Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանում ստեղծվել են բալբաս, բոզախ ոչխարների հնագույն, կովկասյան գորշ տավարի, երևանյան հավերի ժամանակակից, արագածյան ոչխարների Ց–երը, անտառալեռնային խոզերի ցեղախումբը։ Տես նաև Անասնաբուծություն և գյուղատնտ․ կենդանիների առանձին Ց–երի մասին հոդվածները։ Վ. Աբրահամյան

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, գենոցիդ, ռասայական, ագգ․, էթնիկական կամ կրոն. հատկանիշներով բնակչության առանձին խմբերի բնաջնջումը։ Երբեմն ընդունել է խոշոր չափեր և հետապնդել որևէ կոնկրետ ժողովրդի բնաջնջման նպատակ ընդհանրապես․ օրինակ, Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի (տես Մեծ եղեռն), գերմ․ ֆաշիստները երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ հրեաների և սլավոնների նկատմամբ։ Ց․ գերմ․ ֆաշիստների արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից էր և հիմնավորվում էր «ստորին» ռասաների նկատմամբ անհանդուրժողականությունն արդարացնող հետադիմական ուսմունքներով։ Կապիտ․ մի շարք երկրների կառավարող շրջաններ Ց–յան քաղաքականություն են վարում ինչպես երկրի ներսում, այնպես էլ իրենց ենթակա տերիտորիաներում՝ նպատակ ունենալով ճնշել ազգ․-ազատագր․ շարժումները։ Այդ քաղաքականության դրսևորումներից է ապարտհեյդը, որը Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում վեր է ածվել պետ․ քաղաքականության։ Ց–յան պատժելիությունը սահմանվել է միջազգային զինվորական տրիբունալների կանոնադրություններով, ՄԱԿ–ի Գլխ․ ասամբլեայի բանաձևերով ու Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով (9․12․1948, ուժի մեջ է 1951-ի հունվ․ 12-ից), որը Ց․ որակում է որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն (տես Հանցագործություններ մարդկության դեմ)․ Ըստ այդ կոնվենցիայի, Ց․ են համարվում՝ ազգ․, էթնիկական, ռասայական կամ կրոն․ հատկանիշներով բնակչության առանձին խմբերի սպանությունը, այդ խմբերի անդամներին մարմնական ծանր վնասվածքներ կամ մտավոր խանգարում պատճառելը, հիշյալ խմբերի ծննդաբերությունն արգելակող միջոցառումների մշակումն ու կիրառումը, այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հանգեցնում են այդ խմբերի մասնակի կամ լրիվ ֆիզիկական ոչնչացմանը։ Կոնվենցիայով պատժելի են համարվում նաև Ց–յան կազմակերպումը, դավադրությունը, հրահրումը, օժանդակությունը։ Ց–յան դեմ կոնվենցիան պարտադիր է ինչպես կոնվենցիան ստորագրած, այնպես էլ դրան հարած պետությունների համար։ Ց–յան համար մեղավորների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում, նրանց նկատմամբ կոնվենցիան ունի հետադարձ ուժ, այսինքն մեղավորները պատասխանատվության են կանչվում նաև մինչև կոնվենցիան կատարած Ց–յան համար։ Ց․ հաճախ կատարվում է ուրիշի տերիտորիաները զավթելու համար փաստացի վիճակ ստեղծելու նպատակով։ Այդպես վարվեց Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային բնաջնջումների և տեղահանումների միջոցով։ Տես նաև Հայասպանություն։ Յու․ Բարսեղով

ՑԵՄԵՆՏ (գերմ․ Zement, լատ․ caementum – խիճ, ջարդած քար), հիդրավլիկական կապակցանյութերի մեծ խմբի հավաքական անվանում, կարևոր շինանյութերից։ Ջրի կամ որոշ աղերի ջրային լուծույթների ազդեցությամբ Ց․ առաջացնում է պլաստիկ զանգված (ցեմենտախմոր), որն աստիճանաբար պնդանում է՝ առաջացնելով քարանման ամուր նյութ։ Ց․ հիմնականում օգտագործվում է լցանյութերի (ավազ, կոպիճ, խիճ) հետ խառնված, շինարարական շաղախների, բետոնների ձևով, վերգետնյա և ստորգետնյա կառույցների, շենքերի առանձին տարրերի ամրացման, հիդրոմեկուսացման և այլ նպատակներով։ Ց․ հայտնի է հնադարից։ Առաջին արհեստական կապակցանյութերը՝ գիպսը և կիրը, օգտագործել են դեռես հին եգիպտացիները և հույները, այնուհետև՝ չինացիները։ Ավելի ուշ որպես կապակցանյութ սկսեցին օգտագործել կրային շաղախներ՝ մանրված հրաբխային ապարների (Հին Հռոմում) կամ թույլ թրծված շինարարական աղյուսի (Կիևյան Ռուսիայում) ջարդոնի հետ։ 1796-ին Զ․ Փարկերը (Անգլիա) արտոնագիր ստացավ բնական մերգելների թրծումով և աղացումով ստացված հիդրավլիկական կապակցանյութի՝ ռոմանցեմենտի համար։ 1822-ին կրաքարային խառնուրդներից հիդրավլիկական կապակցանյութերի ստացման տեսական հիմքեր մշակվեցին Պետերբուրգի հաղորդակցման ուղիների ինժեներների ինստ–ում։ 1824-ին Զ․ Ասպդինը Անգլիայում և 1825-ին Ե․ Գ․ Չելիևը Ռուսաստանում, իրարից անկախ ստեղծեցին պորտլանդցեմենտը:

Ց–ի արտադրության ժամանակակից տեխնոլոգիական պրոցեսն ընդգրկում է․ հումքային նյութերի արդյունահանում կամ որպես հումք արդյունաբերական մնացուկների օգտագործում, ջարդում և մանր աղացում, որոշակի բաղադրության համասեռ հումքախառնուրդի պատրաստում, թրծում մինչև եռակալումը (1450–1550°C ջերմաստիճանում), ստացված կլինկերի նուրբ մանրում՝ Ց–ին անհրաժեշտ հատկություններ հաղորդելու համար փոքր քանակությամբ գիպսի և ակտիվ միներալային հավելանյութերի կամ այլ նյութերի հետ։ Տարբերում են Ց–ի արտադրության չոր, թաց և համակցված եղանակներ, որոնց ընտրությունը պայմանավորված է գլխավորապես տեխնիկատնտեսական ցուցանիշներով։ Ց–ի արտադրության չ ո ր ե ղ ա ն ա կ ի դեպքում հումքանյութերը (կիր և կավ) աղացներում (մանրման և աղացման պրոցեսում) չորացվում են և փոխակերպվում հումքալյուրի։ Վերջինի բաղադրությունը ճշտելուց հետո այն ենթարկում են թրծման։ Կլինկերի թրծման ժամանակակից պտտվող խողովակավառարանները, որպես կանոն, հանդերձվում են միջվառարանային ջերմափոխանակիչներով, որոնցում իրականացվում է հումքախառնուրդի տաքացումը և մասնակի ածխածնազերծումը։ Կլինկերի թրծման համար ջերմության ծախսը կազմում է 750–850 կկալ/կգ։ Թ ա ց ե ղ ա ն ա կ ի դեպքում աղացներում հումքային բաղադրիչների մանրումն իրականացվում է ջրի առկայությամբ։ Ստացված հումքազանգվածն աչքի է ընկնում բարձր համասեռությամբ և 35–45% խոնավությամբ։ Քիմ․ բաղադրությունը ճշտելուց հետո հումքազանգվածը (շլամը) թրծում են։ Վառարանում, շլամից ջրի գոլորշիացման հաշվին մեծանում է թրծման համար ջերմության ծախսը՝ կախված խողովակավառարանի չափերից և կոնստրուկցիայից, այն կազմում է 1300–1600 կկալ/կգ։ Հ ա մ ա կ ց վ ա ծ ե ղ ա ն ա կ ի դեպքում հումքախառնուրդը պատրաստվում է թաց եղանակի սխեմայով, այնուհետև վակուումքամիչներում կամ վակուումմամլիչներում ջրազրկվելուց հետո կաղապարվում է և թրծվում (կլինկերի թրծման համար ջերմության ծախսը 1000 կկալ/կգ է)։

Ըստ ամրության Ց․ բաժանվում է մակնիշների։ Մակնիշը որոշվում է Ց–ի և նորմալ (քվարցային) ավազի 1։3 կշռային հարաբերությամբ շաղախից պատրաստված 40x40x160 մմ չափերի փորձանմուշների (28 օր ջրում պնդանալուց հետո) ծռման և դրանց կեսերի սեղմման դեպքում ամրության սահմաններով։ Հատուկ Ց–ների դեպքում թույլատրվում է շաղախի բաղադրամասերից նմուշների պատրաստման և պնդացման եղանակների փոփոխություն։ Տես նաև Ցեմենտի արդյունաբերություն։ Գրկ․ Вяжущие материалы, заполнители для бетонов и нерудные материалы, М․, 1973; Краткий справочник по химии цемента, М․, 1980․

ՑԵՄԵՆՏԱՏԱՐ, առանց տարայի ցեմենտ փոխադրող տրանսպորտային միջոց ։ Ց–ները լինում են գրավիտացիոն, մեխանիկական, աերացիոն–պնեմատիկ բեռնաթափումով, հորիզոնական և ուղղաձիգ զետեղարաններով։ Տարբերում են ավտոմոբիլային (առավել տարածված են, նկ․), երկաթուղային (վագոն–Ց–ներ), գետային և ծովային (նավ–Ց–ներ)։ ՍՍՀՄ–ում արտադրվող ավտոցեմենտատարների բեռնունակությունը 7, 12 և 24 ա է, օգտակար տարողությունը՝ 6,8–21 մ3, ցեմենտի մատուցման (հորիզոնական) հեռավորությունը՝ մինչև 50 մ:

ՑԵՄԵՆՏԱՑՈՒՄ, 1․ գ ու ն ա վ ո ր մ ե տ ա լ ու ր գ ի ա յ ու մ, հիդրոմետալուրգիական պրոցես, մետաղների միացությունների լուծույթներից ավելի էլեկտրադրական մետաղների արտամղումը պինդ վիճակում գտնվող նվազ էլեկտրադրական մետաղներով։ Ց–ման կիրառման կարևորագույն