թյան, 1977-ին՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Բնությունը։ Գտնվում է Լենա–Ան– գարայի սարավանդի հվ․ մասում։ Բարձ– րությունը ավելի քան 1000 մ է։ Կլիման ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաս– տիճանը –22°Շ–ից մինչև–25°Cէ, հուլի– սինը՝ մոտ 17°С։ Տարեկան տեղումները 270–330 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 110 օր։ Գլխավոր գետը Անգարան է՝ Օսա, Իդա, Կուդա վտակներով։ Օկրուգի տա– րածքի մեծ մասը գտնվում է անտառա– տափաստանային զոնայում։ Տիրապե– տում են ճմակարբոնատային և թույլ պոդզոլացած հողերը, կրազերծված և մարգագետնային սևահողերը։ Անտառ– ները գրավում են 900 հզ․ հա։ Կենդանի– ներից կան սկյուռ, սամույր, սիբիրյան կզաքիս, աղվես, որմզդեղն, այծյամ, մըշ– կամուկ ևն։ Գետերը հարուստ են ձկնե– րով։ Բնակչությունը։ Հիմնականում բուր– յաթներ և ռուսներ են։ Բնակվում են նաև թաթարներ, ուկրաինացիներ, բելոռուս– ներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 ւ|րա 5,8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 19% (1985)։ Տնտեսությունը։ Առաջատար են հա– ցահատիկային տնտեսությունն ու կաթ– նամսատու և բրդատու անասնապահու– թյունը։ Օկրուգը տալիս է Իրկուտսկի մարզի գյուղատնտ․ արտադրանքի 1/3-ը։ Մշակում են ցորեն, վարսակ, գարի, կար– տոֆիլ, բանջարեղեն, եգիպտացորեն, շա– քարի ճակնդեղ։ Զարգանում է արդյունա– բերությունը։ Կա գիպսի և քարածխի արդ– յունահանում, անտառանյութի մթերում, փայտամշակման և սննդի արդյունաբե– րություն։ Հվ–արմ․ մասով անցնում է Անդրսիբիրյան երկաթուղին (օկրուգի սահմաններում՝ 33,6 կմ)։ Ավտոճանա– պարհների երկարությունը 1754 կմ է։ Անգարայի վրա կա նավարկություն։ 1983–84 ուս․ տարում օկրուգում կար 243 հանրակրթական դպրոց, մանկավարժ, և 2 գյուղական պրոֆտեխ․ ուսումնարան։ 1984-ին գործում էին 235 մասսայական գրադարան, հայրենագիտական թանգա– րան, 243 ակումբային հիմնարկ, 245 կինո– սարք։ Լույս է տեսնում օկրուգային 2 թերթ։ ՈհՍՏԱՇՆԵՐ, հորվաթական ֆաշիստների ազգայնական, անջատական կազմակեր– պություն։ Ստեղծել է Իրավունքի հորվա– թական կուսակցության պարագլուխ Ա․ Պավելիչը, 1929-ի հունվարին, արտա– սահմանում (հենակետեր է ունեցել Իտա– լիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Բելգիայում և այլուր)։ 1934-ին Ու․ իրա– կանացրին հիտլերականների կողմից կազմակերպված հարավսլավ․ թագավոր Ալեքսանդրի և ֆրանս․ արտգործմինիստր Ա․ Բարտուի սպանությունը։ Ֆաշիստ, զոր– քերի կողմից Հարավսլավիայի գրավումից (1941) հետո, Ու․, օկուպանտների աջակ– ցությամբ, Հորվաթիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում ստեղծեցին խամաճիկ «Հորվաթիայի անկախ պետու– թյուն»^՝ Պավելիչի գլխավորությամբ։ Ու․ կոտորել են Հարավսլավիայի հարյուր հազարավոր բնակիչների։ 1945-ին ֆա– շիստ․ օկուպացիայից Հարաւխլավիայի ազատագրումից հետո Ու–ի կազմակեր– պության շատ անդամներ մահապատժի ենթարկվեցին։ Վտարանդիության մեջ գտնվող Ու–ի հետևորդները շարունակում են տեռորիստական գործողությունները սոցիալիստ․ Հարավսլավիայի ներկայա– ցուցիչների դեմ։
ՈՒՍՏԻՆ ՈՎ Դմիտրի Ֆեոդորովիչ [17(30)․ 10․1908, Սամարա (այժմ՝ Կույբիշև) – 20․12․1984, Մոսկվա], սովետական կու– սակցական, պետական և ռազմական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1942, 1961), Սովետական Միության հերոս (1978), Սու[ետական Դ․ Ֆ․ Ուաոինով Միության մարշալ (1976)։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1934-ին ավարտել է Լենինգրադի ռազմա– մեխանիկական ինստ–ը։ 1927–29-ին, որ– պես փականագործ աշխատել է Բալախ– նայի թղթի կոմբինատում, Իվանովո–Վոզ– նեսենսկի «Զարյադյե» ֆաբրիկայում։ 1934–41-ին՝ ինժեներ հրետանային գի– տահետազոտական ծովային ինստ–ում, գործարանի շահագործման և փորձարա– րական աշխատանքների բյուրոյի պետ, գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, գոր– ծարանի դիրեկտոր։ 1941–46-ին՝ ՍՍՀՄ սպառազինության ժողկոմ, 1946–53-ին՝ մինիստր, 1953–57-ին՝ ՍՍՀՄ պաշտպա– նության արդյունաբերության մինիստր։ 1957–63-ին եղել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1963– 1965-ին՝ առաջին տեղակալ, ՍՍՀՄ ԺՏԲ1ս նախագահ։ 1965–76-ին՝ ՍՄԿԿ ԿԿ քար– տուղար։ 1976–ի ապրիլից Ու․ ՍՍՀՄ պաշտ– պանության մինիստրն էր։ ՍՄԿԿ ԿԿ ան– դամ 1952-ից, ՍՄԿԿ ԿԿ նախագահության անդամության թեկնածու4 1965–66-ին, 1966-ի ապրիլից՝ ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1976-ի մարտից՝ անդամ։ ՍՍՀՄ II, IV–X! գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Արժա– նացել է ՍՍՀՄ պետական մրցանակի (1953)։ Պարգևատրվել է Լենինի 10, Սու– վորովի 1-ին, Կուտուզովի 1-ին աստիճա– նի շքանշաններով։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։ Ու–ի անունով է վերանվանվել Ուդմուրտական ԻՍՍՀ մայրաքաղաք Իժևսկը։
ՈՒՍՏԻՆ ՈՎ (մինչև 1985-ը՝ Իժհսկ), Ուդ– մուրտ․ ԻՍՍՀ մայրաքաղաքը։
ՈՒՍՏՅՈՒՐՏ, սարավանդ Ղազախական ՍՍՀ–ում և Ուզբեկական ՍՍՀ–ում, Ման– զըշլակ թերակղզու և Կարա–Բողազ–գյոլ ծոցի (արմ–ում), Արալյան ծովի և Ամու– դարյայի դելտայի (արլ–ում) միջև։ Տարա– ծությունը մոտ 200 հզ․ կմ2 է, բարձրու– թյունը՝ մինչև 370 մ։ ՈՒՍ ՈՒԼ (արաբ․, բառացի՝ հիմնական դրույթներ, օրենքներ), արլ․ բանավոր ավանդույթի պրոֆեսիոնալ երաժշտու– թյան ռիթմական դարձվածքներ, որոնք ստեղծագործության ընթացքում կրկնվում են որոշակի մետրի սահմաններում։ Ու–նե– րը հիմնականում կատարվում են հարվա– ծային գործիքներով (դոյրա, նաղարա)։ Ու–ների վերաբերյալ հարուստ նյութ են պարունակում միջնադարյան արլ․ երա– ժըշտ․ ձեռնարկները։ Ֆարաբիի, Իբն Սի– նայի, Աբդուրահման Ջամիի, Դարվեշ Ալի Չանգիի և այլոց աշխատություններում տրված է ինչպես Ու–ների տեսական մշա– կումը, այնպես էլ նրանց ձայնագրությու– նը տաբուլատուրային համակարգի մի–