որը կարող է «անկախ վիճակ» ստեղծել նրա համար։ Տ–ի վեպերը արևմտահայ ռոմանտիզմի վերջին արտահայտությունն էին․ դրանց արտահայտած գաղափարները հետագայում արժանացել են Շիրվանզադեի և այլոց ուշադրությանը։
Երկ․ Երկեր, Ե․, 1959։ Երկեր, Ե․, 1981։
Գրկ․ Ա լ պ ո յ ա ճ յ ա ն Ա․, Ուսումնասիրություն Սրբուհի Տյուսաբի, Վնա․, 1901։ Շ ա ր ու ր յ ա ն Ա․ Ս․, Սրբուհի Տյուսաբ, Կյանքը և ստեղծագործությունը, Ե․, 1963։ Ա․ Շարուրյան
ՏՅՈՒՏՉԵՎ Ֆեոդոր Իվանովիչ [23․11(5․12)․1803, գ․ Օվստուգ (այժմ` Բրյանսկի մարզում)–15(27)․7․1873, Ցարսկոյե սելո (այժմ՝ ք․ Պուշկին, Լենինգրադի մարզում)], ռուս բանաստեղծ։ Տոհմիկ ազնվական։ 1819–21-ին ուսանել է Մոսկվայի համալսարանի բանասիրության բաժնում։ Ծառայել է արտաքին գործերի կոլեգիայում․ նախ՝ Մյունխենի (1822–37), ապա` Թուրինի (1837–39) ռուս. դիվանագիտ․ միսիաների կազմում։ 1844-ին վերադարձել է Ռուսաստան, 1848-ից զբաղեցրել է արտաքին գործերի մինիստրության ավագ գրաքննիչի պաշտոնը, 1858-ից գլխավորել է արտասահմանյան գրաքննչության կոմիտեն։
Տ–ի համար հատկանշական է մյունխենյան շրջանը, այդ ժամանակ է նա գրել իր քնարերգության գլուխգործոցները՝ «Գարնանային ջրեր», «Անքնություն», «Silentium!», «Աշնանային երեկո», «Ցիցերոն» ևն։ 1836-ին Պետերբուրգ է ուղարկել բանաստեղծություններ, որոնք Ա․ Պուշկինը տպագրել է «Սովրեմեննիկ»-ում։ 1840-ական թթ․ վերջին -1850-ական թթ․ սկզբին Տ․ ստեղծագործական վերելք է ապրել․ 1854-ին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն։
Տ–ի քաղ․ հայացքները 1840-ական թթ․ ունեցել են պանսլավոնական երանգավորում։ Հեղափոխությունից վախենալով` Տ․ միևնույն ժամանակ խիստ հետաքրքըրություն է ցուցաբերել սոցիալ․ ցնցումների «բարձր տեսարանների» նկատմամբ։ Բանաստեղծն իր մեջ զգում է «ահավոր երկվություն», որը, նրա համոզմունքով, կազմում է այդ ժամանակի մարդու առանձնահատկությունը («Մեր դարը», 1851, «0՜, իմաստուն իմ հոգի», 1855 ևն)։
Տյուտչևյան պոեզիան, որը հատկանշվում է թեմաների և կերպարների ինքնատիպությամբ, ներքին դրամատիզմով ու արտահայտչականությամբ, տոգորված է պանթեիզմով, այն առավելապես փիլ․ է (բանաստեղծի փիլ․ հայացքները ձևավորվել են Ֆ․ Շելինգի բնափիլիսոփայության ներգործությամբ), նրանում գերիշխում են հուսաբեկության, կյանքի «խաբուսիկության» ու մենության մոտիվները, դրսևորվում է ռոմանտիզմի փիլ-յանը բնորոշ «հայտնության», «բարձրագույն իմացության» (երբ մարդկային հոգին միաձուլվում է «տիեզերքի հոգու» հետ) թեման։ Սիրային բանաստեղծություններում Տ․ ցնցող հոգեբանական ճշմարտացիությամբ է բացահայտել մարդկային ապրումները։ Ողբերգական կենսազգացողությունը, երկակի վերաբերմունքը հոգեկան քաոսի նկատմամբ, «մաքրման» ուղիների որոնումը Տ–ին ինչոր չափով մերձեցնում են Ֆ․ Ի․ Դոստոևսկուն։ Տ–ի ուշ շրջանի բանաստեղծություններում բնության պատկերները երանգավորվում են մինչ այդ բացակայող ազգային-ռուս․ կոլորիտով։ S․ XIX դ․ ռուս․ փիլ․ քնարերգության խոշորագույն ներկայացուցիչն է (Ե․ Բարատինսկու հետ)։ Տ–ի գրական մեթոդը, իր ողջ յուրօրինակությամբ հանդերձ, արտացոլում է ռուս պոեզիայի համար ընդհանուր՝ ռոմանտիզմից դեպի ռեալիզմ շարժումը։ Քնարերգու-մտածող Տ․ եղել է ռուս. բանաստեղծության վարպետ, որը ավանդական բանաստեղծական չափերին հաղորդել է արտակարգ ռիթմական բազմազանություն, չվախենալով անսովոր և վերին աստիճանի արտահայտիչ տաղաչափական զուգորդումներից։ Տ–ի շատ բանաստեղծությունների համար գրվել է երաժշտություն (Ս․ Ռախմանինովի «Գարնանային ջրեր»-ը ևն)։ Տ–ի կյանքն ու ստեղծագործությունն են արտացոլված մերձմոսկովյան Մուրանովո դաստակերտի և Բրյանսկի մարզի Օվստուգ գյուղի թանգարանային ցուցադրություններում։
Երկ․ Сочинения, т․ 1–2, М․, 1980; Կոշկակարը երաժիշտ, Թ․, 1895։ Սպանվածի հետ մի գերեզմանոցում, Ե․, 1914։ Բանաստեղծություններ, Ե․, 1977։
Գրկ․ П и г а р е в К․, Жизнь и творчество Тютчева, М․, 1962։ Г р и г о р ь е в а А․ Д․, Слово о поэзии Тютчева, М․, 1980․ Ա․ Ասլանյան
ՏՅՈՒՐՈՍ (հուն․ Τύρος), հնագույն քաղաք-պետություն Փյունիկիայում, Միջերկրական ծովի արլ․ ափին։ Առաջացել է հավանաբար մ․ թ․ ա․ IV հազարամյակում։ Մ․ թ․ ա․ Ill–II հազարամյակներում առևտրաարհեստավորական կարևոր կենտրոն էր։ Մ․ թ․ ա․ II հազարամյակում (ընդհատումներով) Եգիպտոսի ազդեցության տակ էր։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին –I հազարամյակի սկզբին դարձել է դեպի արմ․ փյունիկեցիների գաղութաբնակեցման կարևոր կենտրոն։ Տ․ գաղութներ է հիմնել Միջերկրական ծովի կղզիներում (Կիպրոս, Սիկիլիա ևն), Հս–Արմ․ Աֆրիկայում (Ուտիկա, Կարթագեն, Լեպտիս Մագնա ևն), Իսպանիայում (Գադես ևն)։ Մ․ թ․ ա․ X դ․ Տ–ի հովանավորության տակ ստեղծվել է Տյուրոս-Սիդոնի միացյալ թագավորությունը, որը գերիշխել է Փյունիկիայի ծովափին։ Մ․ թ․ ա․ VIII դ․ Տ․ ընկել է Ասորեստանի, մ․ թ․ ա․ VI դ․ սկզբից՝ Նոր Բաբելոնյան թագավորության, մ․ թ․ ա․ VI դ․ 2-րդ կեսից՝ Աքեմենյանների, մ․ թ․ ա․ IV դ․ վերջին՝ Ալեքսանդր Մակեդոնացու պետության գերիշխանության տակ, այնուհետև գտնվել է Պտղոմեյանների, Սելևկյանների, Տիգրան Բ–ի պետության, մ․ թ․ ա․ 64-ից՝ հռոմ․ Սիրիա պրովինցիայի կազմում։ Մինչև արաբ. նվաճումները (VII դ․) եղել է արևելամիջերկրածովյան առևտրի խոշոր կենտրոն։ Տ-ում պեղումներ սկսվել են XIX դ․ 2-րդ կեսին։ Այժմ Տ–ի տեղում լիբանանյան Սուր քաղաքն է:
ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍ, ՍՍՀՄ միասնական պետ․ հողային ֆոնդի հատված, որն ըստ 1968-ի Հողային օրենսդրության հիմունքների (հոդված 25–27) հատկացվում է կոլտնտեսականների, սովետական տնտեսությունների, գյուղում ապրող բանվոր-ծառայողների կամ այլ քաղաքացիների ընտանիքներին բնակելի շենքեր ու շինություններ կառուցելու, անձնական-օժանդակ տնտեսություն վարելու և այլ նպատակներով։ Կոլտնտեսության օրինակելի կանոնադրությամբ կոլտնտեսականի ընտանիքին հատկացվող Տ․ հ–ի առավելագույն չափը 0,5 հա է (ոռոգվող երկրագործության շրջանում՝ մինչև 0,2 հա):Արգելվում է Տ․ հ․ հատկացնել հանրային օգտագործման հողերից։ Տ․ հ–ից օգտվելու իրավունքը կոլտնտեսականի ընտանիքը պահպանում է նաև այն դեպքում, եթե նրա բոլոր անդամները կորցնում են աշխատունակությունը, կամ աշխատունակ անձը զորակոչվել է բանակ, մեկնել սովորելու, զբաղեցրել ընտրովի պաշտոն, կոլտնտեսության համաձայնությամբ անցել այլ աշխատանքի։ Մնացած դեպքերում Տ․ հ–ից օգտվելու իրավունքի հարցը որոշում է կոլտնտեսականների ընդհանուր ժողովը։ Տ․ հ․ մշակվում է ընտանիքի անդամների աշխատանքով։ Արգելվում է այն մշակել վարձու աշխատանքի կիրառմամբ կամ էլ Տ․ հ–ից օգտվելու իրավունքը փոխանցել այլ անձանց։ Անհրաժեշտության դեպքում կոլտնտեսության վարչությունը և սովետական տնտեսության ղեկավարությունը, օրինականության սահմաններում օգնում են կարիքավոր ընտանիքներին՝ Տ․ հ․ մշակելու գործում։ Հ․ Ֆահրադյան
ՏՆԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, տես Ընտանեկան դաստիարակություն։
ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ, անձնական ազատությունը սահմանափակելու ձև, երբ ձերբակալվածը մեկուսացվում է (պահակով կամ առանց պահակի) իր բնակարանում։ Սովետական քրեական իրավունքը Տ․ կ․ չի նախատեսում․
ՏՆԱՅԻՆ ՄՈՒԿ (Mus musculus), կրծողների կարգի, մկնանմանների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը մինչև 10,8 սմ է, պոչինը՝ 10,2 սմ։ Դունչը սուր է, ականջներն ուղղված են դեպի առաջ։ Գունավորումը փոփոխական է, մոխրագույնից (հս-ում) մինչև դեղնադարչնագույն (հվ–ում)։ Սինանթրոպ տեսակ է։ Տարածված է համարյա ամենուրեք։ Ամենակեր է։ էգը ծնում է մինչև 7 ձագ։ Վնասում է հատիկային կուլտուրաներին, ոչնչացնում և կեղտոտում է սննդամթերքը։ ժանտախտի և տուլարեմիայի հարուցիչների փոխանցող է։ Տ․ մ-ների դեմ պայքարում են մեխանիկական, քիմ․ մեթոդներով։ Օգտագործվում է որպես լաբորատոր կենդանի։ Հ․ Ավետիսյան
ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, արդյունաբերության մեջ կապիտալիզմի զարգացման սկզբնական փուլն ու ստորին ձևը։ Տ․ ա․ մանրապրանքային արտադրություն էր (առավելապես գյուղաց․ արհեստներ), որի հիմնական միտումները վարձու աշխատանքի օգտագործման աճն ու կապիտ․ արհեստանոցների ու մանուֆակտուրաների կազմավորումն էին, ապրանքների արտադրությունը շուկայի համար։ Տ․ ա-յան մեջ կիրառվում էր ձեռքի աշխատանքը, գործիքները պարզունակ