Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ու–ի ճարտարապետ ությունը և կերպարվեստը ձևավորվել և զարգացել եև Հայկ․ լեռնաշխարհի բրոն– զի դարաշրջանի մշակույթի բազմադար– յան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմ․ բնականոն զարգացման նոր փուլը։ Հզոր պետականության ստեղծու– մը, սակայն, վարչատնտ․, ռազմ, և գա– ղափարախոս․ նոր և մասշտաբային խըն– դիրներ է դրել ճարտ–յան, արվեստի և, ընդհանրապես, մշակույթի առջև։ Այդ խնդիրների լուծման օրինակը կար դեռևս փոքրասիական և միջագետքյան պետ․ միավորումներում, որոնց ազդեցության ոլորտում էլ զարգացել է Ու–ի մշակույթը՝ ստեղծելով տեղական–ավանդական և ներ– մուծված տարրերի օրգանական համա– դրություններ։ Այս երևույթն արտահայտ– վել է քաղաքաշինության բնա– գավառում։ Պետ․ իշխանության տարած– քային ընդարձակմանը զուգահեռ, առան– ձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհ– ված ամրոց–բնակատեղիների (բերդշենե– րի) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաք– ներ ու ամրոցներ։ Այս ամրացված բնակա– վայրերը վարչ․ առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմ– յանցով պայմանավորված պաշտպանա– կան հենակետերի խիտ ցանց։ Ամրոցնե– րով շրջապատված են եղել Տուշպան (Հայ– կաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քա– ղաքները, որտեղ տեղագր․ պայմանները հնարավոր և անհրաժեշտ են դարձրել դրանց կառուցումը։ Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կա– ռուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմ, և տնտ․ բաժան– մունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտ– պանական պարսպով։ Մեկից ավելի բար– ձունքների առկայության դեպքում դրանք ամրացվել են միջնաբերդով կամ պաշտ– պանական հենակետերով՝ ււտեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաղաքա– շին․ համակարգ (Արգիշտիխինիլի, Ան– ձավ, Հայ կա բերդ, Տուշպա–Ռուսախինի– լի)։ Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գյուղատնտ․ հողատարա– ծությունները՝ արհեստական ոռոգման ցանցով։ Ջրանցքների կառուցումը եղել է Ու–ի պետ․ գործունեության կարևորագույն բնագավառներից մեկը, որն առավելա– գույն չափերի է հասել Մենուա արքայի օրոք։ Այդ ժամանակին են վերաբերում Մենուայի, Մանազկերտի, Բերկրիի և Խոտանլուի ջրանցքները։ Անհրաժեշտու– թյան դեպքում կառուցել են ջրանցույց– ներ և թունելներ։ Ջրանցքներից մի քա– նիսը (Շամիրամի, Կարմիր բլուրի, Դալ– մայի) գործում են մինչև այսօր։ Արաքս գետից սկիզբ առնող Հոկտեմբերյանի ջրանցքը անցնում է Արգիշտիխինիլի քա– ղաքի երբեմնի ջրանցքի ուղեգծով։ Ու–ի քաղաքաշինությանը բնորոշ է հա– սարակական տարբեր խավերին պատկա– նող թաղամասերի տարածքային որոշա– կի առանձնացումը։ Համապաւոասխանա– «Գրիֆոն», գահի զարդ, հատված, բրոնզ, քարի ընդ– ելուզում, հնում պատված է եղել ոսկու թերթով, Թուիրա1յ–կալե (մ․ թ․ ա․ VIII դ․, Պետ․ թանգարան– ներ, Բեոլին) Սարդուր Բ–ի վահանը, հատված, բրոնզ (Կար– միր բլուր, մ․ թ․ ա․ VIII դ․, Հայաստանի պատմության պետ․ թանգարան, Երևան) «Նժույգը որսից հետո», էրեբունիի Արգիշ– տի Ա–ի պալատի մեծ դահլիճի որմնանկար (VIII–-VII դդ․,՛ էրճբունի թանգարան, Երևան) Սպիտակ ֆոնի վրա կարմիր նախշերով կա– վանոթ, Կարմիր բլուր (Հայաստանի պատմու– թյան պետ․ թանգարան, Երևան) բար տարբեր են նաև բնակելի տ ն Ъ- ր ի հատակագծային և ծավալային հորին– վածքները։ ժող․ բնակելի տան տրամաբանական այս սկզբունքն է ընկած նաև Ու–ի միջնա– բերդերի պալատական համա– լիրների հատակագծերի ձևավորման հիմքում։ Արգիշտիխինիլի քաղաքի արմ․ միջնաբերդի պալատի միջուկն է կազմում մոտ 660 էՐ մակերեսով սյունազարդ դահ– լիճը, որը շրջապատում են բնակելի, հան– դիսավոր, տնտ․ և այլ բնույթի 21 սենյակ– ներ՝ 3500 մ2 ընդհանուր մակերեսով։ Պա– լատի հատակագիծը և ներքին բաժանում– ները հարմարեցված են բլրի գագաթի եզ– րագծին․ էրեբունիի պալատը, պահպանե– լով հատակագծային նույն սկզբունքը, ունի առավել բարդ, բազմակենտրոն և բազմաբջիջ հորինվածք։ Բացի կենտրոն, սյունազարդ բակից, այնտեղ կան նաև մի այլ ներքին բակ և դահլիճ, որ ստեղ– ծում են առաջինի նկատմամբ ստորադաս կենտրոններ՝ շրջապատող սենյակներով։ Սյունազարդ բակի հվ–արմ․ մասում կա– ռուցված է պալատական տաճար՝ «Սու– սին» ։Ուրարտական արձանագրություննե– րում բազմաթիվ հիշատակություններ կան տարբեր անվանումներով պաշ– տամունքային կառույցների վերաբերյալ։ Մինչև այժմ բացահայտված տաճարները, ըստ հատակագծային և տարածական ձևերի, դասակարգվում են երեք խմբի։ Առաջին խումբն են կազմում քառակուսի հատակագծով և անկյու– նային որմնահեցերով աշտարակաձև ոչ մեծ տաճարները, որպիսիք հայտնաբեր– վել են Թոփրակ–կալեում, Ազնավուր–թե– փեում, Կայալիդերեում, Չաուշ–թեփեում և Ալթըն–թեփեում։ Վերջինս, իtտարբե– րություն մյուսների, կառուցված է 27X X 28 մ չափերի բակում, որին կից կան նաև օժանդակ սենյակներ։ Երկրորդ խմբին պատկանող տաճարի նմուշ է էրեբունիի «Սուսի» տաճարը, որն ունի 13,5X 10,0 Ա չափերի պարզ ուղղանկյուն հատակա– գիծ՝ երկայնական առանցքի վրա տեղա– դրված մուտքով։ Այս խմբին է վերագրվում նաև Մուսասիրի տաճարը, որը հայտնի է միայն Աարգոն II արքայի պալատում գտնված բրոնզե թիթեղի ռելիեֆ պատկե– րով։ Տաճարների երրորդ խումբը բնո– րոշվում է ուղղանկյուն, լայնական ուղ– ղությամբ զարգացած հատակագծով։ Այդ– պիսին է էրեբունիի Խալդի աստծուն նվիր– ված տաճարը, որն ունի մեծ և երկարա– վուն դահլիճ, բաց սյունասրահ, օժան– դակ սենյակ և աշտարակ՝ ներքին աս– տիճանավանդակով։ Բացի պալատական և պաշտամունքա– յին կառույցներից, միջնաբերդում եղել են նաև տնտ․ և արտադր․ բնույթի բազ– մաթիվ այլ կառույցներ, մթերապահեստ– ներ (պարունակել են 700–1250 չ տարո– ղությամբ մինչև 80 կարաս), զինագործ․, մետաղաձուլ․ արհեստանոցներ, զինա– նոցներ, ջրամբարներ ևն։ Ինժեներական բացառիկ կառույց է Արգիշաիխինիլիի արմ․ միջնաբերդում պեղված մոտ 70 հզ․ լ տարողությամբ ջրամբարը, որի պատերի բազմաշերտ և բարդ կառուցվածքը գործ– նականորեն ապահովում է բացարձակ