Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՈՒՐԱՆ, Արեգակնային համակարգի՝ ըստ Արեգակից ունեցած հեռավորության, յոթերորդ մեծ մոլորակը։ Աստղագիտա– կան նշանը՝ сГ կամ 5- Պատկանում է հսկա մոլորակների թվին։ Հայտնաբերել է Վ․ Հերշեչը, 1781-ին։ Արեգակի շուրջը պտտվում է շրջանայինին մոտ ուղեծրով՝ Արեգակից 19,8 ա․ մ․ միջին հեռավորու– թյան վրա։ Ու–ի սիդերական պարբերու– թյունը 84,01 երկրային տարի է, սինոդա– կան պարբերությունը՝ 369,66 երկրային օր, ուղեծրային արագությունը՝ 6,8 կմ/վրկ, պարաբոլական արագությունը՝ 22 կմ/վրկ, ծանրության ուժի արագացումը մակերե– վույթի մոտ՝ 0,96 gbr!j։ Իոսվարածրի հարթությունը ուղեծրային հարթության հետ կազմում է 0,8°, հասարակածի հար– թության հետ՝ 98° անկյուն։ Ու–ի շառա– վիղը 25400 կմ է, զանգվածը՝ 14,5 երկրա– յին զանգված (8,78* 1028 գ), ծավալը՝ 61 երկրային ծավալ, միջին խտությունը՝ 1,24 գ/սմ3, սեղմվածությունը՝ 0,07, ուղեծ– րի էքսցենտրիսիտետը՝ 0,047, իր առանց– քի շուրջը պտտվում է 10,8 ժ (այլ տվյալ– ներով՝ 24 ժշէՅ ժ) պարբերությամբ՝ ուղեծրային շարժմանը հակառակ ուղղու– թյամբ։ Երկրաչափական աչբեդոն 0,50 է, մակերևույթի էֆեկտիվ ջերմաստիճանը՝ 110 K։ Ու–ի մթնոլորտը բաղկացած է Нг-ից, 014-ից և He-ից։ Ունի հինգ արբան– յակ՝ Միրանդա, Արիել, Ումբրիել, Տիտա– նիա, Օբերոն (ենթադրվում է վեցերորդ արբանյակի գոյությունը)։ Ու–ի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն մյուս մոլո– րակների, նրա պտտման առանցքը գտնը– վում է գրեթե ուղեծրայ՛ին հարթության մեջ, որի պատճառով էլ «ամառն» ու «ձմեռը» մոլորակի կիսագնդերում տա– րիներ են տևում («ամռանը» Արեգակը մայր չի մտնում, իսկ «ձմռանը» չի ծա– գում)։ Նշանավոր իրադարձություն դարձավ 1977-ին Ու–ի հինգ օղակների հայտնաբե– րումը, որոնք, ի տարբերություն Աատուռնի օղակների, շատ նեղ են և մութ։ 1978-ին հայտնաբերվեց ևս չորս օղակ։ Ու–ի մեր– ձակա օղակների լայնությունը, հավանա– բար, չի անցնում 10 կմ–ից, իսկ արտաքին օղակինը 100 կմ է։ Ու–ին ամենամոտ գտնվող օղակի հեռավորությունը մոլորա– կի ամպային ծածկույթի վերին սահմա– նից մոտ 18000 կմ է, իսկ արտաքին օղա– կինը՝ 25000 կմ։ Ու–ի շեղումը երկնային մեխանիկայի օրենքներին համապատաս– խանող ուղեծրից գիտնականներին հու– շեց մինչև այդ անհայտ՝ ութերորդ մոլո– րակի (Նեպտունի) գոյության գաղափարը։ է․ Խաչիկյան

ՈՒՐԱՆԱՅԻՆ Իէժ, տես Ուրանինիտ։

ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, ուրան և նրա միացությունները պարունակող բնական միներալային աոաջացումներ, որոնց արդ․ օգտագործումը տեխնիկապես հնարավոր է և տնտեսապես շահավետ։ Հայտնի են ուրանի շուրջ 100 միներալ, որոնցից գործ– նական հետաքրքրություն են ներկայաց– նում 12-ը։ Առավել արդ․ նշանակություն ունեն ուրանի օքսիդները՝ ուրանինիտը և նրա տարբերակները։ Ըստ ծագման պայմանների, Ու․ հ․ լինում են՝ ներ– ծին հանքանյութեր, արտա– ծին հանքանյութեր և մ ե– աամորֆածին հանքանյու– թ և ր։ Օգտակար խառնուրդների պա– րունակությամբ առանձնացվում են՝ բ ու ն ու ր ա ն ի, ու ր ա ն–մ ո լ ի բ– դ և ն ի, ու ր ա ն–վ ա ն ա դ ի ու մ ի, ու ր ա ն–ն ի կ և լ–կ ո բ ա լ տ–բ ի ս մ ու թ– արծաթի և այլ հանքանյութեր։ Ըստ ուրանի քանակության, տարբերում են հանքանյութերի 5 տեսակ՝ շատ հա– րուստ հանքանյութեր (1%-ից ավելի ուրան), հարուստ (1–0,5%), մի– ջին (0,5–0,25%), շարքային (0,25–0,1%աղքատ (0,1-ից պա– կաս)։ Որպես կողմնակի արգասիք ուրա– նը կորզվում է այնպիսի հանքանյութե– րից, որոնք պարունակում են այն 0,01 – 0,015% –ով (օրինակ, ՀԱՀ–ում գտնվող վիտվատերսրանդի ոսկեբեր կոնգլոմե– րատներից) և նույնիսկ 0,006–0,008%-ով (ԱՄՆ–ում գտնվող Ֆլորիդայի ֆոսֆո– րիտներից)։ Ու․ հ–ի՝ կապիտալիստական երկրների գլխ․ հանքավայրերը գտնվում են ԱՄՆ–ում, Կանադայում, Ֆրանսիա– յում, ՀԱՀ–ում, Ավստրալիայում և Գաբո– նում։

ՈՒՐԱՆԻՆԻՏ, միներալ։ Քիմ․ կազմը՝ Ս02։ Սովորաբար Ս–ի մի մասը օքսիդացված է մինչև Ս6+։| Խառնուրդների ձևով մշտա– պես առկա են ռադիոգեն Pb, հաճախ՝ Th և TR։ Pb-ի պարունակությամբ որո– շում են միներալի բացարձակ հասակը։ Բյուրեղագիտական համակարգը խորա– նարդային է։ Առաջացնում է խորանարդ– ներ, օքտաէդրեր կամ դրանց կոմբինա– ցիաներ, ներփակումներ։ Գույնը՝ խեժի սևից մինչև կանաչավուն սև։ Փայլը՝ խե– ժի, կիսամետաղական։ Կարծրությունը՝ 5–6, խտությունը, բյուրեղներինը՝ 8000– 10000 կգ/iP, կոլոմորֆ տարբերակների– նը՝ 6500–8500 կգ/մ3։ Ուժեղ ռադիոակ– տիվ է։ Հանդիպում է պեգմատիտներում, Co, Ni, Bi, Ag, As պարունակող հիդրո– թերմալ երակներում։ Օգտագործվում է ապարների բացարձակ հասակը կապա– րային մեթոդով որոշելու համար։ Ու–ի բոլոր տարբերակները հիմք են ծառայում ուրանի հանքանյութերի համար։ Ու–ի խոշոր հանքավայրեր կան Կանադայում, ԱՄՆ–ում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում։

ՈՒՐԱՆՈՍ (հուն․ Oupccvog), երկինքն անձ– նավորող աստվածություն հին հուն, դի– ցաբանության մեջ։ Գեայի (Երկրի) որդին և ամուսինը, տիտանոսների, կիկլոպնե– րի և հարյուրձեռնանի հսկաների հայրը։ Ատելով իր բարետես զավակներին, Ու․ նրանց բանտարկել է երկրի ընդերքում (Գեայի վւորում)։ Վերջինիս խնդրանքով կրտսեր որդին՝ Կռոնոսը, իբր1 մանգա– ղով ամորձատել է Ու–ին և նրան զրկել բեղմնավորման ուժից։ Գետնին թափված նրա արյան կաթիլներից ծնվել են հսկա– ները, վրեժի դիցուհիները, հավերժահար– սերը, իսկ ծով ընկած ամորձիքի առա– ջացրած փրփուրից՝ Աֆրոդիտե աստվա– ծուհին։ Ու–ի տապալումից հետո տիե– զերքում իշխել է Կռոնոսը։

ՈՒՐԱՆՏ, ։ О ր ա ն ց, Հ յ ու ր ա ն ց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կարճկան գավառի Կեցան գա– վառակում, Ուրանց կամ Օրանց ձորում։ Մ․ Երեմյանը Ու․ նույնացնում է Թովմա Արծրունու հիշատակած Առուանից–ձոր ամրոցին։ XV դ․ եղել է գյուղաքաղաք՝ Մ․ Նշան վանքով։ 1880-ական թթ․ մտել է Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառի Շե– նաձոր գավառակի մեջ։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին ուներ մոտ 110 տուն հայ բն․։ Զբաղվում էին հիմնականում երկրա– գործությամբ և անասնապահությամբ։ Ունեին եկեղեցի (Ս․ Թովմաս)։ Գյուղից ոչ հեռու Ուրանից Ս․ Աստվածածին վանքն էր։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բնա– կիչների մեծ մասն ինքնապաշտպանա– կան մարտերի շնորհիվ կարողացել է խուսափել թուրք, կոտորածներից և ապաս– տանել Արլ․ Հայաստանում։ Գ․ ԲադաչյաԱ

ՈՒՐԱՍԱՐ, Բազումի լեռնաշղթայի ամե– նաբարձր գագաթը (2992 մ)։ Կրաքարերից կազմված ոչ մեծ հարաբերական բարձ– րությամբ գմբեթաձև լեռնագագաթ է։ Հս․ ստորոտում մերկանում են ինտրուզիվ ապարներ։ Ծածկված է ալպյան մարգա– գետիններով։

ՈՒՐԱՐՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, արևելագիտու– թյան ուրույն գիտաճյուղ, որն ուսումնա– սիրում է Ուրարտու պետության պատմու– թյունը, մշակույթը և արքունի դպրանո– ցում օգտագործվող սեպաձև արձանա– գրությունների խուռիերեն լեզուն (տես Ուրարտերեն)։ Ձևավորվել է XIX դ․, գե– րազանցապես եվրոպացի արևելագետ– ների ջանքերով։ Ֆրանսիայի Ասիական ընկերությունը 1827-ին երիտասարդ արևելագետ Ֆ․ Ե․ Շուլցին գործուղեց Արմ․ Հայաստան՝ հետազոտելու Վասպուրական նահանգի Տոսպավան կամ Վան քաղաքում և շրջա– կայքում Ասորեստանի թագուհի Շամի– րամին վերագրվող այն կառույցները, որոնց մասին մանրամասն տեղեկություն– ներ էին պահպանվել Մովսես Ւարենացու «Պատմություն Հայոց» երկում։ Դաշտա– յին որոնումների ընթացքում (1827–29) Շուլցը հայտնաբերեց և ընդօրինակեց 42 սեպաձև արձանագրություն, նկարագրեց մի քանի հնագիտ․ հուշարձաններ։ 1829-ին քուրդ ելուզակների ձեռքով Շուլցի սպա– նությունից հետո օսմանյան կառավարու– թյունը տարիներ շարունակ արգելեց եվ– րոպացի գիտնականների մուտքն Արմ․ Հայաստան։ Հայաստանում սփռված սե– պագրերի հանդեպ հետաքրքրությունը վերստին աշխուժացավ Փարիզում Շուլցի հավաքած նյութերի հրապարակումից (1840), ապա՝ աքքադերենի վերծանու– մից հետո։ Հետագա մի քանի տասնամ– յակներում բազմաթիվ նոր արձանագրու– թյուններ հայտնաբերվեցին Հայաստա– նի զանազան գավառներում։ Առանձնա– պես արդյունավետ եղան էջմիածնի միա– բան Մ․ Սմբատյանցի որոնումներն Արլ․ Հայաստանում․ 1860–70-ական թթ․ նա հայտնաբերեց և հրատարակեց (գլխա– վորապես՝ «Համբավաբեր Ռուսիո> և <ՆԼրարատ» պարբերականներում) տաս– նյակ նոր արձանագրություններ, որոնցից օգտվեցին եվրոպացի գիտնականները։ Անծանոթ լեզվով այդ սեպագրերը 1848-ին փորձեց վերծանել իռլանդացի արևելա– գետ է․ Հինքսը։ Թեև նա նկատեց, որ որոշ գաղափարագրեր (իդեոգրամմաներ) նույ–