Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երևանի Երիտասարդության պալատի հյուրանոցը, «Ծիծեռնակ» միջազգ․ երիտասարդական ճամբարը (Սևանի մասնաճյուղով)։ <Սպուտնիկ»-ը 1981–85-ին 35 երկրից ընդունել է շուրջ 19 հզ․ արտասահմանյան, իսկ ՍՍՀՄ տարբեր վայրերից՝ տարեկան շուրջ 35 հզ․ տուրիստ։ 1932-ին հիմնվել է «Ինտուրիստ» համամիութենական բաժնետիրական ընկերության Երևանի գործակալությունը, որը 1933-ին վերածվել է «Ինտուրիստ»–ի Հայկբաժանմունքի։ 1933-ին արտասահմանից Հայաստան է այցելել 19 քաղաքացի, 1934-ին՝ 67, 1935-ին՝ 255։ 1964-ին ստեղծվել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Արտասահմանյան տուրիզմի վարչություն, 1983-ից՝ ՀՍՍՀ արտասահմանյան տուրիզմի գլխ․ վարչություն։ «Ին-տուրիստ»-ի հայկ․ վարչությանն են պատկանում «Արմենիա», «Անի», «Դվին» հյուրանոցները (Երևան), «Սևան» մոթելը։ Արտասահմանյան Տ–ի առանձնահատկու թյուններից մեկը Հայաստանում՝ սփյուռ քի խմբերի այցելությունն է հայրենիք։ 1985-ին ՀՍՍՀ է այցելել շուրջ 70 հզ․ արտասահմանյան տուրիստ։ «Ինտուրիստ»-ը գործակցում է արտասահմանյան բազմաթիվ տուրիստական ֆիրմաների, ինչպես նաև հայկ․ կազմակերպությունների հետ։ Գրկ․ Аз dip В․И․, Экономика и органи зация туризма, М․, 1972; Теоретические ос новы рекреационной географии, М․, 1975; Ананьев М․ А․, Экономика и география международного туризма, М․, 1975; Гез- гала Я․, Туризм в народном хозяйстве, пер․ с польск․, М․, 1974․ Հ․ Լիչոյան, Ռ․ Ստեփանյան, Մ․ Թորոսյան


«ՏՈՒՐԻՍՏ» («Турист», «Զբոսաշրջիկ»),ՀԱՄԿԽ պատկերազարդ մասսայական ամսագիր։ Լույս է տեսնում 1966-ից,Մոսկվայում։ Լուսաբանում է մասսայական տուրիզմի և էքսկուրսիոն գործի զարգացման հարցեր, տալիս երթուղիների, տուրիստական ինքնաշեն հանդերձանքի Նկարագրություններ, ճանապարհորդություն ների վերաբերյալ խորհուրդներ, տպագրում նյութեր բնության պահպանու թյան, երթուղիներում սպասարկման վիճակի, տուրիզմի էկոնոմիկայի վերաբերյալ։ Հատուկ բաժնով տեղեկացնում է սոցիալիստ, երկրներում տուրիստական գործի դրվածքի մասին։


«ՏՈՒՐԿՄԵՆՍԿԱՅԱ ԻՍԿՐԱ» («Туркменская искра», «Թուրքմենական կայծ»), օրաթերթ (ռուս․), Թուրքմենստանի կոմկուսի Կենտկոմի, Թուրքմեն․ ՍՍՀ Գերագույնսովետի և Մինիստրների խորհրդի օրգան։ Լույս է տեսնում 1924-ից, Աշխաբադում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1959)։


ՏՈՒՐԿՈՒ, Աբո (ֆին․ Turku, շվեդ․ Abo), քաղաք և նավահանգիստ Ֆինլանդիայի հվ–արմ–ում, Բալթիկ ծովի ափին։ Տուրկու Պորի լյանի վարչական կենտրոնն է։ 163 հզ․ բն․ (արվարձաններով՝ 236 հզ․, 1981)։ Առևտրատնտ․ և մշակութային խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց։ Զարգացած է մեքենաշինությունը, քիմ․,նավթավերամշակման, տեքստիլ, սննդի արդյունաբերությունը։ Ունի համալսարան։


ՏՈՒՐՄԱԼԻՆ (< սինգալհրեն – turmali – սարդիոն), միներալ, օղակաձև կառուցվածքով ալյումաբորասիլիկատ։ Ընդհանուր քիմ․ կազմը՝ NaR3Al6[(OH)i+3/ (B03)3Si60i8]։ Եթե R=Fe2+, կոչվում է շեռլ, R= Mg՝ դրավիտ, R=(Li, Al)՝ էլբայիտ, R=Mn՝ տսիլայիզիտ ևն։ Առավել տարածված է շեռլդրավիտ անընդհատ շարքը։ Սովորաբար խառնուրդների ձևով պարունակում է K, Fe3+, Cr, Ti, V, Rb։ Տ–ի կազմը արտացոլում է նրա առաջացման պայմանները։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է սյունաձև, պրիզմատիկ, ասեղնաձև բյուրեղներ, ձողաձև ճառագայթավոր, թերթավոր, հատիկային ագրեգատներ։ Դույնը՝ անգույն, կանաչ, գորշ, վարդագույն, սև, բազմագույն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 7, խտությունը՝ 3000–3250 կգ/մ3։ Օժտված է պիրո– և պիեզոէլեկտրական հատկանիշներով։ Տ․ լայնորեն տարածված է գրանիտներում, գրանոդիորիտներում։ Վարդագույն և բազմագույն տարբերակները երկրորդ կարգի թանկարժեք քարեր են։ Թանկար ժեք Տ–ի հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Ուրալ, Անդրբայկալ), արտասահմանում՝ Բրազիլիայում (Մինաս ժերայս), Մադագասկար և Շրի Լանկա կղզիներում։


ՏՈՒՐՆԲՈՒԼՅԱՆ ԿԱՊՈՒՅՏ, կոմպլեքսային միացություն։ Կապույտ, ջրում չլուծվող պինդ նյութ է։ Կոլոիդային լուծույթիձևով ստացվում է երկաթի (II) լուծելի աղերի և արյան կարմիր աղի լուծույթնե րը միախառնելիս։ Տ․ կ․ ունի ոչ թե Fe3"[Fe/"(CN)e]2, այլ Fe4՝"[Fe"(CN)6^u^ KxFe"y [Fe"(CN)6]zn բաղադրությունը։ Այդ հետևանք է լուծույթի և կոմպլեքսային իոնի միջև ընթացող իոնափոխանակման՝ 4Fe"S04+4K3[Fe՝"(CN)6] = 4K2S04+ +4K4[Fe՝,(CN)6]+Fe"/4[Fe"(CN)e]3։ Տ․ կ–ի և բեռփնյան չազուրի նույնությունը ապացուցված է մյոսբաուերյան սպեկտրաչափական եղանակով։ Տ․ կ–ի առա ջացումը օգտագործվում Հ վերլուծական քիմիայում՝ CN, Fe2+, Fe3+ և [Fe(CN6]~3 իոնները հայտնաբերելու համար։


ՏՈՒՐՆԻՐ (գերմ․ Turnier, < հին ֆրանս․ tournoi – նիզակախաղ), 1․ ասպետական զինախաղեր միջնադարյան Արմ․ Եվրոպայում՝ ֆեոդ, աշխարհազորայինների մարտական ունակությունները հրապարակայնորեն ցուցադրելու նպատակով։ Սովորաբար հանդիսավոր առիթով կազմակերպել է թագավորը կամ նշանավոր որևէ իշխան։ 2․ Երկուսից ավելի մասնակիցների անհատական կամ թիմային սպորտային մրցություն (խաղային ձևեր, ըմբշամարտ, բռնցքամարտ, շախմատ, շաշկի ևն)։ Տները լինում են․ շրջանաձև (մասնակիցները հաջորդաբար հանդիպում են միմյանց հետ մեկ կամ մի քանի անգամ), գավաթային (օլիմպիական, երբ յուրաքանչյուր փուլում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից), այսպես կոչված շվե յ ցարական (հանդիպումների թիվը զգալիորեն պակաս է մրցակիցների թվից, 1-ին տուրում զույգերը որոշվում են պարզ վիճակահանությամբ, հետագա տուրերում՝ հավասար միավոր ունեցողներից)։ Միևնույն մըրցության ժամանակ հնարավոր է տուրնիրային տարբեր ձևերի կիրառություն՝ տարբեր մրցափուլերում։

ՏՈՒՐՊԱԵՎ Տիգրան Մելքումի (ծն․ 20․10․ 1918, Աստրախան), հայ սովետական ֆիզիոլոգ, ՍՍՀՄ ԴԱ թղթակից անդամ։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի կենսբ․ ֆակուլտետը (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ Տ․ Մ․ Տուր սյաե պատերազմին։ Աշակերտել է Խ․ Կոշաոյանցին։ 1948-ից աշխատել է ԱՍՀՄ ԴԱ Ա․ Սևերցովի անվ․ էվոլյուցիոն մորֆոլոգիայի ինստ–ում, 1961-ից՝ լաբորատորիայի վարիչ։ 1967-ին նշված ինստ–ից առանձնացել է զարգացման կենսաբանության ինստ–ը, որի դիրեկտորի տեղա կալն էր (1967-ից), ապա՝ դիրեկտորը (1975-ից)։ Տ–ի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են նյարդային ազդակի հաղորդման հարցերին։ Բացահայտել է սինապսներում խոլիներգիկ պրոցեսների ինքնակարգավորման կենսաքիմիական մեխանիզմները։ Մուսկարինային խոլինոռեցեպտորի ակտիվ կենտ րոնում հայտնաբերելով սուլֆհիդրիլա– յին խմբեր՝ Տ․ մշակեց ացետիլխոլինի և ռեցեպտորի միջև ընթացող ռեակցիանե րի ուսումնասիրության կինետիկական մեթոդները (1946–55)։ Չփոփոխված (ին– տակտ) հյուսվածքում և հյուսվածքային հոմոգենատում խոլինոռեցեպտորի հայտ նաբերման ամպերաչափական (1959–61) և սպեկտրալուսաչափական (1965–71) մեթոդների մշակումը հնարավորություն տվեց ուսումնասիրել ռեցեպտորի դարձելի և ոչ դարձելի բնազրկումը (դենատուրացում) և հաստատել մուսկարինային խոլինոռեցեպտորի նուկլեոպրոտեիդային բնույթը։ Տ․ ՍՍՀՄ ԴԱ ֆիզիոլոգիական բաժան մունքի ակադեմիկոս քարտուղարի տե ղակալն է, Սերբիական արվեստների և գիտությունների ակադեմիայի արտա սահմանյան անդամ (1981)։ Պարգևատըր– վել է Կարմիր աստղի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Երկ․ Медиаторная функция ацетилхолина и природа холинорецептора, М․, 1962․


ՏՈՒՐՏ (Tourte) Ֆրանսուա (1747, այլ տվյալներով՝ 1750–1835), լարային նվագարանների աղեղների ֆրանսիացի վարպետ։ Աղեղներ պատրաստելու համար օգտագործել է ֆեռնամբուկի մուգ բալի գույնի հազվագյուտ տարատեսակը։ Կաւոարելագործել է աղեղը (ուղիղ ձողիկը փոխարինել է կորացվածով, ձարերը դասավորել ոչ թե խրձակով, այլ ժապավենաձև, ձարերը ձգելու համար կիրառել մետաղյա հատուկ պտուտակ)