ՈԻԿ(բ)Կ կազմի մոտավորապես կեսը եղել է ռազմաճակատում, մասնակցել՝ գերմանաֆաշիստ․ օկուպանտների ջախջախմանը։ ՈւԿ(բ)Կ ուշադրության կենտրոնում է եղել ճակատամերձ շրջաններից էվակուացված արդ․ ձեռնարկությունների գործարկումն ու ՄՍՀՄ արմ․ շրջաններից տարահանված ավելի քան 1 մլն մարդու (այդ թվում մոտ 200 հզ․ երեխա) տեղավորման կազմակերպումը։ Ետպատերազմյան տարիներին Ու–ի կոմկուսը գլխավորել է աշխատավորների պայքարը հանրապետության ժող․ տնտեսության զարգացման հնգամյա պլանների իրականացման համար։
Մինչև 1986-ը տեղի է ունեցել Ու–ի կոմկուսի 21 համագումար։ Ու–ի կոմկուսի 20667 սկզբնական կուսակցական կազմակերպություններում առկա էր 613934 կուսանդամ և 17915 թեկնածու (1985-ի հունվար)։
Ու–ի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարն է Ի․ Բ․ Ուսմանխոջաևը (1983-ից)։
VII․ Ուզբեկստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը
Ու–ի ԼԿԵՄ–ը ՀամԼԿԵՄ բաղկացուցիչ մասն է։ Աշխատավոր երիտասարդության առաջին հեղ․ կազմակերպություններն ստեղծվել են 1917–18-ին՝ բոլշևիկների նախաձեռնությամբ։ 1920-ի հունվարին Տաշքենդում կայացած Թուրքեստանի կոմերիտական կազմակերպությունների I համագումարը ստեղծել է Թուրքեստանի կոմունիստական երիտասարդական միությունը։ Ուզբ․ ԱՍՏ ստեղծման (1924) կապակցությամբ 1925-ի ապրիլին Սամարղանդում կայացել է Ու–ի կոմունիստական երիտասարդության I համագումարը, որում ստեղծվել է Ու–ի ԼԿԵՄ–ը։ Ու–ի ԼԿԵՄ–ը ունի 3314947 անդամ (27329 սկզբնական կոմերիտական կազմակերպություն, 1985–ի հունվար)։ 1975-ին Ու–ի ԼԿԵՄ–ը պարգևատրվել է Լենինի շքանշանով:
VIII․ Արհմիությունները
Ու–ի արհմիությունները ՍՍՀՄ արհմիությունների բաղկացուցիչ մասն են։ Առաջին արհմիությունները կազմավորվել են 1905–07-ի հեղափոխության շրջանում։ Հեղափոխության պարտությունից հետո նրանք ջախջախվել են և վերականգնվել միայն 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից (1917) հետո սկսվել է արհմիութենական կազմակերպությունների մասսայական ստեղծումը։ 1925-ի մարտին Տաշքենդում կայացած Ու–ի արհմիությունների I համագումարը միավորել է բոլոր արհմիութենական կազմակերպությունները։ Ու–ի արհմիություններն ունեն 6383626 անդամ, որոնք միավորված են 21 ճյուղային արհմիությունների 37411 սկզբնական արհմիութենական կազմակերպություններում (1985-ի հունվար)։
IX․ ժողովրդական տնտեսությունը
Ուզբ․ ՍՍՀ ինդուստրիալ–ագրարային հանրապետություն է։ Աշխատանքի ընդհանուր միութենական բաժանման մեջ գրավում է 1-ին տեղը բամբակի մանրաթելի, մետաքսի հումքի, կանեփի, բամբակահավաք մեքենաների, բամբակացան մեքենաների, բամբակազտիչ սարքավորումների, նախաթելի մեքենաների, 2-րդ տեղը՝ մանող մեքենաների, կարակուլի, 3-րդ տեղը՝ կամրջային էլեկտրական կռունկների, բամբակե գործվածքեղենի, բուսական յուղի, բրնձի, բանջարեղենի, 4-րդ տեղը՝ մետաքսե գործվածքեղենի արտադրությամբ։ 1985-ին արդյունաբերությունն ու շինարարությունը տվել են հասարակական համախառն արդյունքի մոտ 65%–ը, գյուղատնտեսությունը՝ 21,9%-ը։ Արտադրանքն առաքվում է միութենական բոլոր հանրապետությունները և արտասահմանյան ավելի քան 70 երկիր։ Ուզբ․ ՍՍՀ մատակարարում է գունավոր մետաղներ, ոսկի, բնական գազ, գորշ ածուխ, մարմար, մանող և նախաթելի մեքենաներ, կամրջային էլեկտրական կռունկներ, դիզելներ, էքսկավատորներ, ինքնաթիռներ, բամբակահավաք մեքենաներ, մխոցներ, կաբել, բամբակե մանրաթել, մետաքսի հումք, բուրդ, կարակուլ, գործվածքեղեն, բուսական յուղ, պահածոներ, բանջարեղեն, մրգեր, խաղող։
Ազգ․ եկամուտը 1970–82-ին ավելացել է 98%–ով, ավանդների թիվը դրամարկղում աճել է համարյա 2 անգամ։
Արդյունաբերությունը։ Արդ․ արտադր․ հիմնական ֆոնդերի բաշխումը (1982-ին, %-ներով) ըստ արդյունաբերության ճյուղերի եղել է․ էլեկտրաէներգետիկա՝ 18,7, վառելիքային արդյունաբերությունը՝ 9,7, սև մետալուրգիա՝ 0,7, քիմ․ և նավթաքիմ․՝ 15,3, մեքենաշինություն և մետաղամշակություն՝ 14,5, շինանյութերի արդյունաբերություն՝ 10,0, թեթև արդյունաբերություն՝ 12,3, սննդի արդյունաբերություն 6,0% հանրապետության հվ–ում և արլ–ում է կենտրոնացած հանքարդյունահանող արդյունաբերության մեծ մասը։ Նավթն ստացվում է Ֆերգանայի հովտից, Բուխարայի, Սուրխանդարյայի և Կաշկադարյայի մարգերից, վերամշակվում է Ֆերգանայում, Ալթըարիկում։ Գազի խոշոր հանքավայրերն են Գազլին, Ուչկըրը, Ուրտաբուլակը, Մուբարեկը, Շահպախտին։ Ածուխ է արդյունահանվում Անգրենի գորշ ածխի և Շարգունի քարածխի հանքերում։ էլեկտրաէներգիայի մոտ 83% –ը արտադրում են Սիրդարյայի (Հ400 Մվտ), Տաշքենդի (1920 Մվտ), Նավոիի (830 Մվտ), Անգրենի (612 Մվտ) և այլ ջէկերը։ Խոշոր հէկերն են Չիրչիկ–Բոզսու կասկադը (ավելի քան 1000 Մվտ), Ֆարհադի (128 Մվտ)։ Բեկաբադում գործում է սև մետալուրգիայի գործարան, Ալմալիկում՝ լեռնամետալուրգիական կոմբինատ, Չիրչիկում` դժվարահալ և հրակայուն մետաղների կոմբինատ, Մուրունթաուում՝ հանքահարստացուցիչ կոմբինատ։ Տաշքենդում արտադրվում են գյուղատնտ․ (տրակտորներ) և տեքստիլ արդյունաբերության համար մեքենաներ, էքսկավատորներ, ամբարձիչ–տրանսպորտայիէ սարքավորումներ, կոմպրեսորներ, գործիքներ, գազի ապարատուրա, կան ավիացիոն և ջերմաքարշանորոգման գործարաններ։ Անդիժանում արտադրվում են ոռոգման և ճանապարհաշինական մեքենաներ, մխոցներ, կեռաշերեփներ, ունիվերսալ բեռնիչներ, բամբակի ձեռնարկությունների համար սարքավորումներ, Կոկանդում՝ սարքավորումներ
Արդ․ արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը
Վերնագրի տեքստ | 1940 | 1960 | 1970 | 1981 | 1984 |
---|---|---|---|---|---|
էլեկտրաէներգիա, մլրդ կվտ․ժ | 0,5 | 5,9 | 18,3 | 35,4 | 44,6 |
Հանքային պարարտանյութեր, հզ․ տ | 1,6 | 1121 | 4091 | 6800 | 7053 |
Տրակտորային կցասայլեր, հզ․ հատ | - | 6,4 | 38,5 | 38,1 | 38,0* |
Տրակտորներ, հզ․ հատ | - | 8 | 21 | 24 | 26,1 |
Բամբակահավաք մեքենաներ, հզ․ հատ | 5 հատ | 3,2 | 5,9 | 9,6 | 10,1 |
Նախաթելի մեքենաներ, հատ | - | 786 | 457 | 214 | 159* |
էքսկավատորներ, հատ | - | 700 | 1025 | 1479 | 1445 |
Կոմպրեսորներ, հատ | - | 696 | 2448 | 7443 | 8865* |
Կամրջային կռունկներ էլեկտրական, հատ | - | 670 | 871 | 1386 | 1401* |
Զրահապատ կաբել, հզ․ կմ | - | 6 | 14 | 20 | 19* |
Սառնարաններ կենցաղային, հզ․ հատ | - | 6,5 | 57,2 | 90,7 | 102* |
Հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ և դետալներ, հզ․ մ3 իրեր | - | 539 | 2871 | 5097 | 5700 |
Բամբակի մանրաթել, հզ․ տ | 534 | 1064 | 1384 | 1793 | 1404,5 |
Մետաքսի հումք, տ | 693 | 856 | 1172 | 1183 | 1864* |
Բամբակե գործվածքեղեն, մլն գծամետր | 107 | 235 | 210 | 233 | 277* |
Մետաքսե գործվածքեղեն, մլն գծամետր | 5 | 24 | 50 | 123 | 135,9 |
Գուլպաներ, մլն զույգ | 8,6 | 17,0 | 30,1 | 48,4 | 49,3* |
Տրիկոտաժ, մլն հատ | 3,5 | 11,4 | 32,4 | 52,1 | 56,4 |
Կաշվե կոշիկներ, մլն զույգ | 3,8 | 11,5 | 18,4 | 31,1 | 34,0 |
Միս, հզ․ տ | 27 | 97 | 94 | 188 | 385,1* |
Պահածոներ, մլն պայմանական տուփ | 39 | 178 | 334 | 729 | 802 |
- 1982