Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վորումներ բամբակի, նավթավերամշակման, գազարդյունահանող ձեռնարկությունների համար, տեքստիլ և գյուղատնտ․ մեքենաների պահեստամասեր, Չիրչիկում՝ քիմ․ և գյուղատնտ․ մեքենաներ, Սամարղանդում՝ բամբակի ձեռնարկությունների համար սարքավորումներ, կենցաղային սառնարաններ, վերելակներ, կինոսարքավորում, կոնդիցիոներներ, ավտոպահեստամասեր, գյուղատնտ․ մեքենաների պահեստամասեր։ Կան ավելի քան 10 էլեկտրատեխ․ ձեռնարկություններ։ Խոշոր կենտրոններ են Տաշքենդը, Չիրչիկը, Անդիժանը, Կոկանդը։ Մուբարեկում կատարվում է գազի վերամշակում։ Քիմ․ արդյունաբերությունն օգտագործում է գազ, նավթ, ածուխ, կրաքար, ծծումբ, գունավոր մետալուրգիայի, բամբակի հումքի վերամշակման թափոններ։ Չիրչիկում և Ֆերգանայում արտադրում են ազոտային, Ալմալիկում՝ հանքային պարարտանյութեր, Կոկանդում, Սամարղանդում՝ սուպերֆոսֆատ։ Նավոիում կա քիմ․ կոմբինատ, Անդիժանում, Ֆերգանայում, Յանգիյուլում՝ հիդրոլիզի գործարաններ, Տաշքենդում, Ախանգարանում, Ջիզակում՝ պլաստմասսայե իրերի գործարաններ։ Ֆերգանայում արտադրվում են քիմ․ մանրաթելեր և թելեր, Տաշքենդում` լաքեր–ներկեր։ Շինանյութերի արդյունաբերության հիմնական կենտրոններն են Ախանգարանը, Անգրենը, Բեկաբադը, Կուվասայը, Նավոին, Տաշքենդը։ Տաշքենդում, Ալմալիկում, Յանգիյուլում արտադրվում է կահույք։ Թեթև արդյունաբերությունը հիմնականում վերամշակում է գյուղատնտ․ հումքը՝ բամբակը, շերամի կոկոնը, բուրդը, կարակուլը, կաշին։ Կան ավելի քան 100 բամբակազտիչ ձեռնարկություններ։ Գործում են Տաշքենդի և Ֆերգանայի տեքստիլ, Նամանգանի մետաքսե գործվածքների, Մարգիլանի մետաքսի, Բուխարայի բամբակեղեն գործվածքների, Կոկանդի գուլպայի կոմբինատները։ Կաշվի գործարաններ կան Ֆերգանայում, Կոկանդում, կոշիկի գործարաններ՝ Տաշքենդում, Սամարղանդում, Կոկանդում, Բուխարայում, Ցանգիյուլում, Չիրչիկում, Անդիժանում, Նամանգանում, Ֆերգանայում։ Բուխարայում կան կարակուլի վերամշակման ձեռնարկություններ, Տաշքենդում՝ կաշվի–մուշտակի ֆաբրիկա, Տաշքենդում, Սամարղանդում, Կուվասայում՝ ճենապակու գործարաններ։ Սննդարդյունաբերության ճյուղերն են յուղի–ճարպի (ապահովում է բուսական յուղի միութենական արտադրության 17%-ը), պտղի-բանջարեղենի պահածոների, գինեգործական (կա 40 գործարան), մսի (22 կոմբինատ), կաթի (26 ձեռնարկություն), աղացային, հրուշակեղենի, ձավարեղենի, թեյի, շամպայն գինիների, գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչքների, ձկան, ծխախոտի արդյունաբերությունը։
Գյուղատնտեսությունը։ 1985-ին Ուզբ․ ՍՍՀ–ում կային 862 կոլտնտեսություն, 1105 սովետական տնտեսություն, 240 միջտնտեսային գյուղատնտ․ ձեռնարկություններ (1982)։ Բոլոր գյուղատնտ․ ձեռնարկությունները 1982-ին ունեին 33 մլն հա հող, այդ թվում 26,3 մլն հա գյուղատնտ․ հողահանդակներ էին (արոտավայրեր՝ 21,7 մլն հա, ցանքատարածություններ՝ 4,1 մլն հա, խոտհարքներ՝ 0,1 մլն հա)։ Ոռոգվող հողատարածությունները 3,7 մլն հա են։ Կարևոր ջրանցքներ են․ Մեծ Ֆերգանայի, էսկիանգարի, Ամու–Բուխարայի, Հվ․ և Հս․ Ֆերգանայի, Հվ․ Սովյալ տափաստանի, Մեծ Անդիժանի։ Բամբակենու ցանքերը կենտրոնացած են գետերի հովիտներում, Աովյալ, Քարշիի տափաստաններում, կանեփինը (ընդհանուր միութենական արտադրության 100%-ը)՝ Տաշքենդի մարզում, ծխախոտինը՝ Սամարղանդի մարզում, շաքարեղեգինը՝ Սուրխանդարյայի մարզում, բրնձինը՝ Ամուդարյայի ստորին հոսանքում։ Հացահատիկային կուլտուրաներից ցանում են ցորեն, գարի (անջրդի հողերում), բանջարաբոստանային կուլտուրաները՝ Տաշքենդի, Սամարղանդի մարզերում, արվարձաններում։ Պտղատու և խաղողի այգիները 303 հզ․ հա են (1982)։
Աճեցնում են խաղող, ծիրան, դեղձ, տանձ, բալ, նուռ, թուզ, նուշ։ 1984-ին Ուզբ․ ԱՍՀ–ում կար 4027,4 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, այդ թվում՝ 1527,4 հզ․ կով, 9363,4 հզ․ ոչխար և այծ, 719,1 հզ․ խոզ, 87,4 հզ․ ձի (1982), 21,4 հզ․ ուղտ (1982)։ Ոչխարաբուծությունը զարգացած է կիսաանապատային և անապատային արոտավայրերում (2,8 մլն կարակուլի մորթի, 1982), խոշոր եղջերավոր անասնապահությունը` նախալեռնային զոնայում, շերամապահությունը (ՍՍՀՄ–ում բոժոժի մթերման 62%-ը, 29,6 հզ․ ա, 1982)՝ բոլոր բամբակացան տնտեսություններում։
Տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 3,5 հզ․ կմ է (1982)։ Հիմնական մայրուղիներն են․ Տաշքենդ–Սամարղանդ–Կագան–Չարջոու, Կագան–Քարշի–Սամարղանդ, Ուչկուդուկ–Նավոի, Ջիզակ–Կոկանդ–Անդիժան, Կոկանդ–Նամանգան–Տաշ Կումիր, Դուշանբե-Թերմեզ, Մակատ–Տաշաուզ–Չարջոու։ 1982-ին ավտոմոբիլային ճանապարհները 69,6 հզ․ կմ էին (այդ թվում կոշտ ծածկով՝ 58,1 հզ․ կմ)։ Գլխավոր ավտոճանապարհներն են Տաշքենդ–Թերմեզ, Տաշքենդ-Բուխարա–Նուկուս–Մույնակ, Տաշքենդ–Կոկանդ–Անդիժան։ Ներքին ջրային ուղիների երկարությունը 2,8 հզ․ կմ է (Ամուդարյայում և Արալյան ծովում)։ Տաշքենդը ավիագծերով միացած է Մոսկվայի, Լենինգրադի, միութենական հանրապետությունների մայրաքաղաքների և այլ խոշոր կենտրոնների հետ։ Նավթամուղների երկարությունը 344 կմ է (Լյալմիկար–Կումկուրգան, Ամուդարյա–Ամուզանգ), գազամուղներինը՝ 7691 կմ (Միջին Ասիա–Կենտրոն, Բուխարա-Ուրալ, Բուխարա–Տաշքենդ–Ֆրունզե–Ալմա Աթա, Կոկանդ–Նամանգան–Անդիժան)։
Տնտեսական կապերը ՀՍՍՀ հետ։ Ու․ ՀՍՍՀ–ին մատակարարում է գունավոր մետաղներ (ՀՍՍՀ–ում օգտագործվող թելավոր մոլիբդենի մեծ մասը), մեքենաշինության արտադրատեսակներ (արհեստական փոշոտող մեքենաներ, կուլտիվատորներ, հզոր մամլիչներ, քիմ․ նյութեր լուծող հարմարանքներ ու այլ սարքավորումներ), բամբակի մանվածք, բուսական յուղ։ ՀՍՍՀ–ից ՈւՍՍՀ է առաքվում էլեկտրատեխ․ արդյունաբերության ավելի քան 35 տեսակ արտադրանք՝ շարժական էլեկտրակայաններ, ուժային տրանսֆորմատորներ, գործադիր մեխանիզմներ, էլեկտրաչափիչ սարքեր, էլեկտրալամպեր, կաբելներ։

Ցանքատարածությունները և գյուղատնտ․ կուլտուրաների համախառն բերքը
Ցանքերը, հզ. հա Համախառը բերքը, հզ. տ
1940 1960 1970 1981 1982 1940 1960 1970 1981 1982
Հացահատիկային կուլտուրաներ, այդ թվում՝ 1480 895 1159 1211 1194 601 704 980 2902 2884
Աշնանացան և գարնանացան ցորեն 1012 512 664 532 464 272 327 409 520 258
Բրինձ 83 31 63 109 116 126 58 185 521 424
Եգիպտացորեն 17 31 25 229 283 34 71 66 1489 1885
Տեխնիկական կուլտուրաներ, այդ թվում՝ 1023 1428 1741 1909 1821 - - - - -
Բամբակենի 923 1387 1709 1873 1884,5 1386 2824 4495 6022 6000,1
Կանեփ և ջուտ 10 20 21 18 18 33 213 321 338 322
Ծխախոտ 3 6 8 10 10 2 4 16 32 31
Կարտոֆիլ 23 28 21 31 33 113 163 180 326 335,4
Բանջարաբոստանային կուլտուրաներ 64 80 99 155 156 634 540 133 3545 3500
Կերային կուլտուրաներ 447 607 452 733 778,5 - - - - -