սպասարկման տաղավար, կինո, մսուրմանկապարտեզ, ամբուլատորիա, դեղատուն։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են քարայրեր, կիկլոպյան ամրոց (մ․ թ․ ա․ II –I հազարամյակ), գյուղատեղի, ավերակ եկեղեցիներ (V–XII դդ․), գերեզմանոց, ստորգետնյա անցուղի են։ Ուջան Ու–ում կանգնեցված է Անդրանիկ զորավարի հուշարձանը (քանդակագործ՝ Մ․ Ավետիսյան)։
ՈՒՋՈՒՆԳՊԱՆԴԱՆԳ (Սjungpandang) (մինչե 1970-ը՝ Մակասար), քաղաք և նավահանգիստ Ինդոնեզիայում, Մակասարի նեղուցի ափին։ Հվ․ Սուլավեսի նահանգի վարչական կենտրոնն է։ 709,0 հզ․ բն․ (1980)։ Առևտրատրանսպորտային, ֆինանս, և մշակութային կարևոր կենտրոն է։ Ունի օդանավակայան, երկաթուղային կայարան։ Ու–ով արտահանում են կոպրա (կոկոսյան ընկույզի միջուկ), համեմունքներ, սուրճ, եղեգնարմավ (ռատան), խեժ, արժեքավոր փայտանյութ, կաշի ևն։ Կան սննդհամի, տեքստիլ արդյունաբերություն, փայտամշակություն, ՝ շրջակայքում՝ ցեմենտի, թղթի ձեռնարկություններ, նավաշինարան։ Ունի համալսարան, մանկավարժ, ինստ․, գյուղատնտ․ ԴՀԻ։
ՈՒՌԵՆԻ (Salix,), ուռազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։ Տերևները էլիպսաձև են, նշտարաձև, ամբողջական և կարճակոթուն։ Ծաղիկները միասեռ են, երկտուն, ծաղկաբույլը կատվիկ է։ Փոշոտվում են միջատների միջոցով։ Պտուղը տուփիկ է, սերմերն ունեն սպիտակ մազիկներով փումփուլներ։ Հայտնի է Ու–Ու մոտ 300 (ՍՍՀՄ–ում՝ 120, ՀՍՍՀ–ում՝ 13) տեսակ՝ տարածված Եվրասիայի և Հս․ Ամերիկայի բարեխառն գոտում։ Սովորաբար 10–15 մ բարձրությամբ լուսասեր և խոնավասեր ծառեր ու թփեր են։ Հանդիպում են մինչև 30–40 մ բարձրությամբ և բնի 1 մ տրամագծով (սպիտակ Ու․) ծառեր և մի քանի սմ բարձրությամբ թփեր (բևեռային Ու․)։ Հեշտությամբ բազմանում են վեգետատիվ եղանակով՝ կտրոններով։ Սերմերը մի քանի օրում կորցնում են ծլունակությունը (բացի մեկ տեսակից)։ Բնափայտը թեթև է, փափուկ, շուտ փտող, ճյուղերից պատրաստում են կողովներ, ամառանոցային կահույք ևն։ Մատղաշ ընձյուղները և տերևներն օգտագործվում են որպես անասնակեր, կեղևը՝ կաշին դաբաղելիս։ Որոշ տեսակների կեղևը պարունակում է դեղագործության մեջ օգտագործվող սալիցին գլիկոզիդը։ Բազմաթիվ ՈՒ–ներ դեկորատիվ են։ ՀՍՍՀ–ում Ու․ բնական ծառուտներ է առաջացնում գետերի ու լճերի եզրերին, ձորերում, գերխոնավ հողերում։ Տարածված տեսակներն են այծուռենին, եռառէջք, հնգառէջք, սպիտակ, կովկասյան, անուշահոտ, չորասեր, դեղնաճյուղ և եփրատյան Ու–ները։ Ա․ Բարսեղյան
ՈՒՌՀԱ, տես Եդեսիա։ ՈՒՌՆ,կ ռ ա ն, դարբնի մեծ մուրճ, որով սալի վրա կռում, կոփում են մետաղը։ Ու–ով աշխատող արհեստավորը կոչվել է ուռնած կամ ուռնավոր։
ՈՒՌՉՈՒՄ, պինդ նյութի ծավալի մեծացումը շրջապատող միջավայրից հեղուկ կամ գոլորշի կլանելու հետևանքով։ Բնորոշ է պոլիմերային նյութերին, որոնք ուռչում են՝ կլանելով ցածրամոլեկուլային հեղուկներ և գոլորշիներ։ Դիֆուզիայի միջոցով ներթափանցած մոնոմերը սովորաբար պոլիմերի հետ կապվում է քիմիապես (սոոլվատացում)։ Տարբերում են սահմանափակ և անսահմանափակ Ու․։ Առաջին դեպքում պոլիմերի (եթե նրա կառուցվածքի կտրուկ փոփոխություն տեղի չի ունենում) ձևը մնում է անփոփոխ, իսկ ծավալը աճում է մինչև հավասարակշռային արժեքին հասնելը։ Անսահմանավւակ Ու–ման դեպքում լուծիչի և պոլիմերի փոխադարձ դիֆուզիայի հետևանքով վերանում է նրանց բաժանման սահմանը, և առաջանում է մածուցիկ ու դյուրահոս վիճակ։ Ջերմաստիճանը բարձրացնելիս սահմանափակ Ու․ որոշ դեպքերում դառնում է անսահմանափակ (օրինակ՝ դոնդողանյութը ջրում)։ Հայտնի են նաև անօրգ․՝ շերտավոր բյուրեղական կառուցվածք ունեցող նյութերի Ու–ման դեպքեր։ Օրինակ՝ թրջելիս մոնտմորիլոնիտները և այլ կավերի ծավալը մեծանում է ավելի քան 2 անգամ։ Այդ նյութերը ջրում կարող են առաջացնել կոլոիդային լուծույթներ։ Ու– մամբ են ուղեկցվում փայտանյութի եփումը, կաշվի ներկումը և դաբաղումը, պոլիմերների սոսնձումը, սննդանյութերից շատերի պատրաստումը ևն։ Վ․ Թովմասյան
ՈՒՌՈՒՂ, Ու ս ու ղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Արածանիի ափին, արգավանդ հարթավայրում, հին Ողական ամրոցի փլատակների մոտ։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին ուներ մոտ 600 հայ բն․ (100 տուն)։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թ․ Հակոբյան
ՈՒՌՈՒՏ, գյուղ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջանում, Ուռուտ գետի ափին, շրջկենտրոնից 5 կմ հս–արլ․։ Կաթնաանասնապահական–կարտոֆիլագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գործում է Սպիտակի կարի ֆաբրիկայի մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, 2* գրադարան, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մանկապարտեզ, բուժմանկաբարձական կետ։ Ու–ում է ծնվել սոցիալիստական աշխատանքի հերոս Լ․ Ն․ Ասատրյանը։
ՈՒՌՈՒՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԷՎ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
y=f(x) ֆունկցիայի գրաֆիկի (կորի) հատկություն։ Եթե գրաֆիկի յուրաքանչյուր աղեղ իր լարից բարձր չէ, ապա այն ուղղված է ուռուցիկությամբ ներքև (գոգավորությամբ վերև, նկ․ 1, ա), իսկ եթե ցածր չէ, ապա այն ուղղված է գոգավորությամբ ներքև (ուռուցիկությամբ վերև, նկ․ 1, բ), և ֆունկցիան ինքն էլ համապատասխանաբար կոչվում է ու ռ ուց ի կ կամ գոգավոր։ Եթեty=f(x) կորի համար գոյություն ունեն f՝(x․) և f"(x;) ածանցյալները, ապա առաջին դեպքը տեղի ունի, երբ f"(*)^0, իսկ երկրորդ դեպքը՝ երբ f"00^0 (դիտարկվող միջակայքի բոլոր կետերում)։ Ու․ և գ․ կարելի է բնութագրել նաև այլ կերպ, եթե կորը իր յուրաքանչյուր կետի շրջակայքում շոշափողից ցածր չէ, ապա այն ուռուցիկ է (դեպի ներքև, նկ․ 2, ա), իսկ եթե շոշափողից բարձր չէ՝ գոգավոր է (դեպի ներքև, նկ․ 2, բ)։ Հանգունորեն սահմանվում է նաև մակերևույթի Ու․ և գ․։
ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, օնկոլոգիա (< հուն․ 6v>tO£ – զանգված, հավելուկ, ուռուցք և ․․․ լոգիա), բժշկագիտության ճյուղ, ուսումնասիրում է ուռուցք–