտիվներ գործություն ունի տեղական տնտեսության վրա․ տուրիստից ստացվող միջոցները գումարվում են տեղական բյուջեին և ավելացնում նրա զուտ եկամուտները։ Տ․ նաև բնակչության մի մասին աշխատանքի ներգրավելու բնագավառ է։ ԱՄՆ–ում Տ–ի բնագավառում զբաղված է վարձուաշխատուժի 5,6%–ը, Ֆրանսիայում՝ ինքնագործ բնակչության 4,3%–ը, Մեծ Բրիտանիայում՝ 4%-ը, ՄՍՀՍ–ում՝ ժող․ տնտեսության մեջ ընդգրկվածների մոտ 4%–ը։ Տ–ի տնտ․ նշանակությամբ է պայմանավորված շատ երկրներում պետ․ և կառավարական տուրիստական հաստատությունների կազմակերպումը (մինիստրություններ, կոմիսարիատներ, հանձնաժողովներ ևն), որոնք իրականացնում են Տ–ի վերաբերյալ տվյալ երկրի պետ․ քաղաքականությունը։ Սովետական պետությունը տուրիստական կազմակերպություններին ազատել է հարկերից (այդ թվում՝ եկամտահարկից)։ Պետ․, արհմիութենա կան բյուջեներից, ձեռնարկությունների ֆոնդերից զգալի գումարներ են տրամադրվում տուրիստական կազմակերպությունների ֆինանսավորմանը, նրանց նյութատեխ․ բազայի զարգացմանը։
Տ․ Հայաստանում։ Հնագույն դարերում հայկ․ բնաշխարհին և նրա պատմությանը ծանոթանալու նպատակով Հայաստանում ճանապարհորդել են Հերոդոտը, Քսենոֆոնը, Ստրաբոնը, Պլուտար– քոսը, Տակիտոսը և ուրիշներ։ Միջնադարում Հայաստան են այցելել եվրոպացի շատ ճանապարհորդներ, որոնց թվում՝ Մարկո Պոլոն, որն առաջինն է Եվրոպային հաղորդակից դարձրել Արարատի գեղեցկությանը։ Նոր ժամանակներում Հայաստանում շրջագայել են ֆրանսիացի բուսաբան և բժիշկ ժ․ Տուրնեֆորը (1656– 1708), Ժ․ Շարդենը, Ֆ․ Պւսրրուոը, Հ․ Աբի– խը, Հ․ Լինչը, Զ․ Բրայսը և ուրիշներ։ 1829 թ․ Ա․ Ս․ Պուշկինը Թիֆլիսից Բզովդալի (այժմ՝Պուշկինի) լեռնանցքով, Գյումրի–Կարս երթուղով ուղևորվել է Էրզրում։ 1896-ին Կ․ Պոլիս–Տրապիզոն–Թիֆլիս–Երևան–Իգդիր երթուղով անցել և այնուհետև Արարատի գագաթն է բարձրացել պրոֆ․ Հ․ Տ․ Աբեչյանի արշավախումբը։ Տ․ Հայաստանում լայն թափ ստացավ սովետական կարգերի հաստատումից հետո։ 1931-ի մայիսին ՀՍՍՀ ԿԳԿ որոշմամբ ստեղծվել է Հայաստանի պրոլետարական տուրիզմի ընկերությունը։ 1936-ին տուրիստական և Էքսկուրսիոն գործի ղեկավարությունը հանձնվել է ՀԱՄ1ս–ին։ 1951-ին Երևանում կազմակերպվել է էքսկուրսիոն բազա։ 1952-ին այն վերանվանվել է Երևանի տուրիստական–էքսկուրսիոն բազա։ 1959-ին ստեղծվել է հանրապետ․ տուրիստական–էքսկուրսիոն վարչություն, որը 1962-ին վերակազմվել է Տուրիզմի, իսկ 1969-ին՝ Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետ․ խորհրդի։ Նույն թվականից գործում է ճանապար հորդությունների և էքսկուրսիաների Երեվանի բյուրոն։ 1959-ին ՀՍՍՀ–ով անցել է համամիութենական տուրիստական 2 երթուղի, գործել է 4 հանգրվան՝ 160 տեղով։ 1985-ին հանրապետությունում գործել են «Նաիրի» և «էրեբունի» (Երևան), «Կումայրի» (Լենինական), «Տուրիստ» (Ապարան), «Լալվար» (Ստեփանավան) տուրիստական հյուրանոցները և 7 հանգր–վան (Սևանում, Դիլիջանում, Կիրովականում, Իջևանում, Թումանյանում, Ղափանում և Գորիսում)՝ 3806 տեղով։ Հայաստանով են անցնում համամիութենական 22 (տարեկան 70 հզ․ զբոսաշրջիկ) և տեղական 38 (85 հզ․ զբոսաշրջիկ) երթուղիներ։ Գործում են կիրակնօրյա հանգստի մոտ 150 ավտոբուսային երթուղի, կազմակերպվում շուրջ 2 հզ․ խմբի ինքնաթիռային ճանապարհորդություն դեպի ՍՍՀՄ ավելի քան 170 քաղաք և տեսարժան վայր։ Հանրապետության զբոսաշրջիկների համար կազմակերպվում են նաև ճանապարհորդություններ Սև ու Բալթիկ ծովերով, Վոլգա, Դնեպր, Ամուր, Ենիսեյ գետերով։ 1985-ին ՀՍՍՀ 27 քաղաքներում գործել են ճանապարհորդությունների և էքսկուրսիաների նույնքան բյուրոներ, որոնք սպասարկել են տարեկան մոտ 3 մլն մարդ։ Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետ․ խորհուրդը տարեկան ընդունում է շուրջ 4 հզ․ արտասահմանյան արհմիութենական տուրիստ (1985)։ 1972-ին ստեղծվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Սպուտնիկ» կազմակերպությունը (ՀամԼԿԵՄ Կենտկոմի միջազգային երիտասարդական Տ–ի «Սպուտնիկ» բյուրոյի կազմում), որի տրամադրության տակ են