Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նարկ (1545 բժիշկ), 2 առողջարան։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ։

ՈՒՐԱՆ (Uranium), Ս, տարրերի պարբե– րական համակարգի VII պարբերության III խմբի ռադիոակտիվ տարր, կարգահա– մարը՝ 92, ատոմական զանգվածը՝ 238,029։ ք–տարր է, պատկանում է ւսկւոի– նիդների շարքին, ատոմի արտաքին էլեկ– տրոնային թաղանթների կառուցվածքն է 7տ2 6Ժ1 5f3։ К, L, M UN թաղանթները լրացված են։ Բնական Ու․ բաղկացած է 3 ռադիոակտիվ իզոտոպներից՝ 238Ս (99,282%, Ti/2=4,5M09 տարի), (0,712%, Tւ/շ= 7,13 • 108 տարի) և 234Ս (0,006%, Ti/2=2,48 ■ 105 տարի), որոնք a ճառագայթիչներ են։ 238Ս–ը և 235Ս–ը բնական ռադիոակտիվ շարքերի՝ 4ո+շ և 4ՈփՅ առաշին անդամներն են։ Ստացվել են Ու–ի թվով 11 արհեստական իզոտոպ– ները 227–240 զանգվածի թվերով, որոն– ցից ամենաերկարակյացը 233Ս–ն է (Ti/2= = 1,62․1 Օ5 տարի)։ Ու–ի բնական միացություններն օգտագործ– վում են շատ վաղ ժամանակներից։ ^ին Հռոմի պեղումներում գտնվել են Ու–ի աղերով գու– նավորված ապակիներ։ Ու․ (ՍՕշ–ի տեսքով) հայտնաբերել է գերմ․ քիմիկոս Մ․ Կլապրո– տը (1789)։ Մետաղական Ու․ աոաջինն ստա– ցել է ֆրանս․ քիմիկոս է․ Պելիգոն (18Հ1) (E․ Peligot, 1811–1890)։ Մինչև ռադիոակ–․ աիվության ՝ հայտնաբերումը Ու․ խիստ սահ– մանափակ կիրառություն ունեցող տարր էր (միացություններն օգտագործվում էին ներ– կեր և գունավոր ապակի ստանալու համար)։ Միջուկային տրոհումը հայտնաբերվելուց հետո Ու․ դարձավ հիմնական միջուկային վառեչիք և նրա արտադրությունը խիստ աճեց (1942-ից)։ Ու․ քիչ տարածված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 2,5․10~4% (~1,3՛ • 1014 ա)։ Գրանիտային շերտի և նստված– քային թաղանթի բնորոշ տարրերից է։ Նրա պարունակությունը մեծ է հրաբխային թթու ապարներում (3,5․10~4%), կավերում և թերթաքարերում (3,2․10~4%)։ Հայտնի են Ու–ի մոտ 100 միներալներ, որոնցից արդ․ նշանակություն ունեն 12-ը (տես Ուրանի հանքանյութեր)։ Ու–ի պարու– նակությունը երկրակեղևում աստիճանա– բար պակասում է, քայքայման հետևան– քով անջատվող էներգիան երկրի ընդեր– քի ջերմության հիմնական աղբյուրն է։ Ու․ սպիտակ, արծաթափայլ, կռելի մետաղ է։ Առաջացնում է բյուրեղական կառուց– վածքով իրարից տարբերվող 3 ալոտրո– պային ձևափոխություն։ Սովորական ջեր– մաստիճաններում (մինչև 668,8±0,4°С) կայուն է a-ձևը (խտությունը 19040 կգ/tl3)։ Ու–ի հալ․ ջերմաստիճանը 1134ztl°C է, եռմանը՝ 4200°C։ Թույլ պարամագնիսա– կան է, 0,68 К-ում՝ գերհաղորդիչ։ 235Ս–ը և 233Ս–ը տրոհվում են ինքնաբուխ, նաև նեյտրոններ կլանելով։ Դանդաղ նեյտրոն– ներ կլանելիս 238Ս–ը փոխարկվում է 239Ս–ի, որը նույնպես կարևոր միջուկա– յին վառելիք է։ Ու–ի (93,5% 235Ս) կրիտի– կական զանգվածը գնդաձև մետաղի հա– մար 50 կգ է (անդրադարձիչների առկա– յությամբ՝ 15–23 կգ, ջրային լուծույթ– ներում՝ 1 կգ)։ Քիմ․ միացություններում Ու․ ցուցաբերում է +3, +4, +5, +6 և հազվադեպ՝ +2 օքսիդացման աստիճան– ներ։ Առավել կայուն են Ս (IV) և Ս (VI) վիճակները։ Մետաղների լարվածության շարքում Ու․ գտնվում է ջրածնից առաջ, ջրածին է դուրս մղում եռացող ջրից՝ առա– ջացնելով ՍՕշ, և թթուներից։ Օդում դան– դաղ օքսիդանում է՝ առաջացնելով Ս02։ Փոշեկերպ Ու․ այրվում է օդում վառ բո– ցով։ Թթվածնի հետ Ու․ առաջացնում է օքսիդներ՝ ՍՕշ, Ս03, Ս3Օտ։ Տաքացնե– լիս Ու․ միանում է ջրածնի (220°C), ազո– տի (450–700°C), ածխածնի (750–800°C) հետ՝ առաջացնելով համապատասխա– նաբար հիդրիդ, նիտրիդներ՝ կարբիդ– ներ։ Ֆտորի հետ Ու․ առաջացնում է (500–600°C) քառաֆտորիդ՝ UF4 և վե– ցաֆտորիդ՝ UFe։ Ու․ մի շարք միացու– թյուններ է առաջացնում ծծմբի հետ, որոնցից ՍՏ–ն օգտագործվում է որպես միջուկային վառելիք։ Մետաղների հետ Ու․ առաջացնում է ու ր ա ն ի լ իոնի՝ ՍՕշ2+ աղեր։ Ուրանական (VI) թթուն չի անջատվել, ստացվել են նրա աղերը՝ ուրանատները (վատ են լուծվում ջրում)։ Ու–ի (IV) աղերը ջրում վատ լուծվող, կա– նաչ նյութեր են։ Արտադր․ նշանակություն ունեն 0,05–0,5% Ու․ պարունակող հան– քերը։ Բարձր մաքրության Ու․ ստանալու համար Ու–ի նիտրատը էքստրահում են և, օրգ․ լուծիչը հեռացնելուց հետո, քայ– քայում (500–700°C)։ Ստացվում են մա– քուր օքսիդներ՝ Ս308 և Ս03, որոնք վե– րականգնում են ջրածնով (650–800°C) մինչև Ս02։ Մետաղական Ու․ ստանում են այդ օքսիդը կամ, ավելի հաճախ, գազա– յին ֆտորաջրածնով նրանից ստացված ֆտորիդը՝ UF4, կալցիումով կամ մագնե– զիումով վերականգնելով։ Երկրորդ դեպ– քում ստացվում են Ու–ի մինչև 1,5 ա կշռող և բարձր մաքրության (0,0045%Fe, 0,001% Si, 0,003% С) ձուլածո կտորներ։ Մետա– ղական Ու․ և նրա համաձուլվածքներն օգ– տագործվում են որպես միջուկային վա– ռելիք բնական և իզոտոպների քիչ հա– րըստացված խառնուրդները՝ ատոմական էլեկտրակայանների ռեակտորներում, բարձր հարստացվածը՝ միջուկային ուժա– յին ռեակտորներում և միջուկային զենք պատրաստելու համար։ 238Ս–ը երկրորդա– յին միջուկային վառելիքի՝ 239Բս–ի ստաց– ման աղբյուրն է։ Ու–ի չնչին քանակու– թյուններ՝ 10~Տ –10՜8% են պարունակվում կենդան, և բուս, հյուսվածքներում։ Մըն– կերի և ջրիմուռների որոշ տեսակներ Ու–ի կուտակիչներ են։ Մարդու օրգանիզմ է ներմուծվում սննդի, ջրի հետ, արտազատ– վում է մեզի, կղանքի և մազերի հետ։ Մար– դու օրգանիզմում Ու․ կուտակվում է առա– վելապես փայծաղում և մազերում։ Ու–ի թունավոր ներգործությունը պայմանա– վորված է նրա ռադիոակտիվությամբ և քիմ․ հատկություններով, հատկապես թու– նավոր են Ու–ի լուծելի միացությունները (ուրանիլներ ևն)։ Թունավորման հիմ– նական նշանները երիկամների ախտահա– րումն է (սպիտակուցի և շաքարի առկա– յություն մեզում, այնուհետև՝ սակավա– միզություն)։ Ախտահարվում են նաև լյարդը և ստամոքսաաղիքային համա– կարգը։ Ու․ արտահանող և վերամշակող ձեռնարկություններում Ու–ով և նրա միա– ցություններով թունավորումը կանխար– գելելու համար կիրառվում է անընդհատ տեխնոլոգիա, օգտագործվում են հերմե– տիկ սարքավորումներ։ Կարևոր են օդա– յին միջավայրի աղտոտման կանխումը, թափվող արտադր․ ջրերի մաքրումը։ Օրենսդրական հիմունքներով իրականաց– վում է աշխատողների բժշկ․ զննում, Ու–ի և նրա միացությունների պարունակու– թյան թույլատրելի քանակների առկայու– թյան հսկում շրջակա միջավայրում։ Լ․ Գրիգորյան