Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Կատիլինարիաները», հայ․ հրտ․ «Մ․ Տ․ Կ–ի Ատենական ճառերը ընդդեմ Կատիլինայի», Առաջին և երկրորդ ճառերը, նույն տեղում, 1859, Երրորդ ճառ, «Դէպ ի Կվիրիտացիք», նույն տեղում, 1860, թրգմ․ Ս․ Նազարյան)։ I եռապետության ստեղծումից (60) հետո Ց–ի ազդեցությունն ընկնում է, և նա 58-ին վտարվում է Հռոմից։ 51-ին նշանակվում է Կիլիկիայի պրոկոնսուլ, 50-ին նորից վերադառնում է Հռոմ, փորձում հաշտեցնել Կեսարին Ա Պոմպեոսին, սակայն, հաջողության չհասնելով, 47-ից հեռանում է քաղ․ ասպարեզից։ Կեսարի սպանությունից հետո (44), հաղթահարելով տատանումները, գլխավորում է հանրապետականների պայքարը և դառնում ծերակույտի առաջնորդը։ Այդ շրջանում նաև հանդես է գալիս Անտոնիոսի դեմ 14 ճառերով (այսպես կոչված «Փիլիպպիկները»), որոնցից նշանավոր է երկրորդը (հայ․ հրտ․ «Երկրորդ Փիլիպպեան ընդդեմ Մ․ Անտոնիոսի», թրգմ․ Ա․ Բագրատունի, «Ճաշակ հելլեն և լատին ճարտարխօսութեան», 1863, գրքում)։ II եռապետության դեմ պայքարում ծերակույտի պարտությունից հետո Ց․ հայտարարվել է օրենքից դուրս և սպանվել։

Ց–ի մասին կենսագրական հարուստ տվյալներ են պահպանվել․ Պլուտարքոսի վկայությամբ, նա ունեցել է մեծ կարողություն, ժամանակի ամենահարուստ գրադարաններից մեկը, որը կարգավորել է Տիրան Հայկազնը։ Ց․ թողել է հարուստ ժառանգություն (մեզ են հասել նրա 58 ճառերը, ճարտասանական, քաղ․, փիլ․, պատմ․ բնույթի 19 տրակտատ, շուրջ 800 նամակ, որոնք բոլորն էլ շարադրված են գեղեցիկ գրական արձակով)։ Որպես փիլիսոփա ձևավորվել է հելլենիզմի սինկրետիկ Փիլ–յան գաղափարների ազդեցությամբ։ իր նպատակը համարելով հռոմեացիների փիլ․ լուսավորումը՝ նա ավելի մտահոգվել է հուն, փիլ–յան տարածմամբ, քան սեփական հայացքների շարադրմամբ։ Ց–ի փիլ․ գաղափարները հուն, առավել հումանիստական և ռեալիստական գաղափարների ինքնատիպ կիրառումն են հռոմ․ սոցիալ–մշակութային հիմքի վրա։ Նա հիմնավորում է փիլ․ գործունեության հումանիստական էությունը և սոցիալ․ նշանակությունը, փիլ․ տեսության և գործնական քաղաքացիական կյանքի միասնության սկզբունքը։ Շոշափելով գոյաբանության, բնափիլ–յան և իմացաբանության խնդիրները նա առանձնակի կարևորում է բարոյագիտության և քաղ․ տեսության հարցերը [«Բարու և չարի սահմանների մասին», «Պարտականությունների մասին», (հայ․ հրտ․ «Մ․ Տ․ Կիկերոնի Հաղագս Պատշաճից», 1845, թրգմ․ Մ․ Ավգերյան), «Լելիոս կամ բարեկամության մասին» (հայ․ հրտ․ «Ղեղիոս կամ Վասն բարեկամութեան առ Տ․ Պոմպոնիոս Ատտիկոս», 1852, թրգմ․ Հ․ Չագըճյան, թարգմանել է նաև Ս․ Նազարյանը, հրտ․ «Հյուսիսափայլ», 1859), «Կատոն Ավագ կամ ծերության մասին» (հայ․ հրտ․ «Մ․ Տ․ Կիկերոնեայ Կատոն երէց կամ թէ Վասն Ծերութեան», 1843, թրգմ․ Հ․Գաթըրճյան), «Պետության մասին», «Օրենքների մասին» ևն]։ Նա քննում է գերագույն բարիքի, առաքինությունների, բարոյական պարտքի ու անձնական օգուտի հակասության հարցերը՝ Փորձելով տալ կոնկրետ հանձնարարականներ։ Քաղ․ տեսության մեջ Ց․ մոտ էր բնական իրավունքի գաղափարին, քննում էր պետ․ կառուցվածքի ձևերը՝ լավագույնը համարելով «խառը» ձևը, որը միավորում էր դեմոկրատիայի, արիստոկրատիայի և միապետության տարրեր, և գտնում, որ այդ ձևին առավել համապատասխանում է հանրապետական Հռոմը (ժող․ ժողով, սենատ, կոնսուլատ)։ Ց․ գրական լատ–ի ստեղծողներից և դասականներից է։ Նրա գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ուշ անտիկ շըրջանում, միջնադարում, հատկապես Վերածննդի և լուսավորականության դարաշրջաններում։

Երկ․ Избр․ соч․, М․, 1975; Речи, пер․ В․ Горенштейна, т․ 1 – 2, М․, 1962; Диалоги․ О государстве․ О законах, М․, 1966; О старости․ О дружбе․ Об обязанностях, пер․ В․ Горенштейна, М․, 1975; Письма, пер․ и комментарии В․ Горенштейна, т․ 1–3, М․–Л․, 1949–51; Три трактата об ораторском искусстве, пер․ под ред․ М․ Гаспарова, М․, 1972․

Գրկ․ Цицерон․ Сб․ ст․ [под ред․ Ф․ Петровского], М․, 1958; Утченко С․ Л․, Цицерон и его время, М․, 1972; Douglas A․, Cicero, Oxf․, 1968․

ՑԻՑԻԱՆՈՎ Պավել Դմիտրիևիչ (1754–1806), իշխան, ռուս․ ռազմ, գործիչ, հետևազորի գեներալ (1803)։ 1725-ին Վախթանգ VI-ի հետ Ռուսաստան տեղափոխված Ցեցիշվիլի իշխանական ընտանիքից։ 1802-ի սեպտեմբերից՝ Վրաստանի գլխ․ կառավարչապետ և Աստրախանի զինվորական նահանգապետ։ 1803-ին Ց–ի զորքերը գրավել են Ջարո–Բելոքանի մարզը, 1804–13-ի ռուս–պարսկ․ պատերազմի ժամանակ (տես Ռուս–պարսկական պատերազմներ 1804–13, 1826–28)՝ Գյանջայի (Գանձակի) խանությունը (1804), 1804-ի հուլիսին պաշարել են Երևանի բերդը, սակայն Ց–ի թույլ տված տակտիկական սխալի (վճռական գրոհի փոխարեն վարել է բանակցություններ բերդն առանց դիմադրության հանձնելու վերաբերյալ) հետևանքով, հարկադրված, սեպտ․ 3-ին վերացրել է պաշարումը(ռուս․ զորքերը պատրաստ չէին երկարատև պաշարման) և շարժվել դեպի Թիֆլիս։ 1805-ին Ց․ Ռուսաստանին է միացրել Ղարաբաղի, Շաքիի, Շիրվանի խանությունները և Շորագյալի սուլթանությունը, իսկ մինչ այդ՝ Իմերեթն ու Մեգրելիան։ 1806-ի փետրվ․ 8-ին Ց․ իր ջոկատով մոտեցել է Բաքվին․ դավադրաբար սպանվել է Րաքվի խանի հետ բանակցությունների ժամանակ։ Դաժանություն է դրսևորել Հս․ Կովկասի լեռնականների հնազանդեցման և Վրաստանում ծագած հակաֆեոդ․ գյուղաց․ ելույթների ճնշման ժամանակ։ Վ․ Դիչոյան

ՑԼԱՄԱՐՏ, կոռի դա (< իսպ․ corrida de toros, բառացի՝ ցուլերի վազք), իսպ․ ազգ․ հանդիսախաղ․ ծագումը կապված է Պիրենեյան թերակղգում ցուլի պաշտամունքի հետ։ Իսպանիայում հայտնի է եղել դեռևս XI դ․։ Միջին դարերում Ց–ի մասնակցել են միայն հեծյալ նիզակակիր ասպետները։ Որպես ժամանակակից կրկեսային ներկայացում, որը տեղի է ունենում հատուկ ասպարեզում (իսպ․ plaza de toros – ցուլերի հրապարակ) պրոֆեսիոնալ կատարողների՝ տորերոների (torero, toreador < toreo – ցլամարտ) մասնակցությամբ, ձևավորվել է XVIII դ․ սկզբին։ Գլխ․ գործող անձը ցլամարտիկն է՝ մատադորը (matador < matar – սպանել), որը սպանում է կենդանուն՝ ծոծրակին հասցված սուսերի հարվածով։ Մատադորին օգնում են տորերոները․ ոմանք՝ հեծյալ նիզակակիրները (պիկադոր, picador < ֆրանս․ pique – նիզակ), նիզակներով գրգռում, կատաղեցնում են ցուլին, մյուսները՝ բանդերիլիերոները (banderillero < banderilla – ժապավենազարդ փոքրիկ նիզակ) փոքրիկ հարպուններ են ցցում նրա պարանոցին, երրորդները՝ չուլոները (chulo), մատադորին սպառնացող վտանգի դեպքում վառ թիկնոցներով շեղում են ցուլի ուշադրությունը։ Իսպանիայից բացի Ց–եր կազմակերպվում են նաև Պորտուգալիայում, Ֆրանսիայի հվ–ում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի երկրներում (XVI դարից)։

ՑԽԱԿԱՅԱ Միխայիլ (Միխա) Գրիգորի [22․4(4․5)․1865, գ․ Խունցի (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Գեգեչկորիի շրջանում)–19․3․1950, Մոսկվա, թաղված է Թբիլիսիում], սովետական պետ․ և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898-ից։ Ծնվել է հոգևորականի ընտանիքում։ Սովորել է Քութայիսի հոգևոր ուսումնարանում, ապա՝ Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում։ 1888–92-ին հեղափոխ․ աշխատանք է կատարել Թիֆլիսում, Բաթումում, Քութայիսում։ 1892–1893-ին մասնակցել է «Մեսամե–դասի» ս–դ․ կազմակերպության ստեղծմանը։ 1897-ին 5 տարով աքսորվել է Կովկասի սահմաններից դուրս։ 1898-ին աշխատել է ՌՍԴԲԿ Եկատերինոսլավի (Դնեպրոպետրովսկ) կոմիտեում և «Յուժնի Ռաբոչի» («Южный рабочий») թերթում։ 1900–02-ին բանտարկված էր։ 1903-ից եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի ղեկավարներից մեկը։ 1905-ին ընտրվել է ՌՍԴԲԿ III համագումարի պատգամավոր և Կամոյի ձեռք բերած անձնագրով՝ Բարսով անվան տակ մեկնել Լոնդոն, որտեղ ծանոթացել է Վ․ Ի․ Լենինի հետ։ Համագումարում Ց․ հանդես է եկել Կովկասի գյուղաց․ շարժումների մասին զեկուցումով։ Վ․ Ի․ Լենինի առաջարկով համագումարն ընդունել է «Կովկասի իրադարձությունների առթիվ» հայտնի բանաձևը։ 1905-ին Բաքվի սովետի կազմակերպիչներից է։ 1907-ին Լոնդոնում մասնակցել է ՌՍԴԲԿ V համագումարին։ 1907–17-ին ապրել է ժնևում։

1917–20-ին եղել է ՌՍԴԲ(բ)Կ Թիֆլիսի կոմիտեի անդամ։ 1919-ին ձերբակալվել է և բանտարկվել Մետեխի բանտում, 1920-ի մայիսին ազատվել է բանտից և ընտրվել ՎԿ(բ)Կ ԿԿ կազմում։ 1921–1922-ին եղել է ՌՍՖՍՀ–ին կից Վրաց․ ՍՍՀ ներկայացուցիչը, 1923–30-ին՝ Վրաց․ ՍՍՀ Կենտգործկոմի նախագահության նախագահ, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահներից և ՍՍՀՄ Կենտգործկոմի նախագահության անդամ։ 1920-ից Կոմինտերնի գործկոմի անդամ