Ց․ ւոարածվածությամբ 23-րդ տարրն է, պարունակությունը երկրակեղևում՝ 8,3-10-3 զանգվ․ %։ Հայտնի են Ց–ի 66 միներալները, որոնցից կարևորներն են՝ սֆալերիտը, ցինկիտը, վիլլեմիտը, կալամինը ևն։ Ց․ Երկրի վրա ջրի (հատկապես տաք) հետ տեղաշարժվող տարր է։ Ց–ի միջին պարունակությունը կենդանի նյութերում՝ 5–10-40/0 է։ Մարդու օրգանիզմի օրական պահանջը 5–20 մգ է։ Մասնակցում է շնչառական, սպիտակուցային փոխանակության ֆերմենտային պրոցեսներին, պտղի կմախքի ձևավորմանը, ակտիվացնում է սեռական գեղձերի աշխատանքը։ Ց․ էական դեր է խաղում ԴՆԹ–ի համապատասխան մասերում ինֆորմացիոն ՌՆԹ–մոլեկուլների սինթեզի, ռիբոսոմների և կենսապոլիմերների կայունացման համար։ Բույսերում Ց․ կարգավորում է աճը, մասնակցում է տրիպտոֆանի առաջացմանը, մեծացնում բույսի դիմացկունությունը ցրտի, շոգի և երաշտի նկատմամբ։ Ց–ի պակասը մարդու օրգանիզմում դանդաղեցնում է սեռահասունության պրոցեսը, առաջացնում է գաճաճություն։
Ց․ սպիտակ, արծաթափայլ, կապտավուն երանգով մետաղ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ 419,5°C, եռմանը՝ 906°C, խտությունը՝ 7133 կգ/it3 (20°C)։ Պլաստիկ է՝ 100-150°C–ում դյուրակռելի և գլանվող։ Քիմիապես ակտիվ է, ուժեղ վերականգնիչ, օքսիդավերականգնման նորմալ պոտենցիալը –0,76 վ։ Միացություններում երկարժեք է։ Օդում պատվում է օքսիդի, իսկ СО2–ի և խոնավության առկայությամբ՝ հիմնային կարբոնատի շերտով և խամրում (100°C-ում շատ արագ)։ Օդում կամ թթվածնում տաքացնելիս Ց․ այրվում է կապտավուն բոցով, առաջացնելով ցինկի օքսիդ։ Հիդրօքսիդը՝ Zn(OH)2, սպիտակ, ջրում չլուծվող նյութ է, ամֆոտեր է՝ լուծվում է թթուներում և ալկալիներում։ Ց–ի հիդրիդը՝ ZnH2, մետաղակերպ է, տաքացնելիս քայքայվում է, ջրում՝ հիդրոլիզվում։ Հալոգենների հետ Ց․ միանում է խոնավության առկայությամբ՝ առաջացնելով հալոգենիդներ (տես Ցինկի քլորիդ): Ծծմբի և Ց–ի ռեակցիան սկսվում է տաքացնելիս․ ստացվում է ցինկի սուլֆիդ։ Ամոնիակում տաքացնելիս (600°C) ստացվում է Ց–ի նիտրիդ՝ Zn3N2, ացետիլենում՝ կարբիդ (ZnC2)։ Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ։ Կարևոր են նաև ցինկօրգանական միացությունները։ Ց․ լուծվում է անօրգանական թթուներում առաջացնելով Ց–ի աղեր։ Ց–ի ջրում լուծված աղերը տաքացնելիս հիդրոլիզվում են։ Հայտնի են կոմպլեքսային աղերը՝ [Zn(NH3)4]SO4 ևն։ Ց․ լուծվում է նաև ալկալիների լուծույթներում և հալույթներում․ ստացվում են ց ի ն կ ա տ ն ե ր՝ M2[Zn(OH)4] կամ M2ZnO2 և ջրածին։ Ալկալիական մետաղների ցինկատները լուծելի են ջրում։ Չափազանց մաքուր Ց․ (99,999% և ավելի) թթուներում չի լուծվում անգամ տաքացնելիս։ Ց–ի ստացման աղբյուրը բազմամետաղական սուլֆիդային հանքանյութերն են, որոնք պարունակում են 1–4% Zn և այլ մետաղներ (Cu, Pb, Ag, Au, Cd, Аl ևն)։ Արտադրվող Ց–ի մոտ կեսն օգտագործվում է պողպատը կոռոզիայից պաշտպանելու համար (ցինկապատում)։ Ց–ից ձուլում են ինքնաթիռների և այլ մեքենաների մանր և ձևավոր մասեր։ Օգտագործվում է գալվանական բջիջներ (էլեկտրոդ) պատրաստելու, ցիանական լուծույթից ոսկին անջատելու համար։ Ց–ի փոշին, որպես վերականգնիչ, կիրառվում է քիմ․ տեխնոլոգիական տարբեր պրոցեսներում։ Լայնորեն կիրառվում են Ց․ պարունակող պղնձի (արույր, նեյզիլբեր), կապարի և այլ մետաղների համաձուլվածքները։ Լ․ Գրիգորյան
ՑԻՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, 1․ կլիշե պատրաստելու լուսամեխանիկական եղանակ։ Վերարտադրվող բնագրի նեգատիվը պատճենահանվում է լուսազգայուն շերտով պատված ցինկի (հազվադեպ պղնձի կամ մագնեզիումի) թիթեղի վրա, որն այնուհետև ենթարկվում է խածատման՝ ռելիեֆային տպագրող տարրեր ստանալու համար։ Գունավոր բնագրերի վերարտադրման համար սովորաբար պատրաստում են գունաբաժանված 4 կլիշե, որոնցից յուրաքանչյուրը փոխադրում է միայն մեկ ներկի (դեղին, ծիրանի՝ մուգ կարմիր, երկնագույն և սև՝ մոխրագույն) գույնը։ Այդ ներկերի հաջորդական տպմամբ ստացվում է բազմագույն պատկերը։ Խառը տպաձևեր պատրաստելու ժամանակ պատճենահանումը կատարվում է պատկերազարդումների և լուսաշարվածքի մեքենաներով ստացված տեքստի մոնտաժված նեգատիվներից։ Ց․ կոչվում է նաև լուսապոլիմերային տպագրական տպաձևերի պատրաստման պրոցեսը։ 2․ Տպարանի արտադրամասի (բաժանմունք, տեղամաս) անվանում, որտեղ Ց–յան եղանակով ստացվում է կլիշե։
ՑԻՆԿԱՊԱՏՈՒՄ, ցինկով կամ ցինկի համաձուլվածքով մետաղական շինվածքը պատելու եղանակ՝ վերջինիս մակերևույթը կոռոզիայից պաշտպանելու համար։ Ց․ մետաղապատման պրոցեսի առավել տարածված և շահավետ տեսակն է։ Ց–ման են ենթարկում պողպատե թերթերը, ժապավենները, մետաղալարերը, մեքենաների և սարքերի դետալները, խողովակաշարերը։ Տարբերում են Ց–ման տ ա ք (հալած ցինկի մեջ շինվածքն ընկղմելով), փ ո շ ի ա ց ու մ ո վ, է լ ե կ տ ր ո լ ի տ ա յ ի ն (տես Գալվանատեխնիկա) և դ ի ֆ ու զ ի ո ն եղանակներ։
ՑԻՆԿԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, ցինկի հիմքով համաձուլվածքներ՝ ալյումինի, պղնձի և մագնեզիումի ավելացումով։ Բնութագրվում են հալման ոչ բարձր ջերմաստիճանով և լավ հեղուկահոսունությամբ։ Հեշտությամբ մշակվում են ճնշմամբ ու կտրումով, եռակցվում ու զոդվում։ Ց․ հ–ի թերություններն են․ ցածր մեխանիկական հատկությունները բարձր ջերմաստիճաններում, բնական ծերացման ընթացքում չափերը փոխելու հակումը, վատ կոռոզիակայունությունը՝ թթվային ու հիմնային ագրեսիվ միջավայրերում։ Կիրառվում են կարբյուրատորների և պոմպերի իրանների, սահքի առանցքակալների միջադիրների, դեկորատիվ շինվածքների պատրաստման համար։
ՑԻՆԿԻ ՍՊԻՏԱԿ, սպիտակ պիգմենտ, բարձր դիսպերսված ցինկի օքսիդը։ Հեշտությամբ խառնվում է կապակցող հեղուկների հետ։ Ներկածածկույթին հաղորդում է կայուն փայլ։ Մտնում է բազմաթիվ ներկերի և արծնների բաղադրության մեջ։ Օգտագործվում է նաև ռետինի, օծանելիքի արտադրություններում, բժշկության մեջ և պլաստմասսաները ներկելու համար։
ՑԻՆԿԻ ՍՈՒԼՖԻԴ, ZnS, ցինկի միացությունը ծծմբի հետ։ Բնության մեջ հանդիպում է սֆալերիտ և վյուրցիտ միներալների ձևով, որոնք ցինկի ստացման հիմնական հումքն են։ Սպիտակ փոշի է, խտությունը՝ 3980–4090 կգ/մ3։ Տաքացնելիս սուբլիմվում է (1185°C), հալվում է միայն բարձր ճնշման տակ (15 ՄՆ/մ2, 1775°C)։ Կիսահաղորդիչ է։ Պղնձի, արծաթի, կադմիումի առկայությամբ ձեռք է բերում լյումինեսցենցող հատկություն։ Մտնում է լյումինաֆորների՝ ZnS Ag (գունավոր կինեսկոպներ), ZnC·Cu (լուսարձակող ցուցատախտակներ), Zn(Cd)S·Ag (ռենտգենյան խողովակների համար), կիսահաղորդչային լազերների և լիտոպոնի բաղադրության մեջ։
ՑԻՆԿԻ ՔԼՈՐԻԴ, ZnCl2, աղաթթվի ցինկի աղը։ Անգույն, խոնավածուծ բյուրեղներ են, հալ․ ջերմաստիճանը՝ 322°C, եռմանը՝ 722°C, խտությունը՝ 2900 կգ/մ3։ Լավ է լուծվում ջրում (100 ց–ում՝ 398 գ, 20°C), որտեղ մասամբ հիդրոլիզվում է (լուծույթը թթվային է)։ Ստացվում է ցինկը կամ նրա օքսիդը աղաթթվում լուծելով։ Օգտագործվում է որպես արծնիչ ատամի ցեմենտ պատրաստելու, փայտանյութը փտումից պաշտպանելու, մետաղի մակերևույթը զոդումից առաջ օքսիդից մաքրելու համար։
ՑԻՆԿԻ ՕՔՍԻԴ, ZnO, ցինկի և թթվածնի միացությունը։ Ջրում չլուծվող, անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 5700 կգ/մ3։ Տաքացնելիս (1800°C) սուբլիմվում է և նստում մետաքսաթել հիշեցնող բյուրեղների ձևով («ալքիմիական մետաքս»)։ Քիմիապես կայուն է։ Ամֆոտեր է, լուծվում է թթուներում և ալկալիներում։ Բնության մեջ հանդիպում է ցինկիտ միներալի ձևով։ Ստանում են ցինկի գոլորշիները օդում այրելով։ Օգտագործվում է որպես վուլկանիզատոր, վուլկանացման ակտիվատոր, կատալիզատոր և սպիտակ պիգմենտ, բժշկության մեջ, կոսմետիկայում։
ՑԻՆԿԻՏ, միներալ։ Քիմ․ կազմը՝ ZnO։ Խառնուրդների ձևով սովորաբար պարունակում է MgO (մինչև 9%), PbO (մինչև 5,3%), FeO (մինչև 1,1%)։ Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Հիմնականում առաջացնում է հատիկավոր ագրեգատներ, բյուրեղները սակավ են։ Գույնը՝ նարնջագույն–դեղինից մինչև մուգ կարմիր։ Կարծրությունը՝ 4–5, խտությունը՝ 5700 կգ/մ3։ Հանդիպում է մանգան-ցինկի կոնտակտ–մետասոմատիկ հանքավայրերում վիլեմիտի, ֆրանկլինիտի հետ, ինչպես նաև կապարի և կապար–ցինկի հանքավայրերում։
ՑԻՆԿՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մոլեկուլում Zn-C կապ պարունակող մետաղօրգանական միացություններ։ Առաջինը սինթեզել է անգլիացի քիմիկոս է․ Ֆրանկլենդը (1849)։ Հայտնի են լրիվ՝ R2Zn և խառը՝ RZnHal Ց․ մ․։ Ալկիլ Ց․մ․ հեղուկներ են, արիլները՝ բյուրեղական