ՈՒՏԱԿՈՎ Դմիտրի Նիկոլաևիչ (1873- 1942), ռուս սովետական լեզվաբան։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1895)։ Եղել է կանանց բարձրագույն դասընթացների, խոսքի ինստ–ի, Մ․ Գորկու անվ․ գրկ–յան ինստ–ի, Մոսկվայի Ն․ Չեռնիշեսկու անվ․ պատմության, փիլ–յան և գրկ–յան ինստ–ի, պետ․ համալսարանի պրոֆեսոր։ Ու–ի աշխատությունները՝ «Ռուսական բարբա– ռագիտության ուրվագիծ՝ Եվրոպայում ռուսերենի բարբառների առաջին քարտեզ– հավելվածով» (1915, հեղինակակիցներ՝ Ն․ Դուռնովո, Ն․ Սոկոլով), «Լեզվագիտու– թյան համառոտ ներածություն» (1913) և այլ գործեր հիմք ծառայեցին ռուս, բար– բառագիտության զարգացման համար։ Ու․ եղել է Մոսկվայի բարբառագիտական հանձնաժողովի ստեղծողներից (1903), 1915-ից՝ նախագահը, 1904–31-ին՝ հանձ– նաժողովի հրատարակած գրկ–յան խըմ– բագիրը։ 1901-ից մասնակցել էtռուս–ի ուղղագրության բարեփոխման աշխա– տանքներին, 30-ական թթ․ գլխավորել լուսժողկոմատի ուղղագրական հանձնա– ժողովը։ Ու․ նախաձեռնել է ռուս–ի ուղ– ղախոսության ուսումնասիրությունը («Ռուսերենի ուղղախոսությունը և նրա խնդիրները», 1928, «ճիշտ արտասանու– թյան հարցի շուրջը», 1936, հրտ․ 1964)։ Նրա խմբագրությամբ և հեղինակային մասնակցությամբ 1935–40-ին լույս է տե– սել «Ռուսերենի բացատրական բառարա– նի» 4 հատոր։ Ու–ի մի խումբ աշակերտ– ներ դարձել են «մոսկովյան հնչութաբա– նական դպրոցի» միջուկը։ Երկ․ Русское правописание, 2 изд․, М․, 1917; Русский язык․ Краткое систематиче– ское школьное руководство по грамматике, правописанию и произношению, 2 изд․, М․–Л․, 1927; Русский литературный язык, М․, 1929․
ՈՒՇԱԿՈՎ Սիմոն (Պիմեն) Ֆեոդորովիչ (1626–1686), ռուս նկարիչ։ 1664-ից՝ Զինապալատի սրբանկարիչ, սրբանկար– չական արվեստանոցի ղեկավար։ Մոսկ– վայի Կրեմլում նկարել է սրբապատկեր– ներ, ւցարսունաներ, մանրանկարներ, ֆրեսկոներ և ղեկավարել Արխանգելսկի և Ուսպենսկի տաճարների (1669), Գրանո– վիտայա պալատի (1668) որմնանկարա– զարդումները, գծագրել է աշխարհագրա– կան քարտեզներ և նախագծեր, փորա– գրիչների համար ստեղծել գծանկարներ, ինքն էլ զբաղվել է օֆորտով («Մահացու յոթ մեղք», 1665)։ Ու․ եղել է XVII դ․ 3-րդ քառորդի ռուս, գեղանկարչության ռեֆորմատորը, օգտագործելով ավանդա– կան պատկերագրական սխեմաները՝ նա ձգտել է լուսաստվերով ձևի արտահայտ– ման, անցումների մեղմության, սրբերի դիմապատկերների ծավալայնության, դը– րանց ռեալության («Երրորդություն», 1671, Ռուս, թանգարան, Լենինգրադ, «Վլադիմիրյան Տիրամայր», 1668, Տրետ– յակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Սրբանկարչության մասին իր տրակտա– տում (մոտ 1666) Ու․ արծարծել է սրբերի դիմապատկերների կենսական ճշմարտա– ցիության խնդիրը։
ՈՒՇԱԿՈՎ Ֆեոդոր Ֆեոդորովիչ (1744– 1817), ռուս նավապետ, ծովակալ (1799)։ Ֆ․ Ֆ․ քԱշակով Ծնվել է ոչ հարուստ ազնվականի ընտա– նիքում։ Ավարտել է Ծովային կադետա– կան կորպուսը (1766), ծառայել է Բալթիա– կան նավատորմում, 1769-ից՝ Դոնի (Ազո– վի) նավատորմիղում, մասնակցել է 1768– 1774-ի ռուս–թուրք․ պատերազմին։ 1780– 1782-ին «Վիկտոր» գծանավի հրամանա– տարն էր, որը պաշտպանում էր ռուս, առևտր․ նավերն անգլ․ նավատորմի ծո– վահենային գործողություններից։ 1783-ից ծառայել է Սևծովյան նավատորմում, մաս– նակցել է գլխ․ բազայի շինարարությանը Սևաստոպոլում։ 1787–91-ի ռուս–թուրք․ պատերազմի սկզբին «Ս․ Պողոս» գծա– նավի հրամանատարն էր։ 1789-ից՝ դեր– ծովակալ։ 1790-ից գլխավորել է Սևծովյան նավատորմը, փայլուն հաղթանակներ տարել թուրք, նավատորմի նկատմամբ Կերչում (1790), Թենդրա կղզում (1790), Կալիակրիա հրվանդանի մոտ (1791)։ Առաջադիմական հայացքներ ուներ ռազ– մածովային արվեստի հարցում, մշակել և կիրառել է մանևրային տակտիկա։ Մեծ նշանակություն տալով անձնակազմի ծո– վային և կրակային հմտությանը՝ Ու․ կողմնակից էր ենթակաների դաստիարա– կության սուվորովյան մեթոդներին։ 1793-ից՝ փոխծովակալ։ 1798–1800-ի մի– ջերկրածովյան արշավանքի ժամանակ ի հայտ եկավ Ու–ի, որպես խոշոր նավատոր– մավարի, հմուտ քաղաքագետի և դիվա– նագետի տաղանդը, հատկապես Ցոթ կըղ– զիների Հունական հանրապետության (Ռուսաստանի և Թուրքիայի հովանավո– րության ներքո) ստեղծման գործում։ Բա– նակի և նավատորմի փոխգործողության կազմակերպման լավագույն օրինակներ է ցուցաբերել Հոնիական կղզիների (հատ– կապես Կորֆու կղզու) գրավման, Իտա– լիան ֆրանսիացիներից ազատագրելու ժամանակ։ 1800-ին Ու–ի էսկադրան վերա– դարձել է Սևաստոպոլ։ Ու–ի վաստակը չի գնահատվել Ալեքսանդր I-ի կողմից, նը– րան նշանակել են երկրորդական պաշտոն– ներում, իսկ 1807-ից ուղարկել թոշակի։ 1812-ի Հայրենական պատերազմի ժամա– նակ Ու․ ընտրվել է Տամբովի նահանգի աշխարհազորի պետ, սակայն հիվանդու– թյան պատճառով հրաժարվել է։ Մահա– ցել է իր կալվածքում, թաղված է Սինաք– սարի վանքում, Տեմնիկով քաղաքի մոտ (Մորդվ․ ԻՍՍՀ)։ Ու–ի անունով են կոչվում ծովախորշ Բարենցի ծովի հվ–արլ–ում և հրվանդան Օխոտի ծովի հս․ ափին, նա– վեր՝ ռուս, և ՍՍՀՄ ռազմածովային նավա– տորմներում։ 1944-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը սահմանել է Ու–ի երկաստիճան շքանշան և Ու–ի մեդալ։ Գրկ․ Адмирал Ушаков․ Сб․ документов, т․ 1-3, М․, 1951-56․
ՈՒՇԱՑՈՂ ԵՎ ԱՃԱՊԱՐՈՂ ՊՈՏԵՆՑԻԱԼ– ՆԵՐ, ֆիզիկ, դաշտի (էլեկտրամագնիսա– կան, գրավիտացիոն) պոտենցիալներ, որոնք պայմանավորված են փոխազդե– ցության տարածման արագության վերջա– վոր լինելու հանգամանքով։ Ու․ և ա․ պ–ի գոյությունն անհրաժեշտաբար բխում է դաշտի հավասարումներից (մասնավորա– պես, Մաքսվեփ հավասարումներից)։ Եթե ֆիզիկ, դաշտն էլեկտրամագնիսական է, ապա այն ստեղծվում է էլեկտրական լից– քերի և հոսանքների շնորհիվ, որոնց բաշխումն ընդհանուր դեպքում կարող է փովւոխվել կետից կետ և ժամանակի ըն– թացքում։ Այդ լիցքերի ստեղծած դաշտը տարածության որևէ կետում (դիտման կետ) ժամանակի որևէ է պահին կախված է Լիցքերի և հոսանքների խտությունների՝ է–ից վաղ (է՝=է––) և է–ից ուշ (է"= R =է+-^–) պահերին ունեցած արժեքնե– րից (R-ը դաշտն ստեղծող լիցքի հեռավո– րությունն է դիտման կետից, իսկ c-ն՝ փոխազդեցության, տվյալ դեպքում Էլեկ– տրամագնիսական ալիքների, տարածման արագությունը)։ Այն պոտենցիալները, որոնց արժեքը է պահին որոշվում է լից– քերի և հոսանքների բաշխումով է՝(է") պահին, կոչվում են ուշացող (աճապա– րող)։ Ուշացող պոտենցիալների գոյու– թյան փաստը հասկանալի Է․ եթե է՝ պա– հին լիցքերի և հոսանքների բաշխումը ենթարկվում է ինչ–որ փոփոխության, ապա դիտման կետում դաշտի համապատաս– խան փոփոխությունը կարձանագրվի ավե– R(t՝) լի ուշ՝ ժամանակի է=է՝+ ––• պահին, քանի որ փոխազդեցությունը, տարածվե– լով с վերջավոր արագությամբ, դիտման R/Է՝ կետ կհասնի ձէ––– ուշացումով։ Բ․ խաչաարյան ՈՒՇԻ, գյուղ ՀՍՍՀ Աշտարակի շրջանում, Արագած լեռան հվ–արլ․ ստորոտին, շըրջ– կենտրոնից 4 կւ1 հս․։ Ու–ով է անցնում Երևան–Ապարան մայրուղին։ Անասնա– պահական–ծխախոտագործական սովե– տական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկ– ման տաղավար, կինո, մսուր–մանկապար– տեզ, բուժկայան։ ու–ից 1 կմ արմ․, բար– ձունքի վրա գտնվում է Ս․Սարգիս վանքը։ Համալիրի կազմում են երկու եկեղեցի, գավիթը, շրջապատող պարսպապատերը էւ բնակելի տների փլատակներ՝ կառուց– Ուշի