Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տարածությունը և բնակչությունը (1984-ի հունվ․)

Մարզերը Տարածությունը, հզ․ կմ2 Բնակչությունը, հզ․ մարդ Մարզային կենտրոնը
Կարակալպակյան ԻՍՍՀ 164,9 1044 Նուկուս
Անդիժանի մարզ 4,2 1517 Անդիժան
Բուխարայի մարզ 39,4 992 Բուխարա
Խորեզմի մարզ 6,3 866 Ուրգենչ
Կաշկադարյայի մարզ 28,4 1334 Քարշի
Նամանգանի մարզ 7,9 1267 Նամանգան
Նավոիի մարզ 110,8 577 Նավոի
Ջիզակի մարզ 20,5 605 Ջիզակ
Սամարղանդի մարզ 16,4 1880 Սամարղանդ
Սիրդարյայի մարզ 5,1 506 Գյուլիստան
Սուրխանդարյայի մարզ 20,8 1054 Թերմեզ
Տաշքենդի մարզ, Տաշքենդի հետ 15,6 3956 Տաշքենդ
Ֆերգանայի մարզ 7,1 1900 Ֆերգանա

դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխ․ դատախազը՝ 5 տարի ժամկետով։

III․ Բնությունը
Ուզբ․ ՍՍՀ գտնվում է հիմնականում Սիրդարյա և Ամուդարյա գետերի միջև։ Տարածքի մոտ 80% –ը մտնում է Թուրանի դաշտավայրի մեջ։ Ծայր արլ–ում բարձրանում են Տյան Շանի և Հիսարա–Ալայան լեռնային համակարգերը, հս–արմ–ում՝ Ուստյուրտ սարավանդի մի մասը, Բարսակելմես, Ասակե Սուդան իջվածքներով։ Հս–ում և կենտր․ մասում Կզըլկում ավազային անապատն է առանձին լեռնային զանգվածներով (Բուկանթաու՝ 764 մ, Տամդըթաու՝ 922 մ, Կուլջակթաու՝ 785 մ): Հանդիպում են փակ իջվածքներ և գոգավորություններ (ամենախորը Մինբուլադինն է՝ –12 մ)։ Արլ–ում Թուրանի դաշտավայրը տարածվում է լեռնաշղթաների միջև, հս–ում անցնում է Սովյալ տափաստանին, միջին մասում՝ Կառնաբչուլ, հվ–ում՝ Քարշի տափաստաններին։ Հս–արլ–ում և արլ–ում ձգվում են Արմ․ Տյան Շանի ծայրամասային լեռները Ուգամի, Պսկեմի, Տալասի, Չատկալի լեռնաշղթաների ճյուղերով, հվ–արլ–ում Հիսարա-Ալայի մասն է՝ Թուրքեստանի, Զերավշանի, Հիսարյան լեռնաշղթաների ճյուղերով (ՍՄԿԿ XXII համագումարի անվ․ պիկ, 4643 մ, ամենաբարձր կետը Ուզբ․ ՍՍՀ–ում)։ Լեռների միջև է Ֆերգանայի հովիտը, Աֆղանստանի սահմանի մոտ՝ Մերձամուդարյայի իջվածքը։

Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները։ Երկրբ․ տեսակետից Ու–ի տարածքն ընդգրկում է Միջին և Հվ․ Տյան Շանի էպիհերցինյան լեռնային կառուցվածքները և Թուրանի էպիհերցինյան սալը։ Ու–ի արլ․ մասի բարձրադիր ռելիեֆը ձևավորվել է ինտենսիվ լեռնակազմական տեկտոնական շարժումներով (նեոգեն–անթրոպոգեն), որոնք շարունակվում են նաև ներկայումս։
Հերցինյան ստրուկտուրաների կառուց–վածքում առանձնացվում են գեոսինկլինալների և միջադիր զանգվածների ծալքավոր կոմպլեքսներ։ Միջին Տյան Շանի գեոսինկլինալային կոմպլեքսները ներկայացված են դեոնի և կարբոնի կարմրագույն և կարբոնատային ապարներով, ինչպես նաև մագմատիկ գոյացումներով։ Միջադիր զանգվածների (ծալքավոր կոմպլեքսների կառուցվածքում մասնակցում են կարբոնի և պերմի հրաբխածին ապարներ, դևոն–ստորին կարբոնի կարբոնատներ, բազմաթիվ ինտրուզիաներ։ Հվ․ Տյան Շանի գեոսինկլինային ծալքավոր կոմպլեքսները բաղկացած են դևոնի, ստորին կարբոնի կարբոնատային ապարներից, միջին կարբոնի ֆլիշներից, պերմի մոլասներից, վերին կարբոն-ստորին պերմի գրանիտների, գրանոդիորիտների, սիենիտների ինտրուզիաներից։ Արմ–ում Հվ․ Տյան Շանի հերցինյան ծալքերը բաժանվում են 2 ճյուղի, հս․ ճյուղը ունի միջօրեականի տարածում, հվ–ը՝ լայնակի։
Միջլեռնային իջվածքների (Ֆերգանայի, Անզրենի, Մերձտաշքենդյան) կառուցվածքում մասնակցում են մեզո–կայնոզոյան պլատֆորմային գոյացումներ։ Ու–ի արլ․ (լեռնային) մասի շատ շրջաններ աչքի են ընկնում բարձր սեյսմաակտիվությամբ։
Թուրանի սալը ընդգրկում է Ուստյուրտի սարահարթը, Բուխարա–Խիվայի և Սուրխանդարյայի դեպրեսիաները, Կենտրոնակզըլկումյան բարձրությունը։ Հվ․ Տյան Շանի խորքային բեկվածքի երկայնքով առաջացած վրադիր ճկվածքներում տեղադրված են հրաբխածին–նստվածքային և ֆլիշոիդմոլասային նստվածքներ գրանիտոիդների ինտրուզիաներով (կարբոն)։ Ու․ ունի բիսմուտի (Ուստարասայ), պղնձի (Ալմալիկ), բազմամետաղների (Կուրգաշինկան, Ուչկուլաչ, Խանդիզին), ոսկու (Գուզակսայ, Կոչբուլակ, Կզըլկումներ), վոլֆրամի (Ինգիչ, Կոյտաշ, Ուչատ), նավթի (Ֆերգանայի հովիտ), գորշ ածխի (Անգրենի հովիտ), մարմարի, աղերի (Ամանկուտան, Տյուբեգան), քարածխի (Շարգուն), գազի (Բուխարա–Խիվայի) և այլ օգտակար հանածոների պաշարներ։ Ու–ում կան նաև ոչ մետաղային հումքի արդ․ հանքավայրեր, դաշտային սպաթ, գրաֆիտ, օզոքերիտ, ծծումբ, քվարց, կրաքար, գիպս, շինաքար, բենթոնիտային կավեր, զարդաքարեր և կիսաթանկարժեք քարեր (փիրուզ, նռնաքար, լիստվենիտ, օնիքս, հասպիս, ռոդոնիտ)։ Ու–ում հայտնի են բազմաթիվ տաք աղբյուրներ (Տաշքենդ, Չարտակ), որոնք օգտագործվում են բուժիչ նպատակներով, և արտեզյան խոշոր ավազաններ (Ֆերգանայի, Քարշիի)։

Կլիման ցամաքային է, հս–ում՝ բարեխառն, հվ–ում՝ մերձարևադարձային։ Բնորոշ է բավականին ցուրտ ձմեռը և տևական շոգ ամառը։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարթավայրում –10°C է, Ուստյուրտում՝ մինչև 2–3°C, հվ–արլ–ում բացարձակ նվազագույնը՝ –25°C–ից մինչև –30°C, հվ–ում և հս–արմ–ում՝ –35°C–ից մինչև –38°C։ Հուլիսի միջին ջերմաստիճանը հարթավայրերում և նախալեռներում 25–30°C է, բացարձակ առավելագույնը՝ 42–49°C։ Տարեկան տեղումների մեծ մասը թափվում է գարնանը (30–50% ) և ձմռանը (25–40%)։ Ձնածածկույթի բազմամյա միջին հաստությունը 5–15 սմ է, նախալեռներում՝ 10–25 սմ Հարթավայրերում ձմռանը գերակշռում են հս-արլ․, ամռանը՝ հս․ և հս–արմ․ քամիները։ Մթնոլորտի վերին շերտերում (3 կմ–ից բարձր) տարվա ընթացքում գերակշռում են արմ․ քամիները, որոնք Միջին Ասիա են բերում խոնավության հիմնական մասը։

Ներքին ջրերը։ Հարթավայրային մասն աղքատ է գետերով, ամռանը նրանք ծանծաղում են, ստորին հոսանքում ցամաքում։ Լեռնային գետերը արագահոս են, ջրառատ, հորդանում են գարնանը և ամռան սկզբներին։ խոշոր գետերն են Սիրդարյան (Չիրչիկ վտակով) և Ամուդարյան (Սուրխանդարյա, Շերաբադդարյա, Զերավշան վտակներով)։ Լճերը հիմնականում գտնվում են հովիտներում և խոշոր գետերի դելտաներում։ Առավել խոշորն է Արալյանը (հվ․ մասը՝ աղի)։ Կան ջրամբարներ, լեռներում՝ ոչ մեծ սառցադաշտեր։

Հողերը, բուսական և կենդանական աշխարհը։ Հողային ծածկույթին բնորոշ է բարձունքային գոտիականությունը։ Կզըլկումում տիրապետում են անապատային ավազային հողերը, ցածրադիր մասերում՝ թաքիրները, նախալեռների և ցածր լեռների գոտում՝ գորշ հողերը, ավելի բարձր՝ շագանակագույն և գորշ լեռնաանտառային ու մարգագետնատափաստանային հողերը, նախալեռնային հարթավայրերում և գետահովիտներում՝ աղուտները։ Ու–ի տարածքում հաշվվում է 120 ընտանիքի մոտ 3700 տեսակ վայրի բույս։ Հանդիպում են հացազգիներ, սպիտակ սաքսաուլ, բազմամյա բոշխ, ակացիա, բիյուրգունի կիսաթփուտները, կիսաթփուտային օշինդր և օշան, սաքսաուլ, թաթար, խավարծիլ։ Գետահովիտներում կան ողողատային անտառներ (բարդի, ուռենի), կարմրան, մատուտակ, ուղտափուշ են։ Շատ են էֆեմերները, ընդավորները, հացազգիները, ցածրադիր նախալեռներում՝ բազմամյա խոտաբույսերը, մեղրաբույսերը, բարձրադիր նախալեռներում աճում են սեզ, գարի, տուղտ, թփուտներից՝ նշենի, փշամանդիկ են։ Ցածրադիր լեռներում տարածված են գիհուտներով ու սաղարթավոր ծառատեսակներով (թխկի, սալորենի, խնձորենի) նոսրուտներ։ Գետահովիտներում կան ընկուզենու, բարդու, ուռենու ծառատեսակներ ու թփուտներ, լեռների միջին մասերում՝ մեզոֆիլ խոտատեսակներ, բարձրադիր լեռներում՝ շյուղախոտերի տափաստաններ, ավելի բարձր՝ մարգագետիններ ու լեռնային քսերոֆիտներ։ Օազիսներում հիմնականում աճեցնում են բամբակենի, հացազգիներից՝ ցորեն, գարի, բրինձ, ինչպես նաև մրգեր,