յուզդետֆիլմ»-ի օպերատոր, 1941–45-ին՝ ռազմաճակատային կինոօպերատոր։ Պա– տերազմից հետո Ու–ի նշանակալից կինո– նկարը «Գյուղական ուսուցչուհին» է (1947)։ 1950-ից աշխատել է «Մոսֆիլմ»-ում։ Նկարահանել է Վ․ Պուդովկինի («Վասիլի Բորտնիկովի վերադարձը», 1953), Ցու․ Ռայզմանի («Ոսկե Աստղի» կավա– լերը», 1951, «Կյանքի դասը», 1955), Գ․ Չուխրայի («Քառասունմեկերորդը», 1956) գունավոր ֆիլմերը։ Ու–ի լավագույն աշխատանքներն ստեղծվել են Մ․ Կալա– տոզովի համագործակցությամբ՝ «Առա– ջին էշելոնը» (1956), «Չուղարկված նա– մակ» (1960), «Ես Կուբան եմ» (1964) և «Թռչում են կռունկները» (1957), որն առանձնանում է օպերատորական լուծ– ման նորարարությամբ (Կաննի XI մի– ջազգային կինոփառատոնի Գրան պրի մրցանակ են)։ 1960-ական թթ․ ստեղծել է «Շորորավարգ ձիու վազքը» (ըստ Այթ– մատովի «Մնաս բարով Գյուլսարի», 1969) Ա «Երգիր, բանաստեղծ» (1972, եղել է այղ կինոնկարների ռեժիսորը և օպերա– տորը) ֆիլմերը։ Ու–ի դինամիկ, գեղա– նկարչական բանաստեղծական ոճը հա– րըստացրել է սովետական օպերատորա– կան արվեստը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1948, 1952)։ Պարգևատրվել է 2 շքանշա– նով։
ՈՒՐՖԱ (Urfa), Ու ր հ ա, О ր ֆ ա, Ռ ու– հ ա, քաղաք, համանուն իլի կենտրոնը Թուրքիայում։ 133 հզ․ բն․ (1975)։ Խճու– ղային ճանապարհների հանգույց։ Ունի օդանավակայան։ Գյուղատնտ․ շրջանի առևտր․ կենտրոն է (հացահատիկ, ոսպ, բուրդ)։ Սննդի, ծխախոտի, ռետինի արդ– յունաբերություն։ Հին Եդեսիան։ XIX դ․ սկզբին ուներ մոտ 2 հզ․ տուն, առաջին համաշխարհային պատերազմի նախ– օրեին՝ 35 հզ․ հայ բնակիչ։ Զբաղվում էին արհեստներով, առևտրով, երկրա– գործությամբ։ Հռչակված էին հայ քարա– կոփները, կտավագործները, բրուտները։ Միջազգային ճանաչում ուներ Ու–ի հայ կանանց ասեղնագործությունը (մեղմ, զուսպ գույներով ծաղկանախշ՝ հաճախ ոսկեթել բանվածքով, հարմարեցված ա– վանդական զարդաձևերին), որով զար– դարված սրբիչները, զգեստները, ծած– կոցները ևն վաճառվում էին Անգլիայում, ԱՄՆ–ում և այլ երկրներում։ Ու–ից վա– ճառահանում էին նաև դաջած կտավ, բուրդ, յուղ, գինի, մրգեր, արմտիք։ Հայկ․ թաղը բարձրադիր էր, առանձնացած թուրք–ից։ Պահպանվել էին բյուզ․ կայսր Հուստինիանոսի կառուցած ամրոցի մնա– ցորդները (շրջապատված 12 մ խորու– թյամբ արհեստական խրամով), եռանկյու– նաձև պարիսպները՝ քառանկյուն աշտա– րակներով։ Ամրոցի մոտակայքում կային մոտ 200 ժայռափոր՝ երկար ներքնուղինե– րով անձավներ։tXVIII դ․ Ստեփանոս ճարտարապետը Ու–ում կառուցել է բազ– մաթիվ շինություններ (եկեղեցի, մզկիթ, ջրմուղ ևն)։ Հայերի Ս․ Աստվածածին եկեղեցին արքեպիսկոպոսի նստավայրն էր՝ ԿԻց վարժարանով, որտեղ XX դ․ սկըզ– բին սովորում էր 1140 աշակերտ (665 պա– տանի և 475 աղջիկ)։ Ս․ Սարգիս վանքում կար որբանոց (66 սան)։ Քաղաքի կաթո– լիկ հայերն ունեին եկեղեցի և 6 տարրա– կան դպրա)՝ 350 աշակերտով։ Եկեղեցի և դպրոց ուզեին նաև բողոքական հայերը։ Հայտնի ուխտավայր էին քաղաքամերձ Ս․ Սարգիս վանքը և ավանդաբար Աբգար թագավորին վերագրվող դամբարանը։ 1895-ի հոկտեմբերին, հայկ․ կոտորած– ների ժամպնակ թուրք, կանոնավոր զոր– քըն ու բաշիբոզուկները կողոպտել և ավերել են հայերի խանութները, սակայն 50-օրյա պաշարումից հետո, չկարողանա– լով գրավել հայկ․ թաղամասը, ձևականո– րեն վերացրել են պաշարումը և խաբեու– թյամբ զորք մտցնելով այնտեղ՝ կոտորեւ 10 հզ․ անզեն մարդ։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ Ու–ի հայերը դիմել են ինքնա– պաշտպանության (տես Ուրֆայի հերոսա– մարտ 1915)։ Ու–ում են ծնվել մատենագիր Մատթեոս Ուռհայեցին, լեզվաբան Հա– կոբ Շահան–Զրպետը։ Պատկերազարդումը տես 257-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրու– թիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։ Ծոցիկյան Ա․, Արև– մտահայ աշխարհ, Նյու 6որք, 1947։ Ոլրհայի ասեղնագործությունը, Ե․, 1985։
ՈՒՐՖԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915, Ուրֆայի հայ բնակչության գոյամարտը Մեծ եղեռ– նի ժամանակ։ 1915-ի մայիսի վերջին Ուր– ֆայի նոր մյութեսարիֆ իթթիհատական Ալի Հայդարը կազմակերպեց տեղի նշանա– վոր հայերի ձերբակալությունը, որին հա– ջորդեցին աքսորն ու կոտորածը։ Ոստիկա– նապետը հուլիսի 18-ին հայերից պահան– ջեց 48 ժամում հանձնել բոլոր զենքերը։ Հուլիսի 26-ին ձերբակալվեց Ուրֆայի հայ թեմի առաջնորդ Արտավազդ վրդ․ Գալենտերյանը, իսկ օգոստ․ 4-ին Գուտե– մե և Կարաքյոփրու վայրերում ոչնչաց– վեցին զորակոչված 1500 ուրֆացի հայ երիտասարդներ (փրկվեցին միայն երկու– սը)։ Ուրֆայի հայերի (35 հզ․ մարդ) ներ– կայացուցիչները՝ Մկրտիչ Ցոթնեղբայրյա– նի գլխավորությամբ, հատուկ խորհըր– դակցությունում որոշեցին դիմել զինված ինքնապաշտպանությսփ․ ստեղծեցին ինք– նապաշտպան․ կոմիտե և զինվ․ խորհուրդ Ուրֆայի հայկական թաղամասը (Մկրտիչ Ցոթնեղբայրյան, Հարություն Ռաստկելենյան, Հարություն Միմյան, Խո– րեն Քյափելյան, Լևոն էղբերլերյան, Հով– հաննես Իմիրզյան, Արմենակ Արթուր– յան), կազմակերպեցին մարտական ջո– կատներ։ Ուրֆայի հայկ․ բարձրադիր թաղամասը և դրանից վեր խոյացող Թըլպտուր բլու– րը պաշտպանության համար հարմար մարտական դիրքեր էին։ Հայոց թաղամա– սը բաժանվեց 6 մարտական շրջանների՝ 32 դիրքերով, ուր տեղաբաշխվեցին առա– վել ռազմունակ 800 մարտիկներ։ Կազ– մակերպվեց զինարհեստանոց, հիվանդա– նոց ևն։ Սեպտ․ 29–30-ին թուրք, հրոսա– կախմբերը և ոստիկանները հարձակվե– ցին հայկ․ թաղամասի վրա։ Նրանք հան– դիպեցին հուժկու դիմադրության և, տա– լով մոտ 400 սպանված, նահանջեցին։ Հերոսաբար պաշտպանվող հայերը, հար– վածելով թշնամուն, գոչում էին․ «Թուր– քե՝ր, դուք մեզ հուսահատության մղեցիք։ Կառավարությունը կյանքի ապահովու– թյուն խոստացած էր մեզ։ Բայց սուտ է և խաբեություն։ Կառավարության նպատա– կը մեկ բան է միայն – Հայ ժողովուրդի կորուստը։ Դուք ամեն կողմ մահ և ապա– կանություն է որ կտարածեք։ Այժմ կարգը մերն է՝ Ուրֆայի հայերուս։ Մենք պատ– րաստ ենք մեռնելու զենքը ձեռքերնիս» (Սահակյան Սև, Դյուցազնական Ուր– ֆան և իր հայորդիները, 1955, էջ 818)։ Հոկտ․ 1-ի գիշերը ոստիկաններն ու խու– ժանն անցան նոր հարձակման, գրավե– ցին հայ կաթոլիկների եկեղեցին։ Ուրֆա– յի ինքնապաշտպանները թշնամուն թույլ տվեցին ներխուժել հայկ․ թաղամասը, ապա հնարամտորեն դարանակալեցին և լուրջ կորուստներ պատճառեցին նրան։ Հանդիպելով համառ դիմադրության, թուրք, կառավարությունը՝ Ֆախրի փաշա– յի հրամանատարությամբ, Ուրֆա ուղար– կեց կանոնավոր զորք (6 հզ․ զինվոր, թնդանոթներ), որին միացան 12 հզ․ հրո– սակներ։ Հոկտ․ 3-ին քաղաքին դիրքով իշխող բերդից ուժեղ թնդանոթաձգություն սկսվեց հայոց թաղամասի վրա, որից հետո թշնամու մի խմբի հաջողվեց ներ– խուժել այնտեղ։ Հայերը դիպուկ հրաձգու– թյամբ ոչնչացրին նրանցից մոտ 100-ին, իսկ մնացածներին մատնեցին փախուս– տի։ Հոկտ․ 8-ի առավոտյան Ֆախրի փա– շան հայկ․ թաղամասի արլ․ ճակատով ձեռնարկեց նոր հարձակում։ Ծավալված թեժ մարտերում, չնայած գնդացրային և թնդանոթային ուժեղ կրակին, թուրք, զոր– քերին չհաջողվեց գրավել հայկ․ որևէ դիրք։ Ավելին, հայ մարտիկների երեք փոքրաթիվ խմբեր, ծպտված թուրք, զինվ․ հագուստով, թափանցեցին թշնամու թի– կունքը և հանկարծակի հարվածով կա– տարյալ խուճապ առաջացրին նրա շար– քերում։ Թուրքերը կորցրին մոտ 200 զին– վոր։ Հոկտ․ 9-ին ավելի կատաղի դարձան մարտերը։ Թշնամին կարողացավ գրավել Թըլպտուր բլուրը և շրջապատել հայոց թաղամասը։ Բլրի վրայից ուժեղ թնդանո– թաձգություն սկսվեց հայկ․ դիրքերի վրա, և նոր հարձակման անցան թուրք, զորքե– րը, որոնց հրամանատարների մեջ էր Ֆախ– րի փաշայի տեղակայը՝ գերմանացի գըն– դապետ Վոլֆհսկահընը։ Սակայն թուր–