Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ջոցով։ Հայտնի են եղել Ու–ի 30-ից ավելի տեսակներ, որոնցից շատերը օգտագործ– վում են արդի կատարողական պրակտի– կայում։ Ու–ի հիմքում ընկած է ցածր (խուլ) և բարձր (հնչեղ) ձայների հաջորդակա– նությունը տարբեր մետրաոիթմական հա– րաբերություններում։ Ու–ները մեծ դեր են խաղում պրոֆեսիոնալ երաժշտության զարգացած ժանրերից մեկի՝ մակամի երաժշտ․ նյութի կազմակերպման գործում։ Լ․ Երնջակյան

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ուսուցման հա– մակարգում ըստ ուսման տարիների յու– րաքանչյուր առարկայից պարտադիր յու– րացվելիք գիտելիքների, կարողություն– ների, հմտությունների բովանդակությունն ու ծավալը, ինչպես նաև բաժիններն ու թեմաները որոշող փաստաթուղթ։ Երբեմն կցվում է բացատրագիր, որտեղ տրվում են տվյալ առարկայի ուսուցման խնդիր– ները, ուսումնասիրվող նյութի հաջորդա– կանությունը, ուսուցման մեթոդների ու կազմակերպման ձևերի առանձնահատ– կությունները, միջառարկայական կապե– րը ևն։ Ու․ ծ–ով նախատեսված կրթության բո– վանդակությունը կոնկրետացվում է դա– սագրքերում, ուս․ ձեռնարկներում, մե– թոդական ցուցումներում։ ՍՍՀՄ–ում Ու․ ծ–ները միասնական են և պարտադիր նույնատիպ ուս․ հաստատությունների ու մասնագիտությունների համար։ Հայ իրականության մեջ Ու․ ծ․ են կազմ– վել XIX դ․ կեսից, որոնք ընդհանուր կի– րառություն չեն ունեցել տարածքային մասնատվածության և հայկ․ դպրոցների ոչ միասնականության պատճառով։ Ց․ Սիւէոնյան

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԻՆՈ, գիտ․ կինոյի տե– սակ, որը որպես օժանդակ միջոց օգտա– գործվում է ուսումնական պրոցեսում։ Որ– պես կանոն, կիրառվում է այն դեպքե– րում, երբ ուս․ նյութը դժվար է ընկալվում պարապմուն^Ների սովորական պայման– ներում; Ուս․ ֆիլմերը դասակարգվում են ըստ ուսուցանվող նյութի և նրա մասնավոր մեթոդիկայի, սովորողի տարիքի, գիտա– կան պատրաստականության աստիճանի (եթե հանդիսատեսը չափահաս է) և դի– դակտիկ նշանակության։ Ու․ կ–ում նոր փուլ է սկսվել կինուզրոյեկցիոն ապարատի ստեղծումով։ Հոկտեմբերյան հեղափոխու– թյունից հետո սովետական Ու․ կ․ աննախ– ընթաց զարգացում է ունեցել։ 1930-ական թթ․ կազմակերպվել է ուս․ ֆիլմերի մաս– սայական արտադրություն, Մոսկվայում ստեղծվել են «Դպրոցֆիլմ» և «Րուհֆիլմ» կինոլաբորատորիաները։ Ուս․ ֆիլմեր են արտադրվում նաև Սվերդլովսկում, Կիե– վում, ինչպես և միութենական հանրապե– տություններում։ 1967-ից անց են կացվում ուս․ ֆիլմերի միութենական փառատոներ։ ՍՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայում և բարձրագույն դպրոցի ԴՀԻ–ում գործում են Ու․ կ–ի և հեռուստա– տեսության գիտահետազոտական լաբո– րատորիաներ։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, ուսումնական հաս– տատություններում պարապմունքների սկզբից մինչև հիմնական արձակուրդ– ներն ընկած ժամանակահատվածը։ Սահ– մանվել է XVI դ․ վերջին –XVII դ․ սկլւզ– բին, Արմ․ Եվրոպայի և Ուկրաինայի դըպ– րոցներում՝ ուսուցման դաս–դասարանա– յին համակարգի կիրառումից հետո։ Հայկ․ դպրոցներում Ու․ տ․ կիրառվում է XIX դ․ առաջին տասնամյակներից սկսած։

ՈՒՍՈՒՄՆԱՍԵՐ», քաղ․, առևտր․ և գրա– կան երկշաբաթաթերթ (գրաբար)։ Լույս է տեսել 1849–53-ին, Սինգապուրում։ Ի»ըմ– բագիր–հրատարակիչ՝ Գ․ Գալստյան։ Մեկ– նաբանել է քաղ․ և ազգ․ ընթացիկ հարցեր, տպագրել լուրեր Սինգապուրի, Հնդկաս– տանի, Պարսկաստանի և այլ վայրերի հայկ․ գաղթավայրերի առօրյայից, առևտր․ տեղեկություններ։ Տեղ են գտել նաև հընդ– կահայերի հոգևոր իշխանությունների հրահանգներն ու շրջաբերականները, ար– տատպություններ «Արշաչույս Արարատ– յան։» և «Ազգասեր Արարատյան» պարբե– րականներից։ Գրական բաժնում տպագըր– վել են բանաստեղծություններ, առակներ, հանելուկներ ևն։

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ, ուսումնադաստիարակ– չական հիմնարկություն, տարբեր աստի– ճանի և մասնագիտության ուս․ հաստա– տությունների անվանումը՝ պրոֆտեխ․, միջնակարգ մասնագիտական (օրինակ, մանկավարժ․, բժշկ․, արվեստների ևն), երբեմն նաև բարձրագույն կրթության (օրինակ, Մոսկվայի Ն․ է․ Րաումանի անվ․ բարձրագույն աեխ․ Ու․) համակարգերում։

ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ», դպրոցական ամսա– գիր։ Լույս է տեսել 1932–43-ին, Պլովդի– վում։ Տեղի Մխիթարյան վարժարանի հրատարակություն։ Պատասխանատու խմբագիրներ՝ Մ․ Կարապետյան, Հ․ Ոսկ– յան։ Լուսաբանել է վարժարանի, գաղթա– վայրերի հայկ․ կրթական այլ հաստատու– թյունների ուսումնադաստիարակչական առօրյան, հրատարակել գիա․, հայագի– տական, թարգմանական, կենցաղային– առողջապահական բնույթի հոդվածներ։ Տպագրել է նաև մանկական գեղարվես– տական ստեղծագործություններ։ Հիմնա– կանում աշխատակցել են Վիեննայի Մխի– թարյանները։ Տարածվել է Բուլղարիայի և սփյուռքի այլ գաղթավայրերի հայա– շատ կենտրոններում։ Ս․ Քոչանջյան ՈՒՍ ՈՒՐԻՅՍԿ (մինչև 1935-ը՝ Նիկոլսկ– Ուսուրիյսկի, 1935–57-ը՝ Վորոշիլով), քաղաք, ՌՍՖՍՀ Պրիմորիեի երկրամասի Ուսուրիյսկի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Ռազդոլնայա գետի ափին, վլադիվոս– աոկից 112 կմ հս․։ Երկաթուղային կայա– րան է Խաբարովսկ–Վլադիվոստոկ գը– ծում։ 156 հզ․ բն․ (1985)։ Կան յուղի–ճար– պի, շաքարի, ալրաղաց և մսի կոմբինատ– ներ, մեքենաշինական և լոկոմոտիվա– վերանորոգման գործարաններ, կաշվի– կոշիկի միավորում, կարի ֆաբրիկա։ Ունի գյուղատնտ․ և մանկավարժ, ինստ–ներ, տեխնիկումներ, ուսումնարաններ, 2 թատ– րոն։ Հիմնադրվել է 1866-ին։

ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ՀԱՄԱԼԻՐ, ծրագրավորված ուսուցումն ապահովող ուսումնամեթոդա– կան, ինֆորմացիոն, մաթեմատիկական և ինժեներատեխնիկական փոխկապակց– ված միջոցների ամբողջություն։ Նախա– տեսված է ցանկացած բարդության ուսու– ցանող ծրագրերով սովորողների մեծ խըմ– բի միաժամանակյա ուսուցման համար։

ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ՄԵՔԵՆԱ, սարքավորում, որի օգնությամբ ծրագրավորված ուսուց– ման պրոցեսում իրականացվում են դա– սատուի բոլոր կամ որոշ ֆունկցիաները։ Հիմնական գործողություններն են․ սո– վորողներին ուսումնական նյութի ան– հրաժեշտ բաժնի, ինչպես նաև ուսումնա– կան նյութի յուրաքանչյուր մասի վերա– բերյալ ստուգողական հարցերի և խնդիր– ների մատուցումը, ստացված պատաս– խանների համեմատումը ճիշտ պատաս– խանների հետ, պատասխանի ճշտության կամ սխալի բնույթի մասին ինֆորմա– ցիայի հաղորդումը։ Սովորողի գիտելիք– ների գնահատականը կախված է ճիշտ Ուսուցանող մեքե– նա և սխալ պատասխանների թվի հարաբե– րությունից, ինչպես նաև առաջադրվող հարցերի բարդությունից և մտածելու վրա ծախսված ժամանակից։ Ու․ մ–ների որոշ տեսակներ կոչվում են տրենաժորներ։

ՈՒՍՈՒՑԻՉ ՍՍՀՄ–ում, աճող սերնդի կոմունիստական դաստիարակությունը, կրթությունն ու ուսուցումը հանրակրթա– կան դպրոցում իրականացնող անձ (տես Մանկավարժ)։ Նախահեղափոխ․ Ռուսաս– տանում (նաև նրա տիրապետության տակ գտնվող Արլ․ Հայաստանում) Ու–ի գոր– ծունեությունն ու հասարակական–իրա– վական վիճակը որոշվել են շահագործող դասակարգերի շահերին համապատաս– խան։ Գյուղացիների և քաղաքային աշ– խատավորության երեխաների տարրա– կան դպրոցների ժող․ Ու․ գտնվում էր հասարակական դիրքի ամենաստորին աստիճանին։ Գիմնազիաների և միջն․ ուս․ այլ հաստատությունների Ու–ներին կառավարությունը ձգտել է դարձնել հա– վատարիմ աստիճանավորներ, արտոնյալ պայմաններ ստեղծել նրանց համար։ XIX դ․, սակայն, տարածում են գտել Վ․ Գ․ Բեչինսկու, Ն․ Ա․ ԴոքրոԱուբովի, Կ․ Դ․ Ուշինսկու և այլոց մանկավարժ, առաջա– վոր գաղափարները, որոնք անհամատե– ղելի էին ցարական Ռուսաստանի պաշ– տոն․ մանկավարժության հետապնդած նպատակներին։ Ազատագր․ շարժումների