Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ծավալմանը բուգընթաց ստվարանում էին առաջադեմ հայացքներ ունեցող Ու–ների շարքերը (մասնավորապես Հայաստա– նում՝ խ․ Աբովյան, Ղ․ Աղւսյան և ուրիշ– ներ)։՝ Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխությունից հետո սովետական իշ– խանության քաղաքականությունն աջակ– ցություն գտավ նախահեղափոխ․ դպրոցի Ու–ների գերակշռող մասի շրջանում։ Ու․ դարձավ նոր կյանքի և ժողկրթության համակարգի բարեփոխումների ակտիվ մասնակիցը։՜ Արդեն 1918-ին Վ․ Ի․ Լենինը պահանջում էր ուսուցչական գործունեու– թյունը կապել հասարակության սոցիա– լիստ․ կազմակերպման խնդիրների հետ։ Լենինյան ցուցումի կենսագործումը դար– ձավ կուչտուրական հեղափոխության կա– րևորագույն գրավականը։ Այդ ընթացքում իրականացվեց նախահեղափոխ․ Ու–ի գա– ղափարաքաղ․ վերադաստիարակումն ու մանկավարժ, վերապատրաստումը, սո– վետական Ու–ի պատրաստման համակար– գի ստեղծումը։ ՍՍՀՄ–ում ժող․ Ու–ի աշ– խատանքը ձեռք է բերել հասարակական կարևոր նշանակություն՝ դաստիարակու– թյան և կրթության, ուսուցման պրոցեսի (տես Ուսուցում) կատարելագործման բնագավառներում։ Ու–ի անձից, նրա առա– ջադեմ հասարակական համոզմունքնե– րից, մանկավարժ․ վարպետությունից, կրթական և կուլտուրական մակարդակ– ներից են կախված աճող սերունդը կյան– քին նախապատրաստելու գործի հաջողու– թյունը։ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումի և ՍՍՀՄ Գերագույն սովետի հավանությանն ար– ժանացած «Հանրակրթական և պրոֆե– սիոնալ դպրոցի ռեֆորմի հիմնական ուղ– ղությունները» (1984) պահանջում են բարձրացնել Ու–ի հասարակական վար– կը, նրա տեսական ու գործնական պատ– րաստությունը։ Ռեֆորմի դրույթներով Ու–ին ժամանակակից գիտելիքներ տալու նպատակով նախատեսվում է վերամշակել մանկավարժ, բուհերի և ուսումնարան– ների ուս․ պլանները՝ ելնելով կյանքի պահանջներից, բարձրացնել հոգեբանա– կան–մանկավարժ, պատրաստության մա– կարդակը, զարգացնել արտադրական ուսուցման վարպետ–Ու–ի ինժեներաման– կավարժ․ կրթությունը։ Մանկավարժ, ուս․ հաստատություններում ու համալսարան– ներում ապագա Ու․ ուսումնասիրում է ոչ միայն այն գիտությունները, որոնց հի– մունքները նա պետք է դասավանդի, այլև հարակից բնագավառներ։ Առանձնահա– տուկ ուշադրություն է նվիրվում մանկա– վարժ․ գիտություններին, հոգեբանությա– նը և գործնական պարապմունքներին։ Ու–ներ են պատրաստում նաև երեկոյան ու հեռակա ուսուցման համակարգի բու– հերը։ Որակավորման բարձրացումն իրա– կանացնում են ուսուցիչների կատարեբս– գործման ինստիտուտները, մանկավարժ, բուհերը, շրջանային ու քաղաքային ման– կավարժ․ (մեթոդական) կաբինետները, մանկավարժ, ընկերությունները։ Ու–ների համար հրատարակվում են «Նարոդնոյե օբրազովանիյե» («Народное образова– ние»), «Սովետսկայա պեդագոգիկա» («Со– ветская педагогика») և այլ մանկավարժ, հանդեսներ (ՀՍՍՀ–ում՝ «Սովետական մանկավարժ», «Մաթեմատիկան դպրո– ցում», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ևն), թերթերից՝ «Ուչիտելսկա– յա գազետա»-ն («Учительская газета») (ՀՍՍՀ–ում՝ «Սովետական դպրոց»-ը) ևն։ Ու․ ակտիվորեն մասնակցում է բնակ– չության շրջանում քաղ․, գիտ․, մանկա– վարժ․ գիտելիքների տարածմանը, նրան– ցից շատերը սովետական իշխանության մարմինների դեպուտատներ են։ Լավա– գույն Ու–ներին շնորհվում են պատվավոր կոչումներ, պարգևատրում շքանշաններով և մեդալներով, արժանանում սոցիալիստ, աշխատանքի հերոսի կոչման, նրանց աշ– խատանքը նշվում է Ն․ Կ․ Կրուպսկայայի (ՌՍՖՍՀ–ում), Ա․ Ս․ Մակարենկոյի (Ուկր․ ՄՍՀ–ում), Խ․ Աբովյանի (ՀՍՍՀ–ում), 6ա․ Ս․ Գոգեբաշվիլու (Վրաց․ ՍՍՀ–ում) անվ․ մեդալներով և գերազանցիկի նշա– նով։ Առավել փորձառուներին տրվում է ավագ Ու–ի, ուսուցիչ–մեթոդիստի կոչում։ Սահմանված է Ուսուցչի օր, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակին։ Գբկ․ Լենին Վ․ Ի․, ժողովրդական կըր– թության մասին, Ե․, 1981։ Կրուպսկայա Ն․ Կ․, Ուսուցչի մասին, Ե․, 1960։ Ս ու խ ո մ– լ ի ն ս կ ի Վ․ Ա․, Սիրտս նվիրում եմ երեխա– ներին, Ե․, 1977։ հանրակրթական և պրոֆե– սիոնալ դպրոցի հիմնական ուղղությունները, Ե․, 1985։ Макаренко А․ С․, Соч․, [2 изд․], т․ 5, М․, 1958; Раченко И․ П․, Научная организация педагогического тру– да, М․, 1972․

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ, ՍՍՀՄ–ում ուսումնամե– թոդական հիմնարկներ, որոնք իրակա– նացնում են ուսուցիչների և ժողկրթու– թյան համակարգի այլ աշխատողների որակավորման բարձրացումը, ուսումնա– սիրում, ընդհանրացնում և տարածում են ուսուցման ու դաստիարակության առա– ջավոր մեթոդները։ Առաջին Ու․ կ․ ի․ ՍՍՀՄ–ում կազմակերպվել են 1938-ին։ Ու․ կ․ ի․ ստեղծվել են միութենական և ինքնավար հանրապետությունների լու– սավորության (ժողկրթության) մինիստ– րություններին, երկրամասային, մար– զային ժողկրթության բաժիններին կից։ ՀՍՍՀ–ում գործում են հանրապետա– կան, քաղաքային (Երևան), միջշրջանա– յին (Լենինական, Կիրովական) Ու․ կ․ ի․։

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵԻՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, ուսուցման արդյունավետությունը բարձ– րացնելու նպատակով ուսուցման ընթաց– քում ինֆորմազիայի հաղորդման և մշակ– ման համակարգեր, սարքեր ու սարքա– վորումներ։ Ըստ նշանակության դասա– կարգվում են․ ինֆորմացիոն, ստուգիչ, ուսուցանող Ու․ տ․ մ․։ Ինֆորմա– ցիոն Ու․ տ․ մ․ հիմնականում լսողա– տեսողական են (ռադիոհաղորդւէւմներ, ուս․ կինո և հեռուստատեսություն, դիո– պրոյեկտորներ, լինգաֆոն սարքեր)։ Ս տ ու գ ի չ Ու․ տ․ մ–ով որոշում են ուս․ նյութի յուրացման աստիճանը և որակը՝ ուսուցման բոլոր փուլերում։ Ստուգումը ուսման պրոցեսի անքակտելի մասն է և ապահովում է սովորողի ու սո– վորեցնողի փոխադարձ կապը։ Ստուգիչ սարքերի օգնությամբ պարզում են ուս․ ընթացիկ նյութի որոշ ծավալի յուրացման աստիճանը և անցկացնում ուս․ պրոցեսի որոշակի փուլում ձեռք բերված գիտելիք– ների ամՓոփիչ ստուգում։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուս․հաստա– տություններում գործում են ստուգիչ սար– քերով կահավորված դասարաններ և լսա– րաններ, որոնցում դասախոսը ղեկավա– րում է ստուգման ընթացքը, վիճակագրա– կան անհրաժեշտ տվյալներ ստանում ու– սուցանվող նյութի յուրացման խորության վերաբերյալ։ Ու․ տ․ մ–ին առաջադրվող պահանջներին առավել ամբողջական հա– մապատասխանում են ուսուցանող ավ– տոմատացված համակարգերը (ՈԻԱՀ), որոնք, հնարավորություն են ընձեռում օգտվել արագագործ ԷՀՄ–ներից։ ՈԻԱՀ–ի կիրառումր լուծելի է դարձնում մանկավար– ժության մի շարք հիմնական խնդիրներ, գլխավորր ընդհանուր կրթության պայ– մաններում ուսուցման անհատականացու– մըն է, ընոունակությունների և ճանաչո– ղական գործունեության նկատմամբ սո– վորողների ստեղծագործական ակտիվու– թյան զարգացումը, ուս–մեթոդական նյու– թի միասնականացումը՝ լավագույն դա– սատուների փորձը տարածելու նպատա– կով։ Ինֆորմացիայի արտացոլման սար– քերով (դիսպլեյ) դասասենյակների կա– հավորումը հնարավորություն է ընձե– ռում երկխոսել ԷՀՄ–ների հետ, ինչն առա– վել մոտ է սովորող–դասատու հարաբերու– թյան բնական ձևին։

ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ, հան– րակրթական դպրոցի միջին դասարան– ների համար ուսուցիչներ պատրաստող ուս․ հաստատություններ Ռուսաստանում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո Ու․ ի․ վերակազմվել են ման– կավարժական կամ ժողկրթության ինստ–ների։ 1934–35-ին համընդհանուր 7-ամյա պարտադիր կրթության անցնելու և 7-ամյա դպրոցների աճի հետևանքով ստեղծվել է 2-ամյա Ու․ ի–ի լայն ցանց (1945-ին ՍՍՀՄ–ում գործել են 187, 1950– 1951-ին՝ 236 Ու․ ի․), որոնք ունեցել են ֆիզիկամաթ․, բնագիտա–աշխարհագրա– կան, պատմության, լեզվի և գրականու– թյան, որոշ տեղերում նաև ֆիզիկ, դաս– տիարակության բաժիններ։ Ու․ ի․ ըն– դունվել են ընդհանուր միջնակարգ կամ միջնակարգ մանկավարժական կրթու– թյամբ անձինք։ 50-ական թթ․ խոշորա– գույն Ու․ ի․ վերակառուցվել են մանկա– վարժական ինստիտուտների, մյուսները՝ մանկավարժական ուսումնարանների և այլ ուս․ հաստատությունների։

ՈՒՍՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՄԱՏ ՀԱՄԱԿԱՐԳ, ուսուցվող մեքենա, ինքնահար– մարվող համակարգ, որի կառավարման ալգորիթմը կառավարման արդյունքների գնահատմանը համապատասխան փոփոխ– վում է այնպես, որ ժամանակի ընթացքում բարելավվում են համակարգի բնութա– գրերը և գործողության որակը (տես Ավ– տոմատ կառավարում)։ Ուսուցումը հա– մակարգի վրա բազմակի ներգործելու և ներգործման ազդեցությունները ճշտելու պրոցես է, որն իրականացնում է մարդը (օպերատորը) կամ ․ ավտոմատը։ Եթե ուսուցումը կատարվում է առանց արտա– քին ուսուցանող հարմարանքի, ապա հա– մակարգն անվանում են ի ն ք ն ու ս ու ց– վ ո ղ։ Ուսուցումն իրականացվում է ալ– գորիթմների օգնությամբ, որոնք իրակա–