Ուշի վանքի գավթի հվ․ տաճարի զույգ Լուսամուտը ված ամրոց ապա աերի երկայնքով, ներ– սից։ Պահպանված հնագույն կառույցը բարձունքի վերին մասում տեղադրված միանավ, թաղածածկ, կիսավեր եկեղեցին է, որն ըստ արձանագրության կառուցվել է 1203-ին։ Միակ մուտքը արմ–ից է։Պատե– րը շարված են սև, մաքուր տաշված տու– ֆաքարերից։ Հվ–ից կից է համալիրի երկ– րորդ եկեղեցին, որն ունի համեմատա– բար ավելի մեծ չափեր։ Պահպանվել են միայն պատերի ներքևի մասերը և առան– ձին մանրամասեր (թմբուկի զարդա– գոտու և զարդաքանդակներով մշակված քիվի մնացորդները)։ Երկրորդ եկեղե– ցուն հվ–ից կից է քառակուսի գավիթը։ Ամբողջովին խաթարված է ծածկը, պահ– պանվել են արլ․, արմ․ և հվ․ պատերի առանձին հատվածները։ Ուժեղ ելուստ ունեցող որմնամույթերի առկայությունը, լայնաթռիչք կամարաքարերի մնացորդ– ները վկայում են, որ գավթի ծածկը իրա– կանացված է եղել փոխհատվող կամար– ներով։ Պահպանվել են արմ․ մուտքը, արլ․ պատի կամարակապ բացվածքը և հվ․ պատի լայն, զույգ լուսամուտները։ Վան– քը շրջափակող ուղղանկյուն եզրաձև ունե– նալ սյար՚րսսյ՜սսրը գառուցվէւլ ՄԱ 1654-իև, Ոսկան վարդապետի կողմից։ Պատերը բազալտից են՝ ուժեղացված կիսաշըր– ջանաձև և ուղղանկյուն բուրգերով։ Դյու– ղի շրջակայքում պահպանվել են բերդ, գյուղատեղի (Հին Ուշի)։ Գրկ․ Շահխաթունեանց Հ․, աոո– րագրութիւն կաթողիկէ էջմիածնի և հինգ գավառացն Արարատայ, էջմիածին, 1842, էջ 116։ Ս․ Մանուկյան, Ս․ Մնաց ական յան
ՈՒՇԻՆ ՍԿԻ Կոնստանտին Դմիտրևիչ [19․2 (2․3)․1824, Տուլա –22․12․1870 (3․1․1871), Օդեսա, թաղված է Կիևում], ռուս մանկա– վարժ–դեմոկրատ, գիտ․ մանկավարժու– թյան հիմնադիր Ռուսաստանում։ 1844-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակ–ը։ 1846–49-ին4 Ցարոսլավլի Դիմիդովյան լիցեյի պրոֆե– սոր։ Քաղ․ անհուսալիության պատճառով 1849-ին հեռացվել է լիցեյից։ Աշխատակ– ցել է «Սովրեմեննիկ» («Современник», 1852–54) և «Բիբլիոտեկա դլյա չտենի– յա» («Библиотека для чтения», 1854– •1855) հանդեսներին։ 1854-ից Գատչինայի որբերի ինստ–ում դասավանդել է բանա– հյուսություն և իրավաբանություն, 1855– 1859-ին եղել է նրա դասարանների տե– սուչը, 1859–62-ին՝ Սմոլնիի ինստ–ի տե– սուչ։ 1860-ին խմբագրել է «ժուռնալ Մի– նիստերստվա նարոդնոգո պրոսվեշչենի– յա» («Журнал Министерства народного просвещения») պարբերականը, ուր տպա– գրել է «Աշխատանքի հոգեբանական ու դաստիարակչական նշանակությունը» (1860), «Մայրենի լեզու» (1 և 2 մասերը՝ 1864, 3-րդը՝ 1870 թ․) և այլ ուսումնասիրու– թյուններ, որոնք մեծ համբավ և ընդհա– նուր ճանաչում են բերել Ու–ին։ Կառավա– րական ռեակցիայի սաստկացման հետե– վանքով հրաժարվել է խմբագրի պարտա– կանությունից, իսկ 1862-ին ստիպված հեռացել է նաև Սմոլնիի ինստ–ից։ 1862– 1867-ին ապրել և գործել է արտասահմա– նում։ fh-ու գործունեությունն ընթացել է ճորտատիրական հասարակարգի ճգնա– ժամի, հասարակական–դեմոկրատ․ շարժ– ման վերելքի և նրանում հեղափոխական– դեմոկրատ․ ուղղության ձևավորման շըր– ջանում։ Նրա մանկավարժ, համակարգի առանցքը կրթության և ուսուցման դեմո– կրատացումն էր, որով ռուս, մանկա– վարժությունը բարձրացրեց համաշխար– հային նվաճումների մակարդակին։ Ու․ առաջինը մանկավարժությունը դարձրեց ինքնուրույն ուսումնասիրության առար– կա։ Նրա գիտամանկավարժ․ հետազոտու– թյուններում կարևոր տեղ է զբաղեց– նում «Մարդը որպես դաստիարակության առարկա» (1868–69) աշխատությունը, որը համաշխարհային դեմոկրատ, ման– կավարժ․ մտքի նվաճումներից է։ Նրա մանկավարժ, համակարգում դաստիարա– կությունը նպատակամղված պրոցես է, որը կոչված է մարդու մեջ ձևավորելու մարդկայինը։ Այն հասարակական երե– վույթ է և ունի իր օրինաչափությունները, որոնց իմացությունն անհրաժեշտ է այդ բարդ պրոցեսը ղեկավարելու համար։ Ու․ գտնում էր, որ դաստիարակության նպա– տակը պետք է լինի անձնավորության ներդաշնակ, նպատակասլաց և համակող– մանի զարգացումը։ «Եթե մանկավարժու– թյունն ուզում է մարդուն դաստիարակել բոլոր կողմերով, ապա նա պետք է ամե– նից առաջ մարդուն ճանաչի նույնպես բո– լոր կողմերով»,– գրել է Ու․։ Նա մանկա– վարժ․ տեսության անկյունաքարը դարձ– րեց դաստիարակության ժողովրդայնու– թյան գաղափարը («ժողովրդայնության մասին հասարակական դաստիարակու– թյան մեջ», 1857)։ Կարևոր արժեք են ներկայացնում նրա կազմած «Մանկա– կան աշխարհ և Քրեստոմատիա» (1861), «Մայրենի լեզու» (1864) ընթերցարաննե– րը, որոնք լայն տարածում ստացան ժող․ տարրական դպրոցներում և հիմք դարձան նոր դասագրքերի ստեղծման։ Ու․ կրթու– թյան և ուսուցման գործում առաջնակարգ տեղ է հատկացրել մայրենի լեզվին՝ որ– պես երեխայի մտավոր զարգացման բնա– կան գործոնի։ Ըստ Ու–ու յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա դաստիարա– կության իր համակարգը, որի բովանդա– կությունն ու ուղղվածությունը պետք է որոշվի տվյալ ժողովրդի սոցիալ–տնտ․ և ազգ․ հետաքրքրություններով, պատՍ․ զարգացման առանձնահատկություննե– րով։ Նրա մանկավարժ, համակարգի հիմ– քում ընկած է մարդաբանական սկըզ– բունքը։ Մարդու ձևավորման հարցում Կ․ Դ․ Ուշինսկի կարևորել է հիմնավոր ռեալական կրթու– թյունը, մտավոր զարգացումը, ուսուցման կանոնավոր և հաջորդական բնույթը։ Մեծ տեղ է հատկացրել երեխաների բարոյա– կան, աշխատանքային դաստիարակու– թյան հարցերին։ Անդրկովկասում հայերն առաջինը թարգմանեցին Ու–ու դասագըր– քերը։ 1866-ին Կամսար Տեր–Դավթյանը (Կամսար Օձնեցի) թարգմանել և հրաւոա– րակել է «Մանկական աշխարհ» ընթեր– ցարանի առաջին և երկրորդ բաժիննե– րը, ապա՝ նույնի առաջին մասը և «Մայ– րենի լեզու» դասագրքի երկրորդ մասը՝ «Ընթերցանություն մանկանց» խորագրով (1868)։ Ու–ու դասագրքերի նմանությամբ Ն․ Տեր–Ղևոնդյանը կազմել է Ա, Р, Դ, Դ տարիների համար դասագրքեր, որոնք անցյալ դարի 70-ական թթ․ լայն տարա– ծում են գտել հայկ․ դպրոցներում։ Ու–ու գաղափարների ազդեցությամբ տարրա– կան դպրոցի «Մայրենի լեզվի դասա– գիրք» է կազմել Ղ․ Աղայանը։ 1945-ին ՍՍՀՄ ժողկոմխորհը սահմանել է Կ․ Դ․ Ուշինսկու մեդալ (շնորհվում է 1947-ից), որով պարգևատրվում են ՌՍՖՍՀ–ում աչ– քի ընկնող ուսուցիչներ և մանկավարժա– կան գիտությունների գործիչներ, աշխա– տողներ։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–11, М․–Д․, 1948 – 1952; Архив К․ Д․ Ушинского, т․ 1–4, М․, 1959–62; Избр․ педагогические соч․, т․ 1–2, М․, 1974․ Մանկավարժական րնւո․ երկ․, Ե․, 1981։ Գրկ․ Իգնատյան Ա․ Հ․, Կ․ Դ․ Ուշինս– կին և հայ մանկավարժական միտքը, Ե․, 1975։ Струминский В․ Я․, Очерки жизни и педагогической деятельности К․ Д․ Ушин– ского, М․, 1960; Медынский Е․ Н․, Великий русский педагог К․ Д․ Ушинский, М․, 1945; Лордкипанидзе ДО․, Педагогическое учение К․ Д․ Ушинского, 3 изд․, М․, 1954․ Ա․ Իգնաւոյան, Ա․ Տեր–Գրիգորյան
ՈՒՇՏԱՄ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ 1890-ական թթ․ սկզբին ուներ 35 տուն, 1909-ին՝ 15 տուն հայ բն․։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՈՒՈԹՍՈՆ (Watson) Ջեյմս Դյուի (ծն․ 1928), ամերիկացի կենսաքիմիկոս։ ԱՄՆ–ի Ազգային ԴԱ (1962), Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադե– միայի (1957), Դանիայի թագավորական ԴԱ (1962) անդամ։ Ավարտել է Չիկագոյի համալսարանը (1947)։ Աշխատել է Կո–