Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/296

From Վիքիդարան
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Փ, փ, հայերեն այբուբենի երեսունհինգե– րորդ աաոը։ Անունն է փյուր (փիւր)։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտ– ման սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղաձիգ տարրից (կարճ, լայն, երկար) և երկու նուրբից։ Լայն և կարճ տարրերը գտնվում են երկարի միշին մա– սի աջ և ձախ կողմերում, երկարին են միանում մեկական նուրբով՝ լայնը աջ կողմից վերին ծայրով, կարճը ձախ կող– մից ներքին ծայրով։ Ունի բոլոր հինգ տա– ռատեսակները։ Գրչագիր Փ գրվում է երկու տողերի միջև։ Դեղագրության թելադրանքով կար– ճըն ու լայնը հավասարվում են, իսկ եր– կարի ստորին մասը իջնում է տողից ներ– քե՝ փ։ Երկաթագիրը նույն գրչագիրն է, սա– կայն նուրբերը, կարճ և լայն ուղղաձիգ տարրերը կորացել են և երկարի երկու կողմերում առաջացրել կիսաշրջանաձև ս արրեր՝ Փ, որոնք բոլոր դեպքերում նըս– տում են տողագծի վրա, իսկ երկարի ստո– րին մասը իջնում է ցած, վերին մասը հաս– նում վերին տողագծին, որպես գլխագիր գործածվելիս երկարի վերին մասը բարձ– րանում է այդ տողագծից վեր։ Րոչորգիրը սերում է գրչագրից, բոլո– րակներով նստում տողի վրա (միջնածիր), իսկ երկարը ձգվում է տողից վեր և վար՝ փ։ Շղագիրը4 փ․, և նոարգիրը՝ £, սերում են բոլորգրից։ Փ նշանագրում է ժամանակակից գրա– կան հայերենի երկշրթնային պայթական (շփական) շնչեղ խուլ բաղաձայն հնչույթը։ Նշանակել է ութ հազար և ութ– հազարերորդ, բյուրի նշանով (<F )՝ ութ– հազար բյուր (80000000)։ Արաբ, թվա– նշանների գործածությունից հետո էլ օգ– տագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ կարող է օգտա– գործվել միայն որպես դասական թվա– կան։ Ա․ Մաթևոսյան

ՓԱԲԻՈՍ ԱԱՔՍԻԱՈՍ Քվինտոս Կունկ– տ ա տ ո ր (Quintus Fabius Maximus Cunctator) (մ․ թ․ ա․ 275–203), հին հռոմ․ զորավար, պետ․ գործիչ։ Մ․ թ․ ա․ 233 – 209-ին 5 անգամ ընտրվել է կոնսուլ, 221-ին և 217-ին նշանակվել դիկտատոր։ Պունիկ– յան II պատերազմի (մ․ թ․ ա․ 218–201) ժամանակ, Տրազիմենյան լճի մոտ հռո– մեացիների պարտությունից (մ․ թ․ա․217) հետո, մշակել է յուրատեսակ մարտավա– րություն․ խուսափելով վճռական ճակա– տամարտից՝ աստիճանաբար հյուծել է Հաննիբաւի բանակը՝ զրկելով պարենից և անասնակերից։ Այդ մարտավարության համար հեռացվել է պաշտոնից, նրան տրվել է Կունկտատոր (դանդաղկոտ) մա– կանունը։ Երբ այդ մարտավարությունից հրաժարվելու հետևանքով հռոմեացինե– րը պարտվել են (216) Կաննեի մոտ, Փ․ Մ․ արդարացվել Է, մականունը դարձել է պատվավոր։

ՓԱԴԻՇԱՀ (< պահլ․ pati^sah – թագա– վոր), միապետի տիտղոս Մերձավոր և Միջին Արևելքի որոշ երկրներում։ Առա– ջացել է հին Պարսկաստանում։ Փ․ անվա– նել են Օսման, կայսրության կառավա– րիչներին՝ սուլթաններին (XV դ․– 1922-ին), Աֆղանստանի թագավորներին (1926–73-ին)։

ՓԱԹՌԻՆ, Փ ա թ ր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Քանկալի գավառա– կում։ Առաջին համաշխարհային պատե– րազմի նախօրեին ուներ 1650 (200 աուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անաս– նապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավա– թիվ փրկվածներն ապաստանել են տար– բեր երկրներում։ Հետագայում մի քանի ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ։ Թ․ Հակոբյան

ՓԱԼԱՆ ԹՈՔ ՏԱՆ (Փալանթոքեն), լեռնա– շղթա Հայկ․ լեռնաշխարհում։ Ձգվում է մերձզուգահեռականի ուղղությամբ ավե– լի քան 90 կմ, առավելագույն բարձրու– թյունը՝ 3124 մ՝․ Ջրբաժան է Արաքս և Եփ– րատ գետերի միջև։ Կազմված է մեզո– զոյի նստվածքային–հրաբխածին ապար– ներից և նեոգենի լավաներից։ Տիրապե– տում են տափաաոանային և լեռնամար– գագետնային լանդշաֆտները։ Փ–ի մի հատվածը Այծւգւոկոննը լեռնաշղթան Է։

ՓԱԼԻԱՇՎԻԼԻ Զախարի Պյոտրի [4(16)․ 8․1871, Բութայիս –6․10․1933, Թիֆլիս], վրաց սովետական կոմպոզիտոր, մանկա– վարժ, երաժշտական–հասարակական գոր– ծիչ։ Վրաց․ դասական երաժշտության խո– շորագույն ներկայացուցիչ։ ՎՍՍՀ ժող․ արտիստ (1925)։ Երաժշտություն պարա–