Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աշխարհիկ բնույթի կառույցների ճարտ– ում տարածում է գաել բարոկկո ոճը։ Այն ամենից հստակ դրսևորվել է նախ Կիև և Կիև–Պեչորյան մայրավանքի կառույց– ներում [Կիև–Պեչորյան մայրավանքում՝ Մեծ զանգակատունը (1731–45, ճարտ․ Ի․ Շեղել), Ս․ Կովնիրի մի շարք կառույց– ները, Կիևում՝ Անդրեևյան եկեղեցին (1748–67, ճարտ–ներ՝ Վ․ Ռաստրելլի, Ի․ Միչուրին), պալատներ], որոնք էլ մեծ ազդեցություն են ունեցել 1720–50-ական թթ․ ուկր․ ճարտ–յան վրա։ Արմ․ Ու–ի XVIII դ․ քարի ճարտ–ում իշխող բարոկ– կոյի ձևերին զուգընթաց առկա էին նաև կլասիցիզմի տարրեր (Վիշնևեցկու պալա– տը, 1731–44, ճարտ․ ժ․ Արդուեն–Ման– սար, Վիշնևեցում)։ XVII դ․ վերջ –XVIII դ․ փայտի ճարտ․ նշանավորվել է տեղային դպրոցների բազմազանությամբ։ Հատկա– պես ուշագրավ են Տրոիցկի տաճարը (1773–81, վարպետ 6ա․ Պոգրեբնյակ) Նովոմոսկովսկում, Կրիվկի գյուղի Նիկո– լայի եկեղեցին, (1763, այժմ՝ ժող․ ճարտ․ և կենցաղի թանգարան Լվովում)։ XVIII ղ․ վերջին –XIX դ․ սկզբին ճարտ–ում տարածում է գտել կւասիցիզմը։ Տարվել են քաղաքները կլասիցիզմի ոճով վերակառուցելու և կառուցապատելու կա– ռավարական միջոցառումներ։ XX դ․ ըս– կըզբին տարածում է գտել «մոդեռն» ոճը, հաճախ զուգակցված ուկր․ ժող ճարտ–յան մոտիվներով [Կիևի ծածկած շուկան (1910, Դ․ 6ու․ Գայ, Մ․ Բոբրուսով), Պոլտավայի զեմստվոյի շենքը (այժմ՝ Պւուոմա–գավա– ռագիտական թանգարան, 1903–08, ճարտ․ Վ․ Կրիչևսկի), «Դնեստր» ապա– հովագրական ընկերության շենքը (1905, ճարտ–ներ՝ Ի․ Լևինսկի և ուրիշներ) Լվո– վում]։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո լայն թափ է ստացել շինարարու– թյունր։ 1920-ական թթ․ կազմվել են Զա– պորոժիե, Կրամատորսկ, Խարկով և այ[ քաղաքների գէխ․ հատակագծերը (ճարտ–ներ՝ Ա․ Կասյանով, Ի․ Մալոզյո– մով և ուրիշներ), կառուցվել են տիպայ– նացված նախագծերով բնակելի տներ, մեծ թվով հասարակական շենքեր։ Մեծ թափ է առել արդ․ շինարարությունը, որի նշանակալի օրինակը Վ․ ի․ Լենինի անվ․ Դնեպրի հէկի համալիրն է (1927–32, ճարտ–ներ՝ Վեսնին եղբայրներ, Ն․ Կոլլի, Գ․ Օռլով, Ս․ Անդրիևսկի, ինժեներ՝ ի․ Ալեքսանդրով)։ 1930-ական թթ․ քաղաքների կառուցա– պատման մեջ աչքի են ընկել մոնումեն– տալ հասարակական շենքերը, որոնցում կիրառվել են դասական ճարտ–յան ավան– դույթները [Ուկր․ ՄՍՀ Մինիստրների խոր– հըրդի (1934–38, ճարտ–ներ՝ Ի․ Ֆոմին, Պ․ Աբրոսիմով) և Գերագույն սովետի (1936–39, ճարտ․ Վ․ Զաբոլոտնի) շեն– քերը՝ Կիևում]։ Հայրենական մեծ պատերազմից հետո վերականգնվել են ավերված քաղաքները (Կիևի Կրեշչատիկի վերականգնումն ու կառուցապատումը, 1947–54), կառուցվել են նորերը (Նովայա Կախովկա,Կրասնոգր– րադ, Նովովոլինսկ ևն)։ 1950–1960-ական թթ․ քաղաքաշինության ուշագրավ գործե– րից են Կիևի (1969, ճարտ․ Բ․ Պրիյմակ և ուրիշներ), Օդեսայի (1966, ճարտ․ Բ․ Տանդարին և ուրիշներ), Ւոսրկովի (1963, ճարտ․ Վ․ Անտոնով և ուրիշներ) գլխ․ հատակագծերը։ Քաղաքների բնակելի շի– նարարությունում առաջատար նշանակու– թյուն է ձեռք բերել խոշոր միկրոշրջան– ներով կառուցապատման սկզբունքը։ Նո– րաշեն լավագույն բնակելի թաղամասե– րում ստեղծվել են կառուցապատման բազ– մակերպ տարածական հորինվածքներ։ 1933-ին հիմնվել է Ուկր․ ՍՍՀ ճարտա– րապետների միությունը։ Կերպարվեստը։ Իր բազմադարյան պատմության ընթացքում ուկր․ ժողո– վուրդը ստեղծել է ինքնատիպ, գեղարվես– տորեն անկրկնելի ազգ․ արվեստ, որտեղ արտացոլվել են նրա հասարակական և գեղագիտական իդեալները, հայրենասի– րությունն ու հումանիզմը։ Ու–ի տարած– քի գեղարվեստական մշակույթի առաջին հուշարձանները (սխեմատիկ մարդակերպ պատկերներով կենցաղային իրեր և զեն– Ֆ․ Կրիչևսկի․ «Վրանգելին հաղթողնե– րը» (1935, ք1ԻՍՄ<, ուկրաինական կերպար– վեստի թանգարան, Կիև) Վ․ P ո ր ո դ ա յ․ Լ․ Ռևուցկու դի– մաքանդակը, փա յա (1963,

ՈԻՍՍՏ ուկրաի– նական կերպար– վեստի թանգա– րան, Կիե) քեր, քանդակային և փորագիր տոտեմ– ներ) վերաբերում են միջին քարի դարի շրջանին։ Սկյութների մոտ (մ․ թ․ ա․ V դա– րից) և Հս․ Մերձսևծովյան անտիկ քաղաք– ներում (մ․ թ․ ա․ II դ․) տարածված են եղել մոնումենտալ քանդակը և գեղանկար– չությունը (սկյութական Նեապոլի որմնա– նկարները ևն)։ VIII – IX դդ․ սահմանա– գծում ձևավորվել է Կիևյան Ռուսիայի ինքնատիպ և եզակի մշակույթը (Կիևի Սոֆիայի տաճարի և Չեռնիգովի Սպա– սո–Պրեոբրաժենսկի տաճարի խճանկար– ները և որմնանկարները, Դեսյատիննա– յա եկեղեցու և Կիև–Պեչորյան մայրավան– քի Ուսպենսկի տաճարի քանդակազարդ սալերը)։ Զարգացել է մանրանկարչու– թյան արվեստը («Սվյատոսլավի ժողովա– ծուն» և «Գերտրուդայի օրենսգիրքը»)։ XIV–XVI դդ․ մոնումենտալ գեղանկար– չությունը կրում է հին ռուս, ավանդույթ– ների որոշ գծեր [Լավրովի (Լվովի մարզ) Ս․ Օնուֆրիայի եկեղեցու որմնանկարնե– րը, XV դ․ վերջ –XVI դ․ սկիզբ], երբեմն էլ՝ այն ստեղծող ժողովրդի արվեստի յու– րահատկությունները (հայկ․ միջնադարյան գեղանկարչության բնորոշ գծերը առկա են Լվովի հայկ․ տաճարի որմնանկարներում, XV դ․ վերջ–XVI դ․ սկիզբ), իսկ առանձին որմնանկարներ աղերսվում են իտալ․ Պրո– տոռենեսանսին (Ուժգորոդին մոտիկ Գոր– յանի գյուղի ռոտոնդայի որմնանկարները, 1360–70)։tXVIt– XVII դդ․ սահմանագը– ծում գեղանկարչության մեջ առաջատար ղերը պատկանում էր Լվովի դպրոցին։ Լվովի գեղանկարչության համքարությու– նում (հիմն․ 1596-ին) աշխատել են տար– բեր ազգությունների նկարիչներ՝ լեհեր, հայեր, ուկրաինացիներ և այլք, որոնք սրբապատկերներից բացի նկարում էին պատմ․ կոմպոզիցիաներ, մարտանկար– ներ, որսի տեսարաններ, դիմանկարներ։ Այդ շրջանի նշանավոր նկարիչներից էին Ֆեդուսկո Սամբորցին, Մ․ Պետրախնովի– չը։ Գրաֆիկայի ասպարեզում տարածում են գտել պղնձի վրա կատարված փորա– գրանկարները, դիմանկարները (փորա– գրիչներ՝ Ն․ Զուբրիցկի, Ա․ և Լ․ Տարասևիչ– ներ, Ի․ Շիրսկի)։ XVII դ․ 2-րդ կեւք – XVIII դ․ կեսի ուկր․ արվեստին բնորոշ էին ռենեսանսի և բարոկկոյի գծերը [Դրո– գոբիչի Ցուրա եկեղեցու, Լվովի մարզի ժոլկևի (այժմ՝ Նեստերով քաղաք) դղյա– կի որմնանկարները, Բուչաչ քաղաքի Մ․ Նիկոլայ եկեղեցու պատկերակալը]։ Հայտնի գեղանկարիչներից են Ի․ Կոնձե– լևիչը, Ի․ Ռուտկովիչը, Սամոփլը, Ա․ Գա– լիկը, Ֆեոկտիստը, քանդակագործներից՝ Պինզելը, 6ա․ Օբրոցկին, Ա․ Օսինսկին և ուրիշներ։ XVIII –XIX դդ․ ուկր․ արվես– տում ազդեցություն գործած կլասիցիզմին զուգընթաց աստիճանաբար ձևավորվել են ոեալիստական մեթոդի տարրերը (նկա– րիչներ՝ Ֆ․ Բալցերովսկի, Զ․ Գոլուբովս– կի, Լ․ Գոլինսկի)։ Գեղարվեստական կըր– թության հիմնական կենտրոնը Պետեր– բուրգի Գեղարվեստի ակադեմիան էր (հիմն․ 1757), որտեղ սովորել են Ուկրաի– նայից եկած Ա․ Լոսենկոն, Վ․ Բորովիկովս– կին, Դ․ Լևիցկին, Ի․ Մարտոսը և ուրիշ– ներ։ Ուկր․ արվեստում քննադատական ռեալիզմի հիմնադիրն է Տ․ Գ․ Շևչենկոն։ Նրա ավանդույթները շարունակել են ուկր․ գեղանկարիչներ Կ․ Տրուտովսկին, Լ․ ժեմ– չուժնիկովը, Ի․ Մոկոլովը։ XIX դ․ 2-րդ կեսի ուկր․ արվեստի զարգացմանը նը– պաստել է ռուս, և ուկր․ հեղափոխական– դեմոկրատների գաղափարների տարա– ծումը, ինչպես նաև ւցերեդվիժնիկների գործունեությունը։ Սովետական Ուկրաինայի կերպարվես– տը կազմավորվել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակից հետո։ Նրա զարգացմանը մեծապես խթանել է լենինյան մոնումենտաւ պրոպագանդայի ծրագիրը, որի համաձայն Ուկրաինայում 1918–20-ին կանգնեցվել են Կ․ Մարքսի, Վ․ Ի․ Լենինի, Տ․ Գ․ Շևչենկոյի և այլոց կիսանդրիները, կարևոր տեղ է հատկաց– վել պլակատին։ Արվեստը զարգացել է գեղարվեստական ուղղությունների պայ–