Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պատկերասրահ, Լոնդոն և այլ հավաքա– ծուներ), հեքիաթային–բանաստեղծական «Որս»-ը (1460-ական թթ․ վերջ, Աշմոլի թանգարան, Օքսֆորդ)։

ՈՒՉԻՏԵԼՍԿԱՏԱ ԳԱՋԵՏԱ» («Учитель- ская газета», «Ուսուցչական թերթ»), ՍՍՀՄ լուսավորության մինիստրության և լուսավորության, բարձրագույն դպրոցի և գիտ․ հիմնարկների աշխատողների արհ– միության Կենտկոմի օրգան։ Լույս է տես– նում 1924-ից, Մոսկվայում (1930–37-ին անվանվել է «Հանուն կոմունիստական լուսավորության»), շաբաթը երեք անգամ։ Թերթի ստեղծմանն ու աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել Ն․ Կ․ Կրուպսկայան, նրա էշերում բազ– միցս հանդես են եկել Ա․ Վ․ Լունաչարս– կին, Մ․ Ի․ Կալինինը և կուսակցական ու I պետ․ նշանավոր ուրիշ գործիչներ։ 1920– I 1930-ական թթ․ պայքարել է անգրագիտու– թյան վերացման, մանկավարժության նոր, սոցիալիստ, մեթոդների ստեղծման ու արմատավորման համար։ Ետպատերազմ– յան տարիների թերթի խնդիրն էր բազմ– ազգ սովետական դպրոցի կանոնավոր գործունեության վերականգնումը։ Ներ– կա փուլում «Ու․ գ․» պրոպագանդում է դպրոցական ռեֆորմը (1984), լուսաբա– նում նրա կենսագործման ընթացքը։ Օգ– նում է ուսուցիչների գաղափարական հա– սունության և մասնագիտական վարպե– տության ․բարձրացմանը, ներկայացնում լավագույն դպրոցների առաջավոր փորձը, ժողկրթության դրվածքը արտասահմա– նում։ Պարգևատրվել է Լենինի շքանշա– նով (1974)։ ՈհՉՄԱՆԱ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, Աբուլ լեռան հվ․ ստորոտին, շրջկենտրոնից 13 կմ հս․։ Կոլտնտեսությունն զբաղվում է հողագոր– ծությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, բուժկայան։ Ու–ում կա եկեղեցի ՀայԱրը եկել են Բասենի գավառից, 1830-ին։ ՈհՊԱՆԻՇԱԴՆԵՐ [սանսկր․ ուպանի–շադ, բառացիորեն՝ կողքին (ուսուցչի) նըս– տելը, այսինքն՝ ճշմարտությունը ճանա– չելու նպատակով ուսուցչի շուրջը նստելը, այստեղից էլ հետագայում՝ նվիրական գի– տելիք, գաղտնի ուսմունք], հնդկ․ հնա– գույն կրոնափիլ․ բնույթի գրավոր տեքս– տեր։ Ու․ Բրահմանների, Սամհիտաների և Արանյակաների հետ կազմում են Վե– դաները և վերջինների փիլ․ մասն են։ Ու–ի ժողովածուն բաղկացած է 108 տեքստից։ Դրանք տարբերվում են ծավալով, առա– ջացման ժամանակով (մ․ թ․ ա․ VI – III դդ–ից մինչև XIV–XV դդ․), քննվող փիլ․ հարցերի իդեալիստական, երբեմն նաև մատերիալիստական մեկնաբանու– թյուններով։ Ըստ առաջացման ժամանա– կի Ու․ բաժանվում են «վաղ» և «նոր» շեր– տերի։ «Վաղ» շերտին են պատկանում Բրիհադարանյակա, Չհանդոգյա, Այտա– րեյա, Տայիտտիրիյա, Կենա, Կաուշի– տակի Ու․։ Համեմատաբար նորերից են Շվեաաշվաաարա, Կատհա, Իշա, Մուն– դակա, Մահանարյանա, Մայտրի, Փրաշ– նա, Մանդուկյա Ու․։ Ու–ում հիմնականում քննվում են փիլ․ և բարոյափիլ․ հարցեր և նվազագույն չափով՝ ծեսերը և ծիսա– կատարությունները։ Ու–ում հատուկ ուշա– դրության առարկա են իրականության սկզբնապատճառի որոնումները, միակ բարձրագույն էության (բրահման), հոգու շրջապտույտի, ազատագրման ճանա– պարհների և դրանց ընտրության մասին խորհրդածությունները ևն։ Ընդգծված է ինքնաճանաչողության, «Ես»-ի (ատման) ճանաչողության նշանակությունը բրահ– մանի և աշխարհի ճանաչողության հա– մար։ Ողջ հնդկ․ փիլ–յան համար հիմնա– րար նշանակություն ունի Ու–ում ներկա– յացված բրահման–ատմանի կոնցեպցիան, մասնավորապես բրահմանի և ատմանի հավասարության գաղափարը։ Բադարա– յանայի և հետագայում Շանկարայի Ու–ի մեկնաբանությունները Վեդանտայի հիմք հանդիսացան։ Ու․ բացառիկ դեր են խա– ղացել հնդկ․ կրոն, և փիլ․ ուղղություննե– րի զարգացման գործում և նշանակալի հետք թողել եվրոպ․ փիլ–յան վրա (սկսած Ա․ Շոպենհաուերից)։ Տես նաև Հնդկաս– տան հոդվածի Փիլիսոփայությունը բաժի– նը։ Գրկ․ Радхакришнан С․, Индий– ская философия, пер․ с англ․, т․ 1, М․, 1956; С ы р к и н А․ Я․, Некоторые проблемы изучения упанишад, М․, 1971․ Հ․ Տաթևյան

ՈՒՊԻՏ Անդրեյ Մարտինովիչ (1877– 1970), լատվիացի սովետական գրող, գրականագետ, հասարակական գործիչ։ Լատվ․ ՍՍՀ ժող․ գրող (1943)։ Լատվ․ ՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1946)։ Սոցիա– լիստ․ աշխատանքի հերոս (1967)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Լատվ․ սովետական գրկ–յան հիմնադիրը։ Հանդես է եկել դեկադենտության դեմ՝ լատվ․ գրկ–յան մեջ, ամուր կանգնել քննադատական ռեալիզմի դիրքերում՝ պատմվածքներ գյուղական կյանքից, «Բուրժուա» (1907) և «Վերջին լատվիացին» (1912) երկերգու– թյունը։ «Նոր ակունքներ» (1908) վեպով Ու․ սկսել է «Ռոբեժնիեկները» (1908–33) վիպաշարը4 լատվ․ գրկ–յան ամենանշա– նակալի ստեղծագործություններից մեկը, որը պատմում է 1905–07-ի հեղափոխու– թյան ժամանակ լատվ․ գյուղացիության ուղիների մասին։ 1910–11-ին բացահայ– տորեն անցել է պրոլետարիատի դիրքե– րը, ծավալել հրապարակախոսական և գրական–քննադատական գործունեու– թյուն։ «Կինը» (1910), «Մետաքսե սարդոս– տայնում» («Ռոբեժնիեկները», 2-րդ մաս, 1912), «Ոսկի» (1914), «Ուրացողները» (1915–16) վեպերում Ու․ խարազանել է քաղաքային բուրժուազիային, քաղքե– նիությունը։ «Կանչ ու արձագանք» (1911), «Մեկը և շատերը» (1914) պիեսներում լատվ․ դրամատուրգիայում առաջին ան– գամ ստեղծել է բանվոր հեղափոխական– ների ռեալիստական կերպարներ։ 1917-ի Փետրվ․ հեղափոխությունից հետո, որի իրադարձություններն արտացոլված են «Ձնհալ» (1919) պատմվածքների ժող–ի մեջ, Ու․ ընտրվել է Ռիգայի բանվորների դեպուտատների սովետում և սովետի գործկոմում։ Դեռևս 1920–40-ի բուրժ․ Լատվիայում Ու․ մշակել է սոցիալիստ, ռեալիզմի սկզբունքները։ 1921-ին հրա– տարակել է «Հյուսիսային քամի» («Ռո– բեժնիեկները», 3-րդ մաս, 1921) վեպը։ Ա․ Մ․ Ուպիա Բուրժ․ հանրապետության բարքերն է խարազանել «Ծիածանային կամրջով» (1926), «Յան Ռոբեժնիեկի վերադարձը» (1932), «Ցան Ռոբեժնիեկի մահը» (1933), «Ժպտացող տերև» (1937) վեպերում և երգիծական կատակերգություններում («Լողորդուհի Սուսաննան», 1922, «ճայի թռիչքը», 1926)։ Ու–ի նովելագրության բարձրակետն են «Կերպարանափոխու– թյուն» (1923) և «Մերկ կյանք» (1926) ժող–ները։ «Միրաբո» (1926) և «ժաննա դ’ Արկ» (1930) ողբերգություններով Ու․ սկսել է հերոսի և ժող․ զանգվածների փոխ– հարաբերության մասին պատմ․ եռերգու– թյունը։ Պատմ․ թեմայով է գրված նաև «Դարերի սահմանագծում» (1937–40) քա– ռահատոր վեպը։ Ու․ հիմնական հեղինա– կըն է «Համաշխարհային գրականության պատմություն» (1930–34) քառահատոր աշխատության։ «Սպարտակ» (1943) ող– բերգությամբ ավարտել է պատմ․ եռեր– գությունը։ «Կանաչ երկիր» (1945, ՍՍՀՄ պետ․ մրցանակ՝ 1946) և «Լուսաշերտ ամ– պերի մեջ» (1951) երկերգությունը պատ– մում է XIX դ․ վերջին լատվ․ գյուղական կյանքի և բանվ․ շարժման առաջին քայ– լերի մասին։ Ու․ եղել է Լատվ․ ՍՍՀ Դերագույն սովետի Նախագահության նա– խագահի տեղակալ (1940–51) և Նախա– գահության անդամ (1951-ից), Լատվիայի ԴՄ վարչության նախագահ (1941–54)։ Լատվ․ ՍՍՀ պետ․ մրցանակ (1957)։ Պար– գևատրվել է Լենինի 5 և 4 այլ շքանշան– ներով։ Երկ․ Զամշելու գյուղի աղաները, Ե․, 1966։ Նովելներ, Ե․, 1977։ Գրկ․ Зелинский К․, Реализм Ан– дрея Упита, в его кн․։ Октябрь и националь– ные литературы, М․, 1967․

ՈՒՊՍԱԼԱ (Uppsala), քաղաք Շվեդիայում։ Ուպսալա լենի վարչական կենտրոնը։ 140 հզ․ բն․ (1977)։ Արդ․ և մշակութային կենտրոն է։ Զարգացած է մեքենաշինու– թյունը, պոլիգրաֆ, խեցեգործական և սննդի արդյունաբերությունը։ Բնակա– վայր է XII դարից։ 1273-ին դարձել է ար– քեպիսկոպոսի նստավայրը, մինչև 1719-ը՝ շվեդ, թագավորների թագադրման վայր։ Ունի համալսարան (1477-ից), Կ․ Լիննեյի թանգարան, Ու–ից 5 կմ հս․ գտնվում է հին Ու․ (հիշատակվում է IX դ․), Շվեդիայի կրոնական և քաղ․ հին կենտրոնը (1245-ին այրվել է)։

ՈՒԶԱՆ (պատմ․ Վժան), գյուղ ՀՍՍՀ Աշ– տարակի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հվ–արմ․։ Այգեպտղաբուծական սովետա– կան տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտագործությամբ, անասնապահու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղ–