են հեշտությամբ առաջ բերել ֆոտոէֆեկտ, խախտել քիմ․ կապերը մոլեկուլներում՝ պատճառ դառնալով քիմ․ տարբեր ռեակ– ցիաների։ Ու․ ճ–ի ազդեցությամբ առաջա– ցող լյումինեսցենցումն օգտագործվում է լյումինեսցենտային լամպերի, լուսատու ներկերի ստեղծման համար , լյումինես– ցենտային վերլուծության, արատանշման մեջ։ Ու․ ճ․ կիրառվում են նաև քրեա– գիտության, արվեստագիտության մեշ։ Քիմ․ բարձր ակտիվության շնորհիվ Ու․ ճ․ կենսբ․ ներգործություն են ունե– նում կենդանի օրգանիզմների վրա, որ պայմանավորված է կենսապոլիմերների մոլեկուլներում ընթացող ֆոտոքիմիա– կան փոփոխություններով։ Սովորաբար Ու․ ճ–ի կենսբ․ ազդեցության սպեկտրը (280–240 նմ) մոտավորապես համընկ– նում է նուկլեինային թթուների (ԴՆԹ և ՌՆԹ) U սպիտակուցների կլանման սպեկ– տըրի հետ։ Ու․ ճ–ի փոքր դոզաները բու– ժիչ ներգործություն են ունենում կենդանի օրգանիզմների վրա՝ օժանդակելով դը– րանցում D վիտամինի առաջացմանը։ Բացի մաշկի հյուսվածքների վրա թողած անմիջական ազդեցությունից (օրինակ, պաշտպանական պիգմենտացիա՝ արևայ– րուկ), Ու․ ճ․ ազդում են նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ խթանելով օրգանիզմի մի շարք կարևոր կենսական ֆունկցիաներ։ Ու․ ճ–ի ազդեցությամբ (բավարար դոզա) փոխվում է բույսերի ֆերմենտների և հորմոնների ակտիվու– թյունը, ֆոտոսինթեզի ինտենսիվությու– նը։ Ու․ ճ–ի մեծ դոզաներն ունենում են վնասակար, քայքայիչ ներգործություն։ Բժշկության մեջ Ու․ ճ–ի կիրառություննե– րի մասին տես Լուսաբուժություն հոդ– վածում։ Գրկ․ Мейер А․, Зейтц Э․, Ультра– фиолетовое излучение, пер․ с нем․, М․, 1952; Самойлова К․ А․, Действие ультра– фиолетовой радиации на клетку, Д․, 1967; Зайдель А․ Н․, Шрейдер Е․ Я․, Вакуумная спектроскопия и её применение, М․, 1976․ Ժ․ Նինոյան
ՈՒԼՏՐԱՄԱՐԻՆ, լեղակ, կանաչից մինչև մանուշակագույն (առավելապես հայտնի է կապույտը) պիգմենտ։ Ստացվում է կաոլինը սոդայի և ծծմբի հետ հալելիս։ Կայուն է լույսի, հիմքերի ազդեցության նկատմամբ։ Քայքայվում է թթուների ներ– գործությունից։ Օգտագործվում է ռետինի, լինոլեումի, որոշ սննդանյութերի, սպի– տակեղենի, թղթի ներկման համար։
ՈՒԼՈՒԲԱԲ, Ու լ ու պ ա պ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերա– նի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հս–արմ․։ Միավորված է Սեյդիշենի կոլտնտեսու– թյան հետ։ Ու–ում և շրջակայքում պահ– պանվել են Պտկի Ս․ Գևորգ կամ Պտկես Բերքի վանքը (XIII դ․), Ուլուբաբի բերդը (XVI –XVII դդ․), Ս․ Աստվածածին եկեղե– ցին (XVII դ․)։
ՈՒԼՈՒԲԱԲՏԱՆ Բագրատ Արշակի (ծն․ 9․12․1925, գ․ Մուշկապատ, ԼՂԻՄ Մար– տունու շրջանում), հայ սովետական գրող, պատմաբան, պատմ․ գիտ․ դ–ր (1973)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ 1944-ին ավարտել է Շուշիի ուսուցչական ինստ–ը, 1946-ին՝ Բաքվի մանկավարժ, ինստ–ի հայոց լեզ– վի և գրկ–յան բաժինը։ 1949–67-ին ղեկա– վարել է գրողների միության Լեռնային Р․ Ա․ Ուլուբաբյան Ղարաբաղի մարզային բաժանմունքը։ Այդ տարիներին եղել է նաև «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր, կուլտուրա– յի մարզային վարչության պետ, ԼՂԻՄ մարզսովետի գործկոմի նախագահի տե– ղակալ։ 1968-ին տեղափոխվել է Երևան։ 1969-ից՝ ավագ գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում։ Ու․ գրական ասպարեզ է մտել բանաս– տեղծություններով («Երգեր աշխատան– քի և խաղաղության», 1952, «Այս առա– վոտ», 1956, ժող–ներ), ապա հրատարա– կել է պատմվածքների ու վիպակների ժող–ներ («Այգեստան», 1960, «Թարթառ», 1963, «Տատիկը չի մահանում», 1967, «Կանթեղ», 1976), վեպեր («Հայրենի հող», 1959, «Մարդը», 1963)։ Ու–ի արձակը պատ– կերում է մեր ժամանակի հայ գյուղացու, Լեռնային Ղարաբաղի աշխատավորու– թյան կյանքը։ Ու–ի պատմագիտ․ աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմու– թյան և մշակույթի միջնադարյան շրջա– նին («խաչենի իշխանությունը X–XVI դա– րերում», 1975, «Դրվագներ Հայոց արևե– լից կողմանց պատմության», 1981, «Գան– ձասար», 1981)։
ՈՒԼՈՒԳԲԵԿ Մուհամմեդ Թարագայ (1394–1449), ուզբեկ աստղագետ և մա– թեմատիկոս, Լենկթեմուրի թոռը։ 1409-ին հռչակվել է Սամարղանդի կառավարիչ, իսկ հոր՝ Շահռուխի մահից (1447) հետո դարձել է Թեմուրյանների դինաստիայի գլխավորը։ Գիտությամբ տարվել է դեռևս երիտասարդ տարիքում։ Սիրել է պոե– զիա, զբաղվել է պատմությամբ, սակայն ուշադրության կենտրոնում հիմնականում Ուլուգբեկի հու– շարձանը Սամար– ղանդում, մարմար (1970), քանդակա– գործ՝ Մ․ Մուսա– բաե եղել է աստղագիտությունը։ Ու․ Սամար– ղանդ է հրավիրել իր ժամանակի նշանա– վոր գիտնականների, որոնց օգնությամբ Սամարղանդում հիմնել է աստղադիտա– րան (տես Ուչուգբեկի աստղադիտարան)։ Ու–ի գիտ․ և լուսավորական գործունեու– թյունը առաջացրել է մահմեդական հո– գևորականության և հետադեմ ֆեոդալ– ների դժգոհությունը, որոնք նրան մեղա– դրել են հերետիկոսության մեջ և դավա– դրաբար սպանել, իսկ նրա աստղադի– տարանը քարուքանդ է արվել։
ՈՒԼՈՒԳԲԵԿԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, միջին դարերի խոշորագույն աստղադիտարան– ներից մեկը։ Հիմնել է Ուչուգբեկը (1428– 1429-ին), Սամարղանդից ոչ հեռու։ Պե– ղումների ժամանակ հայտնաբերվել են մոտ 46 մ տրամագծով կլոր շենքի պատի ստորին մասի ավերակները։ Շենքում գտնվում էր միջօրեականի հարթությու– նում տեղակայված 40,2 մ շառավղով մար– մարե հսկայական սեքստանտը (հնարա– վոր է՝ կվադրանտ)։ Պահպանվել է գոր– ծիքի աստիճանավորված աղեղի միայն ստորին՝ 32° երկարությամբ մասը։ Գոր– ծածվում էր աստղագիտ․ հաստատուն– ների, միջօրեականով անցնելու պահին Արեգակի, Լուսնի և մոլորակների կոոր– դինատները որոշելու համար։ Աստղերը դիտվում էին ավելի փոքր չափերի գոր– ծիքներով (չեն պահպանվել)։ Աստղա– դիտարանում ստեղծված կարևորագույն աշխատությունը այսպես կոչված «Նոր աստղագիտական աղյուսակներն» են («Զիջ–ի ջեդիդ–ի Գուրագոնի»), որոնք պարունակում են աստղագիտության հի– մունքների տեսական շարադրանքը և 1018 աստղերի դիրքերի աստղացուցակ– ներ (հրատարակվել են Օքսֆորդում, 1665-ին)։ Ու․ ա․ ավերվել է Ուլուգբեկի սպանու– թյունից կարճ ժամանակ անց (1449)։
ՈՒԼՈՒԴ–ձՈԴԱ Սաթիմ (ծն․ 1911), տաջիկ սովետական գրող։ Տաջ․ ՍՍՀ ԳԱ թղթա– կից անդամ (1951)։ Ավարտել է Տաշքենդի լուսավորության ինստ–ը (1929)։ Հայրե– նական մեծ պատերազմի (1941–45) մաս– նակից։ 30-ական թթ․ վերջից հանդես է եկել հիմնականում որպես դրամատուրգ («Շոդմոն», 1939, «Կրակում», 1944)։ Ետ– պատերազմյան տարիներին հրատարակ– վել են նրա «Ազնիվ ընկերներ» (1947) և ինքնակենսագրական «Մեր կյանքի առա– վոտը» (1954) վիպակները։ Գրել է նաև «Վերակենդանացած հող» (1953) վեպը, «Վոսե» (1967) պատմավեպը, «Ավիցեն– նա» (1957, Վ․ Ս․ Վիտկովիչի հետ) կինո– սցենարը և «Ռուդաքի» (1958) պատմ․ դրա– ման, որի հիման վրա ստեղծվել է «Բա– նաստեղծի ճակատագիրը» (1959) կինո– նկարը։ Ու–Զ․ պարգևատրվել է 5 շքանշա– նով։
ՈՒԼՈՒՆՔ, զարդի տեսակ։ Լինում է տար– բեր նյութերից՝ բրոնզից, պղնձից, ոսկ– րից, սարդիոնից, ագատից, ոսկուց, ար– ծաթից, մարջանից, մարգարիտից, փայ– տից ևն, տարբեր չափերի ու ձևի՝ մանր (գունավոր ապակի), գնդաձև, բազմա– նիստ, ձվաձև, խողովակաձև։ Բոլոր տե– սակի Ու–ներն ունենում են անցք, որի միջով անցկացվում է թելը։ Հայաստանի տարբեր վայրերի պեղումներից (Կիրո– վական, Լճաշեն, Հառիճ և այլուր) հայտ– նաբերվել են ագատից, սարդիոնից պատ– րաստված Ու–ներ, որոնք օգտագործվել են դեռևս մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին։ Ու․ կիրառվում է ասեղնագործության մեջ՝ զարդանախշելու նպատակով, ուլունքա–