ջրաանթափանցություն և անհրաժեշտ դի– մադրողականություն՝ ջրի ճնշումից առա– ջացած հորիզոնական լարումների դեմ։ Ու–ի միջնաբերդերի ներքին կառուցա– պատման մեջ խոշոր դեր են ունեցել նաե պաշտպան, նկատառումները։ Թեյշեբաի– նիում պալատական համալիրը միջնա– բերդի ներքին բակի կողմից պաշտպան– ված է հզոր պարսպով, իսկ Արգիշտիխինի– լիում արմ․ միջնաբերդը երկու հզոր պա– րիսպներով բաժանվել է առանձին հատ– վածների (կենտրոնական, պալատական և պաշտամունքային), որոնք հաղորդվել են միմյանց հետ մեկական մուտքերով։ Շնորհիվ այսպիսի հատակագծային կա– ռուցվածքի, որն առավել կամ պակաս չա– փով նկատելի է մյուս հուշարձաններում ևս, միջնաբերդի որևէ հատված հակառա– կորդի կողմից գրավվելու դեպքում հնա– րավոր է եղել այն արագ կերպով մեկու– սացնել մյուսներից։ Ու–ի ամրաշինության ձևավոր– ման և զարգացման հիմքն են կազմել Հայկ․ լեռնաշխարհի հին ամրոց–բնակա– տեղիները, որտեղ արդեն մշակվել էր որմնահեցերի կամ աշտարակների հա– վասարաչափ ռիթմով և հատակագծում ռելիեֆին համապատասխան անկանոն գծագրությամբ պարսպի ձևը։ Ու–ի ժա– մանակաշրջանում վերջինիս հաղորդվել է որակական նոր հատկանիշ՝ ուղղագծու– թյուն ու ձգտում դեպի փոխուղղահայա– ցությունը, որն առավել նպատակահար– մար էր պետ․ բնույթի և մեծ մասշտաբնե– րի կառույցների հատակագծերի լուծում– ների տեսակետից։ Մ․ թ, ա․ VIII դ․ ուրարտ․ ամրաշինու– թյանը բնորոշ է 3,5–4 մ հաստությամբ ուղղագիծ պարիսպը, որն ունի 7–8 ճ միմյանցից հեռու տեղադրված որմնահե– ցեր՝ մոտ 1 ելուստով և 4,5–5 մ երկարու– թյամբ (էրեբունի, Արգիշտիխինիլի, էլար, Դովրի, Կանսիկլի, Քեֆկալեսի, Անձավ, Իաստաս տւ)։ Մ․ թ․ ա․ VII դ․ Միջագետ– քում և Ու–ում երևան են եկել պարսպի հա– մեմատաբար բարդ հատակագծային ձև– վեր (Թեյշեբաինի, Արագած)։ Կիրառ– վել է ամրոցների մուտքերի կառուցման երկու սկզբունք, առաջինը՝ մուտքի ճա– կատային, սիմետրիկ տեղադրումն է, որի դեպքում մուտքը բացվում է մեկ հզոր աշտարակի առանցքով (Թեյշեբաի– նի, Քեֆկալեսի), երկրորդը՝ մուտքի թաքցված տեղադրումն է պարսպի անկյու– նավորված հատվածում (էրեբունի, Ար– գիշտիխինիլի, Արագած)։ Եթե առաջին լուծումը մուտքին հաղորդում է հանդի– սավորություն և վեհություն, ապա երկ– րորդը, հնարամտորեն սահմանա փակե– լով թշնամու գործունեության տարածքը, հնարավորություն է ստեղծում երկկողմա– նի հարվածի տակ առնել նրան։ Հաճախ ամրոցների մուտքերը ունեցել են կրկնա– կի դարպասներ՝ չորս կողմից պաշտպան– վող միջանկյալ անցախուցերով, որոնք լրացուցիչ խոչընդոտ են ամրոցի գրավման համար (Արգիշտիխինիլի, էրեբունի)։ Ու–ի ճարա–յան և շին․ արվեստի նշա– նավոր նմուշներ են Տուշպայի միջնաբեր– դի՝ Վանի ժայռի հվ․ մասում պահպանված ժայռափոր դամբարանային կառույցնե– րը, որոնք միմյանց հետ հաղորդվող ուղ– ղանկյուն հատակագծով սենյակներ են, հարթ առաստաղով և բազմաթիվ խորշե– րով (պատերի մեջ)։ Քարե մեծածավալ և սրբատաշ բլոկներով կառուցված դամբա– րաններ են հայտնաբերվել Ալթըն–թե– փեում և Երևանում (ներկայիս Ավտոագրե– գատների գործարանի տարածքում)։ Վեր– ջինս ստորգետնյա ոչ մեծ մի խուց է, որի միակ մուտքը թաղումից հետո փակվել է տուֆե զանգվածեղ սալով։ Ու–ի շինարարական տեխնիկան պայմա– նավորված է Հայկ․ լեռնաշխարհում ավան– դաբար կիրառվող քարի, կավի և փայ– տի կոնստրուկցիաների համադրությամբ։ Հարդախառն կավի շաղախով պատրաստ– ված հում աղյուսը եղել է կառույցների հիմնական շինանյութը։ Նույն շաղախով սվաղվել են պատերի, հատակների և հարթ տանիքների մակերեսները։ Սյու– ները, դռների բարավորները, ծածկերի հեծանային կոնստրուկցիաները եղել են փայտից։ Միջնաբերդերում սյունազարդ բակերի, դահլիճների, հանդիսավոր սենյակների և տաճարների պատերը ձևավորվել են աշ– խարհիկ և պաշտամունքային բնույթի որմնանկարներով, որոնց հորին– վածքային գերիշխող սկզբունքն է եղել պատերի ողջ պարագծով տարված և կրկնվող տարրերով պատկերագոտինե– րը՝ միմյանցից բաժանված զարդաերիզ– ներով։ Սպիտակ հիմնաներկի վրա կի– րառվել են կապույտ, կարմիր, դեղին, սև և հազվադեպ՝ կանաչ ներկեր։ Որմնա– նկարների լավագույն նմուշները պահ– պանվել են էրեբունիում, Թեյշեբաինիում, Ալթըն–թեփեում։ Պաշտամունքային բովանդակությամբ որմնանկարներում, որտեղ պատկերված են առյուծի կամ ցուլի վրա կանգնած աստվածություններ, կենաց ծառի երկու կողմերում կանգնած քրմեր, առյուծ, ծնկաչոք ցուլ, արևի խորհրդանշան ևն, ֆիգուրներն ունեն անշարժ և հանդիսա– վոր դիրք։ Ու–ի քանդակագործ ու թյան4 մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է Վանում գտնված և Վրաստանի պետ․ թանգարանում պահվող բազալտե ար– ձանը, որի ստորին և վերին մասերը կո– տըրված են։ Խաչված ձեռքերում կան մըտ– րակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր։ Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդ– հանրացմամբ՝ առանց մանրամասների։ Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի ար– քաներից մեկի քանդակն է։ Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել Արգիշտիխինիլիի առանձնատների պեղումների ժամանակ։ Սարդուրի Բ և Արգիշտի Ա արքաների բրոնզաձույլ մեծածավալ արձանների վե– րաբերյալ հիշատակություն կա Աարգոն II-ի արձանագրությունում, որտեղ նկա– րագրվում է Մուսասիրի գրավումը։ Ու–ի արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս բրոնզե, քարե և Փղոսկրե բազմա– թիվ Փոքր քանդակները, որոնք հայտնա– բերվել են Վանում, Թոփրակ–կալեում, Կարմիր բլուրում, Ալիշարում։ Բրոնզե արձանիկները եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատ– կերել են երևակայական կենդանիների, առյուծների և ցուլերի վրա կանգնած աստ– վածություններ, մարդկային դեմքով թևա– վոր առյուծներ, ցուլեր, թռչուններ։ Վեր– ջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ աչքերը և հոնքերը՝ սև քա– րերով։ Իրանը պատված է ոսկե թերթիկ– ներով։ Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են Կար– միր բլուրում հայտնաբերված վահաննե– րը, կապարճները և սաղավարտները։ Վահանների վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծ– ների և ցուլերի կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտա– կառքերի պատկերներ, իսկ սաղավարտ– ները, որ կրում են Արգիշտի Ա–ի և Սար– դուրի Բ–ի արձանագրությունները, ճա– կատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ վիշապնե– րով։ Սաղավարտի ծոծրակի մասում քան– դակված են հեծյալներ և մարտակառքեր։ Չնայած փոքր չափերին, այս արձանիկնե– րը և ռելիեֆ պատկերները իրենց կեց– վածքով և ոճով ունեն Ու–ի ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությու– նը։ Պահպանվել են նաև ոսկերչական արվեստի բազմաթիվ նմուշներ, գա– հին նստած աստվածուհու պատկերով մեդալիոն (Թոփրակ–կալե), արծաթե մե– դալիոն և ոսկով դրվագված արծաթե կա– փարիչ (Կարմիր բլուր), արծաթե և բրոն– զե մատանիներ, կոճակներ ևն։ Ու–ի մշակույթի, հատկապես ճարտ–յան գործառական և կառուցողական շատ սկզբունքներ շարունակվել և իրենց հե– տագա զարգացումն են ապրել վաղ և միջ– նադարյան Հայաստանի քաղաքաշինու– թյան, ամրաշինության, պալատական շի– նարարության և այլ բնագավառներում։ Կ․ ՂաֆադաբյաԱ Պատկերազարդումը տես 273-րդ էջից առաջ՝ ներդիրում և 208 –209-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VIII։ Գրկ․ Սանտալճյան Հ․, Ասորեստան– յա և պարսիկ արձանագրությունք կամ նոցին քաղվածք, որոնք Նաիրի–Ուրարտու աշխար– հին պատմության կվերաբերին, Վնն․, 1901։ Շ տ ր և ք Մ․, Հայաստան, Քրդստան և Արև– մտյան Պարսկաստան բաբելական–ասորես– աանյա սեպագրերու համաձայն, Վնն․, 1904։ Ղափանցյան Գ․, Ուրարտուի պատմու– թյունը, Ե․, 1940։ Երեմյան Ս․ Տ․, ՝’Հայաս– տանը ըստ էԱշխարհացոյց>-ի, Ե․, 1963։ Ա դ ո ն ց Ն․, Հայաստանի պատմություն, Ե․, 1972։ Իսրայելյան Մ․ Ա․, էրեբունի, բերդքաղաքի պատմություն, Ե․, 1971։ Հով– հաննիսյան Կ․ է․, էրեբունիի որմնա– նկարները, Ե․, 1973։ Ղաֆադարյան Կ․ Կ․, Արգիշտիխինիլի քաղաքի ճարտարա– պետությունը, Ե․, 1984։ Меликишвили Г․ А․, Урартские клинообразные надписи, М․, 1960; Его же, Урартские клинообраз– ные надписи, ч․ Ц (открытия и публикации 1954–70 гг․), «Вестник древней истории», 1971, № 3–4; Его же, Наири-Урарту, Тб․, 1951; Его же, К чтению одного места в летописи урартского царя Аргишти I, в кн․։ Переднеазиатский сборник, III, М․, 1979; Церетели Г․ В․, (состав․), Урарт– ские памятники музея Грузии, Тб․, 1939; Дьяконов И․ М-, Ассиро-вавилонские
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/282
Արտաքին տեսք