Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նը, նաև սալոնային նվագածությունը (կի– թառով, դաշնամուրով, տավիղով մենու– ետների, գավոտների, պասպյեների կա– տարումը)։ Երեան է եկել մենուետի ազգ․ տարբերակը, տղամարդիկ պարել են սա– պատեադոյի ոճով, կանայք4 կաստանիետ– ներով։ XIX դ․ վերջին սալոնային պարե– րին փոխարինել է տանգոն։ XIX դ․ 1-ին կեսի կոմպոզիտորներից են №․ Խ․ դե Սոստոան, Ֆ․ Խ․ Դեբալին (ազգությամբ՝ հունգար, ազգ․ հիմնի հեղինակը), Կ․ Լու– նան, Խ․ Ֆարրիոլը։ Դաշնամուրային երա– ժըշտության բնագավառում աշխատող շատ կոմպոզիտորների (այդ թվում՝ Դ․ Կոս– տա, Պ․ Ֆոգետ) դաստիարակել է ավստ․ դաշնակահար Զ․ Տալբերգը։ Ուրուգվ․ առաջին օպերան («Փարիզուհին», 1878) ստեղծել է Տ․ Ւփրիբալդին, առաջին սիմ– ֆոնիաները՝ Լ․ Սամբուսետին։tXXtդ․ սկզբին ձևավորվել է ազգ․ կոմպոզիտո– րական դպրոցը, որի հիմնադիրը է․ Ֆ․ Ֆաբինին է։ Առավել վառ ներկայացուցիչ– ներից են Ա․ Բրոկուան, Լ․ Կլյուզո Մոր– տեն, Ռ․ Սոկասը, Ս․ Կորտինասը, Վ․ Աս– կոնեն։ Ու–ի մշակութային կյանքը կենտ– րոնացված է, հիմնականում, Մոնտեվի– դեոյում։ XX դ․ սկզբին այստեղ կային 15 թատրոն, մի քանի կոնսերվատորիա (ուսումնարանի տիպի), 1907-ին հիմնա– դրվել է քաղաքապետարանի փողային նվագախումբը, 1913-ին՝ Կամերային երա– ժըշտության ազգ․ ընկերությունը, 1920-ին՝ Սիմֆոնիկ նվագախմբերի ազգ․ ընկերու– թյունը։ 1930–50-ական թթ․ ստեղծվել են մեծ թվով երգչախմբեր։ 1953-ից անց են կացվում խմբերգային փառատոներ։ Բա– րելավվել է երաժշտ․ կրթությունը, ստեղծ– վել է քաղաքային երաժշտ․ դպրոցների համակարգ, բացվել է Ազգ․ կոնսերվա– տորիա Մոնտեվիդեոյում (1954, հանրա– պետական համալսարանին կից)։ ժամա– նակակից երաժիշտներից են կոմպոզի– տոր և դէւրէւժոր է– Տոսարը (1969-ից գըլ– խավորում է սիմֆ․ նվագախումբ), կոմպո– զիտոր Ա․ Մաստրոջովաննին, դիրիժոր №․ Պրոտասին, դաշնակահարներ Ու․ Րալ– ցոն, Ն․ Մարինյոն, երգչուհի Վ․ Կաստ– րոն, կիթառահար Խ․ Մ․ Օյանգուրեն։ ճանաչված է երաժշտագետ Լ․ Ասյետա– րանը։ XIV․ Թատրոնը Թատերական առաջին ներկայացում– ները Մոնտեվիդեոյում տեղի են ունեցել XVIII դ․ վերջին։ 1793-ին այնտեղ բացվել է Կոմեդիայի տուն։ XIX դ․ նշանավոր դրամատուրգներից Ան՝ Բ․ իդալգոն, Է․ Ֆախարդոն, Ֆ․ Խ․ դե Աչան։ 1856-ին Մոնտեվիդեոյում կառուցվել է «Սոլիս» թատրոնի շենքը։ Ազգ․ թատրոնի ծաղկու– մը կապված է դրամատուրգներ Ֆ․ Սան– չեսի և Է․ Էռերայի ստեղծագործության հետ։ 1920-ական թթ․ բեմարվեստում և դրամատուրգիայում տարածվել են մո– դեռնիստական հոսանքները, թատրոննե– րը մեծ մասամբ դարձել են առևտրական ձեռնարկություններ։ 1930–40-ական թթ․ սկսվել է «Անկախ թատրոնների» շարժու– մը, որը դնում էր ներկայացումների գե– ղարվեստական մակարդակի բարձրաց– ման, ազգ․ և համաշխարհային դրամա– տուրգիայի լավագույն երկերին անդրա– դառնալու, առևտրական թատրոնի դեմ պայքարի հարցերը։ Այդ շարժման ավան– դույթները շարունակել են «էլ Դալպոն», «Թեատրո անիվերսիտարիո», «Մոնտե– վիդեոյի քաղաքային թատրոն» և այլ թատերախմբեր, որոնք նպաստել են Ու–ի թատրոնի վերելքին։ «Կոմեդիա նասիո– նալ» պետական թատերախմշի (հիմն․ 1947-ին) ներկայացումներն առանձնա– նում են պրոֆեսիոնալ բարձր մակար– դակով։ Այլ թատերական կոլեկտիվնե– րից են «Դրուպո–68», «Տեատրո ունո», «Տեատրո դել սուր»։ Թատերական գոր– ծիչներից են Ս․ Կոռիերին, №․ Սավալա Մունյիսը, Ա․ դել Չյոպոն, Ֆ․ Վոլֆը, Ա․ Լառետան։ Գործում է դերասանուհի Մ․ Քսիրգուի 1949-ին ստեղծած դրամա– տիկական արվեստի դպրոցի (ղեկ․ №․ էստրուչ)։ Գրկ․ Томас А- Б․, История Латинской Америки, пер․ с англ․, М․, I960; Г о н и о н- ский С․ А․, Очерки новейшей истории стран Латинской Америки, М․, 1964; Ро– манова 3․ И․, Уругвай, М․, 1962; Вол– ков А․, Уругвай, М․, 1974; Пинтос Ф․ Р․, Батлье и процесс исторического раз– вития Уругвая, пер․ с исп․, М․, 1962; Ն ու յ– ն ի, Профсоюзное движение в Уругвае, пер․ с исп․, М․, 1964; Арисменди Р․, Проб– лемы латиноамериканской революции, пер․ с исп․, М․, 1964; Ն ու յ ն ի, Ле^ин, револю– ция и Латинская Америка, пер․ с исп․, М․, 1973; Березова А․ С․, Уругвай։ аграр– ные отношения, М․, 1974; Проблемы идео– логии и национальной культуры стран Ла– тинской Америки, М․, 1967; Современная философия и социология в странах Запад– ной Европы и Америки, М․, 1964; X е е- суальдо С․, О литературу Уругвая, «Иностранная литература», 195р, №t12; Уругвайские рассказы, М․, 1957; Поэзия гаучо, М․, 1964; Поэты Уругвая, М-, 1974; Полевой В․ М․, Искусство стран Ла– тинской Америки, М․, 1967; Эрнан– дес А․, Из истории живописи Уругвая, «Искусство», 1960, >|& 10; Р е л а В․, Замет– ки об уругвайском театре, «Латинская Аме– рика», 1973, № 2; Guide to World Science, у․ 12–Latin America, L․, 1970; Argul J․ P․, Las artes plasticas del Uruguay, Mon– tevideo, [1966J; Saiga do sf, Breve his- toria de la mCsica culta en el Uruguay, Mon– tevideo, 1971․

ՈՒՐՈՒԳՎԱՅՑԻՆԵՐ, Ուրագվպյի հիմնա– կան բնակչությունը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 2,6 մլն (1983)։ Լեզուն իսպաներենն է։ Տիրապետող կրոնը կաթոլիկությունն է։ Հվ․ Ամերիկայի ժողովուրդներից մար– դաբանորեն կտրուկ առանձնանում են եվրոպեոիդ տիպի գերակշռությամբ։ Ու․ գլխավորապես XVI –XVIII դդ․ իսպ․ գա– ղութարարների հետնորդներն են։ XIX դ․ կեսին Եվրոպայից սկսվել է ներհոսք (առավելապես՝ իսպանացիներ, իտալա– ցիներ ու ֆրանսիացիներ)։ Տեղի արմա– տական բնակչության մեծ մասը ոչնչաց– վել է XIX դ․ սկզբին։ Երկրի հս–ում (Ար– գենտինային և Բրազիլիային կից շրջան– ներում) բնակվում են սակավաթիվ մե– տիսներ։ Որոշ դեպարտամենտներում ապ– րում են նեգրեր ու մուլատներ (1830-ական թթ․ բերված, նաև Բրազիլիայից փախած, ստրուկների հետնորդներ)։

ՈՒՐՈՒԻՆԻՄԳԻՆԱ, Ու ր ու կ ա գ ի ն ա, Լագաշի թագավոր մ․ թ․ ա․ XXIV դ․ 2-րդ կեսին։ Անց է կացրել ռեֆորմներ՝ նպա– տակ ունենալով խափանել աստիճանա– վորների, դատավորների չարաշահումնե– րը, տաճարային տնտեսությունները պահ– պանել թագավորական վարչության ոտն– ձգություններից ևն։ Կառավարման յոթե– րորդ տարում պարտություն է կրել Շու– մերի թագավոր Լուգալզազեսիից, Լա– գաշի բնակավայրերի մի մասն ավերվել է։ Ու–ի ժամանակաշրջանից պահպանվել է տնտ․ արխիվ։ Գրկ․ Дьяконов И․ М․, Реформы Урукагины в Лагаше, «Вестник древней истории», 1951, № 1․

ՈՒՐՈՒԿ, 1․ Հին քաղաք–պետության Շումերում։ Մ․ թ․ ա․ XXVIII –XXVII դդ․ (կիսաառասպելական կառավարիչներ էն– մերկարի, Լուգալբանդի, Գիչգամեշի օրոք) Ու–ի գերիշխանության ներքո միավոր– վել են Հվ․ Միջագետքի քաղաք–պետու– թյունները (Ու–ի I թագավորություն)։ Մ․ թ․ա․ XXIV դ․ (Լուգալզագեսի թագավորի օրոք) Ու․ եղել է Շումերի մայրաքաղաքը։ Սարգոն Աքքադացին (XXII դ․) Ու․ միաց– րել է իր տերությանը։ Մ․ թ․ ա․ XXII դ․ վերջին Ու–ի թագավոր Ուտուխեգալը ըս– տեղծել է Շումերի և Աքքադի միացյալ թագավորությունը, նրա մահից հետո իշ– խանությունն անցելէՈւրի III թագավորու– թյան հիմնադիր Ուր–Նամմուին։ Ու․ կա– րևոր քաղաք է մնացել մինչև մ․ թ․ ա․ I հազարամյակի վերջը։ Մ․ թ․ ա․ VIII – II դդ․ այն եղել է տաճարային ինքնավար քաղաք Նոր Բաբելոնյան, այնուհետև՝ Աքեմենյան և Սելևկյան թագավորություն– ների կազմում։ Մ․ թ․ III դ․ Ու․ ավերել են Սասանյանները։ XX դ․ սկզբից Ու–ում պարբերաբար պեղումներ է կատարում գերմ․ արշավախումբը։ 2․ էնեոլիթյան մշակույթ Հվ․ Միջագետ– քում (մ․ թ․ ա․ IV հազարամյակ)։ Ան– վանվել է հնագույն Ուրուկ քաղաքի պեղումների 14–4-րդ շերտերի գտածո– ների հիման վրա։ Հաջորդել է Ուբեյդ– յան մշակույթին (18–15-րդ շերտեր)։ Ու–ի մշակույթին բնորոշ են դուրգով պատ– րաստված կարմիր և գորշ խեցեղենը, զարգացած մետաղագործությունը։ Այս ժամանակաշրջանում երևան են եկել գլա– նաձև կնիքները (10-րդ շերտ), հին շու– մեր․ պատկերագիր վավերագրերը՝ կավե սալիկների վրա (4-րդ շերտ), կառուցվել հում աղյուսե հոյակերտ շենքեր՝ «Կար– միր շենքը» (հավանաբար ժող․ ժողովների հավաքատեղին) և «Սպիտակ տաճարը» (պեղվել են քաղաքի կենտրոնում)։ Ու–ի մշակույթն ստեղծողներն զբաղվել են հողագործությամբ և անասնապահու– թյամբ։ Սկսվել են քայքայվել նախնա– դարյան համայնական հարաբերություն– ները, և առաջանալ դասակարգային հա– րաբերությունների տարրեր, որոնք բնո– րոշվում են Ջեմդեւո–Նասրի տիպի գտա– ծոներով (Ու–ի 3-րդ շերտում և այլուր)։ Գրկ․ Тюменев А․ И․, Государствен– ное хозяйство древнего Шумера, М․–Л․, 1956; Дьяконов И․ М․, Общественный и государственный строй древнего Двуречья․ Шумер, М․, 1959․

ՈՒՐՈՒՍԵ4ՍԿԻ Սերգեյ Պավլովիչ (1908– 1974), սովետական կինոօպերատոր և ռեժիսոր։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գոր– ծիչ (1951)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1935-ին ավարտել է Լենինգրադի կերպարվեստի ինստ–ը, աշխատել կինոյում։ 1937-ից՝ «Սո–