քարում։ ժողովրդին մոա ու հասկանալի ստեղծագործությունների կողքին ի հայա են եկել և՝ ֆուտուրիստական, ե՝՝ ֆոր– մալիստական գործեր։ 1920-ական թթ․ Ու–ում ստեղծագործել են Գ․ Նար– բուտը, Վ․ Զաուզեն, Ս․ Նալեպինսկայա– Բոյչուկը, Ի․ Պադալկան, Մ․ Բոյչուկը, Ֆ․ Կրիչեսկին, Ն․ Սամոկիշը, Ա․ Պետ– րիցկին, Ի․ Կավալերիձեն և ուրիշներ։ Գալիցիայում և Բուկովինայում ազգ․ և սոց․ ծանր ճնշման տակ ստեղծագործել են Ե․ Կուլչիցկայան, Ի․ Կուրիլասը, Ա․ Մա– նաստիրսկին, Կ․ Զերժիկը և ուրիշներ։ Ուկր․ կերպարվեստի ստեղծագործ ուժե– րի համախմբմանը նպաստել են Հա– մաուկր․ գեղարվեստական ցուցահանդես– ները, որտեղ ցուցադրվել են նկարիչներ Ս․ Պրոխորովի, Վ․ Կորովչինսկու, Մ․ Շեխտմանի, Ե․ Սախնովսկայայի, քան– դակագործներ ժ․ Դինդոյի, Պ․ Ուլյանովի և այլոց լավագույն գործերը։ Գոյություն ունեցող ստեղծագործական միավորում– ները (Ա1սՉՈԻ, ԱՐՄՈԻ, ՕՍՄՈԻ) 1930-ական թթ․ սկզբին վերացվել են։ 1938-ին ստեղծվել է ՈԻՍՍՀ նկարիչների միությունը։ 1930–40-ական թթ․ ցուցա– հանդեսներում վաո կերպով դրսեորվել է սոցիալիստ, ռեալիզմի վերջնական հաղ– թանակը Ուկր․ կերպարվեստի մեջ (գե– ղանկարիչներ Ֆ․ Կրիչևսկու, Ա․ Շովկու– նենկոյի, Կ․ Տրոխիմենկոյի, Ն․ Բուրա– չեկի, ի․ Իժակեիչի, գրաֆիկներ Վ․ Կա– սիյանի, Ա․ Պաշչենկոյի, Ա․ Դովգալի, քանդակագործներ Մ․ Լիսենկոյի, Ի․ Սա– կոգոնի և այլոց ստեղծագործությունները)։ Ուկրաինայի և Անդրկարպատների արմ․ մարզերը Սովետական Ուկրաինայի հետ վերամիավորվելուց հետո սովետական նկարիչների շարքերը համալրեցին Ի․ Տրուշը, Ե․ Կուլչիցկայան, Ի․ Բոկշայը, Ա․ էրդելին և ուրիշներ։ 1941–45-ի Հայ– րենական մեծ պատերազմի առաշին օրե– րից Ուկրաինայի նկարիչներն իրենց ար– վեստը ծառայեցրել են թշնամու դեմ հաղ– թանակի պայքարին։ Ետպատերազմյան տարիներին նշանակալիորեն զարգացել է հաստոցային գեղանկարչությունը, քան– դակագործությունը՝ գրաֆիկան (գեղա– նկարիչներ Ս․ Գրիգորեի, Գ․ Մելիխովի, Վ․ Պուզիրկովի, Մ․ Բոժիի, Ա․ Լոպուխո– վի, Վ․ Շատալինի, Տ․ Ցաբլոնսկայայի, Ն․ Գլուշչենկոյի, քանդակագործներ վ․ Բորոդայի, Ա․ Կովալյովի, Ա․ Օլեյնի– կի, Դ․ Կրվավիչի, Գ․ Կալչենկոյի, գրա– ֆիկներ Ա․ Բազիլեիչի, Ա․ Դանչենկոյի, Մ․ Դերեգուսի, Գ․ Ցակուտովիչի ստեղծա– գործությունները)։ Հաջողությամբ զար– գանում է թատերադեկորացիոն արվեստը (Պ․ Զլոչեսկի, Ա․ Խվոստենկո–Խվոստով, Ֆ․ Նիրոդ)։ 1960–80-ական թթ․ նկատե– լիորեն մեծացել է մոնումենտալ–դեկորա– տիվ գեղանկարչության դերը (Ս․ Կիրի– չենկո, Վ․ Սելնիչենկո, Ա․ Ռիբաչուկ և ուրիշներ)։ ժող․ դեկորատիվ արվեստի բնագավառում հռչակված են ժող․ վար– պետներ Պ․ Վեռնան, 6ա․ Խալաբուդնին (փայտի քանդակազարդում), Դ․ Գոլով– կոն, Ի․ Գոնչարը, Պ․ Ցվիլիկը (խեցեգոր– ծություն), Տ․ Պատան, Մ․ Պրիմաչենկոն, Գ․ Սոբաչկո–Շոստակը, Ե․ Բելոկուրը (ժող․ զարդանկար), Գ․ Վերեսը, Պ․ Վասիլեն– կոն (ջուլհակություն)։ Վերածնվում են ժող․ արվեստների՝ խեցեգործության (Կո– սով, Օպոշնյա) և գեղարվեստական ապա– կու (Լվով) արտադրության ավանդույթ– ները։ Ե․ Վ․ Զամոսայսա XVI․ Երաժշտությունը Ուկր․ երաժշտ․ մշակույթի ակունքները Կիեյան Ռուսիայի երաժշտ․ մշակույթի մեջ են, որի զարգացման բարձր մակար– դակի և ժանրային բազմազանության մա– սին են վկայում տարեգրությունները և Կիեի Սոֆիայի տաճարի (XI դ․) որմնա– նկարները։ XIII դ․ վերջ –XIV դ․ սկզբին ուկր․ երաժշտությունը առանձնացել է որ– պես արեելասլավոն․ երաժշտության առանձին ճյուղ։ ժող–երգային ստեղծա– գործությանը բնորոշ են զարդոլորուն մեղեդիները, ձայնավորների վոկալիզա– ցիան, լադերից՝ էոլականը, իոնականը, դորիականը, միքսոլիդիականը։ Երգերն առանձնանում են ժանրային բազմազա– նությամբ՝ հողագործական տարեշրջանի ծիսական (կոլյադկաներ, վեսնյանկաներ), հարսանեկան–ծիսական, քնարական, սո– ցիալական– կենցաղային (կազակների, բուռլակների, հակաճորտատիրական են)։ XV դ․ վերջին –XVI դ․ սկզբին զարգացել է ազգ․ էպոսը (պատմ․ երգեր, բալլադներ, դումաներ, քրոնիկներ) և ժող–պրոֆեսիո– նալ կատարողական արվեստը (կոբզար– ներ, լիրնիկներ)։ ժող․ գործիքային երա– ժըշտությունը (անհատական և կոլեկտիվ կատարմամբ) զարգացել է պարային (կա– զաչոկ, հոպակ, արկան, կոլոմիյկաներ) և ռազմերթի քայլերգի ժանրերում։ ժող․ նվագարաններից են՝ ջութակ, բասոլյա (լարային–աղեղնավոր), կոբզա, բանդու– րա, տորբան (լարային–կսմիթային), ցիմ– բալ (լարային–հարվածային), քնար (լա– րային–ստեղնավոր), սոպիլկա, տրեմբի– տա, պարկապզուկ (փողային), թմբուկ, դափ, տուլումբաս (հարվածային)։ ժող․ նվագարանների ավանդական անսամբլը՝ «տրոիստա մուզիկա» (ջութակ կամ սո– պիլկա, ցիմբալ և դափ)։ X դ․ զարգացել է եկեղեց․ երգեցո– ղությունը, որ առավել ծաղկման է հա– սել XVII դ․ [բազմաձայն խմբերգային, այսպես կոչված, «պարտեսային երգեցո– ղություն», որի տեսաբանը ուկր․ կոմպո– զիտոր, երաժշտ․ տեսաբան և մանկա– վարժ․ Ն․ Դիլեցկին է (ծն․ թ․ անհտ․– մահ․ 1723-ից հետո)]։ Գոյություն է ու– նեցել նոտագրության ոչ գծային համա– կարգ (կրյուկներ, զնամեններ)։ Ուկրաի– նան Ռուսաստանի հետ միավորվելուց հետո (1654) երաժշտ․ մշակույթի կենտ– րոն դարձավ Կիե–Մոգիլայան ակա– դեմիան (տրվում էին դպրոցական թատ– րոնի, տիկնիկային վերտեպ–թատրոնի ներկայացումներ, գոյություն են ունեցել երգչախումբ, նվագախումբ, դասավանդ– վել է նոտային գրագիտություն)։ Պետեր– բուրգի պալատական երգեցիկ կապելլա– յի համար պրոֆեսիոնալ երգիչներ էր պատրաստում Գլուխովի երգեցիկ դպրո– ցը (1738)։ Երաժշտ․ դաստիարակություն տրվել է Պերեյասլավլի, Չեռնիգովի և Խարկովի կոլլեգիումներում։ XVII դ․ վեր– ջից ֆեոդալների կալվածքներում գոյու– թյուն են ունեցել ճորտական նվագախըմ– բեր, կապելլաներ, օպերային և բալետա– յին խմբեր։ XVIII դ․ ուկր․ կոմպոզիտոր– ներից են՝ Մ․ Բերեզովսկին (1745-77), Դ․ Բորտնյանսկին (1751 – 1825), Ա․ Վե– դելը (1767–1808)։ XIX դ․ շարունակել է զարգանալ վոկալ և գործիքային երաժըշ– տությունը (Ի․ Վիտկովսկի, 1777–մոտ 1844, Ա․ Գալենկովսկի, 1815–մահ․ թ․ անհտ․, Ի․ Լոզինսկի, մոտ 1770–մոտ 1850, Գ․ Ռաչինսկի, 1777–1843, Պ․ Սո– կալսկի, 1832–77), ստեղծվել է Ս․ Գու– լակ–Արտեմովսկու <Զապորոժցին Դանու– բից այն կողմ» օպերան (1863)։ XIX^ կե– սին բացվել են ռուս, մշտական օպերային թատրոններ՝ Կիևում (1867), Խարկովում (1880), Օդեսայում (1810)։ Համերգային և երաժշտա–լուսավորական գործունեու– թյուն են ծավալել Ռուս, երաժշտ․ ընկե– րության բաժանմունքները Կիևում (1863), Խարկովում (1871), Օդեսայում (1884)։ Ռուս, երաժշտ․ ընկերության երաժշտ․ ուսումնարանների հիման վրա Կիևում և Օդեսայում բացվել են կոնսերվատորիա– ներ (1913)։ Ուկր․ պրոֆեսիոնալ երաժշտ․ դպրոցի հիմնադիրը կոմպոզիտոր, դաշ– նակահար, դիրիժոր, բանահավաք և ման– կավարժ Ն․ Լիսենկոն է (1842 –1912, «Նատալկա Պոլտավկա», 1889, «Տարաս Բուլբա», 1890 և այլ օպերաները, վոկալ– սիմֆոնիկ, վոկալ–գործիքային և այլ եր– կեր)։ Նրա ժամանակակիցներն ու հետե– վորդներն էին Մ․ Կալաչևսկին (1851 – մոտ 1910–12), Վ․ Սոկալսկին (1863– 1919), Պ․ Նիշչինսկին (1832–96), Ն․ Ար– կասը (1853 – 1909), Բ․ Պոդգորեցկին (1873–1919), Ի․Ռաչինսկին (1861–մոտ 1921), Պ․ Սենիցան (1879–1960), Ն․ Տուտ– կովսկին (1857–1931), Գ․ Կոզաչենկոն (1858-1939)։ Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հե– ղափոխությունը հիմք դրեց ուկր․ սովե– տական երաժշտ․ մշակույթի ստեղծմանը, որին ակտիվորեն մասնակցել են կոմպո– զիտորներ Կ․ Ստեցենկոն, 6ա․ Ստեպո– վոյը, Ն․ Լեոնտովիչը, Ֆ․ Կոզիցկին (1893–1960), Մ․ Վերիկովսկին (1896– 1962), Լ․ Ռևուցկին (1889–1977), Վ․ Կո– սենկոն (1896–1938), Գ․ Վերյովկան (1895–1964), Վ․ վերխովինեցը (1880– 1938), Կ․ Բոգուսլավսկին (1895–1943), Բ․ Լյատոշինսկին (1894 –1968) և ուրիշ– ներ, որոնք զարգացրին խմբերգային, սիմֆ․, վոկալ–սիմֆ․, կամերային երաժըշ– տությունը։ Ստեղծվել են ուկր․ պետ․ հա– մերգային կազմակերպություններ, երա– ժըշտ․ թատրոններ, խմբերգային կոլեկ– տիվներ, նվագախմբեր, կամերագործի– քային անսամբլներ, ուկր․ առաջին երա– ժըշտաբեմական ստեղծագործություննե– րը՝ Բ․ Ցանովսկու (1875–1933) «Պայ– թյուն» օպերան (1927), «Ֆերենջի» բա– լետը (1930), Ա․ Չիշկոյի (1895–1976) «Խնձորենիների գերության մեջ» օպերան (1931), Վ․ Ֆեմելիդիի (1905–31) «Բե– կում» օպերան (1928), «Կարմանյոլա» բա– լետը (1930), Մ․ Վերիկովսկու «Պան Կան– յովսկի» բալետը (1930), Բ․ Լյատոշինսկու «Ոսկե օղակ» օպերան (1930)։ 1930– 1940-ական թթ․ նշանակալի երաժշտ․ ստեղծագործություններ գրեցին Ն․ Կոլ– յադան (1907–35), Կ․ Դանկևիչը (ծն․ 1905), Գ․ Մայբորոդան (ծն․ 1913), Վ․ Բո– րիսովը (ծն․ 1901), Ցու․ Մեյտուսը (ծն․ 1903), Գ․ Տարանովը (ծն․ 1904), Մ․ Սկո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/233
Արտաքին տեսք