վրա բուժիչ ցեխերն ունեն ջերմային, քիմ․ և մեխանիկական ազդեցություններ, ջերմայինն արտահայտվում է ցեխերի ջերմատարողությամբ, ջերմահաղորդմամբ և ջերմությունը պահպանելու հատկությամբ, քիմիականը պայմանավորված է նրանց մեջ պարունակվող օրգ․ և անօրգ․ միացություններով, միկրոտարրերով, գազերով ևն։ Մեխանիկական ներգործությունն առավելապես արտահայտվում է ցեխային լոգանքների և ընդհանուր ապլիկացիաների, մասնավորապես ներխոռոչային պրոցեդուրների ժամանակ։
Ց․ մասնավորապես բարերար է ազդում ներքին օրգանների ֆունկցիայի, արյունաստեղծման պրոցեսների, վեգետատիվ նյարդային համակարգի վրա, փոփոխում է օրգանիզմի իմունաբանական պրոցեսների ռեակտիվությունը, նվազեցնում ալերգիական ռեակցիաների ինտենսիվությունը, բարելավում հյուսվածքների վերականգնողական պրոցեսները։ Ց․ ախտահարված օջախի վրա ունենում է նաև տեղային (հակաբորբոքիչ, ցավազրկող, ներծծող և հյուսվածքների սնուցումը բարելավող) ազդեցություն։
ՍՍՀՄ–ում բուժիչ նպատակներով օգտագործում են ցեխային ապլիկացիաներ․ առավել տարածված է տեղայինը, որի ժամանակ ցեխը դրվում է մարմնի որոշակի, որպես կանոն, ախտահարված մասերի վրա՝ «ձեռնոցների», «գուլպաների», «օձիքի», «անդրավարտիքի» և այլ ձևերով։ Կիրառվում են նաև Ց–յան զուգակցված ձևերը (գալվանա–ցեխաբուժություն, դիաթերմա–ցեխաբուժություն, դիաթերմա–գալվանա–ցեխաբուժություն, ցեխաինդուկտոթերմիա)։ Ցեխաբուժական պրոցեդուրները կատարվում են օրընդմեջ կամ երկու օր անընդմեջ երրորդ օրվա ընդմիջումով, ցեխի ջերմաստիճանը՝ 37–46°C, տևողությունը՝ 15–20 րոպե (հազվադեպ 30 րոպե)։
Հակացուցված է սուր բորբոքային հիվանդությունների, աուբերկուլոզի, սրտի ապակոմպենսացված արատների, արտահայտված աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, երակների հանգուցավոր լայնացման, արյան հիվանդությունների, երիկամների քրոնիկական հիվանդությունների ժամանակ։ ՍՍՀՄ–ում հայտնի ցեխաբուժական առողջարաններն են՝ Սակին, Օդեսայի լիմանները, Սլավյանսկը, Լիպեցկը, Դրուսկինինկայը, Կրաինկան, Պյառնուն, Կովկասյան հանքային ջրերը են։
ՀՍՍՀ–ում կիրառվում է տորֆաբուժությունը (կուրորտաբանության և ֆիզիկ. մեթոդներով բուժման ԳՀԻ–ում և Կիրովականի «Արմենիա» առողջարանում)։ Վարդենիսի, Դուգարքի, Կալինինոյի շրջաններում հայտնաբերվել են բուժիչ տորֆի մոտ 100 հանքակուտակումներ, որոնք չեն զիջում Միրգորոդի և Լուժսկի տորֆին։ ժ․ Թոփչյան
ՑԵԽԱՀՐԱԲՈՒԽՆԵՐ, ս ա լ զ ե ր (իսպան․ salsa – սոուս), ց և խ ա բ լ ու ր ն ե ր, մ ա կ ա լ ու բ ն ե ր, բազմաձև երկրաբանական գոյացումներ, որոնք մշտապես կամ պարբերաբար Երկրի մակերևույթ են Ժայթքում ցեխային զանգվածներ և գազեր, հաճախ ջրի և նավթի հետ։ Հանդիպում են, հիմնականում, նավթաբեր և հրաբխային մարզերում, ինչպես նաև առատորեն բուսական նյութ և ջուր (երբեմն նավթի բարակ շերտերով) բերող գետերի դելտաներում։ ՍՍՀՄ–ում հայտնի են Կասպից ծովի արլ․ ափին, Ապշերոնի, Թամանի, Կերչի թերակղզիներում, Արլ․ Վրաստանում, արտասահմանում՝ Իտալիայում, Իսլանդիայում, Նոր Զելանդիայում, Կենտրոնական Ամերիկայի երկրներում։
ՑԵԿԿԻ (Zecchi) Կարլո (ծն․ 8․7․1903, Հռոմ), իտալացի դաշնակահար և դիրիժոր։ Սովորել է Հռոմի կոնսերվատորիայում Ֆ․ Բայարդիի (դաշնամուր), 1923-ից կատարելագործվել Բեռլինում՝ Ֆ․ Բուզոնիի և Ա․ Շնաբելի մոտ։ Որպես դաշնակահար հանդես է եկել 1920-ից, ճանաչման արժանացել վիրտուոզ, ազատ և նրբագեղ նվագի շնորհիվ։ Հյուրախաղերով եղել է տարբեր երկրներում, այդ թվում՝ ՍՍՀՄ–ում (1928-ից)։ 1941-ից հանդես է եկել հիմնականում որպես դիրիժոր։ Ց․ դաշնամուրային պիեսների, խմբերգային երկերի, ռոմանսների, երգերի հեղինակ է։
ՑԵՂ, մինչդասակարգային հասարակության էթնիկական ընդհանրության և հասարակական կազմակերպության տեսակ։ Ց–ի բնորոշ գծերն են՝ նրա անդամների միջև արենազգակցական կապերի գոյությունը, բաժանումը տոհմերի ու ֆրատրիաների։ Ց–ի մյուս հատկանիշներն են՝ ցեղային տարածքի առկայությունը, ցեղակիցների որոշակի տնտ․ ընդհանրությունը (արտահայտվում է, օրինակ, համայնական որսով և փոխօգնության սովորույթներով), ցեղային ընդհանուր լեզուն (բարբառը), ցեղային ինքնագիտակցությունն ու ինքնանվանումը, ցեղային էնդոգամիան (ներամուսնություն), իսկ զարգացած տոհմային կարգ ունեցող Ց–երի մոտ՝ նաև ցեղային խորհրդի զինվոր, և քաղաքացիական առաջնորդների միջոցով իրացվող ցեղային ինքնակառավարումը։ Այս փուլին բնորոշ են ցեղային պաշտամունքներն ու տոները։ Ըստ առավել ընդունված տեսակետի, Ց․ սաղմնային վիճակում առաջացել է տոհմի հետ միաժամանակ (մյուս տեսակետի համաձայն՝ դրանից ուշ), քանի որ վերջինիս արտամուսնությունը ենթադրում է մշտական կապեր (տնտ․, մշակութային և, առաջին հերթին՝ ամուսնական) առնվազն երկու ազգակից հավաքականության միջե։ Ց–ի զարգացման վաղ շրջանի ազգագրական օրինակ են եղել ավստրալ․ բնիկները, ավելի ուշ շրջանի՝ հս․ ամեր․ հնդկացիները։ Ց․ սովորաբար գոյատևում է մինչև դասակարգային հասարակության անցման շրջանը։ Ց–ի քայքայմանը նախորդում է գույքային անհավասարության զարգացումը, ցեղային ավագանու երևան գալը, զինվ․ առաջնորդների դերի մեծացումը, ցեղային միությունների առաջացումը։ Վերապրուկային ձևերով Ց․ կարող է պահպանվել նաև դասակարգային հասարակությունում՝ ստրկատիրական, ֆեոդ. և կապիտ․ հարաբերությունների հետ միահյուսված (քոչվոր արաբների, տուարեգների, քրդերի, աֆղանների և այլ Ց–երը)։
Գրկ․ Է ն գ ե լ ս Ֆ․, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Մ ա ր ք ս Կ․ և Է ն գ ե լ ս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․, 3, Ե․, 1978։ М о р г а н Л․ Г․, Древнее общество, пер․ с англ․, Д․, 1934; К о с в е н М․ О․, Об историческом соотношении рода и племени, «Совестская этнография», 1951, №2; Ф о р м о з о в А․ А․, О времени и исторических условиях сложения племенной организации, «Советская археология», 1957, № 1; Этнос в доклассовом и раннеклассовом обществе, М․, 1982; Б р о м л е й Ю․ В․, Очерки теории этноса, М․, 1983․
ՑԵՂ, ա ն ա ս ն ա բ ու ծ ու թ յ ա ն մ ե ջ, միևնույն տեսակին պատկանող, ընդհանուր ծագում ունեցող գյուղատնտ․ և ընտանի կենդանիների ու թռչունների ամբողջական կայուն խումբ, որն ստեղծել է մարդը սոցիալ–տնտ․ և բնակլիմ․ որոշակի պայմաններում․ Ց․ բնութագրվում է մթերատվությամբ, կոնստիտուցիայի ու արտաքնակազմի ուրույն տիպով, ունակ է ժառանգաբար սերնդին փոխանցելու իր ֆիզիոլոգիական, ձևաբանական և տնտ․ օգտակար հատկանիշները։ Ց․ ընդգրկում է սովորաբար մեծ թվով կենդանիներ (ըստ Դ․ Ա․ Կիսլովսկու՝ մինչև 5 հզ․ տոհմային մայր), քանի որ Ց–ի հետագա կատարելագործման համար իր ներսում ստեղծագործական ընտրություն և զուգընտրություն հնարավոր է մեծ քանակի առկայության պայմաններում։ Ց․ կազմված է ժառանգաբար ոչ նույնական անհատներից (առանձնյակ), բայց իր սահմաններում գենետիկորեն տարասեռ տիպերը՝ զոնալ տիպերը (ենթացեղերը), արտադր․ տիպերը, արական գծերը, մայրական ընտանիքները համակարգված են, որի շնորհիվ էլ Ց․ ունի բարդ կառուցվածք, և մաքրացեղ բուծման դեպքում գենետիկական լայն հնարավորություններ են ստեղծվում։ Տարբերում են պարզունակ, գործարանային և անցողիկ Ց–եր։ Պ ա ր զ ու ն ա կ Ց–երը ձևավորվել են էքստենսիվ բնատնտեսության պայմաններում, տարերայնորեն, արհեստական և բնական ընտրության ճանապարհով։ Այս Ց–երը լավ հարմարված են բնաշխարհի պայմաններին, քիչ փոփոխվող են, դիմացկուն են, ունեն ոչ բարձր, բայց խառը մթերատվություն։ Կառուցվածքային տարրերը հիմնականում զոնալ տիպերն են։ Գ ո ր ծ ա ր ա ն ա յ ի ն Ց–երը ստեղծվել են ինտենսիվ ապրանքային արտադրության և զարգացած անասնաբուծ․ գիտության առկայության պայմաններում։ Գործարանային Ց–երը նվազ կայուն են, բայց ունեն ավելի հարուստ ժառանգականություն և բարձր փոփոխականություն, դրանցից հնարավոր է ստանալ բարձր մթերատու կենդանիների միջցեղային բազմաբնույթ տիպեր և բուծել տարբեր բնակլիմ․ պայմաններում։ ժամանակակից Ց–երի մեծ մասը գործարանային են։
Ա ն ց ո ղ ի կ Ց–երը զբաղեցնում են միջանկյալ դիրք պարզունակի և գործարանայինի միջև։
Ց–ի կատարելագործման հիմնական մեթոդը մաքրացեղ բուծումն է, որի բարձրագույն փուլը ըստ գծերի բուծումն է։ ՍՍՀՄ–ում բուծվել են մոտ 60 նոր Ց․ և զգալիորեն բարելավվել են բոլոր տեղական նվազ մթերատու Ց–երը։