Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

источники по истории Урарту, «Вестник древней истории», 1951, JSfe 2–4; Его же, Урартские письма и документы, М․–Л․, 1963; Его же, Предыстория армянского народа, Е․, 1968; Бехистунская надпись Дария 1, в кн․; Хрестоматия по истории Древ– него Востока, ч․ 2, М․, 1980; Николь– ский М․ В․, Клинообразные надписи За– кавказья, ««Материалы по археологии Кав– каза», в․ 5, М․, 1966; Археологическая экс– педиция 1916 года в Ван, доклады Н․ Марра и И․ Орбели, П․, 1922; Мещанинов И․ И․, Древневанский бог ХаЫ-Халдин, «Восточные записки», т․ 1, 1927; Его же, Аннотированный словарь урартского (Биайн- ского) языка, Л․, 1978; Лемма н-Г а у п т К․ Ф․, Вступительная лекция по истории и культуре халдов, «Труды Тбилисского гос․ ун-та», VJ, 1938; Пиотровский Б․ Б․, Ванское царство (Урарту), М․, 1959; Его же, Искусство Урарту, Л․, 1962; А р у т го– ня н Н․ В․, Земледелие и скотоводство Урарту, Е․, 1964; Его же, Биайнили (Урарту), Е-, 1970; Его же, Топонимика Урарту, Е․, 1985; Оганесян К․ Л․, Ар– хитектура Тейшебаини, Е․, 1955; Марти– росян А․ А․, Город Тейшебаини, Е․, 1961; Его же, Аргиштихинили, Е․, 1974; Leh– man n-H a u р է С․ F․, Materialien zur al- teren Geschichte Armeniens und Mesopota- miens, «Abhandlungen der Koniglichen Gesell- schaft der Wissenschaften zur Gottingen», IX, 3, 1907; Ն ու յ ն ի, Armenien einst und jetzt, Bd 1–2, В –Lpz․, 1910–31; Thu- г e a u-D a n g i n F․, Une relation de la huitieme campagne de Sargon, P․, 1912; Bur– ney C․ A․, Lawson G․ R․ I․, Urartian Reliefs of Adilcevaz on Lake Van, Rock Re– lief from the Karasu Neat Biricik, «Anatolian Studies», VIII, 1958; Ն ու յ ն ի, Measured Plans of Urartian Fortresses, «Anatolian Stu– dies», X, 1960; Ojgus Т․, Altintepe, 1, Ankara, 1966․

ՈՒՐՐԱԹԱԳԻՐՔ», հայ․ առաջին տպագիր

ԳԻՐՔԸ (Վենետիկ, 1512)։ Տպագրիչն է Հակոբ Մեղապարտը, տառատեսակը՝ բո– լորգիր, տպագրությունը երկգույն4 սև ու կարմիր, գրադաշտի չափերը՝ 6,5x13 աէ, պրակները՝ 8 (Ա–Զ, ԳԳ՝ 16 Էշ, Է՝ 12 Էջ), Էջերը՝ 124, ունի չորս պատկեր և Էջա– խորագրային ժապավենաձև ճակատա– գարդեր, տիտղոսաթերթի վրա՝ «Անուն գրոցս է սուրբ ուրբաթագիրք», 123 էջում լատ․ D, I, Z, A․ սկզբնատառերով տպա– րանանիշը։ Ու–ի եզակի օրինակներ պահ– վում են Հայաստանի և արտասահմանի մի քանի գրադարաններում։ Ու–ում ամ– փոփված են առասպելախառն պատմու– թյուններ, չափածո աղոթքներ, պահպա– նակ–գբեր։ Գոյություն են ունեցել ձեռագիր Ու․ ժող–ներ, հնագույն օրինակը, գրված 1476-ին, պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձե– ռագիր JSfi 3248)։ Ժողովածուն Ու․ խորագիրն ստացել է թերևս «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի տա– նին զհիւանդն ի դուռն եկեղեցոյն․․․» սկսվածքի պատճառով, իսկ ուրբաթ օրը, ըստ Ղ․ Ալիշանի, հնուց անտի համարվեք է հմայական ազդեցության օր, և Ու–ին հետևողները կոչվել են «ուրբաթատեսք և «ուրբաթալեզք»։ Գրքագիտության պատմության մեջ հա– ճախ Հակոբ Մեղապարտի տպագրած հինգ գրքերից Պարզատումարն են համա– րում հայերեն առաջին տպագիր գիրքը և տպագրության տարին՝ 1512-ը, որի հա– մար հիմք է համարվում գրքի սկզբում գտնվող 36 տարիների տոմարացույցի առաջին տարին՝ հայոց 961 թ․ (961+551= = 1512), մինչդեռ ինչպես 1912–13-ին պարզել են բանասերներ Մ․ Մալխասյան– ցը և Գ․ Գալեմքյարյանը, տպագրիչ Հա– կոբ Մեղապարտը առաջնորդվել է հայկ․ մեծ շարժական թվականով, հետևաբար էշ «Ուրբաթա– գրքԻց» Պարզատումարի տպագրության ճշգրիտ թվականը 1513-ն է՝ 961 + 552, իսկ «Պա– տարագատետրինը»՝ 1514-ը՝ 962+552։ Հա– յերեն առաջին հինգ տպագիր գրքերի ճա– կատազարդերի տեսակների, գործածու– թյան հաջորդականության և մաշվածու– թյան աստիճանի քննությամբ մատենա– գետ Ռ․ Իշխանյանը 1964-ին հանգել է այն եզրակացության, որ Ու․ է եղել հայ․ առա– ջին տպագիր գիրքը։ Այս ճշգրտումներով հայերեն հնագույն տպագիր գրքերի հեր– թականությունն է՝ Ուրբաթագիրք, Պար– զատումար, Պատարագատետր, Աղթարք, Տաղարան։ Գրկ․ Զարբ եանալյան Գ․, Հայկա– կան մատենագրություն, Վնտ․, 1883, էշ 300։ Գովրիկյան Գ․, Հայ տպագրությանց ամենահին երախայրիքը,․ «ՀԱ», 1889, № 10։ Մալխասյանց Ս․, Հոբելյանի տոնի օրը, «Մշակ», 1912, № 57։ Ուրբաթագիրք։ Տաղարան նմանահանություն հայերեն առա– ջին տպագիր գրքերի (1512 –1513), Ե․, [Վնտ․], 1975։ Իշխանյան Ռ․, Հայ գրքի պատմու– թյուն, հ․ 1, Ե․, 1977*․ Ր․ Չագասզյան

ՈՒՍԱՆԻ Դոմինիկ (1903-1986), Լյուք– սեմբուրգի և միջազգային բանվ․ շարժ– ման գործիչ։ Ծնվել է բանվորի ընտա– նիքում։ 1921-ին մասնակցել է Լյուք– սեմբուրգի կոմունիստական կուսակցու– թյան (ԼԿԿ) հիմնադիր համագումարին։ 1929-ից՝ ԼԿԿ ԿԿ, 1930-ից՝ ԿԿ քաղբյուրո– յի, այնուհետև՝ ԿԿ Գործադիր կոմիտեի անդամ։ 1933–65-ին ԼԿԿ ԿԿ գլխ․ քար– տուղարն էր։ 1965–76-ին՝ ԼԿԿ նախա– գահ, ապա՝ պատվավոր նախագահ։ Մաս– նակցել է Կոմինտերնի VII (1935) կոնգ– րեսին։ 1945-ից՝ պառլամենտի դեպու– տատ։ 1946–47-ին եղել է առողջապահու– թյան և սպորտի մինիստրը։ Պարգևատըր– վել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1973)։

ՈՒՐՐԱՆԻ (Urbany) Ռենե (ծն․ 1927), Լյուքսեմբոագի և միջազգային կոմու– նիստական շարժման գործիչ։ Դ․ Ուր՜ բանիի որդին։ Մասնագիտությամբ ժուռ– նալիստ։ Լյուքսեմբուրգի կոմկուսի (ԼԿԿ) անդամ 1945-ից։ 1956-ից՝ ԼԿԿԿԿ, 1968-ից՝ ԼԿԿ ԿԿ գործադիր կոմիտեի անդամ։ 1976-ի դեկտեմբերից՝ ԼԿԿ նախագահ։ Ու․ 1962-ից ԼԿԿ կենտ, օրգան «Դի Ցայ– տունդ ֆում լետցեբուրգեր ֆոլլեկ» («Die Zeitung vum Letzeburger Vollek») թերթի դիրեկտորը և գլխ․ խմբագիրն է։ 1975-ից՝ Լյուքսեմբուրգի պառլամենտի դեպու– տատ։

ՈՒՐԲԱՆԻ&ԱՏԻԱ (ֆրանս․ urbanisation, լատ․ urbanus – քաղաքային, urbs – քա– ղաք), հասարակության զարգացման մեջ քաղաքների դերի բարձրացման պատմ․ պրոցես, որն ընդգրկում է բնակչության սոցիալ–մասնագիտական, ժողովրդագրա– կան կառուցվածքի, նրա ապրելակերպի, մշակույթի, արտադրողական ուժերի տե– ղաբաշխման, տարաբնակեցման ևն փո– փոխությունները։ Ու․ մեծ ազդեցություն է թողնում տարբեր սոցիալ–տնտ․ ֆորմա– ցիաների ու պետությունների զարգաց– ման վրա, հենց քաղաքների աճի հետ են կապված քաղաքակրթության հիմնական նվաճումները։ Ու․, քաղաքների զարգացումը պայմա– նավորված են նյութական ու հոգևոր գոր– ծունեության զանազան ձևերի ու տեսակ– ների համակենտրոնացման ու ինտեգրաց– ման օբյեկտիվ անհրաժեշտությամբ, ար– տադրության, գիտության ու մշակույթի տարբեր ոլորտների միջև կապերի ուժե– ղացմամբ, որն իր հերթին բարձրացնում է սոցիալ․ պրոցեսների ինտենսիվությու– նը։ Այդ պրոցեսներն առավել արդյունա– վետ են ընթանում խոշոր քաղաքներում, ուր առավել արգասաբեր է գիտատեխ․, սոցիալ–քաղ․, տնտ․ գործոնների, մշա– կութային ավանդույթների, բնակչության տարբեր խավերի փոխադարձ շփումն ու ներգործությունը։ Ու․ ունեցել է զարգաց– ման երկու հիմնական Փուլ։ Առաջին փու– լում նկատվում է առավելապես քաղաք– ներում բնակչության համակենտրոնաց– ման, ավելի ու ավելի ընդլայնվող մերձ– քաղաքային գոտիների հետ այդ քաղաք– ների օրգ․ սերտաճման, դրանց հետ կապ– ված տարաբնակեցման նոր ձևերի ու յուրահատուկ ապրելակերպի (այսպես կոչված, մետրոպոլացում) տարածման մի– տում ։ Այդ պրոցեսում հատուկ տեղ ունի միլիոնանոց քաղաքների թվի աճը։ Ստեղծ– վում են պայմաններ նյութական և հոգևոր բարձրագույն նվաճումների համար։ Երկրորդ փուլում (սկսած 1960-ական թթ․) Ու–ի զարգացման հետ «քաղաք» հասկացությունն աստիճանաբար փոխ– վում է։ Գյուղատնտ․ աշխատանքի մեթոդ– ների արդիականացումը, գյուղի ամբողջ սոցիալ․ նկարագրի վերափոխումը խար– խլում են ըստ բնակչության զբաղմունքի բնույթի քաղաքն ու գյուղը սահմանա– զատելու հիմքը։ Գյուղական վայրերում մշտապես ավելանում է ինդուստրիալ բնակչությունը՝ դրանով իսկ գյուղական բազմաթիվ բնակավայրեր վերածելով ոչ գյուղատնտեսականի՝ արդյունաբերակա– նի, տրանսպորտայինի, ծառայողականի, ինչպես նաև մոտակա քաղաքային կենտ– րոնների բնակելի «մասնաճյուղերի»։ Ին– դուստրիալ գործունեության տարածման հետ, քաղաքամերձ գյուղական վայրե– րում բնակավայրերն արտաքնապես էլ քաղաքի տեսք են ընդունում, առաջանում