Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ման համար։ Ու․ ստորջրյա կապի և լո– կացիայի միջոց է։ Ու․ կիրառվում է նաե երկրաբանության մեջ (ուլտրաձայնային կարոտաժ), քիմիայում (էմուլսիաների, սուսպենզիաների ստացում), մետաղա– ձուլման գործում, ինչպես և տեխնոլոգիա– կան ամենատարբեր պրոցեսներում։ Գրկ․ Красильников В․ А․, Зву– ковые и ультразвуковые волны в воздухе, воде и твердых телах, 3 изд․, М․, 1960; Физика и техника мощного ультразвука, под ред․ Л․ Д․ Розенберга, т․ 1–3, 1967–69; Ультразвуковая технология, под ред․ Б․ А․ Аграната, М․, 1974; Шу тилов В․ А․, Основы физики ультразвука, Л․, 1980․ Ի>․ Փաչաջյան

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ԱՐԱՏԱՆՇՈՒՄ, տես Արատանշում։

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ԵՌԱԿՑՈՒՄ, ոդտրա– ձայնի օգտագործման վրա հիմնված՝ դե– տալների եռակցման եղանակ։ Դետալները նախապես սեղմում են 0,1-ից 2 կն ուժով։ Հպվող մակերևույթների բարակ շերտե– րում մետաղի աննշան տաքացման և ճնշման դեպքում տեղի է ունենում պլաս– տիկ դեֆորմացիա։ Երբ դետալները մո– տեցվում են այնքան, որ սկսում են գոր– ծել միջատոմային ուժերը, դրանց միջև առաջանում է ամուր կապ։ Ու․ ե․ կիրա– ռում են տարասեռ մետաղներից պատ– րաստված և տարբեր հաստության դե– տալների, ինչպես նաև պլաստմասսա– յե դետալների միացման համար։ Ուլտրա– ձայնի միջոցով գործիքին հաղորդվող տատանումների շնորհիվ եռակցվող մա– կերևույթները մաքրվում են, հետևաբար և լավանում է կարի որակը։

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՍՏՈՑ, ոդտրա– ձայնի միջոցով նյութերի չափային մշակ– ման համար ծառայող հաստոց, որում ուլտրաձայնային տատանումները հա– ղորդվում են գործիքին և հղկանյութային սուսպենգիայի մասնիկների միջոցով փո– խանցվում մշակվող նյութին։ Ու․ հ–ով մշակման էությունը հիմնված է հղկանյու– թային սուսպենգիայի թործիչ ազդեցու– թյան և սուսպենզիայում տեղի ունեցող կավիտացիոն պրոցեսների վրա, որոնք զգալիորեն արագացնում են մշակվող նյութի ուղղորդված քայքայումը։ Տարբե– րում են ունիվերսալ և մասնագիտացված Ու․ հ–ներ։ Ունիվերսալ Ու․ հ–ով մշակում են բարձր կարծրության, ինչպես նաև փխրուն նյութեր։ Ունիվերսալ Ու․ հ– ներն օգտագործում են նաև դրոշմոցների, մամլակաղապարների՝ բարդ կոնֆիգու– րացիա ունեցող մակերևույթների ու անց– քերի մաքրամշակման և չափաբերման համար ։Մասնագիտացված Ու․ հ․ ծառայում է սահմանափակ թվով գործո– ղություններ (օրինակ, դժվար մշակվող կրակաամուր նյութերից պատրաստված դետալների ներքին պարուրակահանում) կատարելու համար։

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ, Ո նորա– ձայնով նյութերի վրա տեխնոլոգիական ներգործման պրոցես։ Կատարվում է գա– զա– և հիդրոշիթային ճառագայթիչներով, շչակներով և էչեկւորաձայնային փոխա– կերպիչներով։ Նյութում ուլտրաձայնի ամպլիտուդն ուժեղացնելու նպատակով էլեկտրաձայնային փոխակերպիչների հետ մեկտեղ օգտագործում են ձայնային խը– տարարներ։ Պինդ մարմինների Ու․ մ․ հիմնականում օգտագործվում է մետաղների, պլաստմասսաների և սին– թետիկ գործվածքների եռակցման (տես Ոււտրաձայնային եռակցում), մետաղնե– րի, ապակու, խեցենյութի, ալմաստի և այլ նյութերի կտրման, ինչպես նաև ճնշմամբ մետաղների մշակման դեպ– քում։ Ու ւտրաձայնային հաստոցներով կտրումն ապահովում է բարձր ճշգրտու– թյուն, հնարավորություն է տալիս ստանալ բարդ հատվածքի կարվածքներ, կորա– գիծ կանալներ։ ճնշմամբ մետաղների մշակման դեպքում ուլտրաձայնային տա– տանումները բարելավում են դեֆորմաց– ման պայմանները և նվազեցնում անհրա– ժեշտ ճիգերը։ Հեղուկներում Ու․ մ․ ներառնում է դետալների մաքրումը յու– ղային և այլ աղտոտումներից, քցիմների վերացումը, հեղուկներում պինդ փոշենման նյութերի դիսպերսումը, չխառնվող հե– ղուկների էմուլգացումը, աերոզոլների ըս– տացումը, բարձրմոլեկուլային միացու– թյունների պոլիմերացումը կամ դեստրուկ– ցիան, մետաղների հալույթների և այլ հեղուկների ապագազացումը, զանգվա– ծափոխանակման և քիմ․ պրոցեսների արագացումը, կենսբ․ օբյեկտների քայ– քայումը։ Դ ա զ և ր ու մ Ու․ մ․ ներառ– նում է սորուն, ծակոտկեն և այլ նյութերի չորացումը, պինդ մասնիկներից և աերո– զոլներից գազերի մաքրումը։ Ուլտրա– ձայնային չորացումը սովորաբար կիրառ– վում է չորացման այլ տեսակների (օրի– նակ, ինֆրակարմիր, բարձրհաճախային) հետ համատեղ։ Ու․ մ․՝ էչեկտրաֆիզիկական և էչեկտրա– քիմիական մշակման եղանակների առա– վել ընդարձակ բաժիններից մեկն է։ Ու․ մ․ գործնական կիրառություն է ստացել սնըն– դի (գինիների և լիկյորների պարզեցում) և դեղագործական արդյունաբերության (տարբեր պատրաստուկների մանրէազեր– ծում և պատրաստում) մեջ։ Գրկ․ Физика и техника мощного ультра– звука, [кн․ 3], М․, 1970; Ультразвуковая технология, под ред․ Б․ А․ Аграната, М․, 1974; Хорбенко И․ Г․, Ультразвук в машиностроении, М․, 1974․

ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ԱՎԵԼՑՈՒ– ԿՈՎ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐ, գալակտիկաներ, որոնց սպեկտրի ուլտրամանուշակագույն մասում դիտվում է ավելցուկային ճառա– գայթում՝ համեմատած նորմալ գալակ– տիկաների և սև մարմնի ճառագայթման հետ։ Առաջին 44 Ու․ ա․ գ․ հայտնաբերել է մեքսիկացի աստղագետ Դ․ Արոն (G․ На– го), 1956-ին։ Ու․ ա․ գ–ի ճնշող մեծամաս– նությունը (2000-ից ավելի) հայտնաբեր– վել է Բյուրականի աստղադիտարանում (տես Մարգարյանի գաչակտիկաներ)։ Տարբերում են ուժեղ, միջին և թույլ ուժգ– նությամբ ուլտրամանուշակագույն ավել– ցուկ ճառագայթող գալակտիկաներ։ Ու․ ա․ գ–ի առաջին մանրակրկիտ ուսումնա– սիրությունը կատարել է է․ Ե․ խաչիկյանը։ Ու․ ա․ գ–ի ավելի քան 85%–ի սպեկտրնե– րում դիտվում են առաքման գծեր, իսկ 10% –ը Սեյֆերտի տիպի գալակտիկաներ են (տես Սեյֆերտի գաչակտիկաներ)։

ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹ– ՆԵՐ, ուլտրամանուշակագույն ճառագայթ ու մ, 400-ից մինչե 10 նմ երկարության անտեսանելի էչեկտրամագ– նիսական ափքներ, որոնք զբաղեցնում են ռենտգենյան և տեսանելի ճառագայթ– ների միջև ընկած սպեկտրային տիրույթը։ 200–10 նմ ալիքի երկարության Ու․ ճ․ ուժեղ կլանվում են բոլոր նյութերում, նույնիսկ օդի բարակ շերտում, ուստի այդ տիրույթը հետազոտվում է վա– կուումային պայմաններում և կոչվում է վակուումային կամ հեռավոր տիրույթ, իսկ 400–200 նմ երկարության տիրույ– թը կոչվում է մերձավոր տիրույթ։ Ու․ ճ–ի սպեկտրը լինում է գծային, անընդ– հատ կամ շերտավոր։ Նյութերի օպտիկա– կան հատկությունները սպեկտրի ուլտրա– մանուշակագույն և տեսանելի տիրույթ– ներում զգալիորեն տարբերվում են միմ– յանցից։ Բնորոշ է այն, որ տեսանելի տի– րույթում թափանցիկ մարմինների մեծ մասի թափանցիկությունը ուլտրամանու– շակագույն տիրույթում նվազում է (կլան– ման գործակիցը մեծանում է)։ Օրինակ, սովորական ապակին ճ< 320 նմ ալիք– ների համար արդեն անթափանց է։ Այդ պատճառով կիրառում են ապակու հա– տուկ տեսակներ, որոնք թափանցիկ են մինչե 300–230 նմ երկարության ալիք– ների համար, ինչպես նաև քվարց (մինչե 180 նմ)։ Ավելի կարճ ալիքների դեպքում օգտագործում են ֆլյուորիտից պատրաստ– ված օպտիկա (մինչե ~120 նմ)։ Վակու– ումային տիրույթի Ու․ ճ–ի համար օգտա– գործում են անդրադարձման օպտիկա՝ գոգավոր հայելիներ և անդրադարձման դիֆրակցիոն ցանցեր։ ճ< 80 նմ երկարու– թյունների տիրույթում որոշ նյութեր (ոս– կի, պլատին, ռադիում, վոլֆրամ են) ունեն անդրադարձման բավական բարձր գոր– ծակից (30–40%), սակայն Х< 40 նմ ալիքների դեպքում այն նվազում է մինչե 1%։ Անընդհատ սպեկտրի Ու․ ճ․ է պարու– նակում մինչև -–՝3000 К ջերմաստիճանը շիկացած պինդ մարմինների ճառագայ– թումը։ Ընդ որում, որքան բարձր է ջեր– մաստիճանը, այնքան մեծ է Ու․ ճ–ի ին– տենսիվությունը։ Ու․ ճ–ի բնական աղբյուր– ներ են Արեգակը, աստղերը, միգամածու– թյունները և տիեզերական այլ օբյեկտ– ներ․ սակայն դրանց ճառագայթման միայն երկարալիքային Հճ >290 նմ) մասն է հասնում Երկրի մակերևույթ։ Ավելի կար– ճալիք ճառագայթումը կլանվում է մթնո– լորտում, 30–200 կմ բարձրության վրա։ Ու․ ճ–ի ուսումնասիրման համար էա– կան նշանակություն ունեն գրանցման մե– թոդները։ Մերձավոր տիրույթի Ու․ ճ․ գրանցվում են սովորական լուսանկարչա– կան եղանակով։ Նույն եղանակով ավե– լի կարճ տիրույթներ գրանցելու համար օգտագործում են ժե լա տինա զուրկ թի– թեղներ։ Կարճ և գերկարճ Ու․ ճ–ի գրան– ցումն իրականացվում է ֆոտոէլեկտրա– կան ընդունիչներով։ Ու․ ճ–ի սպեկտրների ուսումնասիրումը հնարավորություն է տալիս գաղափար կազմել այդ ճառագայթման աղբյուրների կառուցվածքի, դրանցում ընթացող պրո– ցեսների մասին։ Ու․ ճ․ աչքի են ընկնում ֆոտոքիմիական բարձր ակտիվությամբ։ Փոխազդելով նյութերի հետ, Ու․ ճ․ կարող