Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խոշոր օրաթերթերից են՝ «Դիարիո» («Е1 Diario», 1923-ից), «Պաիս» («Е1 Pais», 1918-ից), «Դիա» («Е1 Dia>, 1886-ից), «Մանյանա» (<La Manana», 1917-ից), ՈւԿԿ օրգան «Կարւոա սեմանալ» («Carta Semanal») պարբերականը, ՈԻԿԿ–ի տե– սական ամսագիր «էստուդիոսը» («Estu- dios», 1956–73-ը, 1978-ից դարձյալ հրա– տարակվում է)։ Կապի ազգ․ վարչությունը (ANTEL) 1974-ից հսկում է 73 ռադիո– և 20 հեռուս– տատեսային կայան, հեռուստահաղոր– դումները՝ 1956-ից։ XI․ Գրականությունը Ու–ի գրկ․ զարգանում է իսպ–ով։ Ձեռա– գիր առաջին հուշարձանները երևան են եկել գաղութային շրջանում․ Պերես Կաս– տելիանոյի (մահ․ 1815 թ․) «Հուշամատ– յանը» (1779) լուսավորական նամակաձև արձակի նմուշ է։ Գրկ–յան ակունքների մոտ են կանգնած նաև Խ․ Պրեգո դե Օլի– վերի (1750–1814) և Կ․ Վիլյադեմորոսի (1777–1851) պոեզիան, Խ․ Պ․ Մարտինե– սի «Անբասիր հավատարմություն կամ Վրիժառված Բուենոս Այրես» (1808) պիե– սը։ Դեմոկրատ, պոեզիայի առավել խո– շոր ներկայացուցիչն է Բ․ իդալգոն (1787–1822)։ Եվրոպ․ կլասիցիզմի ավան– դույթներով սնվող գրքային պոեզիան են ներկայացրել հռետորական ներբողնե– րը, հիմները, եղերերգեոը, էկլոգները (եռահատոր «Ուրուգվայական Պառնասը», 1835–37)։ Ու–ի գրկ–յան մեջ ռոմանտիզմն սկսել է ձևավորվել XIX դ․ 30–40-ական թթ․՝ եվրոպ․ ռոմանտիզմի ազդեցությամբ, բնո– րոշ ներկայացուցիչն է Ա․ Մագարինիոս Սերվանտեսը (1825–93)։ Ռոմանտիկների երկրորդ սերունդն են կազմում Մ․ Լաֆի– նուրը (մահ․ 1938), 0․ Մորատորիոն (1852–98), է․ Ռեգուլեսը (1860–1929), К Սորիլիա դե Սան Մարտինը (1855– 1931) և ուրիշներ։ է․ Ասևեդո Դիասը (1851 –1924) գրել է ազատագրության հա– մար պայքարի դարաշրջանը պատկերող պատմավեպեր։ Խ․ դե Վիանան (1863– 1925) «Գյուղ» (1896), «Դուրի» (1901), «Չոր փայտ» (1911) ժող–ների պատմվածք– ներում, ի հակակշիռ ռոմանտիկների, տվել է հասարակ մարդկանց կյանքի նատուրալիստ, մռայլ պատկերը։ Կ․ Ռեյ– լեսի (1868–1938) «Րեբա» (1894), «Կայե– նի ցեղը» (1900) վեպերը նույնպես հակ– վում են դեպի կյանքի նատուրալիստ, պատկերումը։ XIX–XX դդ․ սահմանա– գծում առաջացած մոդեռնիստական պոե– զիային (Խ․ էռերա ի Ռեյսիգ, 1875–1910) հակադրվել է Խ․ Ալոնսո ի Տրելիեսի (1857–1924) և Ֆ․ Սիլվա Վալդեսի (ծն․ 1887) պոեզիան, որ կապված էր գյուղի հետ և ոգեշնչվում էր գաուչոների (տա– փաստանների բնակիչներ) բանահյուսու– թյամբ։ Բանաստեղծուհիներ Դելմիրա Ագուստինին (1886–1914) և Խուանա դե Իբարբուրոն (ծն․ 1895) կանանց ազատա– գրման կողմնակիցներ են։ Աչքի ընկնող դեր է կատարել Կ․ Սաբատ էրկաստիի (ծն․ 1887) փիլ․ պոեզիան, որի կենտրո– նում մարդն է՝ իր «հավիտենական հար– ցերով ու որոնումներով»։ XX դ․ սկզբներին է վերաբերում ուրուգվ․ դրամատուրգիայի հիմնադիր Ֆ․ Սանչեսի (1875–1910) ստեղծագործությունը։ Նշա– նավոր նովելիստ 0․ Կիրոգան (1878– 1937) «Պատմվածքներ սիրո, խելահեղու– թյան և մահվան մասին» (1917), «Սելվա– յի հեքիաթկերը» (1918), «Անակոնդա» (1921), «Տարագիրներ» (1926) ժողովա– ծուներում պատկերել է մարդու պայքարը իրեն թշնամի արևադարձային բնության դեմ։ 1920-ական թթ․ կեսին անձնական– քնարական և կրոն, ուղղվածության բա– նաստեղծների (Ֆ․ Պերեդա, ծն․ 1900, է․ դե Կասերես, ծն․ 1903, Ս․ դե Իբանիես, ծն․ 1910) կողքին երևան են եկել բանաս– տեղծներ (Խ․ Օրտիս Սարալեգի, 1907– 1959, Լ․ Ֆալկո, 1906–56), որոնց դեմո– կրատ․ ստեղծագործության մեջ քննադատ– վում է բուրժ․ հասարակարգը։ Ռեալիս– տական նպատակաուղղվածությունը նկա– տելի է խ․ Սավալա Մունիսի (ծն․ 1908) դրամաներոէմ և գեղարվեստական ժամա– նակագրություններում։ Սոցիալ․ մոտիվ– ներն ավելի բնորոշ են արտահայտված է․ Ամորիմի (1900–60) արձակում։ «Ինը լուսին Նեու կենի վերևում» (1946) և «Կո– րալ Աբիերտո» (1956) վեպերի հերոսնե– րը պայքարում են կապիտալիզմի դեմ։ Հասարակ աշխատավորների քաղ․ արթ– նացման թեմային են նվիրված Ա․ Գրավի– նայի (ծն․ 1913), «Քամու առաջ բաց սահ– մաններ» (1951), «Վախից դեպի հպար– տություն» (1959) վեպերը։ Խոր պսիխո– լոգիզմով են հատկանշված Խ․ Կ․ Օնետ– տիի (ծն․ 1909) ստեղծագործությունները։ Մ․ Բենեդետիի (ծն․ 1920) վեպերում քննու– թյան են առնվում սոցիալ․ սուր խնդիր– ներ, քննադատվում է բուրժ․ բարոյակա– նությունը։ Խ․ Կունիայի (ծն․ 1910) պոե– զիայում ազգ․ թեմաներին հավատարմու– թյունը զուգորդվում է բարձր հումանիզմի և փիլիսոփէայականության հետ։ Սոցիալ․ պաթոսով է հատկանշվում Ա․ Բերենգե– րի (ծն․ 1922), Ի․ Վիտալեի (ծն․ 1924), Մ․ Բիանչիի (ծն․ 1928), Խ․ Մեդինա Վի– դալի (ծն․ 1930), Ու․ Ւփորդանոյի (ծն․ 1940) և ուրիշների պոեզիան։ XII․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը Ու–ում չառուա հնդկացիների արվես– տից պահպանվել են ս՜արդակերպ և կեն– դանակերպ քարեր, խեցեղեն։ Գաղութա– տիրության շրջանում կառուցվել են բա– րոկկոյի և կլասիցիզմի ոճերով ամրու– թյուններ, եկեղեցիներ, քաղաքային շի– նություններ։ Ինքնատիպ են գաուչոների կաշվե1 և արծաթե կերտվածքները։ Քա– ղաքների ոչ բարձր միօրինակ շինություն– ների մեջ XIX դ․ կեսերին տեղ են գրավել եվրոպ․ Էկլեկտիկայի ոգով շենքեր, իսկ XX դ․ սկզբին՝ «մոդեռն» ոճի կառույց– ներ։ XIX դ․ 1-ին կեսի Ու–ի նկարիչներից է Խ․Մ․ Բեսնեսը։ XIX դ․ 2-րդ կեսին ռեա– լիստական գեղանկարչության ազգ․ դըպ– րոցի հիմնադիր Խ․ Մ․ Բլանեսը ստեղծել է գաուչոների կյանքին, ժողովրդի ազա– տագրական պայքարին նվիրված բանաս– տեղծական նկարներ։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին ռեալիստ, գեղանկարչու– թյունը դարձել է ավելի բազմազան և ազատ (Պ․ Բլանես Վիալեի բնանկարները, Կ․ Ֆ․ Սաեսի դիմանկարները, Պ․ Ֆիգարիի ժանրային–բնանկարային կոմպոզիցիա– ները)․ մոնումենտալ, ժանրային, դիմա– Ա․ Գոնսալես․ «Աղավնիով աղ– ջիկը», բրոնզ (1951) պատկերային քանդակագործության մեջ (Խ․ Մ․ Ֆեռարի, Խ․ Լ․ Սոռիլյա դե Սան Մարտին, Խ․ Բելյոնի, Բ․ Միչելենա) կեր– պարների ընդգծված ռեալիստ, վավերա– կանությունը միահյուսվել է ռոմանտիկ պաթոսին։ 1930-ական թթ․ ճարտ․ Խ․ Վի– լամախոն սկզբնավորել է Ու–ի ժամանա– կակից ճարտարապետությունը։tXXtդ․ կեսից փոխվել է Մոնտեվիդեոյի տեսքը, կառուցվել են բարձրաբերձ շենքեր, միկ– րոշրջաններ։ Գեղանկարիչներ Ռ․ Պերես Բառադասը և Խ․ Կունեո Պերինետտին Ու․ են ներմուծել կուբիզմի և էքսպրեսիո– նիզմի սկզբունքները, իսկ Խ․ Տոռես Գար– սիան՝ աբստրակտ արվեստը։ Միաժամա– նակ կազմավորվել է սոցիալ․ ռեալիզմի շարժումը (գեղանկարիչներ և գրաֆիկ– ներ Լ․ Մասսեյ, Ն․ Բերդիա, Խ․ էչավե, Կ․ Գոնսալես, քանդակագործ Ա․ Գոնսա– լես)։ XX դ․ կեսից «Գրավյուրայի ակում– բը» (Գ․Ռոդրիգես, Ա․ էռնանդես, Լ․ Գոն– սալես) պայքարել է հանուն արվեստում ժողովրդի կյանքի արտացոլման։ XIII․ Երաժշտությունը Ուրուգվ․ երաժշտությունը ձևավորվել է գլխավորապես կրեոլականի ազդեցու– թյամբ։ Ու–ի բնիկների՝ հնդկացիների երաժշտ․ արվեստը աստիճանաբար դուրս է մղվել։ Ազգ․ բանահյուսության պահպա– նողները թափառաշրջիկ երգիչներն էին՝ պայադորները։ Տարածված երգային ժան– րերից են էստիլոն, վիդալիտան, կիֆրան։ Ցուրատիպ են երգիծական բովանդակու– թյան երգերը՝ կոնտրապունտո (իմպրո– վիզացիա վոկալ դիալոգի ձևով) և պերի– կոն շուրջպարը (2 մենակատարների՝ քա– ռատողերի արտասանությամբ)։ XIX դ․ 1-ին կեսին երևան են եկել հայ– րենասիրական երգեր։ Մինչև XX դ․ կեսը ժող․ կենցաղում տարածված էին տոնա– կան ինտերմեդիաները՝ կանդոմբե (աֆ– րիկ․ ծագումով), հետագայում դրանց փո– խարինել են կառնավալային ձևերը։ Եր– գերն ու պարերը կատարվել են կիթառ– ների, ակորդեոնների, գլանաձև թմբուկի՝ տամբուորիլի, նվագակցությամբ։ 1793-ին բացվել է Կոմեդիայի տունը, որտեղ բեմադրվել են ոչ մեծ մելոդրամա– ներ և կատակերգություններ՝ երգերով և երաժշտությամբ։ 1830-ից ներկայացում– ներով հանդես է եկել իտալ․ օպերային թատերախումբը։ Քաղաքային կենցաղում մեծ տեղ են գրավել եկեղեց․ երաժշտությու–