նում հրատարակվեցին Վ․ Սկովորոդայի, Ի․ Ֆրանկոյի, Լ․ Ուկրաինկայի, Պ․ Տիչի– նայի, Ա․ Կոռնեյչուկի,Մ․Ռիլսկու, 0․ Դոն– չարի, Ն․ Ռիբակի, Մ․ Սաելմախի, Լ․ Պեր– վոմայսկու, Վ․ Կոչևսկու, 6ու․ Դոլդ–Մի– խայլիկի, Վ․ Մուխոդոլսկու, Մ․ Զարուդ– նիի, Պ․ Վորոնկոյի, 0․ Իվանենկոյի, Ի․ Դրաչի և ուրիշների ժողովածուներն ու առանձին ստեղծագործություններ։ Ուկր․ գրողների սաեղծագործություններր հրա– տարակվել են հայերեն նաև «Դիմավորում ենք արևը» (1951), «Ուկրաինական քնար» (1954), «Ուկրաինական դասական գրող– ների պատմվածքներ» (1956) ժողովածու– ներում, ինչպես և պարբերական մամու– լում։ Հայ–ուկր․ գրական կապերի զարգաց– մանը մեծ չափով նպաստել են հայ գրկ–յան տասնօրյակը Ուկրաինայում (1973-ին) և ուկր․ գրկ–յան տասնօրյակը Հայաստա– նում (1977-ին)։ Այդ իրադարձությունների առթիվ Կիեում հրատարակվել է հայ սո– վետական պոեզիայի երկու ժողովածու («Հայաստանի մեղեդիները», «Սևանի լու– սաբացը»), «Հայաստանի ժամանակակից արձակագիրների պատմվածքների ժողո– վածուն», Ա․ Բակունցի «Ալպիական մանու– շակ» պատմվածքը, ինչպես և ամբողջովին հայ գրկ–յանը նվիրված «Համաստեղու– թյուն» տարեգիրք ալմանախը։ Երևանում հրատարակվեցին ուկր․ պատմվածքների ու բանաստեղծությունների ժողովածուներ, Ալեքսանդր Լևադայի «Կամո» պիեսը, Բորիս Օլեյնիկի և Սվետլանա Իովենկոյի բանաստեղծությունների գրքույկները, Ուկրաինայի և ուկր․ գրկ–յան մասին հայ գրողների բանաստեղծությունների, ակնարկների, հոդվածների, հուշերի ու նամակների ժող․՝ «Բարև, Ուկրաինա» խորագրով (ռուս․)։ Ուկր․ գրողների ստեղծագործությունները թարգմանել են Ս․ Կապուտիկյանը, Դ․ էմինը, Հ․ Հով– հաննիսյանը, Վ․ Դավթյանը, Լ․ Միրի– ջանյանը, Ա․ Սահակյանը և ուրիշներ։ Հայաստանում ուկր․ գրկ–յան մասսայա– կանացման գործում նշանակալի դեր ու– նեն գրաքննադատներ և գրականագետ– ներ վ․ Թերզիբաշյանը, Ս․ Արեշյանը, Հ․ Սալախյանը, Դ․ Հովնանը, Դ․ Թաթոս– յանը, Ս․ Ամիրյանը և ուրիշներ։ 1980-ին, Սովետական Հայաստանի 60-ամյակի առթիվ, Կիևում հրատարակ– վեց «Սովետահայ պոեզիայի անթոլոգիա» (կազմել ու խմբագրել են Վ․ Կոչևսկին և Դ․ Թաթոսյանը, ներածական խոսքը4 է․ Զրբաշյանի), որի մեջ մտել են ավելի քան հիսուն բանաստեղծների գործեր։ 1984-ին Երևանում լույս է տեսել «Եղբայ– րական քնար» ժողովածուն (կազմող Դ․ Հովնան), որը բովանդակում է ուկր․ բանաստեղծների՝ Հայաստանին նվիր– ված շատ բանաստեղծությունների թարգ– մանությունները։ Հրատարակվել են նաև հայ–ուկր․ գրական կապերի մասին ուսում– նասիրություններ (Ե․ Կիրիլլյուկ, Ս․ Ամիր– յան և ուրիշներ)։ Գ․ Թաթոսյան XV․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը ճարտարապետությունը Ու–ի տարածքում պահպանվել են պա– լեոլիթի ժամանակաշրջանի կացարաններ։ էնեոլիթի և վաղ երկաթի դարի բարձր– Դղյակ (XIII –XV դդ․) Ւտսփնում Ուսպենսկի шин ճարը (1157–60) Վլադիմիր–Վոլինս– կիում Պ․ Ռումյանցե–Զադունայսկու պալատը (XVIII դ․ 70-ական թթ․) Կաչանովկա գյուղում (Չեռնիգովի մարզ) Պեաարդի տունը (1925–29, ճարա–ներ՝ Ս․ Ս․ Սերաֆիմով U ուրիշներ) 1սարկովում «Ուկրաինա» մշակույթի պալատը (1970, ճարա–ներ՝ Ե․ Մարիչենկո, Պ․ ժիլիցկի) Կիևում արժեք արվեստի վկայությունն են ւորիւցոչ– յան մշակույթի, փոսային և չեռնոլեսրսն մշակույթների հուշարձանները։ Մ․ թ․ ա․ I հազարամյակ –մ․ թ․ I հազարամյակում Հս․ Մերձսևծովյան շրջաններում եղել են հին հուն, բնակավայրեր ու քաղաքներ՝ Տիրաս, Օչվիա, իյերսոնես ևն։ Մ․ թ․ ա․ VI–III դդ․ սկյութները կառուցել են Նեա~ պու սկյութական քաղաքատեղին։ Ուկր․ միջնադարյան արվեստի ձևավոր– ման հիմքը եղել է Կիեյան Ռուսիայի գե– ղարվեստական մշակույթը։ Կիևյան Ռու– սիայի արվեստը զարգացրել է Բյուզան– դիայից վւոխառած քարի ճարտ–յան փոր– ձը, քրիստոնեական խաչաձև–գմբեթավոր տաճարների տիպաբանությունը, նոր կյանք տվել տեղի գեղարվեստական ավանդույթներին։ X–XII դդ․ կառուցվել են մոնումենտալ տաճարներ (Դեսյատին– նայա եկեղեցին, 989–996, չի պահպան– վել, Սոֆիայի տաճարը, երկուսն էլ Կիե– վում, Սպասո–Պրեոբրաժենսկի տաճարը, 1036–XI դ․ կես, Չեռնիգովում, Կիև՜ Պեչորյան ւքայրավանքի Ուսպենսկի տա– ճարը, 1073–78, ավերվել է 1941-ին), պաշտպանական և պալատական քարե շինություններ։ Բուն ուկր․ ճարտ–յան զար– գացումը սկսվել է XIII դարից։ Ընդլայն– վել են հին քաղաքները, կառուցվել են նորերը։ Արմ․ Ու–ում գերակշռում էին նեղ փողոցներով, 2–3-հարկանի տներով (XIV–XV դդ․՝ փայտե, XVI –XVII դդ/ հիմնականում քարե) կառուցապատված քաղաքները։ Ֆեոդ, մասնատվածության և թաթար–թուրք․ արշավանքների պայ– մաններում ուկր․ ճարտ–ում մինչև XVII դ․ առաջատար են եղել պաշտպանական բնույթի կառույցները։tXIII դ․ վերջից բազմաթիվ ամրաշինություններ (Բելգո– րոդ–Դնեստրովսկի, Կամենեց–Պոդոլս– կի, Լուցկի, Լվովի, Մուկաչևոյի և Ւատինի դղյակները) վերակառուցվել են քարով՝ պահպանելով փայտի ճարտ–յան բնորոշ գծեր։ XVII դ․ 1-ին կեսին ֆեոդ, կալվածք– ներում (հատկապես Արմ․ Ու–ում) | դըղ– յակները փոխարինվել են հանդիսավոր, աշխարհիկ բնույթի պալատներով։ Մինչև XVI դ․ Ու–ի արմ․ շրջաններում կազմա– վորվել են փայտաշեն եկեղեցիների նշա– նակալի տիպերը։ Ու–ում մինչև XV դ․ քարաշեն եկեղեցիները կառուցվել են հիմ– նականում հայկ․, նաև ռուս, ճարտ–յան քա– ռամույթ, խաչաձև–գմբեթավոր եռախորան տաճարների տիպի (Լվովի հայկ․ եկեղե– ցին, 1363–70) օրինակներով։ XV դարից տարածում են գտել միանավ, եռամաս, գմբեթով կամ առանց գմբեթի (Ուսպենսկի եկեղեցին, 1453–58, Լուժանիում), ինչ– պես և եռախորան (Նիկոլայի եկեղեցին, 1610, Բուչաչում) տաճարների տիպերը։ Փայտի և քարի ճարտ–յան փոխազդեցու– թյամբ են կառուցվել Երեք եպիսկոպոս– ների մատուռը (1578–91) Լվովում, Իլ– յինի եկեղեցին (1653) Սուբոտովում։ Ուկր․․ ճարտ–յան զարգացման նոր փուլը սկսվել է XVII դ․ 2-րդ կեսից։ Ռուսաստա– նին միանալուց (1654) հետո բուռն թա– փով զարգացել է քաղաքաշինությունը, աճել են հին քաղաքները (Կիև, Պերեյաս– լավ, Չեռնիգով), ստեղծվել են նորերը՝ հատակագծման կանոնավոր ուղղանկյուն (Լեբեդին, Պրիլուկի), օղաշառավղային (Նեժին, Պուտիվլ, Չուգուև), գծային (Սու– մի) համակարգերով։ XVIII դ․ սկզբից պաշտամունքային և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/231
Արտաքին տեսք