նյութեր։ Խառը Ց․ մ․ սպիտակ, չհալվող, օրգ․ լուծիչներում լուծելի նյութեր են։ Ցածր մոլեկուլային Ց․ մ․ (մինչև R=C4H9) քիմիապես ակտիվ են՝ ինքնաբոցավառվում են օդում, փոխազդում սպիրտների, թթուների, ամինների, ալդեհիդների (բայց ոչ կետոնների) հետ, CՕ2–ի հետ առաջացնում են կարբոնաթթուների աղեր, էլեկտրոնների դոնորների հետ՝ կոմպլեքսային միացություններ, ջրում արագ հիդրոլիզվում են։ Ց․ մ․ ստանում են ցինկի հալոգենիդների և մագնեզիումօրգանական միացությունների կամ ալկիլհալոգենիդների և Zn–Cu համաձուլվածքների փոխազդմամբ։
Ց․ մ․ քիմ․ հատկություններով նման են ոչ անցումային մետաղների մետաղօրգանական միացություններին, սակայն, պակաս ռեակցիոնունակ են, քան լիթիում և մագնեզիումօրգանական միացությունները։ Օգտագործվում են օրգ․ սինթեզում և որպես կատալիզատորներ։ Թ․ Հովսեփյան
ՑԻՆՀԱՅ, նահանգ Չինաստանի հս–արմ–ում։ Տարածությունը 720 հզ․ կմ2 է, բն․՝ 3,9 մլն (1982)։ Վարչական կենտրոնը՝ Սինին։ Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու սարահարթերը։ Ցայդամի իջվածքը հս–ից սահմանափակված է Նանշանի և Ալթընտաղի, հվ–ից՝ Կունլունի լեռներով։ Կլիման խիստ ցամաքային է, խստաշունչ ձմեռով և զով ամառով։ Տարեկան տեղումները 300–500 մմ են։ Ց–ում են Ցանցզի, Հուանհե, Մեկոնգ գետերի վերին հոսանքները։ Շատ կան լճեր (ամենախոշորը՝ Կուկունոր)։ Տարածված են լեռնային տափաստանները և կիսաանապատները։ Ց․ Չինաստանի տնտեսապես թույլ յուրացված ագրարային նահանգներից է։
ՏԻՆՑԱՁԵ Սուլխան Թեոդորովիչ (ծն․ 23․8․1925, Գորի), վրացի սովետական կոմպոզիտոր։ Վրաց․ ՍՍՀ ժող․ արտիստ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1966-ից։ Ավարտել է Մոսկվայի կոնստերվատորիան՝ Ս․ Մ․ Կոզոլուպովի թավջութակի (1950) և Ս․ Ս․ Բոգատիրյովի կոմպոզիցիայի (1953) դասարանները։ 1963-ից Թբիլիսիի կոնսերվատորիայում վարում է գործիքավորման դասարան (1965-ից՝ ռեկտոր, 1973–ից՝ պրոֆեսոր)։ Գրել է «Ոսկեգեղմ» (1953), «ճգնավորը» (ըստ Ի․ Ճավճավաձեի, բեմ․ 1972, Վրաստանի օպերայի և բալետի թատրոն) օպերաները, «Երկնագույն լեռան գանձը» (բեմ․ 1957, նույն տեղում), «Դե» (ըստ Մ․ Լերմոնտովի, բեմ․ 1961, նույն տեղում) բալետները, «Սարդոստայն» (բեմ․ 1963), «Երգ անտառում» (բեմ․ 1968, երկուսն էլ՝ Թբիլիսիի երաժշտ․ կոմեդիայի թատրոն) օպերետները, 4 սիմֆոնիա (1952, 1963, 1969, 1979), դաշնամուրի, ջութակի, թավջութակի կոնցերտներ, «Անմահություն» օրատորիան (Վ․ Ի․ Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ, 1970), լարային 9 կվարտետ, կամերագործիքային այլ երկեր, ռոմանսներ, կինոնկարների երաժշտություն (այդ թվում՝ «Զինվորի հայրը») են։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1950), Զ․ Փալիաշվիլու անվ․ (1974), Շ․ Ռուսթավելու անվ․ (1981), Վրաց․ ՍՍՀ պետ․ մրցանակներ։ Պարգևվատրվել է 2 շքանշանով։
ՑԻՆՑԻՆԱՏԻ (Cincinnati), քաղաք ԱՄՆ–ի hu-արլ–ում, Օհայո նահանգում։ 383 հզ․ բն․ (արվարձաններով՝ 1,4 մլն, 1980): Նավահանգիստ է Օհայո գետի ափին, երկաթուղիների ու ավտոճանապարհների հանգույց։ Արդ․, առևտրա–ֆինանս․ ու մշակութային կենտրոն է։ Զարգացած է հաստոցաշինությունը, ավիաշարժիչների, հրթիռների, կենցաղային սարքերի ու մեքենաների, արդ․ սարքավորումների, էլեկտրատեխ․, ռադիոէլեկտրոնային, կահույքի, թղթի, մսեղենի, գարեջշրի, քիմ․ արդյունաբերությունը, օծանելիքի, դեղամիջոցների արտադրությունը։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է 1788-ին։
ՑԻՈԼԿՈՎՍԿԻ Կոնստանտին էդուարդովիչ (1857–1935), աերոդինամիկայի, հրթիռադինամիկայի, ինքնաթիռի և դիրիժաբլի տեսության բնագավառների ռուս սովետական գիտնական և գյուտարար, ժամանակակից տիեզերագնացության հիմնադիրը։ 14 տարեկանից զբաղվել է ինքնակրթությամբ։ 1879-ին, ուսուցչի կոչման համար, էքստեռն քննություններ է հանձնել և հետագայում դասավանդել ֆիզիկա ու մաթեմատիկա։ 1880–81-ին գրել է «Գազերի տեսություն» աշխատությունը, որտեղ շարադրել է գազերի կինետիկ տեսության հիմունքները։ Նույն տարիներին գրված «Կենդանու օրգանիզմի մեխանիկան» աշխատությունն արժանացել է Ի․ Մ․ Սեչենովի հավանությանը, և Ց․ ընդունվել է Ռուսական ֆիզիկա–քիմ․ընկերության անդամ։ 1884-ից Ց–ու հիմնական աշխատանքները կապված էին 4 մեծ պրոբլեմների (ամբողջովին մետաղական աերոստատի՝ դիրիժաբլի, շրջահոսուն աերոպլանի, օդային բարձով գնացքի, միջմոլորակային ճանապարհորդությունների համար նախատեսված հրթիռի) հետ։ 1896-ից Ց․ հետևողականորեն զբաղվել է ռեակտիվ ապարատների շարժման տեսությամբ և առաջարկել հեռավոր գործողության, ինչպես նաև միջմոլորակային ճանապարհորդությունների հրթիռների մի շարք սխեմաներ։ Սովետական իշխանության տարիներին, 1932-ին, նա մշակեց ստրատոսֆերայում ռեակտիվ ինքնաթիռների թռիչքի տեսությունը և հիպերձայնային արագություններով թռիչքի համար ինքնաթիռների կառուցվածքի սխեմաներ։ Ց․ կարևորագույն գիտական արդյունքներ է ստացել հրթիռների շարժման (հրթիռադինամիկա) տեսության բնագավառում։ Նա առաջինն ապացուցեց մթնոլորտ չունեցող մոլորակի մակերևույթի վրա տիեզերական ապարատի վայրէջքի հնարավորությունը։ 1926–29-ին Ց․ մշակել է բազմաստիճան հրթիռի տեսությունը, առաջինը լուծել ձգողության անհամասեռ դաշտում հրթիռի շարժման մասին խնդիրը և դիտարկել (մոտավոր) մթնոլորտի ազդեցությունը հրթիռի թռիչքի վրա, ինչպես նաև հաշվարկել Երկրի օդային թաղանթի դիմադրության ուժերը հաղթահարելու համար վառելիքի անհրաժեշտ պաշարները։
Ց․ միջմոլորակային հաղորդակցությունների տեսության հիմնադիրն է։ Նրա հետազոտություններն առաջինը վկայեցին տիեզերական արագություններ ձեռք բերելու հնարավորությունը՝ ապացուցելով, որ կարելի է իրականացնել միջմոլորակային թռիչքներ։ Ց․ առաջինն է ուսումնասիրել Երկրի արհեստական արբանյակների մասին տեսությունը, առաջադրել շուրջերկրյա կայանների (տես Ուղեծրակայան) ստեղծման գաղափարը, դիտարկել տիեզերական երկարատև թռիչքների ժամանակ ծագող բժշկակենսաբ․ պրոբլեմները։ Ց․ նշել է տիեզերագնացության և հրթիռաշինության զարգացման ռացիոնալ ուղիները, տվել հրթիռների և հեղուկահրթիռային շարժիչների կոնստրուկցիաների մի շարք կարևոր ինժեներական լուծումներ։ Նա մարդու կողմից տիեզերական տարածության յուրացման առաջին գաղափարախոսն ու տեսաբանն էր։ Հեղինակ է մի շարք գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների, ինչպես նաև գիտության այլ բնագավառների (լեզվաբանության, կենսաբանության ևն) հետազոտությունների։ Ց–ու աշխատությունները մեծապես նպաստել են ՍՍՀՄ–ում և այլ երկրներում հրթիռային ու տիեզերական տեխնիկայի զարգացմանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, ՍՍՀՄ ԳԱ սահմանել է Կ․ է․ Ցիոլկովսկու անվ․ ոսկե մեդալ («Միջմոլորակային հաղորդակցությունների բնագավառում բացառիկ աշխատանքների համար»)։ Կալուգայում և Մոսկվայում կանգնեցվել են գիտնականի հուշարձանները, Կաւուգայում ստեղծվել է տուն–թանգարան։ Ց–ու անունն են կրում Կալուգայի մանկավարժական ինստ–ը, տիեզերագնացության պատմության պետական թանգարանը, Մոսկվայի ավիացիոն տեխնոլոգիական ինստ–ը։ Նրա անունով է կոչվում նաև Լուսնի խառնարաններից մեկը։
Երկ․ Собр․ соч․, т․ 1 – 4, М․, 1951–64; Избр․ труды, кн․ 1–2, Л․, 1934; Труды по ракетной технике, М․, 1947, в кн․։ Пионеры ракетной техники․ Кибальчич, Циолковский, Цандер, Кондратюк․ Избр труды, М․, 1964․
Գրկ․ Ю р ь е в Б․ Н․, Жизнь и деятельность К․ Э․ Циолковского, в кн․։ Труды по истории техники, в․ 1, М․, 1952; Константин Эдуардович Циолковский, М․, 1976; Впереди своего века, М․, 1970; А р л а з о р о в М․ С․, Циолковский, Тула, 1977․
ՑԻՊՆԱՎԱՆՔԻ ԴՊՐՈՑ, միջնադարյան Հայաստանի կրթական հաստատություն։ Գտնվել է Արծկե կղզու հվ–ում (կոչվել է նաև Արծկեի վանք, Ս․ Ստեփանոս Նախավկայի վանք, Դաստակ)։ Հիմնվել է XIV դ․ 60-ական թթ․, Վարդան ճգնավորի (Տիրատուր րաբունապետի սան) ջանքերով։ Հետագա գործունեության մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Հայտնի է, որ Ց․ դ–ի սան, Որոտնեցու համալսարանի