Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Զ․ Պ․ Փալիաշվիլի պել է կաթոլիկական եկեղեցուն կից դպրոցում, որւոեղ երգել է երգչախմբում և սովորել երգեհոն նվագել։ Դաշնամուրի դասեր է առել Ֆ․ Միզանդարիից։ 1895– 1899-ին սովորել է Թիֆլիսի երաժշա․ ուսումնարանի վալդհոռնի դասարա– նում, կոմպոզիցիայի տեսություն ուսում– նասիրել է Ն․ Ս․ Կլենովսկու մոտ։ 1900– 1903-ին սովորել է Մոսկվայի կոնսերվա– տորիայի Ս․ Ի․ Տանեևի կոմպոզիցիայի դասարանում։ Փ․ ակտիվորեն մասնակ– ցել է Վրաց․ ֆիլհարմոնիկ ընկերության հիմնադրմանը (1905), ղեկավարել (1908– 1917) կից՝ իր նախաձեռնությամբ ստեղծ– ված երգչախումբը, նվագախումբը, երա– ժըշտ․ դպրոցը։ 1919-ից՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1919-ին, 1923-ին, 1929–32-ին՝ դիրեկտոր։ Փ․ վրաց․ ազգ․ պրոֆեսիոնալ երաժըշ– տության հիմնադիրներից է։ Փ–ու ստեղ– ծագործական ժառանգության մեշ կենտր․ տեղ են գրավում «Աբեսալոմ U էթերի» (1919, Թիֆլիս) և «Դաիսի» («Մթնշաղ», 1923, Թիֆլիս) օպերաները, որոնք նոր դարաշրջան են բացել վրաց․ երաժշտ․ արվեստի պատմության մեջ։ Օպերաների երաժշտ․ լեզուն հենվում է վրաց․ Ժող․ բանահյուսության վրա, նշա– նակալից տեղ է հատկացվում երգչախըմ– բին։ Կոմպոզիտորն ընդհանրացրել է վրաց․ երաժշտ․ բանահյուսության բազ– մաթիվ դիալեկտներ, տարբեր ազգագրա– կան ճյուղերի ոճական առանձնահատկու– թյուններ և ստեղծել միասնական համազ– գային երաժշտ․ լեզու, որ դարձել է վրաց․ դասական երաժշտության հիմք։ Փ–ու ստեղծագործություններից են՝ «Լատավ– րա» օպերան (1927), «Հանդիսավոր կան– տատ» (Հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակի առթիվ, 1927), սիմֆոնիկ նվա– գախմբի համար վրաց․ սյուիտ ժող․ թե– մաներով (1928), Վրաց․ պատարագի մշա– կում խառը երգչախմբի համար, ռոմանս– ներ, խմբերգեր, ժող․ երգերի մշակում– ներ։ Փ․ հավաքել և գրի է առել մոտ 300 ժող․ երգ, որոնց մի մասը հրատարակել է 1910-ին, «Վրացական ժողովրդական երգերի ժողովածու»-ում (Պալին ազգա– նունով)։ Փ–ու անունը շնորհվել է Վրաս– տանի օպերայի և բալետի թատրոնին (1937)։ Թբիլիսիում և Քութայիսում բաց– վել են Փ–ու տուն–թանգարաններ։ 1971-ին սահմանվել է Փ–ու անվ․ ՎՍՍՀ պետ․ մըր– ցանակ։ Երեանի Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է Փ–ու «Դաիսի» օպերան (1943, 1985)։ Գրկ․ Донадзе В-, Захарий Палиашви– ли, 2 изд․, М․, 1971․

ՓԱԼՈՒՏԼԻ (1978-ից՝ Արփենի), գյուղ ՀՍՍՀ Ղուկասյանի շրջանում, Շիրակի լեռնաշղթայի հս․ լանջին, շրջկենտրոնից 15 կմ հվ–արյ․։ Անասնապահական սովե– տական տնտեսությունն զբաղվում է նաե ԱրՓենի հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշա– կույթի տուն, գրադարան, կինո, բուժկա– յան։ Բնակիչների նախնիները եկել են Ալաշկերտից, 1850–60-ին։

ՓԱԽՍՏԱԿԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ (միջազգային իրավունքում)։ «Փախստա– կան անձինք» («փախստականներ») տեր– մինն առաջին անգամ կիրառվել է 1914– 1918-ի առաջին համաշխարհային պատե– րազմից հետո, այն անձանց նկատմամբ, ովքեր պատերազմի ժամանակ ազգ․ ռա– սայական կամ քաղ․ հետապնդման պատ– ճառով հարկադրված թողել էին իրենց բնակավայրը կամ օկուպացված տերի– տորիայի զինվ․ (քաղաքացիական) իշ– խանությունների կողմից վտարվել հայ– րենիքից (օրինակ, առաջին համաշխար– հային պատերազմի ժամանակ՝ հայերը, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ պաղեստինցիները)։ Առաջին հա– մաշխարհային պատերազմից հետո փա– խըստականների համար Ֆ․ Նանսենի ջանքերով սահմանվեց անձնագիր (<Նան– սենյան անձնագիր»), որով վերացվեցին նրանց քաղաքացիական սահմանափա– կումները գտնված երկրում։ «Փոխադրված անձինք» տերմինն առաջ է եկել 1939– 1945-ի երկրորդ համաշխարհային պատե– րազմի ժամանակ՝ ֆաշիստ․ Գերմանիա– յի օկուպացրած տերիտորիաների միլիո– նավոր քաղաքացիներին հարկադիր աշ– խատանքի համար բռնությամբ Գերմա– նիա կամ այլ երկրներ տեղափոխելու հե– տևանքով։ Դեռևս պատերազմի ժամա– նակ ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Անգլիայի (1945-ի փետր․), ՍՍՀՄ–ի և Բելգիայի (1945-ի մարտ) և 1945-ի հունիսին ՍՍՀՄ–ի ու Ֆրանսիայի միջև համաձայնագրեր կընք– վեցին փոխադրված անձանց (այդ թվում գերիների) հայրենադարձումն ապահովե– լու վերաբ!երյալ։ 1946-ի դեկտ․ ՄԱԿ–ի Գլխ․ ասամբլեան ընդունեց երկու բանա– ձև Փ․ և փ․ ա–անց հայրենադարձումն ապահովելու գործում պետությունների պարտավորության մասին։ Յու․ Րարսեղով ՓԱԿ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ, տես Տոէցուոգիա– կան տարածություն։

ՓԱԿԱՂԱԿ, հրանոթի (ավտոմատի, գըն– դացրի) փողանցքը լցամասի կողմից փա– կելու և կրակելու մեխանիզմ։ Տարբերում են մխոցավոր և սեպավոր Փ–ներ։ Սեպավոր Փ–ով հրանոթների և հրաձգա– յին զենքի Փ․ պարկուճը փողանցքից դուրս է նետում կրակոցից հետո։ Փ–նե^ը լի– նում են ոչ ավտոմատ, կիսաավտոմատ և ավտոմատ։

ՓԱԿԱՆ, Պաքան, Բաքան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլա– յեթի Ջուլամերկ գավառում, Ջուլամերկ ավանից հս․, Մեծ Զավ գետի աջ ափին։ XVII դ․ թուրք ուղեգիր Քյաթիբ Չելեբին Փ․ հիշատակում է Բայան անվանաձևով՝ որպես անառիկ ամրոց։ XX դ․ սկզբին ուներ 200 տուն հայ բնա– կիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով և առևտրով։ Գյուղում կար եկեղեցի։ 1896-ին քրդ․ հրոսակ ցեղերի հարձակումից հե– տո, բնակիչների մի մասը հեռացել է Իրան։ Փ․ ավերվել և ամայացել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են Արլ․ Հա– յաստանում։ Գ․ Բադասան

ՓԱԿԱՆ հիդրոտեխնիկական, հիդրոտեխնիկական կառույցի ջրթող բաց– վածքը լրիվ կամ մասնակի փակելու հա– մար նախատեսված շարժուն կոնստրուկ– ցիա։ Հիդրոտեխ․ Փ․ ծառայում է ջրի մա– կարդակը և ծախսը, հիդրոտեխ․ կառույցի աշխատանքի տարբեր պայմաններում լո– ղացող մարմինների (նավեր, անտառա– նյութ, սառույց, բերուկներ ևն) անցկա– ցումը կարգավորելու համար։ Փ–ի հիմ– նական տարրերն են շարժուն կոնստրուկ– ցիան, հենարանային մասերը և խցվածք– ները, որոնք ապահովում են անջրանցի– կություն՝ շարժուն կոնստրուկցիայի և կառույցի շարվածքի հպատեղում։ Փական– ները բացվում և փակվում են ստացիոնար կամ շարժուն մեխանիզմներով (կարա– պիկներ, հիդրավլիկական ամբարձիչներ են), ջրի ճնշման ներգործությամբ (ջրա– գործիչ Փ․), փոքր ջրթող բացվածքների դեպքում՝ ձեռքով։ Հաճախ Փ–ների մանևր– ման դեպքում կիրառում են հեռա– և ավ– տոմատ կառավարում։ Փ–ները տարբե– րում են ըստ կառույցում ունեցած դիրքի (մակերևութային և խորքային), ըստ նշա– նակման (հիմնական՝ աշխատանքային, նորոգման, վթարային, շինարարական, պահեստային), ըստ նյութի տեսակի (մե– Մակերևութային փականների սխեմաներ, ա․ հարթ, բ․ սեգմենտային, գ․ սեկտորային, դ․ գլանաձև