վանքում գրված մի ձեռագրի հիշատակարանում ։ Տ․ Կ․ աշխատել է Եսայի Նչեցու հետ, որի մահից հետո գլխավորել է Գլաձորի համալսարանը, ապա՝ Վայոց ձորի Հերմոնի վանքի բարձրագույն դպրոցը։ Ժամանակակիցները նրան կոչել են «մեծ վարժապետ», «մեծ և երիցս երանեալ հռետոր»։ 1309-ի ձեռագիր Ավետարանը գրված է թղթի վրա, ունի 263 էջ, գրչությունը բոլորգիր է։ Ավետարանում չկան տերունական նկարներ ու խորաններ, պահպանվել են չորս Ավետարանիչների պատկերները, շքեղազարդ չորս անվանաթերթ և բազմաթիվ լուսանցազարդեր։ Տ․ Կ․ հավատարիմ է մնացել Կիլիկյան մանրանկարչության դպրոցի ավանդներին, միաժամանակ Ավետարանի նկարազարդումը աղերսներ ունի Մոմիկի և Թորոս Տարոնացու ստեղծագործությունների հետ։
Գրկ․ Խ ա չ ի կ յ ա ն Լ․, ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Ե․, 1950, էջ 60, 294, 303-304, 378։ Ա վ ե տ ի ս յ ա ն Ա. Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Ե․, 1971, էշ 83–86։ Կ․Մաթևոսյան
ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆ Կարապետ Թադեոսի [15(28)․11․1911, Ալեքսանդրապոլ –26․1․1975, Երևան], հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ Ժող․ նկարիչ (1967)։ 1931-ին ավարտել է Լենինականի նկարչական դպրոցը։ Հետագայում աշակերտել է Հ․ Կոջոյանին։ 1930-ից մասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների։ Նկարազարդել ու ձևավորել է Մովսես Խորենացու, Խ․ Աբովյանի, Հ․ Պարոնյանի, Մ․ Նալբանդյանի, Դ․ Վարուժանի, Ե․ Չարենցի, Ա․ Իսահակյանի, Վ․ Դավթյանի, Օ․ Խայամի և այլ հեղինակների թվով մոտ 1200 գրական ստեղծագործություն։ Զբաղվել է նաև հաստոցային գրաֆիկայով։ Ստեղծել է հայ մշակույթի գործիչների դիմանկարների շարք՝ «Կոմիտաս», «Հ․ Կոջոյան», «Պ․ Սևակ» և ուրիշներ (1965–75), Երևանյան և լենինականյան բնանկարներ։ Կատարել է թատեր․ ձևավորումներ, պլակատներ։ Տ–ի «Հայոց գիրը» գիրք–ալբոմը (1963) նրա շուրշ 30-ամյա ստեղծագործական որոնումների արդյունքն է, որն ընդգրկում է 400 տառատեսակ ու տառանմուշ, ինչպես և գրքերի ձևավորումներ ու նկարազարդումներ։ Մ․Ղազարյան
Կ․ Տ ի ր ա տ ու ր յ ա ն․ «Երևան>, վիմագրություն (1947, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան)
ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆ Նիկոլայ Ավետիսի [4․2․1885, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)–9․1․1955, Երևան], Հայաստանում և Անդրկովկասում հեղափոխական շարժումների և սովետական կարգերի հաստատման պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1917-ից։ 1906-ից մասնակցել է Ալեքսանդրապոլում արհմիությունների կազմակերպմանը, ընտրվել կաշեգործների արհմիության անդամ։ Կապեր է հաստատել ՌՍԴԲԿ Թիֆլիսի կազմակերպության հետ, ստացել անլեգալ գրականություն։ 1913-ին ընտրվել է Թիֆլիսի կաշեգործների արհմիության վարչության անդամ։ 1920-ին ձերբակալվել և արտաքսվել է Ադրբեջան, որտեղ ընտրվել է կաշեգործների արհմիության վարչության նախագահ։ 1921-ից աշխատել է Հայաստանի արհմիություններում (Լենինականում և Կիրովականում), 1922-ից ՀՍՍՀ աշխժողկոմի և սոցապժողկոմի տեղակալն էր, 1927-ից՝ ՀՍՍՀ աշխատանքի ժողովրդական կոմիսարը։ 1928–34-ին և 1937–41-ին Տ․ եղել է ՀՍՍՀ գերագույն դատարանի անդամ, աշխատանքային և քաղաքացիական կոլեգիաների նախագահ։ 1941-ից զբաղվել է փաստաբանությամբ։
ՏԻՐԵԼ (Tyrrell) Ջորշ Ուոլթեր (1883–1961), անգլիացի երկրաբան և պետրոգրաֆ։ Գլազգոյի համալսարանի դասախոս (1906-ից)։ Դեպի Շպիցբերգեն ուղևորված շոտլանդական արշավախմբի գիտ․ ղեկավարը (1919)։ 1924-ին գլխավորել է Իսլանդիա մեկնող արշավախումբը։ Հիմնական աշխատությունները նվիրված են պետրոլոգիային, հրաբխագիտությանը, մագմատիկ պրոցեսների՝ տեկտոնիկայի հետ կապի հարցերին։ Ուսումնասիրել է Շոտլանդիայի, Արմ․ Աֆրիկայի, Արկտիկայի և Անտարկտիդայի մի շարք շրջանների երկրբ․ կառուցվածքը։ Տ․ պետրոգրաֆիայի մեջ երկրբ․ ուղղության հիմնադիրն է։
ՏԻՐԵՆՅԱՆ ԾՈՎ (Mare Tirreno), Միշերկրական ծովի մասը՝ Ապենինյան թերակղզու և Սիցիլիա, Սարդինիա, Կորսիկա կղզիների միշև։ Նեղուցներով հաղորդակցվում է Միշերկրական ծովի մյուս մասերի հետ։ Խորությունը կենտրոնական մասում մինչև 3719 մ է։ Ամռանը շրի ջերմաստիճանը 22–24,5°C է, ձմռանը՝ 13,5–14,5°C։ Աղիությունը 37,25-38,25°/00 է։ Մակերեսային հոսանքները (արագությունը՝ մինչև 1 կմ/ժ) առաջացնում են ընդհանուր ցիկլոնային շրշապտույտ։ Կա ձկնորսություն։ Հիմնական նավահանգիստներն են Նեապոլը, Պալերմոն, Կալյարին (Իտալիա), Բաստիան (Ֆրանսիա)։
ՏԻՐԻԹ (Տիրիթյան Հարություն, 1884, Կ․ Պոլիս –1953, Նյու Ցորք), հայ նկարիչ։ Մասնագիտական կրթությունն ստացել է Կ․ Պոլսի Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում։ 1920-ից հաստատվել է ԱՄՆ–ում։ 1939-ին անհատական ցուցահանդես է ունեցել Նյու Տորքում։ Տ․ պատկերել է եգիպտ․, պարսկ․ առարկաներով, արլ․ կարպետներով նատյուրմորտներ։ Գունավոր ապակու, խեցե սկահակների, կիպրոսյան հնագույն անոթների, ոսկյա իրերի, նկարազարդ ձեռագրերի ներդաշնակ համադրումով ստեղծել է ռոմանտիկ շնչով ինքնատիպ հորինվածքներ։ Լավագույն աշխատանքներից են «Պարսկական սենյակ», «Որսորդություն», «Հազվագյուտ բույն», «Եգիպտական սենյակ», «Շահնամե», «Ֆիրդուսի» կոմպոզիցիաները։ Տ–ի «Նատյուրմորտ հռոմեական վազայով», «Ինտերիեր» (չինական արվեստ), «Ինտերիեր» (իրանական արվեստ), «Նատյուրմորտ։ Երեք մոլություն» և այլ աշխատանքները գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում (Երևան)։
Գրկ․ A v é d i s s i a n О․, Peintres et sculpteurs arméniens, Le Cairé, 1959․ Ն․ Թադևոսյան
Տ ի ր ի թ․ «Նատյուրմորտ։ Երեք մոլություն» (1946, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան)
ՏԻՐԻՍՏՈՐ [< հուն. θύρα – դուռ, մուտք և (ռեզ)իստոր] սիլիցիումի հիմքով քառաշերտ կիսահաղորդչային սարք ո տիպիլայն (մինչև 200 մկմ) շերտով և դրան հարող p տիպի բարակ շերտերով, որոնցից մեկի մի մասը հպվում է բարակ ո շերտին (նկ․ )։ Տ․ փոխանջատիչ սարք է, որն օժտված է էլեկտրական վենտիլի հատկություններով և ունի ոչ գծային խզվող վոլտամպերային բնութագիր։ Տ-ները կիրառվում են էլեկտրաէներգիայի փոխա
Տ ի ր ի ս տ ո ր ի կառուցվածքը․Ա-անոդ, Կ–կաթոդ, ԿԷ–կառավարող էլեկտրոդ, p-ն p տիպի հաղորդականությամբ տիրույթն է, ո–ը՝ ո տիպի հաղորդականությամբ տիրույթը։