Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շարը՝ նաև քսակ, գլխարկ, պայուսակ, ծածկոց գործելու համար։ Վասպուրակա– նում, Տուրուբերանում, Աղձնիքում Ու–ի շարաններով պատրաստել են ապարանջան, վզնոց, զարդարել կանանց և տղամարդկանց զգեստները։ Մարգարտյա Ու–ներն օգտագործվել են կանանց ճակ– տընոց քունքակախիկներ (Կարին, Կարս, Արդահան, Ալեքսանդրապոլ, Ախալցխա, Ախալքալաք), գոտի (Վան, Նոր Նախի ջևան), մատանի, ականջօղեր զարդարե– լու համար։ Մարջանի Ու–ները գործածվել են Մեղրու շրջանի կանանց քունքա– զարդերի, վասպուրականի և Տուրուբե– րանի նահանգներում՝ ճակտնոց–մախչա, վզնոց, ապարանջան, գոտու գորտաձեարծաթյա ճարմանդ և այլ կենցաղային առարկաներ զարդարելու համար։ Տղամարդկանց շապկի թեքաբերանից կախվող ասեղնագործված թեզանիքները (Վաս– պուրական, Տուրուբերան, Աղձնիք) ունեցել են երկնագույն Ու–ների կարճ կախիկ– ներ, գլխարկ–արախչին, գլխարկ–քոլոզի փաթաթանը զարդարվել են երկնագույն Ու–ներով («չար աչքի» ազդեցությունից կրողին զերծ պահելու նպատակով)։ Հայաստանի գրեթե բոլոր ազգագրական շրջաններում, գավառներում երեխաների ուսին, հագուստի վրա ամրացվել են «աչքի» Ու․, որը դարձյալ կարծեցյալ «չար աչքի» դեմ էր։ Ն․ Ավագյան


ՈՒԼՈՒՍ (մոնղ․ պետություն, ժողովուրդ, մարդիկ), նոյոններին (մոնղ․ խոշոր ֆեոդալներ) ենթակա և նրանց հողերում քոչող ընտանիքների խմբեր։ Ու․ կոչվել են նաե Չինգիզ քսանի պետությունը, հետագայում՝ Չինգիզ խանի հետնորդների տիրույթները, որոնք XIII դ․ 2-րդ կեսից դարձել են ինքնուրույն պետություններ։ XV դ․–XVII դ․ վերջին, ֆեոդ, մասնատ– վածության ժամանակաշրջանում, Ու․ ֆեոդ, խոշոր տիրույթ էր։ Մանջուրների կողմից Մոնղոլիան գրավելուց հետո, երբ երկիրը բաժանվեց այմակների և խոշուն– ների, «Ու․» արդեն նշանակում էր «ժողովուրդ»։ Այժմ տերմինն օգտագործվում է «պետություն» իմաստով։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխությունը որոշ ժողովուրդների (բուրյաթներ, կալմիկներ ևն) մոտ Ու․ ֆեոդ, տիրույթ էր, վարչ․ միավոր ևն։

ՈՒԼՖԱԹ Գուլփաչա (1909–1978), աֆղան գրող, հասարակական գործիչ։ Գրել է փուշտու լեզվով։ Հոգևոր կրթություն է ստացել Քաբուլում և Զալալաբադում։ 1956–63-ին եղել է «Պաշտո տոլընա» պատմաբանասիր․ ակադեմիայի պրեզիդենտը, խմբագրել Աֆղանստանի առաջատար թերթերն ու ամսագրերը։ Հեղինակ է չափածո («Ընտիր բանաստեղծություն ներ», 1955, «Արտի ձայնը», ,1962) և արձակ («Վառվող ջահ», 1941, «Ընտիր արձակ», 1956, ժող–ներ) գործերի։ Ու–ի ստեղծագործություններում միահյուսված են ավանդական ու ժամանակակից սյուժեներ, մոտիվներ, կերպարներ։ Գրողի նախասիրությունը փիլ․ այլաբանությունն է։ Ու–ի երկերը խորապես մարդասիրական են։


ՈՒԽՏ, 1 ․ հավատքի ձև, բաղձանքի իրականացման նպատակով կրոն, երդում (օրինակ, սրբատեղիների այցելություն, նվիրաբերություններ տաճարին, եկեղեցուն ևն), որով հավատացյալը դիմում է աստվածներին կամ սրբերին։ Հնում զորավարները մարտից առաջ ուխտել են հաջողության դեպքում զոհեր մատուցել աստվածներին, արժեքավոր իրեր, զենքեր են ընծայաբերել տաճարներին։ Ու․ կարող է լինել նաև որոշակի ժամկետով (երբեմն՝ ընդմիշտ) կենսական հաճույքներից հրաժարման, պահեցողության, մազերը կտրելու կամ պահելու, իր անձը, անգամ զավակներին որևէ սրբի կամ սրբավայրի նվիրաբերելու և այլ կարգի երդում։ Ու–ից հրաժարումը համարվել է ծանր մեղք և աստծո պատժին արժանի արարք։ Ու–ի տարածված ձևերից էր խստակեցությունը, երբ ուխտավորը ինքնազրկմամբ (պահեցողություն, մազե քուրձ հագնել ևն) ու աղոթքներով ձգտում է արժանանալ «երկնային շնորհների»։ Ու․ լինում է ոչ միայն անձնական, այլ նաև հասարակական (օրինակ, սահմանված ուխտագնացության տոներ)։ 2․ Կրոն, միաբանություն։ 3․ Երկկողմանի դաշինք։


ՈՒԻՏԱ, քաղաք (1943-ից), Կոմի ԻՍԱՀ–ում, Ուիսոա ^ետի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 93 հզ․ բն․ (1982)։ Հանրապետության նավթագազային արդյունաբերության կենտրոնն է։ Կան նավթավերամշակման, մեխանիկական և նորոգ ման–մեխանիկական գործարաններ, կահույքի ֆաբրիկա, շինանյութերի, սնըն– դի արդյունաբերության ձեռնարկություն ներ։ Ու–ում են Պեչորայի նավթի գիտահետազոտական և նախագծային ինստ–ները, գազի և մայրուղային խողովակաշարերի շինարարության համամիութենական ԳՀԻ–ների մասնաճյուղերը և ինդուս– տրիալ ինստ–ը, լեռնանավթային, անտա– ռատեխ․, երկաթուղային տրանսպորտի տեխնիկումները։ Հիմնադրվել է 1931-ին։


ՈՒԻՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐ, հայ Ժող․ երաժշտության մեջ ընդհանուր առումով՝ ժող․ նույնանուն ծեսի տարբեր պահերը արծարծող քնարական երգերի ամբողջությունը, որ կազմում է ծիսական ժանրի մի բաժինը։ Երգվում են սովորական քնարական բնույթի եղանակներով։ Մասնավոր առումով՝ զանազան ուխտատեղերի նկարագրության և գովքի երգերի ամբողջությունը, կազմում է վիպական ժանրի մի բաժինը։ Այդ բաժնում գլխ․ տեղը գրավում են «մուրազատու» «Մշո սուլթան» Ս․ Կարապետ վանքին նվիրված երգերը (կոչվում են նաև «Ս․ Կա րապետի երգեր»), որոնցում արտացոլվել է ազատ և բարեկեցիկ կյանքի համար աշխատավոր ժողովրդի դարավոր երազանքը։ Սրանց մեղեդիական մարմնավորումը երկտեսակ է․ հանդարտ–պատմո– ղական բնույթի կարճաշունչ եղանակով, որը տարբերակվելով շարունակ կրկնվում է (պարզ մեղեդիացված արտասանություն), կամ տուն–տուն կառուցված, վիպական բնույթի անհատականացված եղանակով, սկզբի պատմողական–նկարա–գրական մասում՝ ասերգային ոճի գերակշռությամբ, կրկնակային մասում՝ լայնաշունչ երգային։ Առաջին տեսակը շարունակում է հայկ․ հնագույն փոքրածավալ վիպերգերի (օրինակ, «Կարոս խաչ») մեղեդիական ոճը, երկրորդը ներկայացնում է «Աասնա ծռեր» վեպի եղանակավոր երգատեսակների զարգացումը (նման հայտնի «Մոկաց Միրզա» երգ–բալլադին)։ Ու․ ե–ի, մասնավորապես Ս․ Կարապետի երգերի, բանաստեղծական տեքստերը բազմիցս հրատարակվել են (Ա․ Սեդրակ– յանի «Քնար մշեցվոց և վանեցվոց», 1874, էջ 6–9)։ Եղանակները հայտնաբերել է Կոմիտասը։ Կան նաև հատուկ ուխտագնացության պարեր, ինչպես Կո– միտասի գրառած ու մշակած հանդիսավոր «Մշո Շորորը»։ Ու․ ե․ հայ գեղջկական և հին–գուսանական երգաստեղծու– թյան լավագույն նմուշներից են։ Դրանց լավատեսական բովանդակությունը ոգեշնչող աղբյուր է դարձել Բ․ Կանաչյանի՝ ժող․ խոսքերով գրված «Նանոր» խմբեր գային երաժշտա–դրամատիկ․ ընդարձակ պատկերի համար։ Ռ․ Աթայան


ՈՒԽՏԱՆԵՍ, Ուխտանես Եպիսկոպոս, Ուխտանես Ուռհայեցի, Ուխտանես Սեբաստացի, Ուխտանես պատմագիր (մոտ 935–1000), հայ պատմագիր, եկեղեց․, հաս․ գործիչ։ Կրթությունն ստացել է Նարեկավանքում՝ աշակերտելով Անանիա Նարեկացուն։ Հմտացել է մատենագիտության և աստվածաբանության մեջ։ Եղել է Սեբաստիայի (մոտ 970–985), հավանաբար նաև Ուռհայի (985-ից հետո) թեմակալ առաջնորդ։ Պայքարել է քաղկեդոնականության դեմ։ 980-ին Անանիա Նարեկացու հանձնարարությամբ սկսել է գրել «Պատմութիւն Հայոց» երկասիրությունը, որն ավարտել է մոտ 982-ին։ Երկի առաջին բաժինը կամ հատվածը (բաղկացած է 76 գլխից) կրում է «Պատմութիւն հայրապետաց և թագավորաց Հայոց» խորագիրը։ Առաջին (Ա) գլուխը ընծայական է Անանիա Նարեկացուն, որտեղ նաև խոսվում է երկի ընդհանուր կառոէցվածքի և քննարկվելիք հարցերի մասին։ Բուն պատմության շարադրանքը սկսում է Բ գլխից՝ ընդգրկելով մարդկության առաջացման աստվածաշնչյան պատմություններից մինչև Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի գահակալման ու Հայաստանում քրիստոնեության տարածման ժամանակաշրջանը։ Ու․ շարադրած դեպքերին հազվադեպ է ցուցաբերում ինքնուրույն մոտեցում, և այս հատվածի պատմ․ արժեքը մեծ չէ։ «Պատմութիւն Հայոցի» երկրորդ բաժնում, որը վերնագրված է «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց» (բաղկացած է 70 գլխից), Ու․ մանրամասն անդրադառնում է VI դ․ վերջին և VII դ․ սկզբին հայկ․, վրաց․ և աղվան, եկեղեցիների փոխհարաբերությունների ու հատկապես Հայոց եկեղեցուց Վրաց եկեղեցու բաժանման պատմությանը։ Երկի այս հատվածը եզակի և ճշմարտապատում սկզբնաղբյուր է նշված խնդիրների և ընդհանրապես հայ, վրացի և աղվան ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։ Այս հատվածի շարադրման համար Ու․, որպես սկզբնաղբյուր, օգտագործել է «Գիրք թղթոցը», Մովսես Կաղանկատ– վացու «Պատմություն Աղվանից աշխարհի» երկը, դիվանական վավերագրեր, ժող․ բանավոր ավանդապատումներ ու զրույցներ, թուղթ–շրջաբերականներ։ Եր–